Մասնակից:Lusine Nahapetyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Պեդրա Սելադա ազգային պարկ
Parque Estadual da Pedra Selada
Տեսակազգային պարկ

Պեդրա Սելադա ազգային պարկ (պորտ.՝ Parque Estadual da Pedra Selada), պետական պարկ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրա Սելադա ազգային պարկը սփռված է Ռեզենդի և Իտատիա մունիցիպալիտետներում՝ Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Ունի շուրջ 8036 հա տարածք։ Պարկն այցելուներին հնարավորություն է ընձեռում օգտագործել տարածքը հանգստի, կրթության և հետազոտության համար, ինչպես նաև աջակցել գյուղական տնտեսությանը՝ զբոսաշրջությանն առնչվող բիզնեսներում[1]։ Պարկն անվանակոչվել է Պեդրա Սելադայի անունով, որն ունի 1755 մ բարձրություն։ Լավ գծանշված արահետը տանում է դեպի գագաթ, որից երևում է 360 °-ի տեսարան՝ դեպի շրջակա երկիր։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը ներառում է Ատլանտյան անտառի, Արաուկարիայի անտառների ու ալպյան մարգագետինների բրածոները։ Պետական պարկը կարևոր էկոլոգիական միջանցքի մի մասն է կազմում Իտատիա ազգային պարկի և մոտակա հանրային ու մասնավոր պահպանման միավորումների հետ, ինչը պաշտպանում է գետային աղբյուրները, որոնք սնվելով հարավարևելյան որոշ հիմնական գետերից, ինչպիսիք են՝ Պարանա և Պարաիբա դու Սուլ գետերը, նպաստում են այն լեռնաշղթայի պահպանմանը, որում գտնվում է Պեդրա Սելադան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրա Սելադա պետական պարկը ստեղծվել է 2012 թվականի հունիսի 15-ի 43․640 պետական հրամանագրով։ Նպատակն է պահպանել տեղական բույսերի և կենդանիների պոպուլյացիաները, ինչպես նաև չվող տեսակներին ապահովել ապաստաններով։ Դա Մանտիկեյրա լեռներում առաջին լիարժեք պաշտպանված պետական մակարդակով պահպանման միավորումն էր[1]։ Այն Մանտիկեյրա մոզայիկի մի մասն է կազմում[2]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2014 թվականի օգոստոսի 15-ին[3]։ Կառավարման ծրագիրն ուժի մեջ է մտել 2014 թվականին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Պարկը պատկանում է սերրադո բիոմին։ Ընդգրկում է 77022 հա տարածք։ Ստեղծվել է 2000 թվականի սեպտեմբերի 21-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Պարկը Պանտանալ կենսական արգելոցում է, որը նաև ներառում է Պանտանալ, Շապադա դոս Գիմարայնշ և Էմաս ազգային պարկերը, ինչպես նաև Սեռա դե Սանտա Բարբարա, Նասցենտես դու Ռիու Տակուարի և Պանտանալ դու Ռիու Նեգրու պետական պարկերը[2]։ Այն ընդգրկում է Պորտու Մուրտինիու, Ժարդին, Բոնիտու մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Մատու Գրոսու դու Սուլ նահանգում[3]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[3]։ Պահպանվող տեսակներից են՝ Ancistrus formoso տեսակի լոքոն, յագուարը (Panthera onca) և պուման (Puma concolor)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապաժոս ազգային անտառը Ամազոն բիոմում է[1]։ Տարեկան տեղումների քանակը 1820 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 21-ից մինչև 31 °C, իսկ միջինը` 26 °C է[2]։

Անտառն ընդգրկում է խիտ խոնավ անտառ՝ ծառերով, տարվա ընթացքում հեղեղված ողողատային անտառով, ինչպես նաև բաց արևադարձային անտառից՝ արմավենու որթատունկերով ու երկրորդային անտառով՝ սահմանների և մուտքի շավիղների երկայնքով։ Ծառատեսակներից են՝ Aniba canelilla, Attalea maripa, Ceiba pentandra, Hura creptans, Orbignia martiana և այլն։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապաժոս ազգային անտառը ստեղծվել է 1974 թվականի փետրվարի 19-ի 73․684 հրամանագրով, որը փոփոխվել է 2012 թվականի հունիսի 25-ի 12․678 օրենքով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա։ Պահպանվող տեսակներից են՝ սպիտակավիզ կապիկը (Ateles marginatus), հսկա զրահակիրը (Myrmecophaga tridactyla), յագուարը (Panthera onca) և մեծ ջրասամույրը (Pteronura brasiliensis)[1]։

