Հարավամերիկյան ջրածիծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարավամերիկյան ջրածիծառ
SternaHirundinacea.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Ջրածիծառներ
Ցեղ Ջրածիծառ
Տեսակ Հարավամերիկյան ջրածիծառ
Լատիներեն անվանում
Sterna hirundinacea
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Հարավամերիկյան ջրածիծառ[1] (լատ.՝ Sterna hirundinaceaորորների ընտանիքի (Laridae)[2] թռչուն:

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակների արեալը Հարավային Ամերիկայի հարավային ափամերձ շրջաններն են: Հարավամերիկյան ջրածիծառը հանդիպում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսից մինչև Պերու, Ատլանտյան օվկիանոսից մինչև Բրազիլիայի Էսպիրիտու -Սանտո նահանգը: Հարավում այս տեսակն ապրում է Հրո Երկիր և Ֆոլկլենդյան կղզինեում: Ափերից հեռու հազվադեպ է հանդիպում[3]: Հարավային մասում ավելի հաճախակի հանդիպում են անտարկտիկական ջրածիծառները: Խաղաղ օվկիանոսի ափին այն բուծում է Պերուի հարավում և Չիլիում: Ձմռանը լեռնաշղթայի հարավային ծայրամասի թռչունները բազմացման շրջանից հետո կարող են թռչել դեպի հյուսիս՝ հասնելով Էկվադոր, Ուրուգվայ և Հարավային Բրազիլիա:

Հարավամերիկյան ջրածիծառը ունի լայն տարածում, նրան տրված է «քիչ մտահոգող տեսակ» պաշտպանության կարգավիճակը[4]:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների մարմնի երկարությունը հասնում է 41-43 սմ, թևերի երկարությունը՝ 90 սմ, իսկ պոչը՝ երկատված: Կտուցը և թաթերը կարմիր են: Տարեց թռչունի զանգվածը 170-200 գ է[5]: Հիմնական սնունդ՝ ձկներ, խեցգետնանմաններ, հազվադեպ միջատներ, անողնաշարավորներով:

Այս թռչունները բնադրում են մեծ գաղութներով (մինչև 10 հազար զույգ): Հարավամերիկյան ջրածիծառը դնում է 2-3 ձու, որոնցից ձագերը դուրս են գալիս 21-23 օրվա ընթացքում: Բազմացման շրջանը կախված է բնակավայրի գտնվելու վայրից, Հրո Երկրում՝ հոկտեմբերից մինչև հունվար, Բրազիլիայում՝ ապրիլից-հունիս:

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավամերիկյան ջրածիծառները սնվում են ձկներով, խեցգետնանմաններով, հազվադեպ միջատներով, անողնաշարավորներով: Այն բույն է կառուցում կղզիների, լողափերի և ժայռերի վրա, նրանց կարելի է տեսնել նաև ծովափի մեջ, գետաբերաններին և նավահանգիստներում[6]:

1877 թվականին գրված պատմվածքում նկարագրված է հարավամերիկյան ջրածիծառի բուծման գաղութի մասին, որը հայտնաբերվել է Արգենտինայի Չուբուտ նահանգում գտնվող լողափում: Թռչունների այս տեսակի ձվերը բավականին նմանություն ունեն մյուս տեսակների ձվերի հետ, սակայն նշվում է, որ դրանց կճեպները ավելի ամուր են[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы
  2. Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 24 Մարտի 2018).
  3. South American Tern (Sterna hirundinacea).
  4. Կաղապար:IUCN(Ստուգված է 24 Մարտի 2018).
  5. A Complete Guide to Antarctic Wildlife — The Birds and Marine Mammals of the Antarctic Continent and Southern Ocean, Alula Press, Degerby 2002, ISBN 951-98947-0-5.
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ iucn անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Hudson, William Henry։ Argentine Ornithology: A Descriptive Catalogue of the Birds of the Argentine Republic, Volume II։ Library of Alexandria։ էջեր 79–80։ ISBN 978-1-4655-4745-3