Jump to content

Մասնակից:Marykocharyan/Ավազարկղ Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանը գիշերը։

Միջազգային օդանավակայանը, մաքսատուրքերով և սահմանային ստուգման հարմարություններով օդանավակայան, որը հնարավորություն է տալիս ուղևորներին տեղափոխվել մի երկրից մյուսը։ Միջազգային օդանավակայանները սովորաբար ավելի մեծ են, քան տեղական օդանավակայանները, և այդ օդանավակայաններում հնարավոր է տեղավորել միջազգային և միջցամաքային ճամփորդությունների համար նախատեսված ամենածանր ինքնաթիռները։ Միջազգային օդանավակայանները հաճախ իրականացնում են նաև տեղական թռիչքներ։

Կառույցները, շահագործման գործընթացն ու կառավարումը 20- րդ դարից ի վեր ավելի է բարդացել։ Այս ամենը տեղի է ունեցել, երբ միջազգային օդանավակայանները սկսել են համապատասխան ենթակառուցվածքներ տրամադրել միջազգային քաղաքացիական ավիաթռիչքների համար։ Սահմանվեցին տեխնիկական մանրամասն չափանիշներ՝ ապահովության համար և ստեղծվեց ընդհանուր կոդավորման համակարգ՝ գլոբալ կայունության համար։ Այս կառույցները, որոնք սպասարկում են միլիոնավոր անհատների և իրականացնում են միլիոնավոր թռիչքներ, աշխարհում ամենաբարդն ու փոխկապակցվածն են։ Մինչև 21֊րդ դարի երկրորդ կեսը, աշխարհում կար ավելի քան 1200 միջազգային օդանավակայան և մոտավերապես երկու միլիարդ միջազգային ուղևոր։ Տարեկան տեղափոխվում էր գրեթե հիսուն միլիոն մետր/տոննա ուղեբեռ։

Qantas Empire Airways

Լոնդոնի Hounslow Heath Aerodrome-ը առաջին օդանավակայանն էր Անգլիայում, որը 1919 թվականին կատարեց նախօրոք պլանավորված միջազգային առևտրային ծառայություններ։ 1920 թվականի մարտին այն լուծարվեց և դուրս մղվեց Քրոիդոն օդանավակայանի կողմից[1][2]։ ԱՄՆ-ում, Արիզոնայում 1928 թվականին Դոուգլաս մյունիսիփալ օդանավակայանը դարձավ Ամերիկայի առաջին միջազգային օդանավակայանը[3]։

Միջազգային օդանավակայանների նախնիներն են համարվում օդային դաշտերն ու աէրոդրոմները։ Միջազգային թռիչքները ավելի վաղ ժամանակներում ունեին սահմանափակ ենթակառուցվածք, չնայած, եթե շարժիչի հետ կապված խնդիր էր առաջանում, ինքնաթիռը կայանելու բազմաթիվ տեղեր կային։ Քանի որ չորս շարժիչ ունեցող ինքնաթիռները չէին կարողանում թռչել ջրի վրայով և միջազգային նպատակակետեր հասնել, նրանց օգնության էին գալիս թռչող նավերը։ Ամենաերկար միջազգային երթուղու ավարտին (որն իրականացնում էր Qantas Airways-ը), ջրում կայանելիս հայտնաբերվեցին այնպիսի վայրեր, ինչպես, օրինակ, Սուրաբայան և Կուբանգը։ Սիդնեյը, Ռոզ Բեյը և Նոր Հարավային Ուեյլսը ընտրված էին որպես թռչող օդանավերի կայանատեղի[4]։

