Գյուղական ծիծեռնակ
Գյուղական ծիծեռնակ | |
![]() Գյուղական ծիծեռնակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Ծիծեռնակներ (Hirundinidae) |
Ցեղ | Hirundo |
Տեսակ | Գյուղական ծիծեռնակ (H. rustica) |
Միջազգային անվանում | |
Hirundo rustica | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Գյուղական ծիծեռնակ (Hirundo rustica), ծիծեռնակների ընտանիքի թռչուն։ Հանրապետությունում բնադրվող, չվող թռչուն է։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է՝ կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը՝ սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը՝ 14-22, 5 գ, թևի երկարությունը՝ 105-130 մմ։
Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձու։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Իռլանդիայից և Պիրենեյան թերակղզուց մինչև Հիմալայներ, Աֆրիկայում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի հյուսիսում, Պեչորայի միջին հոսանքներում, Ենիսեյի, Լենայի ափերին, Յակուտիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Հարավային Կովկասում[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գյուղական ծիծեռնակ
-
Hirundo rustica
-
Գյուղական ծիծեռնակների բներ «Արենի-1» քարայրում (Վայոց ձորի մարզ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ 16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|