Ամազոնիայում կենսոլորտային-մթնոլորտային հսկայածավալ գիտափորձը քանակապես հաշվվում է ածխաթթու գազի և ջրի էկոհամակարգի զուտ փոխանակումը Տապաժոս անտառի հիմնական տարածքում՝ որոշելով CO2-ի ընդհանուր քանակը և կլանումը չխաթարված անտառից[3]։ Սա Հարվարդի համալսարանի և Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) միջազգային ուսումնասիրության նախաձեռնությունն է։ Այն հետազոտում է, թե հողօգտագործման և կլիմայի փոփոխությունները ինչպես կազդեն Ամազոնի շրջանի և համաշխարհային կլիմայի քիմիական, կենսաբանական ու ֆիզիկական գործառույթների վրա[3]։

Առաջարկվող Հարավային Ամազոնի էկոլոգիական միջանցքը կմիանա տարածաշրջանում ազգային անտառի այլ պահպանվող և բնիկ տարածքների հետ[4]։ Անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[5]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 Large Scale Biosphere-Atmosphere Experiment
  4. Ayres et al. 2005
  5. 5,0 5,1 Plano de Manejo da Floresta Nacional do Trairão

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտայտուբա II ազգային անտառը ստեղծվել է 1998 թվականի փետրվարի 2-ի թիվ 2.482 հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[2]։

2012 թվականի հունիսի 25-ի թիվ 12678 օրենքում փոփոխություններ են կատարվել Ամազոնիա, Կամպոս Ամազոնիկոս, Մապինգուարի ազգային պարկերի, Իտայտուբա I-ի և Իտայտուբա II-ի, Կրեպորի ազգային անտառների ու Տապաժոս բնապահպանական պահպանվող տարածքների շրջանում։ Բոլոր թվարկվածները չափերով կրճատվել են` բացառությամբ Կամպոս Ամազոնիկոսի[3]։ Իտայտուբա II ազգային անտառից հեռացված տարածքը համապատասխանում էր առաջարկվող Սավրե Մույբու բնիկ տարածքին, որը մասամբ հեղեղվել էր Սան Լուիս դու Տապաժոս պատվարից՝ Տապաժոս գետի վրա։ Ազգային անտառից հեռացված տարածքը խոչընդոտ է պատվարի համար։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[4]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[4]։ Հարավային Ամազոն էկոլոգիական միջանցքը կմիանա տարածաշրջանի պահպանման միավորումների այլ պահպանվող և բնիկ տարածքների հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. PARNA dos Campos Amazônicos – ISA
  4. 4,0 4,1 Plano de Manejo da Floresta Nacional do Trairão
  5. Ayres et al. 2005

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]







Անտառը Տապաժոսի սարահարթում է, ինչպես նաև Տապաժոս գետային ավազանում՝ նրա աջ ափին։ Իտայտուբա I ազգային անտառ կարելի է մուտք գործել BR-163 ու BR-230 ցամաքային ճանապարհներով, տարածաշրջանի գլխավոր դաշնային մայրուղիներով կամ նավակով՝ անցնելով Տապաժոս և Ժամանշին գետերի վրայով ու վտակներով, ինչպիսին են՝ Իգարապե դու Բոտիկան և Ռատաոն։ Անտառի շրջակայքում կան որոշ թռիչքի կամ վայրէջքի հարթակներ[1]։

Տապաժոսի վտակներն են՝ Կուրուրուն, Դաս Տրոպասը, Կուպարին ու Ժամանշինը։ Ժամանշին գետը, որը հոսելով նահանգի ծայր հյուսիսում գտնվող Սեռա դու Կաշիմբոյով, ունի արագահոս ուղիներ և տարածքներ, որտեղ այն տարածվում է դեպի գետախորշ, ինչը դժվարացնում է մեծ նավերով ճանապարհորդելը՝ դրա երկարության մեծ մասի երկայնքով։ Հիմնական վտակներն են՝ Տոկանտինսը՝ ձախ ափին ու Արուրին՝ աջ ափին[1]։

