Իտատիա ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Մասն է | Serra da Mantiqueira Environmental Protection Area? |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Իտատիա, Մինաս Ժերաիս և Ռիո դե Ժանեյրո |
Հիմնվել է | հունիսի 14, 1937[1] |
Մակերես | 28 086 հեկտար[2] |
ԲԾՄ | 1248 մետր և 407 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Իտատիա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Itatiaia), ամենահին ազգային պարկը Բրազիլիայում, որը հիմնադրվել է 1937 թվականին։ Այն գտնվում է Ռիո դե Ժանեյրո և Մինաս Ժերայս նահանգների միջև։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտատիա ազգային պարկը Բրազիլիայի ամենահին ազգային պարկն է, որը ստեղծվել է 1937 թվականի հունիսի 14-ին նախագահ Ժետուլիու Վարգասի կողմից։ Պարկը գտնվում է Սերրա դա Մանտիկեյրա լեռնազանգվածում։ Այն ընդգրկում է Ռիո դե Ժանեյրո նահանգի Իտատիա և Ռեզենդե քաղաքները, և Մինաս Ժերայս նահանգի Բոկայնա դի Մինաս և Իտամոնտի համայնքները։ Ազգային պարկը լեռնային և ժայռոտ տարածք է, որի բարձրությունը կազմում 540-2791 մետր։ Ամենաբարձր կետը Ագուլյաս Նեգրաս լեռնագագաթն է[3]։
Պարկի առավելագույն բարձրություն ունեցող հատվածից սկիզբ են առնում 12 գետավազններ, որոնք սնում են Պարանա գետի վտակ Ռիո Գրանդե գետը, և Պարաիբա դու Սուլը, որն էլ ամենակարևոր գետն է Ռիո դե Ժանեյրո նահանգում։ Պարկի առավել ցածր հատվածն ունի փարթամ անտառային (Ատլանտյան) բուսականություն և լայնահուն գետեր՝ բնական ջրավազաններով և ջրվեժներով[3]։
Ագուլյաս Նեգրասը նահանգում երրորդ ամենաբարձր գագաթն է, որն ունի 2878 մետր բարձրություն։ Պարկը գրավում է թռչնադիտող զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր հնարավորություն ունեն ուսումնասիրել շուրջ 350 տեսակ թռչուններ։ Այլ գրավչություններից են արշավներն ու ժայռամագլցումը։ Պարկը շրջապատված է Սերրա դա Մանտիկեյրա բնապահպանական տարածքով, որը պահպանում է պարկի էկոլոգիական բուֆերային գոտին։
Պարկի բարձր տարածք կարելի է հասնել հիմնական մուտքից 35 կմ հեռավորության վրա գտնվող մուտքով, որտեղից հասանելի է Ագուլյաս Նեգրաս լեռնագագաթն ու Պրատելեյրաս համալիրը։ Պարկի ցածր տարածքը շատ ավելի մոտ է Իտատիա քաղաքին և ունի շատ ջրվեժներ, ինչպիսին է Véu da Noiva՝ 45 մետր բարձրությամբ։ Ցածր տարածքում կա նաև Բնական Պատմության թանգարան։ Իտատիա տուպի լեզվով նշանակում է «բազմագագաթ ժայռ»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իտատիա ազգային պարկի տեսարան
-
Պիկո դաս Ագուլյաս Նեգրաս՝ ամենաբարձր գագաթը ազգային պարկում
-
Véu de Noiva ջրվեժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Itatiaia National Park, ICMBio, Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտատիա ազգային պարկ» հոդվածին։ |
|