Միջազգային օդանավակայանները երբեմն սպասարկում են ռազմական, ինչպես նաև առևտրային նպատակերով իրականացվող թռիչքներ։ Նրանց կենսունակությունը ևս իր ազդեցությունն ունի տեխնոլոգիայի զարգացման վրա։ Կանտոն կղզու օդանավակայանը Ֆենիքս կղզում (Կիրիբատի), որը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական օդանավակայան էր, առևտրային ինքնաթիռների համար, ինչպես օրինակ Կանտասի համար, հանդիսանում էր ինքնաթիռի վերալիցքավորման տեղ, իսկ 1950֊ականների վերջին այնտեղ կար անձնակազմ ցամաքի վրա[5]։ 1960֊ականների սկզբին ռեակտիվ օդանավի ստեղծման ժամանակ, երբ Բոինգ 707 ինքնաթիռը առանց կանգառի թռիչքներ էր իրականացնում Ավստրիալիայից կամ Նոր Զելանդիայից դեպի Հավայան կղզիներ, և երբ արդեն միջխաղաղօվկիանոսյան կանգառն այլևս չկար, օդանավակայանը դադարեց օգտագործվել առևտրային նպատակով։ Այլ միջազգային օդանավակայաններ, օրինակ, Կաի Տակ օդանավակայանը Հոնգ Կոնգում, դադարեցվում կամ փոխարինվում էին, երբ իրենց տարողունակությունը կամ տեխնոլոգիական առաջընթացը չէր համապատասխանում ստանդարտներին[6][7]։

Դիզայն և կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային օդանավակայանի կառուցվածքն ու գործառույթը կախված է մի խումբ բարդ երևույթներից, ինչպես օրինակ տեխնոլոգիան, քաղաքականությունը, տնտեսությունը և աշխարհագրությունը, ինչպես նաև տեղական և միջազգային օրենքները[8][9][10][11]: Նույնիսկ տեղական կամ ոչ հանգույցային օդանավակայան կառուցելիս, նախ և առաջ, անհրաժեշտ է համագործակցել և՛ գործարկողների, և՛ շահագրգիռ ընկերությունների հետ (ճարտարապետների, ինժեներների, մենեջերների), և՛ ամբողջ անձնակազմի հետ[12][13] : Օդանավակայանները կարող են ազգային խորհրդանիշ համարվել, այդ իսկ պատճառով օդանավակայանի դիզայնը ճարտարպետական տեսանկյունից պետք է կատարյալ լինի: Այդպիսին է, օրինակ, Նյու Մեքսիկո քաղաքի միջազգային օդանավակայանը[14]:  

Կախված օդային երթևեկության խտությունից և համախատասխան ֆինանսական միջոցներից, օդանավակայանները լինում են աշտարակով կամ առանց աշտարակի: Մեծ տարողունակության և բանուկ օդային տարածք ունենալու արդյունքում, բազմաթիվ միջազգային օդանավակայաններ ունեն երթևեկության վերահսկման օդային կենտրոններ:

Որոշ միջազգային օդանավակայանների պահանջներից է ունենալ օդանավակայանից դուրս հավելյալ կառույցներ, ինչպես օրինակ, Հոնգ Կոնգի միջազգային օդանավակայանը իր տարածքում ներառում է արագընթաց երկաթուղի և մեքենաների համար նախատեսված արագընթաց ճանապարհ` օդանավակայանը Հոնգ Կոնգի քաղաքային շրջաններին միացնելու համար: Արագընթաց ճանապարհը կառուցելու համար անհրաժեշտ է եղել կառուցել երկու կամուրջ (Ցինգ Մա կախված կամուրջը և Կապ Շուի Մուն ճոպանից պատրաստված կամուրջը) և այդ կամուրջները միացնելու համար Մա Ուան կղզու վրա կառուցվել է Մա Ուան ուղեկամուրջը: Յուրաքանչյուր կամրջի վրա կան գնացքի և մեքենաների երթևեկության համար նախատեսված հատվածներ[15]:

Շահագործում ու կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռիչքների վերաբերյալ ինֆորմացիոն ցուցատախտակ Շառլ դը Գոլի օդանավակայանում։

