Մասնակից:Ruzhar/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Խաչատրյան
(Ճուտ)
Հունվարի 19, 1975 թ. - Սեպտեմբերի 13,2022 թ․ (47 տարեկանում)
ԾննդավայրՀայաստան Երևան, ՀՀ
Մահվան վայրՀայաստան Ջերմուկ, ՀՀ
ՔաղաքացիությունՀայաստան
ԶորատեսակՀայաստանի զինված ուժեր
Ծառայության տարիներ1990-1994Արցախյան պատերազմ Արցախ
1994 - ՀՀ ԶՈՒ
2016 Քառօրյա պատերազմ Արցախ
2020 44-օրյա պատերազմ Արցախ
2022 - ՀՀ ԶՈՒ Հայաստան
ԿոչումՀՀ ԶՈՒ Կապիտան ՀՀ ԶՈՒ Կապիտան
ՊաշտոնՀրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արզախյան առաջին պատերազմ, Արցախյան քառօրյա պատերազմ, Արցախյան 44 օրյա պատերազմ, Հայ-Ադրբեջանական պատերազմ 2022
Պարգևներ

«ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ համար» մեդալ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մեդալ Հայաստան
Կաղապար:ՄԱՐՇԱԼ Հ. Ք. ԲԱՂՐԱՄՅԱՆ մեդալով
Կաղապար:ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ 20 ՏԱՐԻ մեդալով
Կաղապար:ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ 25 ՏԱՐԻ մեդալով

Զինված ՈՒժեր 30 Տարի մեդալով
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ մեդալով
ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎ մեդալով
ՌԱԶՄԻԿ ՎԱՍԻԼՅԱՆ մեդալով
ՓԱՌԱՊԱՆԾ ՄԱՐՏԻԿ մեդալով
ՄԱՅՐԵՐԻ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ մեդալով
ԶԻՆՎՈՐ ՀԱՅՐԵՆՅԱՑ մեդալով
ԵԿՄ հուշամեդալով
«5-րդ ԲՐԻԳԱԴ մեդալով
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ մեդալով
ԵՐԴՎՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ մեդալով
«Արիության համար» մեդալ
ԾՈՎԱԿԱԼ Հ.Ս. ԻՍԱԿՈՎ մեդալով
ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 2-րդ աստիճան մեդալով

Մանվել Միքայելի Խաչատրյան (Ճուտ) ծնվել է՝ (Հունվարի 19-ին,1975թ.,ՀԽՍՀ Երևան) քաղաքում,ծառայել է ՝ ՀՀ ԶՈՒ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանվելը եղել է անչափ ակտիվ և հայրենասեր երիտասարդ։

1988 թվականին անչափահաս տարիքից,ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ Լինելով դպրոցական, կազմակերպել է դասադուլներ, մասնակցել ցույցերին և երթերին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ութամյա կրթությամբ ավարտելով ՕՇԱԿԱՆԻ Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ, 14 տարեկան հասակում որպես կամավոր զինագրվել է՝   Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ջոկատում և մասնակցել ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքանապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990թվականի հունվարից՝ Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին։

Նույն թվականի մայիսի 27-ին Նուբարաշենի խճուղում խորհրդային բանակի հետ ընդհարմանը։

Օգոստոսից Նոյեմբերյանի շրջանի ՝ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի։

Հոկտեմբերից Շամշադինի շրջանի՝ Թոուզ, Նավուր, Քոլագիր, Այգեպար, Չինարի գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին։

1991թվականի մարտից Եղեգնաձորի շրջանի՝ Գնեշիկ, Խաչիկ։

Մայիսից Գորիսի շրջանի՝ Խոզնավար, Կոռնիձոր, Խնձորեսկ։

Օգոստոսից Իջևանի շրջանի՝ Աճարկուտ, Կիրանց, Ջողազ, Լալի, Ուզունթալա գյուղերի պաշտպանությանը միևնույն ժամանակ Սոֆլու, Բարխուդարլու, Խերմլու գյուղերի ազատագրական մարտական գործողությունններին։

1992թվականի Հունվարից Նոյեմբերյանի շրջանի, Կոթի և Իջևանի Կիրանց։

Մարտից ԼՂՀ Շահումյանի շրջանի՝ Ղարաչինար, Մանասաշեն գյուղերի մարտական գործողություններին։

Մայիսից կամավոր զինագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի՝ « ԴՌԳ» (ԴիվերսիոնՀետախուզական Խումբ) հատուկ նշանակության ջոկատում և մասնակցել՝ Շուշի-Լաչին օպերացիայի նախապատրաստական հետախուզական գործողություններին։

Ջան Հասան, Քյոսալար գյուղերի ազատագրմանը, Լաչինի մարդասիրական միջանցի բացմանը և հակառակորդի թափառող դիվերսիոն խմբերի ջախջախմանը։

Հունիսից Մարդակերտի շրջանի՝ Մատաղիս, Կարմիրավան, Սեյսուլան, Հակոբ Կամարի, Փափրավենդ, Կուսապատ, Թալիշ, Պուշկին Յալ, Վերին և Ներքին Հոռաթաղներ, Մեհմաննա Դրնբոն, Չլդրան, գյուղերի պաշտպանությանը։

Մասնակցել է ՝ Առաջաձորի, Մեծ Շենի, Վաղուհասի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, այնուհետև Ասկերանի շրջանի՝ Դահրազ, Աղբուլաղ, Գյուլափլու գյուղերի ազատագրական մարտական գործողություններին։