Անտառային տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի ընդհանուր տարածքից մոտ 98.9 %-ը զբաղեցված են բնական անտառներով։ Սա իր մեջ ներառում է 27.8 % բաց նախալեռնային խոնավ անտառ և 65.96 % խիտ խառը ու բաց նախալեռնային խոնավ անտառ[1]։ Իտայտուբա I և Իտայտուբա II ազգային անտառները միասին ընդգրկում են 610471.73 հա տարածք։ Երկու անտառների կառավարման պլանով սահմանվել է 432․628 հա տարածքով անտառային տնտեսությունների կայուն կառավարման գոտի ստեղծելու մասին, որից 295․000 հա հատկացվելու էր երեք անտառային տնտեսությունների փոխզիջման համար։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտայտուբա I ազգային անտառը ստեղծվել է 1998 թվականի փետրվարի 2-ի թիվ 2.481 հրամանագրով[2]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[1]։ 2012 թվականի հունիսի 25-ի թիվ 12678 օրենքում փոփոխություններ են կատարվել Ամազոնիա, Կամպոս Ամազոնիկոս, Մապինգուարի ազգային պարկերի, Իտայտուբա I-ի և Իտայտուբա II-ի, Կրեպորի ազգային անտառների ու Տապաժոս բնապահպանական պահպանվող տարածքների շրջանում։ Բոլոր թվարկվածները չափերով կրճատվել են, բացառությամբ Կամպոս Ամազոնիկոսի[3]։ Իտայտուբա I ազգային անտառի տարածքը կրճատվել է 7705.34 հեկտարով[1]։

Ազգային անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[4]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են՝ Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Unidade de Conservação ... MMA
  2. 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. PARNA dos Campos Amazônicos – ISA
  4. 4,0 4,1 Plano de Manejo da Floresta Nacional do Trairão

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]





Պասա Կուատրու ազգային անտառը գտնվում է Մինաս Ժերայս նահանգի Պասա Կուատրու մունիցիպալիտետում[1]։ Ունի 335.37 հա տարածք[2]։ Անտառը ներառում է Ատլանտյան անտառի կարևոր բրածոները, ինչպիսին է Araucaria angustifolia մոնոկուլտուրաները, ինչպես նաև սոճու և էվկալիպտի տեսակները[3]։ Պահպանվող տեսակներից են՝ բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), օցելոտը (Leopardus pardalis) ու պուման (Puma concolor)[2]։

Անտառն ունի նպաստավոր դիրք բացօթյա հանգստի և կրթական գործունեության համար, որոնք ուղղված են շրջակա միջավայրի իրազեկմանը և ջրային ռեսուրսների պահպանմանը։ Իպորան ջրվեժը հիմնական տեսարժան վայրն է, որտեղ այցելուները կարող են լողալ։ Դաշտախնջույքի կամ հանգստի համար կա ընդարձակ կանաչ տարածք՝ արհեստական լճերով, հրապարակներով, այգիներով, ամառանոցներով, խաղահրապարակով և խմելու ջրի աղբյուրներով։ Անտառն ունի նաև բույսերի տնկարան[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասա Կուատրու ազգային անտառը ստեղծվել է 1968 թվականի հոկտեմբերի 25-ին՝ դաշնային հրամանագրով[2]։ Սկզբում այն ղեկավարվում էր նախկին Պինյու ազգային ինստիտուտի կողմից (INP)։ Պարկն այժմ գտնվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի ղեկավարության ներքո[3]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[1]։ Անտառը դարձել է պահպանման միավորումների՝ Մանտիկեյրա մոզայիկի մի մասը, որը ստեղծվել է 2006 թվականին[4]։ Այն նաև հանդիսանում է Սեռա դու Մանտիկեյրա էկոլոգիական միջանցքի մի մասը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]


Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից (ICMBio)[1]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[2]։ 