Ամբողջ աշխարհում միջազգային օդանավակայաններն ավիաուղիների և ուղևորների հետ ունեն առևտրային հարաբերոււթյուններ՝ մատուցելով ծառայություններ: Բազմաթիվ օդանավակայաններ հանդիսանում են կապող օդանավակայաններ կամ այնպիսի վայրեր, որտեղ իրականացվում են կապակցված չվերթներ, որտեղ ուղևորները կարող են կանգ առնել, փոխել ինքնաթիռը, մինչդեռ մյուս օդանավակայանները իրականացնում են ուղիղ թռիչքներ`  մի կետից մյուսը: Այս ամենն իր ազդեցությունն ունի օդանավակայանի դիզայնի վրա, ինչպես նաև տերմինալների քանակի ու տեղի վրա, ուղևորների և բեռների հոսքը օդանավակայանների տարբեր հատվածներում բեռների հոսքի վրա: Օդանավակայանը, որն իրականացնում է թռիչքներ մի կետից մյուսը, կարող է ունենալ և՛ միջազգային, և՛ տեղական տերմինալներ։ Յուրաքանչյուրն ունի առանձին կահավորված շենք, ուղեբեռի բեռնաթափման առանձին հարմարություններ: Այնուամենայնիվ, հանգույց օդանավակայաններում տարածքն ու ծառայությունները կիսվում են[16]:

Օդանավակայնների կառավարումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որոնցից են ավիաուղիների արտադրողականությունը, օդային անձնակազմի տեխնիկական պահանջմունքները, օդանավակայան-ավիաուղի հարաբերությունը, ճամփորդող հաճախորդների համար իրականացվող ծառայությունները, անվտանգությունը և շրջակա միջավայրի ազդեցությունը[17]:

Միջազգային օդանավակայաններում տեխնիկական անվտանգության և գործող ընթացակարգերի համար նախատեսված նորմերը կարգավորվում են միջազգային համաձայնագրերով: Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (ՕՏՄԱ), որը կազմավորվել է 1945 թվականին, ավիաընկերությունները միավորող ասոցիացիան է: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի գործող մարմին է, որն իր գործունեությունը սկսել է դեռևս 1903 թվականից: Այս երկու կազմակերպությունները օդանավակայանների համար առաջադրել են կանոններ։ Օդանավակայանը արտոնություններ չեն ունեցել քննարկել այդ կանոնները: Արդյունքում, այս ամենն օդային տրանպորտի քաղաքականության մեջ բողոքի մի մեծ տեղատարափ է առաջացրել: 1948 թվականի հունվարին, ԱՄՆ առևտրային օդանավակայնների տասնինը ներկայացուցիչներ առաջին անգամ հավաքվեցին Նյու Յորքում` առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Արդյունքում ստեղծվեց «Օդանավակայանների գործառույթների խորհուրդը», որն էլ հետագայում դառնում է «Օդանավակայանների միջազգային խորհուրդ»: Այս խորհուրդը ներառում էր ներկայացուցիչներ Բալթիմորից, Բոստոնից, Չիկագոյից, Քլիվլենդից, Դալլասից, Դենվերից, Դետրոյթից, Ջեքսոնվիլլից, Կանզասից, Լոս Անջելեսից, Մեմֆիսից, Մայամիից, Մինեապոլիսից, Սեյնթ Փոլից, Նյու Յորքից, Նյուարքից, Ֆիլադելֆիայից, Փիթսբուրգից, Սենթ Լուիսից, Սան Ֆրանցիսկոյից և Վաշինգտոնից[18]:

Թռիչքների լոգիստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային օդանավակայանները թռիչքների լոգիստիկան կառավարելու հզոր միջոցներ ունեն, որոնցից է օդային երթևեկության վերահսկումը: Այս ծառայությունը կառավարվում է ներքևից (գետնի վրայից). ինքնաթիռները համակարգվում և ուղղորդվում են դեպի գետին և ամբողջ օդային տարածք: Օդային երթևեկության վերահսկումը, չկառավարվող օդային տարածքներում, իրականացնում է օդանավերի ծառայությունների վերաբերյալ խորհրդակցություն[19]:

Մաքսատներ և ներգաղթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուբլինի օդանավակայանը (2007)։