Հոկտեմբերից Լաչինի շրջանի՝ Սուս, Ղոջազ ռազմական մեծ նշանակություն ունեցող գյուղերի և հարակից բարձրունքների ազատագրմանը։

1993թվականի հունվարից Գորիսի շրջանի՝ Շուռնուխ, այնուհետև ԼՂՀ Մարտակերտի շրջանի՝ Կարմիրավանի և Լենինավանի ազատագրման մարտերին, որից հետո Քելբաջարի շրջանի՝ Յանշակ, Չոփռլու գյուղերի ազատագրական մարտական գործողություններին, այնուհետև տարբեր հատվածներում մինչև պատերազմի հաղթական զինադադար։

1996թվականի հոկտեմբերից որպես պատրաստի հետախույզ ծառայության է անցել ՀՀ Զինվածուժերի №51036 զ/մ-ի հետախուզական վաշտում, որպես ջոկի,հետո դասակի հրամանատար և մասնակցել Շամշադինի շրջանի՝ Ներքին Կարմիրաղբյուր, Քոլագիր, Մովսես, Այգեձոր, Պառավաքար գյուղերի պաշտպանությանը։

2005-2012թվականին ղեկավարել է «ՀԱԲ» Հ/Կ Էրեբունի տարածքային բաժանմունքը և գլխավորել վարչության ռազմահայրենասիրական բաժինը։

Կազմակերպել և իրականացրել է տարբեր հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներ, նպաստել երիտասարդ և մատաղ սերնդի ճիշտ հայեցի դաստիրակությանը։

2012թվականին հիմնադրել է «ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ»-ի Միավորում հայրենասիրական հասարակական կազմակերպությունը։

2016թվականի ապրիլին թշնամու կողմից լայնամասշտաբ հարձակման լուրը ցնցեց ողջ աշխարհնու աշխարհասփյուռ հայությանը։

Չարաբաստիկ իրողությանը  չէր կարող անտարբեր վերաբերվել նաև նա։ Վտանգված հայրենիքի անմեղ ու խաղաղ բնակչության, հայ զինվորի թափված արյան ու վրեժի կանչով, առանց ժամանակ կորցնելու ՌԴ ից վերադարձավ, ուր մեկնել էր ընտանիքի հետ։ Հայաստան ժամանելուն պես մեկնեց ԼՂՀ Մարտակերտի շրջան՝ Թալիշ գյուղ։ Ստանձնելով մարտական հենակետի հրամանատարի պարտականությունները։

2018թվականից «ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ»-ի Միավորում

Հ/Կ-ի հետ համատեղ ղեկավարել է՝ «ԵՐԴՎՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ»-ի միություն Հ/Կ-իԷրեբունու տարածքային բաժանմունքը։

2020թվականի Սեպսեմբերի 27-ին պատերազմը սկսելուն պես, հավաքագրելով իր ջոկատը և միանալով «Աշխարհազորային կամավորական ջոկատներ» Հ/Կ-ին մեկնում են Արցախ՝ Հադրութի շրջան Կարախանբեյլի գյուղ։

Հոկտեմբերի 28-ին լսելով նահանջի հրամնանը հետ են քաշվել Մարտունու շրջանի՝ [[Ճարտար գյուղ։

2021 թվականի օգոստոսի 25- ից մինչև նոյեմբերի 25-ը իր ջոկատի հետ ակտիվորեն մասնակցել է եռամսյա հավաքներին Կապանում, իրականացրել է մարտական հերթապահություն՝ Ներքին Հանդ գյուղի դիրքերում։

2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հուլիսի

1-ը մասնակցել են եռամսյա հավաքներին Ջերմուկում]], իրականացրել է մարտական հերթապահություն Գորհայք գյուղի դիրքերում։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ին իր ջոկատի կազմով մեկնել է Ջերմուկ ի համար մղվող ինքնապաշտպանության մարտերին մասնակցելու։ Նույն օրը երեկոյան ժամերին Դավագյոզ լեռան հատվածում զոհվել է ջոկատի 7 անդամների հետ միասին։

Այժմ նա և իր ջոկատի 5 անդամները գտնվում են Եռաբլուր պանթեոնում


Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով։

  1. ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մեդալով
  2. ՄԱՐՇԱԼ Հ.Ք. ԲԱՂՐԱՄՅԱՆ մեդալով
  3. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ 20 ՏԱՐԻ մեդալով
  4. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ 25 ՏԱՐԻ մեդալով
  5. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ մեդալով
  6. ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎ մեդալով
  7. ՌԱԶՄԻԿ ՎԱՍԻԼՅԱՆ մեդալով
  8. ՓԱՌԱՊԱՆԾ ՄԱՐՏԻԿ մեդալով
  9. ՄԱՅՐԵՐԻ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ մեդալով
  10. ԶԻՆՎՈՐ ՀԱՅՐԵՆՅԱՑ մեդալով
  11. ԵԿՄ հուշամեդալով
  12. 5-րդ ԲՐԻԳԱԴ մեդալով
  13. ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ մեդալով
  14. ԵՐԴՎՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ մեդալով
  15. «Արիության համար» մեդալ
  16. ԾՈՎԱԿԱԼ Հ.Ս. ԻՍԱԿՈՎ մեդալով
  17. ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ 2-րդ աստիճան մեդալով

Այդպիսին է ասպետ-զինվորի ճակատագիրը Մանվել Խաչատրյանը զոհվել է Ջերմուկի դիրքերում [1] [2]