Մակաոյի և Սան Ֆրանսիսկուի ազգային անտառների խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2002 թվականի հունվարի 17-ին։ 2008 թվականի օգոստոսի 17-ին INCRA-ն անտառը ճանաչեց որպես ագրոարդյունահանման ծրագիր 25 ընտանիքի համար։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին INCRA-ն անտառը հանձնեց Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտին։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2016 թվականի մայիսի 25-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան տեղումների քանակը 2800 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 24-ից մինչև 33 °C, իսկ միջինը՝ 27 °C է[1]։ Բուսականությունը մեծ մասամբ բաց խոնավ անտառ է՝ լիանաներով, բայց նաև ներառում է խիտ նախալեռնային խոնավ անտառ և ողողատային անտառ։ Բնապահպանական գնահատման արագ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է բուսական աշխարհի 212 տեսակ` 145 սերնդում։ Էնդեմիկ ձկնատեսակներից են՝ Aspidoras poecilus, Microschemobrycon elongatus, Harttia dissidens և Hopliancistrus tricornis։ Էնդեմիկ պրիմատներն են՝ սպիտակ ամերիկյան փոքրիկ կապիկը (Mico leucippe) ու Ateles marginatus։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտամիրա ազգային անտառը ստեղծվել է 1998 թվականի փետրվարի 2-ին թիվ 2.483 հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից (ICMBio)[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[1]։ Պահպանվող տեսակներից են՝ յագուարը (Panthera onca), հսկա ջրասամույրը (Pteronura brasiliensis) և ամազոնյան մրջնակերը (Trichechus inunguis)[2]։

Էկոլոգիական կայանը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[3]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են՝ Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 Plano de Manejo da Floresta Nacional do Trairão

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ամապա ազգային անտառը բաժանված է Պրակուուբա (52.85%), Ֆեռեյրա Գոմիս (44.07%) և Ամապա (3.08%) մունիցիպալիտետների միջև՝ Ամապա նահանգում[1]։ Ունի 460352.61 հա տարածք[2]։

Անտառը հյուսիսից սահմանակից է փոքր Մուտում գետին, արևելքից՝ Ֆալսինո գետին, արևմուտքից սահմանակից է Արագուարի գետին, իսկ հարավից՝ Ֆալսինո և Արագուարի գետերի միախառնման վայրին։ Ծայր հյուսիսում կան զգալի լեռնային բարձրություններ, որոնք պատկանում են Տումուկումակի համալիրին[3]։ Արևելքից այն միացած է 2369400 հա տարածքով Ամապա պետական պարկին, որը կայուն օգտագործվող բնապահպանական միավորում է, ինչն էլ ստեղծվել է 2006 թվականին[4]։ Հյուսիսարևմուտքում այն հարում է Տումուկումակի լեռնային ազգային պարկին[5]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամապա ազգային անտառը Ամազոն բիոմում է[2]։ Պարունակում է խոնավ արևադարձային անտառի մի մեծ տարածք։ Այն հասանելի է միայն մեկ կենսունակ ջրային ուղիով՝ Արագուարիով՝ Պորտու Գրանդի մունիցիպալիտետից։ Բուսականությունը ներառում է ամազոնյան տեսակներ, ինչպիսիք են՝ Dinizia excelsa, Vouacapoua americana, Caryocar villosum և այլն։ Արմավենիներից են՝ ասաին ու Iriartea exorrhiz[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամապա ազգային անտառը ստեղծվել է 1989 թվականի ապրիլի 10-ի 97.630 նախագահական հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[6]։ Ամապան կենսաբազմազանության միջանցքի մի մասն է, որը ստեղծվել է 2003 թվականին[7]։ Խորհրդատվական խորհուրդը հիմնվել է 2008 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 100-րդ հրամանագրով։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2014 թվականի հունվարի 9-ին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Անտառը տեղակայված է Վերին Ռիու Նեգրու տարածաշրջանում՝ Բրազիլիայի և Վենեսուելայի սահմանի երկայնքով ու Ամազոնաս և Ռորայմա նահանգների միջև ընկած սահմանում։ Պարկը արևմուտքից սահմանակից է Պիկո դա Նեբլինա ազգային պարկին։ Անտառը մեծ մասամբ գտնվում է Յանոմամի բնիկ տարածքում[1]։ Պահպանման միավորումը կներառվի առաջարկվող Հյուսիսային Ամազոն էկոլոգիական միջանցքում[2]։ Բուսականությունը հիմնականում խիտ խոնավ անտառ է (93%), սակայն ներառում է բաց խոնավ անտառ (2%), կամպինարանա (2%) և շփման գոտիներ՝ կամպինարանայի ու խիտ խոնավ անտառի միջև (3%)։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնաս ազգային անտառը կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[4]։

