Մասնակից:Tat.Kh/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Значения Կաղապար:Древний город

Թուլում (յուկատեք. Tulu'um, իսպ.՝ Tulum)՝  մայաների քաղաքակրթության մինչկոլումբոսյան քաղաք: Հանդիսացել է Կոբա քաղաքի նավահանգիստը:[1]

Ավերակները տեղակայված են Յուկատան թերակղզու Կինտանա-Ռոո մեքսիկական նահանգի արևելյան ափի տասներկու մետրանոց ժայռերի վրա: Թուլումը հանդիսանում է մայաների՝ համեմատաբար ավելի լավ պահպանված ափամերձ քաղաքներից մեկը: Ներկայումս այն բավականին հայտնի է զբոսաշրջիկների շրջանում:[1]

Հետազոտությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլումը նախկինում հայտնի էր Սամա անվամբ, ինչը նշանակում է «արևածագի քաղաք»: «tulúm» բառը յուկատերենից թարգմանաբար նշանակում է «ցանկապատ» կամ «պատնեշ»[1]: Քաղաքի շուրջ գտնվող պատերը թույլ են տալիս պաշտպանել այն հարձակումներից: Հաշվի առնելով «Իջնող աստծո» բազմաթիվ պատկերները (այդ թվում նաև ֆրեսկոների վրայի)՝ կարելի է ենթադրել, որ Թուլումը եղել է այդ աստծուն երկրպագելու կարևոր կենտրոն[1]:

thumb|left|200px|Основной храм Тулума, рисунок Кэтервуда Այս քաղաքի մասին առաջինը հիշատակել է կոնկիստադոր  Խուան Դիասը, ով Խուան դե Գրիխալվայի արշավախմբի հետ այնտեղ էր այցելել 1518 թվականին[1]: Քաղաքի ավերակների մասին առաջին մանրամասն նկարագրությունը հրապարակվել է 1843 թվականին ամերիկացի ճանապարհորդ Ջոն Լլոիդ Ստեֆենսի և անգլիացի   ճանապարհորդ Ֆրեդերիկ Կետերվուդի «Ակնթարթներ դեպի Յուկատան ճանապարհորդությունից» գրքում (անգլ.՝ Incidents of Travel in Yucatan):

Առաջին շինությունը, որը նրանք տեսել էին և որը խիստ տպավորիչ էր նրանց համար, հավանաբար եղել է Կաստիլյոն (իսպ.՝ Castillo— «ամրություն»): Նրանք կազմեցին հին քաղաքի ճշգրիտ քարտեզը և լուսանկարչական ճշգրտությամբ ուրվագծեցին նրա կառուցվածքը: Բացի այդ՝ Ստեֆենսն ու Կետերվուդը գտան մի ստելա (ուղղանկյունաձև կանգնեցված սալաքար), որը թվագրվում է դասական  դարաշրջանի  սկզբով: Այդ ստելայի վրա արված էր 564 թվական նշումը և հավանաբար այն բերվել էր հարևան քաղաքից: Հետազոտական աշխատանքները շարունակվել են 1913 թվականի սկզբին Սիլվանուս Մորլիի և Ջորջ Հուվեի կողմից, իսկ այնուհետև Կարնեգիի ինստիտուտի կողմից 1916-1924 թվականներին: Հետագա հետազոտությունները թույլ են տալիս Թուլումի հիմնադրումը տանել մինչև ուշ հետդասական շրջան՝ մոտավորապես 1200 թվական: Քաղաքը գոյատևել է մինչև իսպանացիների հետ առաջին շփումը 16-րդ դարի սկզբին, որից հետո սկսել է աստիճանաբար դատարկվել և լքվել է 16-րդ դարի վերջին[2]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

200px|thumb|right|«Храм фресок»

Թուլումի ճարտարապետությունը բնորոշ է մայաների թերակղզու արևելյան ափամերձ շրջանի քաղաքներին: Շինություններն ունեն աստիճաններ, որոնք տեղադրված են ոչ բարձր պատվանդանի վրա: Դռան բացվածքները, որպես կանոն, նեղ են: Եթե շինությունը մեծ էր, այն հենվում էր սյուների վրա: Տանիքի մոտ, որպես կանոն, տեղակայված են երկու ծեփվածքներ: Սենյակները սովորաբար ունեն մեկ կամ երկու ոչ մեծ պատուհան և զոհասեղան՝ ետին պատի վրա: Տանիքը պատրաստված էր բաժանող պատերով կամ պահոցներով[3]: Ճարտարապետության նման ոճն օգտագործվել է ոչ հեռու գտնվող Չիչեն-Իցա քաղաքում, ավելի մեծ մասշտաբներով[2]:

