Ցողունը գլանաձև է, կանգուն, բարձրանում է՝ 80-250 սմ։ Տերևները հերթադիր գծաձև են։ Ծաղկաբույլը խիտ, գլանաձև, մուգ շագանակագույն կողր է (գտնվում է ցողունի գագաթին), որի վրա հաջորդում են իգական (ներքևում) և արական (վերևում) մանր ծաղիկները։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը թռչող ընկուզիկ է։
Կոճղարմատները պարունակում են 44,2-57,2% օսլա, շաքարներ, գլիկոզիդներ, վիտամին C և այլն, տերևները (մինչև ծաղկելը)՝ 71-82,2 մգ% վիտամիններ։ Կոճղարմատն ուտելի է, կարելի է պատրաստել մարինադ, ստանալ ալյուր և այլն։ Ցողուններից և տերևներից պատրաստում են զամբյուղներ, ծաղկամաններ, խսիր և այլն։ Որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են Երևանի բուսաբանական այգում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։