ISA-ն նշել է, որ ազգային անտառը՝ անտառագիտության կայուն նպատակներով, հակասում է բնիկ տարածքների նպատակներին, որի հետ այն մասամբ համընկնում է։ Այս տարածքներում բնիկ ժողովուրդներն ունեն բացառիկ իրավունք՝ իրենց սովորույթների և ավանդույթների համաձայն։ ISA-ն 2011 թվականի օգոստոսին հայտարարեց, որ այդ պատճառով Ամազոնաս ազգային անտառը կվերացվի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Terra Indígena Yanomami – ISA
  2. Ayres et al. 2005
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Carlos Alberto Ricardo 2011

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

==) (պորտուգալերեն), Gestão da FLONA Amazonas, Instituto Socioambiental – ISA, http://www.hutukara.org/images/stories/Resposta_ISA_ICMBio_Flona_Amazonas-PDF.pdf, վերցված է 2016-05-20 



Բրազիլիայի շրջակա միջավայրի և վերականգնվող բնական պաշարների ինստիտուտը (IBAMA) 2005 թվականի օգոստոսի 30-ին ստեղծեց խորհրդատվական խորհուրդը[1]։ Անտառը դարձել է պահպանման միավորումների՝ Մանտիկեյրա մոզայիկի մի մասը, որը ստեղծվել է 2006 թվականին[2]։ 2008 թվականի օգոստոսի 5-ին IBAMA-ն և Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը (ICMBio) սկսեցին հետաքննություն անցկացնել փայտանյութի ու ավազի արդյունահանման, վայրի կենդանիների անհետացման և տնկիների վաճառքի խախտումների վերաբերյալ[1]։ Անտառն այժմ կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2016 թվականի մայիսի 10-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref4 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. o mosaico mantiqueira – Mosaico
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ref2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին բարձրությունը 51 մետր է։ Տարեկան տեղումների քանակը 2000 մմ է։ Անձրևոտ եղանակին՝ դեկտեմբերից մինչև մայիս ամիսներին ավելի զով է և ավելի տաք է չոր եղանակին՝ հունիս-նոյեմբեր ամիսներին։ Տարեկան ջերմաստիճանը 25-28 °C է[1]։ Բուսականության 70%-ը խիտ խոնավ անտառ է, իսկ 30%-ը բաց խոնավ անտառ[1]։

Անտառը գտնվում է ջրբաժան հատվածում, որը ստեղծում է բնակավայրի լայնածավալ փոփոխություններ՝ ներառյալ ջրվեժները, իգապո ողողատային անտառը և գետեզրյա անտառը՝ սկիզբ տալով բարձր կենսաբազմազանության[2]։ 2009 թվականի սեպտեմբերին անտառի երկու վայրերում հերպետոֆաունայի կարճ ուսումնասիրության արդյունքում գրանցվել են երկկենցաղների ու սողունների 94 տեսակներ։ Կան երկկենցաղների 35, կրիաների 4, մողեսների 23 ու օձերի 31 տեսակներ[3]։ Տեսակների մեծ մասը բնորոշ են արևադարձային անտառներին[4]։ Կասկածելի է, թե արդյոք գրանցված տեսակների որոշ մասը ունեցել է դասաբաշխություն, թե կարող է նոր լինել գիտության համար[5]։ Հայտնաբերվել են ձկների 64 տեսակներ, այդ թվում՝ լոքո (16), պերկեսազգիներ (7) և այլն[6]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայրան ազգային անտառը դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[7]։ Անտառանյութի արդյունահանումը թույլատրվում է[5]։ Անտառը ստեղծվել է որպես պահպանման ռազմավարական շրջան՝ Ամազոնում անտառահատման առաջընթացը կանխելու և կենսաբազմազանության կորուստը նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև անտառահատումների, հանքարդյունաբերության, անօրինական գյուղատնտեսության պատճառով[8]։ Տարածքը հասանելի է BR-163 մայրուղուց, որի 10.4%-ն արդեն անտառահատվել էր, իսկ էկոհամակարգերը խիստ մասնատված էին[9]։ Հույս կա, որ ժամանակակից բազմակողմանի օգտագործվող անտառների կառավարումը կբարձրացնի շրջանում աշխատատեղերի թիվը՝ ապահովելով եկամուտ ու բնակչության կենսամակարդակի բարձրացում[10]։