Միջազգային թռիչքներ իրականացնող օդանավակայաններն ունեն մաքսային և ներգաղթի սարքեր, որոնք ուղևորին թույլ են տալիս ներս մտնել[20]: Այս ամենը ժամանակին համընթաց փոփոխվում է, սակայն, որոշումները կայացվում են օրենքի սահմաններում: Այնուամենայնիվ, որոշ երկրներ համաձայնագրեր ունեն, որոնց շրջանականերում հնարավոր է թռիչքներն իրար կապել առանց մաքսատների և ներգաղթի: Այսպիսի սարքերը միջազգային օդանավակայանները չեն սահմանում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bluffield, Robert (2009). Imperial Airways: the birth of the British airline industry 1914–1940. Hersham [England]: Ian Allan. ISBN 978-1-906537-07-4.
  2. Learmonth, Bob; Cluett, Douglas; Nash, Joanna (1977), A history of Croydon Airport, Sutton Libraries and Arts Services
  3. Blaskey, Larry (6 June 2008). «Eleanor Roosevelt's trip to Douglas remembered». Douglas Dispatch. Վերցված է 6 October 2014-ին.
  4. Stackhouse, John (1995). --from the dawn of aviation : The Qantas Story, 1920-1995. Double Bay, NSW: Focus Pub. էջեր 57, 66–71. ISBN 1-875359-23-0.
  5. Walker, Howell. "Air Age Brings Life to Canton Island". The National Geographic Magazine: January 1955, pp. 117-132.
  6. Hafer, JR. «Kai Tak Airport Hong Kong». 20th Century Aviation Magazine. Վերցված է 20 October 2014-ին.
  7. Farewell speech for Kai Tak (6 July 1998)
  8. Feldman, Elliot J. and Jerome Milch (1982). Technology versus democracy: the comparative politics of international airports. Boston, Massachusetts: Auburn House Pub. Co. ISBN 0-86569-063-4.
  9. Regulatory implications of the allocation of flight departure and arrival slots at international airports. Montreal, Canada: International Civil Aviation Organization. 2001.
  10. Salter, Mark B. (2008). Politics at the airport ([Online-Ausg.] ed.). Minneapolis: University of Minnesota Press. ISBN 0-8166-5014-4.
  11. Williams, Alan, 1934-, Developing strategies for the modern international airport : East Asia and beyond / by Alan Williams, Ashgate Pub. Co{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. «Planning and design of airport terminal building facilities at nonhub locations». United States Federal Aviation Administration. 1980. Վերցված է 30 September 2014-ին.
  13. «Quality control of construction for airport grant projects». U.S. Dept. of Transportation, Federal Aviation Administration. 2007. Վերցված է 1 October 2014-ին.
  14. Luhnow, David (2 September 2014). «Mexico Plans New $9.2 Billion Airport». The Wall Street Journal. Վերցված է 6 December 2014-ին.
  15. Telford, Thomas (1998-11-01). «transport links». Hong Kong International Airport (Technical report). Vol. Supplement of Volume 126 (Special Issue 2 ed.). Journals Leon Heward-Mills for Institution of Civil Engineers.
  16. Janić, Milan (February 2010). Airport Analysis, Planning and Design: Demand, Capacity, and Congestion. New York: Nova Science Publishers. էջեր 51–52, 248. ISBN 978-1-61761-560-3. Վերցված է 29 September 2014-ին.
  17. Graham, Anne (2003). Managing airports – an international perspective (2 ed.). Oxford, UK and Burlington, US: Butterworth-Heinemann. ISBN 0-7506-5917-3.
  18. «History of Airports Council International-North America». Airports Council International – North America. Վերցված է 2 October 2014-ին.
  19. Reddy, Arun. «The Science and Technology of Air Traffic Control». Ars Technica. Conde Nast. Վերցված է 3 October 2014-ին.
  20. Bennett, David L. (1996). «Designated US International airports». U.S. Department of Transportation Federal Aviation Administration. Վերցված է 1 October 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]