Թուլումը մի կողմից պաշտպանում էին ծովի մեջ մխրճվող ժայռերը, իսկ մյուս կողմից՝ ցամաքից, 3-5 մետր բարձրությամբ պատերը: Բերդի պատերն ունեին գրեթե 8 մետր հաստություն և 400 մետր երկարություն՝ ծովափին զուգահեռ:Պատերի կողմնային մասերից յուրաքանչյուրն ուներ 170 մետր երկարություն: Այսպիսով՝ մոնումենտալ ամրությունները խոսում են այն մասին, որ քաղաքը մեծ նշանակություն ուներ մայաների համար: Հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան անկյուններում տեղակայված են շինություններ, որոնք հավանաբար օգտագործվել են որպես պահակակետային աշտարակներ: Երկու նեղ անցուղիներ տեղակայված էին հյուսիսային և հարավային կողմերում և ևս մեկը գտնվում էր արևմտյան պատի մոտ: Հյուսիսային պատի մոտ գտնվող ոչ մեծ սենոտը (բնական հոր, փոս) թարմ ջուր էր տալիս քաղաքի բնակիչներին: Այդ ոգեշնչող պաշտպանական պատը Թուլումը դարձնում էր մայաների ամենաամրացված քաղաքներից մեկը[4]:

Քաղաքի մյուս շինությունների կողքին առանձնանում է ֆրեսկոների տաճարը, որի կազմի մեջ մտնում են երկու ոչ մեծ պատկերասրահներ՝ առաջին և երկրորդ հարկերում: Մայաների «Իջնող աստծո» պատկերով արձանները տեղակայված են տաճարի ճակատային մասում: Նույն աստծո պատկերն առկա է նաև «Իջնող աստծո» կենտրոնական տաճարում: Նրա արևմտյան տաղավարի մուտքի վերևում պահպանվել է աստծո ծեփակերտ արձանը: Ֆրեսկոներ են պահպանվել նաև արևելյան պատին, որոնք կառուցված էին «միշտեկա-պուեբլա» ոճին նման ձևով: Այս ոճը հայտնի էր Մեքսիկայի բարձրադիր վայրերում: Քաղաքի կենտրոնական հատվածներում ևս տեղակայված է Կաստիլյո (ամրոց), որն ունի 7,5 մետր բարձրություն: Ամրոցը կառուցվել է ավելի հին շինության վրա, որի տանիքը պահվում էր սյուների վրա: Փոքրիկ սրբավայրը, ամենայն հավանականությամբ,, օգտագործվել է որպես փարոս՝ մոտակայքում նավարկող նավերի համար: Այս շինությունն արգելապատնեշի դեր է կատարում, որն անցնում է ծովափի եզերքով: Նույն վայրում տեղակայված էր ոչ մեծ նավահանգիստ, լողափ՝ նախատեսված առևտրական նավերի կայանման համար: Հավանաբար, աշխարհագրական յուրահատկությունների նման առավելություններն էլ Թուլումի հիմնադրման պատճառ են հանդիսացել: Թուլումը մայաների համար դարձել է ուշ դասական դարաշրջանի կարևոր նավահանգիստ[2]:

thumb|700px|center|Развалины города и окружавших его стен

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

thumb|200px|left|Бухта Тулума Քաղաքից և նրա շրջակայքից հայտնաբերված արտեֆակտները հավանաբար վկայում են այն մասին, որ Կենտրոնական Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայիցցամաքային և ջրային առևտրական ճանապարհները խաչվում էին Թուլումում: Մեքսիկական բարձրադիր վայրերից հայտնաբերվել են պղնձից, կերամիկայից, ոսկուց պատրաստված իրեր, որոնք ստեղծվել էին Յուկատան թերակղզու տարբեր մասերում: Աղ և տեքստիլ Թուլում էին հասնում ծովով, այնուհետև տարածվում ամբողջ թերակղզով: Թերակղզու տարբեր մասերից էլ բերվում էին արտահանվող պղնձյա իրեր ու փետուրներ:Ապրանքները ծովով հասցնում էին մինչև գետաբերանները (ինչպիսին էր Ռիո-Մոտագունան կամ Ուսումասինտան) և ոչ մեծ նավակներով գետերի հոսանքի ուղղությամբ վեր բարձրացնում:

Ռիո- Մոտագուան սկիզբ է առնում Գվատեմալայի բարձունքներից և թափվում Կարիբյան ծով, իսկ Ուսումասինտայի գետային համակարգը պատկանում է Մեքսիկական նեղուցի ջրավազանին: Հնարավոր է, որ դրանք այն առաջին նավակներն էին, որոնց հանդիպեց Կոլումբոսը Բեյ- Այլենդսի ( անգլ.՝ Bay Islands) ափերին (Հոնդուրաս)[5]:

Նեֆրիտը և օբսիդիանը ավելի հայտնի հանքանյութեր էին, քանի որ Գվատեմալայի հյուսիսային շրջանում՝ Իշտեպեկե քաղաքում, գտնվել են օբսիդիանի հանքավայրեր, որոնք Թուլումից 700 կմ հեռավորության վրա են գտնվում: Այդ մեծ հեռավորությունը վկայում է Թուլումի՝ որպես օբսիդիանի առևտրի խոշոր կենտրոն լինելու մասին[6]:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

thumb|200px|Дом Алач-Уиник, Тулум Մայաների մյուս քաղաքների հետ համեմատած՝ հնագիտական պեղումների տարածքը Թուլումում այնքան էլ մեծ չէ: Թուլումի լավ պահպանվածությունը և ժամանակակից զբոսաշրջային օբյեկտներին մոտ գտնվելը՝ տեղակայված Կարիբյան ծովի երկայնքով, քաղաքը դարձնում են հայտնի՝ զբոսաշրջային ուղղվածությամբ: Ամեն ժամ Թուլում են գալիս ավտոբուսներ, որոնք սպասարկում են զբոսաշրջիկների մշտական հոսքին: Թուլումի ավերակները ամենաշատ այցելվող հնագիտական տեղանքներից են Մեքսիկայում (Կանկունի հարավում գտնվող Ռիվյերա-Մայա զբոսաշրջային գոտի)՝ Տեոտիուական և Չիչեն-Իցա քաղաքների հետ միասին:

Թուլումի տարածքում տեղակայված են մեծ թվով քարանձավներ և սենոտներ, ինչպիսիք են Մայա-Բլյուն, Նաարոնը, Ճակատագրի տաճարը, Տորտուգան, Վակաան, Մեծ-սենոտը, Աբեխասը, Նոոչ-Կիինը և Կարվոշը:

Զբոսաշրջային գոտին բաժանվում է երեք հիմնական մասի. հնագիտական տարածաշրջանը, Թուլում քաղաքը և հյուրանոցային գոտին:

Թուլումի մոտ գտնվում է նաև Սակ Ակտունը՝ ստորերկրյա գետերի հայտնի համակարգը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուլումը հայտնվում է Assassin’s Creed IV: Black Flag խաղում և կարևոր տեղ է զբաղեցնում նրա սյուժեում՝ հանդիսանալով Կարիբյան լողավազանի Ասսասինների գլխավոր բազան:
  • Ժամանակակից մայաների շրջանում կա մի առասպել այն մասին, որ վաղ շամանակներում Թուլումը միաված է եղել Չիչեն- Իցա և Ուշմալ քաղաքների հետ «կուշան- սան»-ի օգնությամբ, որն օդում կախված ճանապարհ էր: Այդ առասպելն ունի իրական հիմք. հնագետներն ապացուցել են, որ այդ քաղաքներն իրար էին միացված քարածածկ ճանապարհով[7]:

Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Maya sites in Quintana Roo: Tulúm» (history), Athena Review Vol.2, no.1, 2003, webpage: AthenaPub-Tulum.
  2. 2,0 2,1 2,2 «The Ancient Maya», Robert J. Sharer and Loa P. Traxler, Published by Stanford University Press 2006. pp 608—611
  3. Muyil-Quintana Roo-Mexico. Last revised Wednesday April 2, 2008. Walter R. T. Witschey. September 17, 2008. («Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2015-02-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն))
  4. Lowland Maya Fortifications, David Webster, Proceedings of the American Philosophical Society, Vol. 120, No. 5 (Oct. 15, 1976), pp. 361—371, Published by: American Philosophical Society
  5. The Peoples of the Caribbean: An Encyclopedia of Archeology and Traditional Culture, Nicholas J. Saunders, Published by ABC-CLIO, 2005. pp 299
  6. Classic Maya Obsidian Trade, Raymond V. Sidrys, American Antiquity, Vol. 41, No. 4 (Oct., 1976), pp. 449—464, Published by: Society for American Archaeology
  7. «meksika.info».

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Города майя

Категория:Города майя Категория:Кинтана-Роо Категория:Археологические объекты в Мексике