Կառավարման պլանը հրապարակվել է 2010 թվականի մարտին<ref name="ref17">Plano de Manej/ref>։ Անտառի հարավային և հարավարևմտյան հատվածի որոշ մասեր համարվել են կարևոր տարածք կենսաբազմազանության համար և հաստատվել են որպես պահպանվող տարածք։ Խոնավ անտառի փոխակերպումը արոտավայրի, ինչպես տեղի է ունեցել Պարա նահանգի այլ մասերում, կհանգեցնի հերպետոֆաունայի տեսակների մեծացմանը, քանի որ դրանք հարմարվել են խոնավ միկրոկլիմային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Picto infobox plant.png
Վիրուա ազգային պարկ
Parque Nacional do Viruá
Տեսակազգային պարկ

Վիրուա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Viruá), ազգային պարկ Ռորայմա նահանգում, Բրազիլիա։ It protects an area with very infertile sandy soil, periodically flooded, that has no economic value but has exceptionally high biodiversity.

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուա ազգային պարկը գտնվում է Ռորայմա նահանգի Կարակարայի մունիցիպալիտետում։ Ունի 241948 հա տարածք։ Հիմնական գետը՝ Վիրուա Իգարապեն, սևջուր գետ է՝ փոքր նստվածքով, որը հոսում է պարկի հարավային սահմանով՝ Անաուա գետի երկայնքով։ Անաուան սկիզբ է առնում Ռիու Բրանկու գետից, որը կազմում է պարկի արևմտյան սահմանը։ Կարակարայի և Նիկյուա էկոլոգիական կայանները գտնվում են Ռիու Բրանկու գետի հակառակ ափին։ Ազգային պարկը հարավից միացած է Բայշու Ռիու Բրանկու բնապահպանական պահպանվող տարածքին, իսկ հարավարևելքից՝ Անաուա ազգային անտառին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուա ազգային պարկը ստեղծվել է 1998 թվականի ապրիլի 29-ի հրամանագրով։ Դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության ու բնապահպանական մեկնաբանությունների բարելավմանը, ինչպես նաև ապահովել ռեկրացիա և էկոտուրիզմ։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ։

2010 թվականի նոյեմբերի 4-ին հանրային խորհրդատվություն է սկսվել պարկի տարածքի ընդլայնման վերաբերյալ։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2014 թվականի ապրիլի 17-ին։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկն ընդգրկում է ընդարձակ ավազոտ հարթավայրը և Վիրուա ողողատային տարածքը։ Հողերը չափազանց աղքատ են սննդարար նյութերով։ Գյուղատնտեսության, արոտավայրերի կամ անտառատնտեսության հնարավորություններ չկան։ Պարկը ենթակա է սեզոնային ջրհեղեղի։ The park holds a great patchwork of campinaranas and open or closed canopy forests.Շատ միջավայրեր աջակցում են կենսաբազմազանության բարձր մակարդակին և այն ճամբարային ուսումնասիրության հիմնական վայրերից մեկն է։ Հայտնաբերվել են բույսերի ավելի քան 2000 տեսակներ ու գնահատվում է, որ ընդհանուր առմամբ կան ավելի քան 5000 տեսակներ, որոնք այն դարձրել են Բրազիլիայի բուսաբանական բազմազան պահպանման միավորումներից մեկը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]