Մասնակից:XenonX88/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Ստեփանյան
Ծնվել էհուլիսի 10, 1985 (38 տարեկան)
Երևան
ԵրկիրՀայաստան
Ժանրերփոփ, սոուլ, R&B, ջազ, ֆանկ
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, գործիքավորող, երգահան, կոմպոզիտոր, ստեղնահար
Գործիքներդաշնամուր, ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն2007–այժմ
Կայքvahagnstepanyan.com

Վահագն Ստեփանյան, երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող, երգահան, կոմպոզիտոր և ստեղնահար, Գրեմմիի քվեարկող անդամ։ Աշխատել է մի շարք նշանավոր երաժիշտների հետ, ներգրավվել է 30-ից ավելի ալբոլմերի ստեղծման մեջ որպես երաժշտական գործիքավորող, երգահան կամ ստեղնահար։ Իր առաջին ձանասկավառակը՝ Moonlight-ը[1], թողարկվել է 2015 թ․։ Հեղինակել է երաժշտություն 10-ից ավելի ֆիլմերի համար։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Ստեփանյանը ծնվել է Երևանում։ Նրա երաժշտական ուղին սկսվել է ութ տարեկան հասակից, երբ ընդունվեց երաժշտական դպրոց` դաշնամուրի դասական բաժին: Ավարտելով Երևանի Չայկովսկու անվան ավագ դպրոցը՝ ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ստանում է դասական երաժշտության բակալավրի աստիճան։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո սկսում է ստեղծագործել և գործիքավորել թե՛ ֆիլմերի երաժշտություն, թե՛ այլ երաժշտություններ տարբերի երգիչների ու երգչուհիների համար։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող, երգահան, կոմպոզիտոր և/կամ ստեղնահար՝ մասնակցել է ավելի քան 200 նախագծերի և աշխատել երաժիշտների հետ ավելի քան 30 երկրներից, ներառյալ Daft Punk- ի "Get Lucky", բաս գիթարիստ Նաթան Իսթի, Էրիկ Մարիենթալի, Էրիկ Մուրի, Հենրիկ Լինդերի, Մելվին Լի Դեյվիսի, Մարկ Լեթիերիի, Իդա Նիլսենի, Փերսի Բեդիի, Ֆեոդոր Դոսումովի և շատ ուրիշների հետ։

Նա նաև համագործակցում է համաշխարհային կարգի ձայնային ռեժիսորների հետ, ինչպիսիք են Էվրեն Գյոքնարը (Capitol Studios), Լու Դիազը, Լյուք Պիմենտելը և Ռենդի Մերիլը (Sterling Sound):

2017 թ․ Waves Audio-ի պատվերով ստեղծեց պրեսեթներ սիրված ‘Renaissance’ փլագինի, ներառյալ RVerb-ի (REQ2; REQ4; REQ6), Clavinet-ի[2] և Electric 200 Piano-ի համար[3]։

2017 թ․ գործիքային դեմոներով և ներկայացումներով հանդես է եկել NAMM Show-ում[4] մի շարք նշանավոր պրոդյուսերների, երաժիշտների հետ, ինչպիսիք են Էնդրյու Շեպսը, Infected Mushrooms-ը, Էդդի Կրամմերը, Գրեգ Վելլսը, Լու Դիազը, Մենի Մարոքինը, Թոնի Մազերատին և Շոն Մարտինը և ուրիշներ։ NAMM շոուների ընթացքում Ստեփանյանը ներկայացումներով է հանդես եկել GruvGear-ի, Soundbrenner-ի, UVI-ի, Waves Audio-ի, 64Audio-ի համար և նվագել NAMM Nissan Grand Plaza բեմում։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանյանը ներգրավվել է տարբեր նշանավոր երաժիշտների 30-ից ավելի ալբոլմերի ստեղծման մեջ՝ որպես երաժշտական գործիքավորող, երգահան կամ ստեղնահար։

