Jump to content

Տումուկումակի լեռնային ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տումուկումակի լեռնային ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
ԵրկիրՖրանսիա
ՎարչատարածքԱլմեյրան, Կալսուենի, Լարանժալ դու Ժարի, Օյապոկիի գավառ, Պեդրա Բրանկա դու Ամապարի և Սեռա դու Նավիու
Հիմնվել էօգոստոսի 22, 2002
Մակերես38 464 կմ² և 3 835 266 հեկտար
ԲԾՄ279 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
1°50′00″N 54°00′00″W / 1.83333°N 54°W / 1.83333; -54
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Ֆրանսիա" does not exist.
Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist.

Տումուկումակի լեռնային ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Montanhas do Tumucumaque), պարկ Բրազիլիայի Ամապա և Պարա նահանգներում։ Տեղակայված է Ամազոնյան խոնավ անտառներում։ Հյուսիսից պարկին սահմանակցում են Ֆրանսիական Գվիանան ու Սուրինամը։

Տումուկումակին ազգային պարկ է հռչակվել 2002 թվականի օգոստոսի 23-ին, Բրազիլիայի կառավարության կողմից՝ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համագործակցելուց հետո[1]։ Այն «Ամապա կենսաբազմազանության միջանցք»ի մի մասն է, որը ստեղծվել է 2003 թվականին։ Պահպանումն իրականացվում է Ամազոնի տարածաշրջանի «Պահպանվող տարածքների ծրագրի» կողմից։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տումուկումակի լեռնային ազգային պարկն ընդգրկում է 38800 քառ. կմ տարածք, ըստ այդմ այն աշխարհի ամենամեծ արևադարձային ազգային պարկն է[2]։ Այս տարածքը նույնիսկ հասնում է 59000 քառ. կմ-ի, երբ նրա կազմի մեջ մտնում է Գվիանական Ամազոնյան պարկը (ազգային պարկ Ֆրանսիական Գվիանայում)։ Պաշտպանված տարածքների այս համակցությունը ավելի փոքր է, քան Բրազիլիա-Վենեսուելա սահմանի երեք ազգային պարկերի համակարգը։ Դրանք են Պարիմա Տապիրապեկոն, Սերանիա դե լա Նեբլինան և Պիկո դա Նեբլինան, որոնք միասին ունեն 73000 քառ. կմ տարածք։

Սակայն վերջինը, անշուշտ, ավելի փոքր կլինի, եթե Տումուկումակի լեռնային ազգային պարկը և հարակից Գվիանական Ամազոնյան պարկը միավորվեն հյուսիսային Պարայի (Բրազիլիա) պաշտպանված տարածքների հետ, ինչպիսիք են Գրաո Պարա էկոլոգիական կայանը, Մաիկուրու կենսաբանական արգելոցը և ուրիշներ։ Սրա կարևորությունն այն է, որ արդյունքում Գվիանական սարահարթը ամենապաշտպանված տարածքն է և արևադարձային խոնավ անտառների ամենամեծ էկոլոգիական միջանցքն աշխարհում։ Այն անմարդաբնակ տարածաշրջան է և ունի բարձր էկոլոգիական նշանակություն. տեղի կենդանիների տեսակների մեծ մասը՝ հիմնականում՝ ձկներ և ջրային թռչուններ, չեն հայտնաբերվել աշխարհի որևէ այլ վայրում։ Ազգային պարկն ապաստարան է յագուարների, պրիմատների, ջրային կրիաների և հարավամերիկյան արծիվների համար[3]։

Բրազիլիայի Ամապա նահանգի ամենաբարձր կետը գտնվում է այստեղ, այն ունի 701 մ բարձրություն[4]։

Mozilla Firefox դիտարկիչի 4-րդ տարբերակի կոդային անվանումը «Տումուկումակի» է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Brazil creates largest tropical park». NBC News / AP. 2003 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «Brazil creates largest rainforest reserve». BBC News. 2002 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «World's largest tropical forest park created». New Scientist. 2002 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Portal Brasil

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տումուկումակի լեռնային ազգային պարկ» հոդվածին։