Լեյլա Յունուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեյլա Յունուս
Leyla Yunus.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1955(1955-12-21) (63 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան, քաղաքական գործիչ և պատմաբան
ԱմուսինArif Yunus?
Քաղաքական կուսակցությունԱդրբեջանի Ժողովրդական Ճակատ
Պարգևներ և
մրցանակներ
Andrei Sakharov Freedom Award? և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Leyla Yunus Վիքիպահեստում

Լեյլա Յունուսովա Իսլամ կիզի (նաև օգտագործվում է ազգանվան Յունուս տարբերակը) (ադրբ.՝ Leyla Yunus, դեկտեմբերի 21, 1955(1955-12-21), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան: «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմաբանական ֆակուլտետը[2]: 1982 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Անգլիայի առևտրային էքսպանսիան Կասպից ծովի ավազանում 18-րդ դարի առաջին կեսին» թեմայով: Ատենախոսությունը որպես մենագրություն հրապարակվել է 1988 թվականին[3]: 1982-92 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների բաժնում:

1989 թվականին Սումգայիթի ջարդերին նվիրված ցույցի ժամանակ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում, հակառակ պաշտոնական կառույցների Յունուսը նշել է՝ «Նրանք խուլիգաններ և ռեցեդեվիստներ չեն: Նրանք հոկտեմբերյան և պիոներական կազմակերպությունների սաներ են: Այս հանցագործներին դաստիարակել է ռեժիմը!»[1][4]:

1989-90 թվականներին եղել է այլախոհ «Էքսպրեսս-խրոնիկա» թերթի թղթակից[5]:

1989 թվականին եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ստեղծողներից մեկը: 1990 թվականին դուրս է եկել ժողովրդական ճակատից և Զարդուշտ Ալիզադեի հետ սկսել է գլխավորել Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[6]: 1992-93 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական-վերլուծական բաժինը[7]:

Հեյդար Ալիևի Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո Յունուսովան սկսեց զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ: 1995 թվականին հիմնել է Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը: 2001 թվականին Յունուսովան հիմնել է Կանանց ճգնաժամային կենտրոն, որտեղ օգնություն է ստացել 18 հազար կին[7]:

2005 թվականին համագործակցել է հայկական ոչ կառավարական «Տարածաշրջան» կազմակերպության ղեկավար Լաուրա Բաղդասարյանի հետ: 2012 թվականին Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է ադրբեջանա-հայկական վեբ կայք[8]:

Ամուսնացած է Արիֆոմ Յունուսովի հետ: Նրանց դուստրը՝ Դինարա Յունուսը ստիպված է եղել լքել Ադրբեջանը նրա հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո[9]:

Հետապնդում և ձերբակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում նշեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, որից հետո Լեյլա Յունուսովան Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացնում 134 ընդդիմադիրների անուններ, ովքեր գտնվում էին ադրբեջանական բանտերում[7]:

Ապրիլի 28-ին Լեյլա և Արիֆա Յունուսովաներին օդանավակայանում ձերբակալում են, իսկ նրանց տունը խուզարկվում է[9]:

2014 թվականի մայիսի 14-ին Բաքվում կայացած Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ նախագահներին հարց տրվեց լրագրող Ռուֆե Միրքադիրովի ձերբակալության և իրավապաշտպան Լեյլա Յունուսի դեմ հետապնդումների մասին, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների դրությունը «լավ է» և «ոչ ոք չի հետապնդվում իր քաղաքական հայացքների համար»[10][11]: Իր հերթին Ֆրանսուա Օլլանդը պատասխանեց, որ Ֆրանսիան միշտ բարձրացնում է Լեյլա Յունուսովայի հարցը «ոչ նրա համար, որ նա ցանկանում է միջամտել ներքին գործերին, քանի որ նա ինքն է որոշակի արժեքների եւ սկզբունքների կրողը, իսկ ունենալ լավ հարաբերություններ, պետք է բարձրացնել բոլոր հարցերը»: Այս ամենից հետո ֆրանսիացի նախագահը հանդիպեց Լեյլա Յունուսովայի և այլ քաղաքական ակտիվիստների հետ[12]: Օլանդը Յունուսովային քաղաքացիական հասարակության անխոնջ պաշտպանության համար շնորհեց Պատվո լեգեոնի շքանշան[13]: Amnesty International-ը Լեյլա և Արիֆա Յունուսներին ճանաչել է «խղճի բանտարկյալներ»[14]:

2014 թվականի հուլիսի 30-ին Լեյլա Յունուսովան և նրա ամուսինը ձերբակալվում են և մեղադրվում պետական դավաճանության ու Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու[15][16], նաև մեքենայության, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեջ: Ըստ Human Rights Watch կազմակերպության՝ այդ ձերբակալությունը Ադրբեջանում ընդդիմության, լրագրողների և իրավապաշտպանների դեմ սկսված հետապնդումների ալիքի գագաթնակետն է: Ձերբակալությունը միանգամից քնադատությունների ալիք բարձրացրեց եվրոպացի քաղաքական գործիչների և իրավապաշտպանների շրջանում[7]:

Ըստ մեղադրանքի՝ Լեյլա Յունուսը հանդիսանալով «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» հիմնադիր, ստացել է օտարերկրյա դրամաշնորհներ, որոնք իբրև օգտագործել են հայկական հատուկ ծառայությունների օգտին «լրտեսական գործունեություն կատարողների նյութական վիճակի բարելավման նպատակով[14]:

Ըստ Լեյլա Յունուսի փաստաբանների՝ նա բանտում ծեծի է ենթարկվել մեկուսարանի աշխատակիցների կողմից, որից հետո փաստաբաններին մի քանի օր արգելվեց հանդիպել Յունուսի հետ[17][18]:

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները Յունուսին ներկայացնում էին որպես «լրտես» և «թաքնված հայ»[7]: Լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը իր հոդվածում Յունուս ամուսիններին բնութագրում է որպես «փաստացի հայեր»[19]: Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն ասել է, որ Յունուսը «էգոիստ և անկուշտ, մեծ ամբիցիաներով կին է»[20]:

2014 թվականի հոկետմբերի 6-ին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն Անդրեյ Սախարովի անվան մրցանակ է շնորհել բոլոր ադրբեջանցի քաղբանտարկյալներին, նրանց թվում առանձին նշելով Լեյլա Յունուսին[7]:

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 13-ին ադրբեջանական դատարանը Լեյլա և Արիֆա Յունուսներին խարդախության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով դատապարտում է 8,5 և 7 տարիների ազատազրկման: Իրավապաշտպան կազմակերպությունները և արևմտյան իշխանությունները քննադատեցին դատը` այն որակելով քաղաքական դատավճիռ և Յունուսի դեմ մեղադրանքները ուղղակիորեն կապեցին քաղաքացիական ազատությունների պաշտպանության բնագավառում նրա գործունեության հետ: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսյորը նշել է, որ ինքը «ցնցված և վրդովված է դատավճռով» և Յունուսների գործը գնահատեց որպես «Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ ու համակարգային խնդիրների հերթական ապացույց»: Human Rights Watch կազմակերպության ռուսական բաժանմունքի ղեկավար Տատյանա Լոկշինան դատը գնահատել է որպես «ծաղր արդարադատության բնագավառում»: Ամուսիններին առաջադրված պետական դավաճանության մեղադրանքով սկսվել է առանձին վարույթ[21][22][23][24]։

Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը նշել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի դատական համակարգի թերությունները և այդ երկրում լրագրողների ու իրավապաշտպանների դեմ հետապնդումների աճի միտումները, դատավճիռը կարող է վերանայվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոմիսար Նիլ Մույժնիեկսը նույնպես քննադատել է Յունուս ամուսինների դատավճիռը[24]:

Եվրոպական Միությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Լեյլա և Արիֆա Յունուսներին, ինչպես նաև հաշվի առնել նրանց դեմ հարուցված գործը «վերանայել թափանցիկ և արդար կերպով», ավելացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Հայտարարության մեջ ասվում է, որ «Դատավճիռը հաստատում է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պահպանման բացասական միտումը կապված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ»[25]:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ Յունուս ամուսիններին առաջադրված մեղադրանքները բոլոր տեսանկյուններից կապված է նրանց իրավապաշտպան գործունեության հետ, Պետդեպարտամենտը ևս կոչ է անում ազատ արձակել ամուսիններին[26]:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը դատական գործընթացը որակել է որպես «արդար և թափանցիկ» գործընթաց[22]: Ադրբեջանի ԱԳՆ-ն դատավճռի մասին հնչեցված քննադատությունները որակեց որպես կողմնակալ, աբսուրդային և երկակի ստանդարտների քաղաքականություն[27]:

Համաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը քննելով բողոքները փոխեց Լեյլա Յունուսի պատիժը և նա ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից: Քննարկման արդյունքում Յունուսի փաստաբանները խնդրեցին դատարանին լիակատար արդարացնել իրենց պաշտպանյալին, սակայն դատարանը քննելով բողոքները վճռեց, որ Լեյլա Յունուսի լիակատար արդարացման համար բավարար հիմքեր չկան[28]:

2016 թվականի ապրիլի 19-ին իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆա Յունուսները լքեցին Ադրբեջանը և արտագաղթեցին Նիդերլանդներ[29]: Չնայած նրանց Նիդեռլանդներ մեկնելուն, ամուսինների դեմ հարուցված քրեական գործը չի դադարեցվել: 2017 թվականի մայիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Միրփաշի Հուսեյնովի գլխավորությամբ որոշում ընդունեց Յունուս ամուսիններին հարկադիր բերման ենթարկել դատարանի դահլիճ[30][31]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Январь // «НЛО» 2007, № 84
  2. Интервью Динары Юнус
  3. Л. И. Юнусова Торговая экспансия Англии в бассейне Каспия в первой половине XVIII века, Элм, 1988
  4. Зардушт АЛИ-ЗАДЕ Азербайджанская элита и массы в период распада СССР
  5. Арестована Лейла Юнус
  6. Том де Ваал. Черный сад. Глава 6. 1988-1990 г.г. Азербайджанская трагедия
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Власти Азербайджана не намерены освобождать Лейлу Юнус
  8. Интервью Юнусовой
  9. 9,0 9,1 Светлана Ганнушкина о преследовании гражданских активистов в Азербайджане
  10. Ильхам Алиев на вопрос о Лейле Юнус: никто может вмешиваться в наши дела
  11. Состоялась пресс-конференция президентов Азербайджана и Франции
  12. Франсуа Олланд на Южном Кавказе: цель - не досадить кому-то, а быть полезным партнером // RFI, 15-05-2014
  13. Le Monde: Оланд поднял перед Ильхамом Алиевым вопрос об освобождении Лейлы Юнус // contact.az, 2015 Aпрель 27
  14. 14,0 14,1 Суд Баку приговорил правозащитницу Лейлу Юнус к 8,5 годам заключения // RFI, 13-08-2015
  15. Лаура Багдасарян выступила в поддержку Лейлы Юнус
  16. Азербайджанских правозащитников обвинили в шпионаже в пользу Армении
  17. В Азербайджане офицер СИЗО избил правозащитницу Юнус, заявили её адвокаты // Кавказский узел, 24 сентября 2014
  18. В СИЗО избита Лейла Юнус // Minval
  19. Секретное досье Лейлы и Арифа Юнусовых (фотофакты) Часть первая
  20. «Араз Ализаде: Лейла Юнус - алчный и эгоистичный грантоед, для которой чужды понятия «Родина» и «честь»» (ru-RU)։ www.1news.az։ Վերցված է 2015-12-09 
  21. В Азербайджане правозащитницу, выступавшую за диалог с Арменией, приговорили к восьми с половиной годам лишения свободы // NEWSru.com, 13 августа 2015
  22. 22,0 22,1 Jack Farchy. Azerbaijan jails human rights couple Leyla and Arif Yunus // The Financial Times. August 13, 2015
  23. Правозащитницу Лейлу Юнус приговорили в Баку к 8,5 годам // BBC, 13 августа 2015
  24. 24,0 24,1 Совет Европы ставит под сомнение справедливость приговора супругам Юнус // contact.az, 13_08_2015
  25. ЕС требует немедленно освободить семью азербайджанских правозащитников // Росбалт, 14/08/2015
  26. США обеспокоены приговором Лейле и Арифу Юнус // Радио Азаттык, 15 августа 2015,
  27. Безосновательные нападки из-за приговора по делу четы Юнус не смогут повлиять на политику независимого Азербайджана – МИД АР // 1news.az, 14.08.2015
  28. «Лейла Юнус освобождена в зале суда – ДОПОЛНЕНО» (ru-RU)։ 1news.az։ Վերցված է 2015-12-09 
  29. «Правозащитники Лейла и Ариф Юнус покинули Азербайджан - BBC Русская служба» (ru-RU)։ BBC Русская служба։ Վերցված է 2016-05-20 
  30. «Суд принял решение о принудительном приводе супругов Юнус»։ www.contact.az։ Վերցված է 2017-05-17 
  31. Holding APA Information Agency, APA։ «Суд принял решение о принудительном приводе на заседание Лейлы и Арифа Юнус» (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]