2013 թ․ գործիքավորել է առաջին բազմաէթնիկ/բազմամշակութային երաժշտության ձանյագրությունների առաջին հավաքածուի՝ The Ethnos Project Volume One-ի ստեղծմանը [5]։ Ալբոմի առաջին մասը թողարկվել է անգլերենով, տագալերենով, մանդարինով, սուահիլիով, պարսկերենով, ճապոներենով, իսպաներենով, կորեերենով և էստոներենով։ Ethnos Project-ը ձայնագրվել է 4 տարբեր երկրներում (Հայաստան, Վենեսուելա, Էստոնիա և Միացյալ Նահանգներ2014 թ․ ալբոմին անդրադարձ է կատարվել Worship Leader ամսագիրը։

2015 թ․ թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ Moonlight-ը[6][7]։

2020 թ․ համագործակցել է երգիչ, երգահան և պրոդյուսեր Փերսի Բեդիի հետ` կատարելով ստեղնաշարային գործիքների գործիքավորումը նրա “Whole World”[8] երգի համար։

Ֆիլմի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է երաժշտություն և հնչունային ձևավորում 10-ից ավելի ֆիլմերի համար․

  1. Արարատի հայացքը (ամբողջական ֆիլմի երաժշտություն և հնչունային ձևավորում)[9]
  2. Թումանյան - ֆիլմի թրեյլեր (ողջ երաժշտությունն և հնչունային ձևավորում)[10]
  3. Փ/Ֆ Թումանյան․ և կամք, և սիրտ, և միտք (երաժշտություն և հնչունային ձևավորում)[11]
  4. Փ/Ֆ «Չարենց» (երաժշտություն)
  5. «Իմ խիղճն իմ նկարներն են․ Մինաս Ավետիսյան» (երաժշտություն)
  6. «Տիեզերք տիեզերքում․ Վիկտոր Համբարձումյան» (երաժշտություն)
  7. «Օ, Զանգեզուր, օ, Կյորես... Ակսել Բակունց» (երաժշտություն)
  8. «Խարույկ սառույցի վրա. Պարույր Սևակ» (երաժշտություն)
  9. «Վահան Տերյան. վիհի եզերքին» (երաժշտություն)
  10. Փ/Ֆ Արշիլ Գորկի (երաժշտություն)[12]
  11. Փ/Ֆ Վիլիամ Սարոյան (երաժշտություն)[13]
  12. Փ/Ֆ Սայաթ-Նովա (երաժշտություն)[14]
  13. Փ/Ֆ Ալեքսանդր Թամանյան (երաժշտություն)[15]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hans-Bernd Hulsman. «Vahagn Stepanyan:Moonlight». www.smooth-jazz.de (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  2. «Clavinet». www.waves.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  3. «Electric 200 Piano». www.waves.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  4. «Waves at NAMM 2017». www.waves.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  5. «Ethnos Project Volume One». open.spotify.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  6. Patrick Van de Wiele. «VAHAGN STEPANYAN: MOONLIGHT». www.keysandchords.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  7. «AllMusic». www.allmusic.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  8. «UNITED ALLIANCE MUSIC GROUP/NEW DAY/SONY/THE ORCHARD TO RELEASE 11-TRACK, THE HOPE ANTHOLOGY PROJECT FRIDAY, AUGUST 28». madmimi.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  9. «"The Glance of Ararat" Movie Soundtrack. Composed, Arranged & Written by Vahagn Stepanyan». www.youtube.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  10. «Tumanyan - Trailer [Documentary] Soundtracks & SFX by Vahagn Stepanyan». www.youtube.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  11. «Tumanyan - Heart, Will and Mind». www.armtv.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  12. «Arshile Gorky». www.armtv.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  13. «William Saroyan». www.armtv.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  14. «Sayat-Nova». www.armtv.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.
  15. «Alexander Tamanyan». www.armtv.com (անգլերեն). Վերցված է November 29, 2020-ին.

Կատեգորիա:Հայ երգահաններ Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ Կատեգորիա:Հայ դաշնակահարներ Կատեգորիա:1985 ծնունդներ