Տրայրան ազգային անտառ
![]() | |
Տեսակ | ազգային անտառ |
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Պարա |
Հիմնվել է | փետրվարի 13, 2006 |
Մակերես | 2575,3 կմ² և 257 530 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տրայրան ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional do Trairão), ազգային անտառ Պարա նահանգում, Բրազիլիա։ Պարունակում է Ամազոնի խոնավ անտառի մի մեծ հատված, որն ունի բարձր կենսաբազմազանություն։ Այն կայուն օգտագործվող պահպանման միավոր է, որտեղ փայտամթերումը թույլատրվում է կառավարման պլանով, և որը ստեղծվել է այդ տարածքում անօրինական անտառահատումները խոչընդոտելու նպատակով։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրայրան ազգային անտառն ընդգրկում է Ամազոն բիոմի 257.526 հա տարածքը։ Ստեղծվել է 2006 թվականի փետրվարի 13-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Ներառում է Տրայրան (69.2%), Ռուրոպոլիս (22.0%) ու Իտայտուբա (8.8%) մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Պարա նահանգում[2]։ Մոտակա հիմնական քաղաքային կենտրոններն են` Տրայրան, Իտայտուբան, Ռուրոպոլիսը և Սանտարեն։ Ազգային անտառը արևելքից սահմանակից է Ռիոզինիո դու Անֆրիսիո արդյունահանող արգելոցին, իսկ հարավից՝ Ժամանշին ազգային պարկին[3]։ Այն անվանակոչվել է Տրայրան մունիցիպալիտետի անունով, որն էլ իր անունը ստացել է տրայրան ձկան (Hoplias lacerdae) անունից[2]։ Անտառի շրջակայքում 260905 մարդ է բնակվում՝ բնակչության խտությունը՝ 1.08 բնակիչ 1 քառ. կմ-ի վրա[3]։
Անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[3]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են՝ Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[3]։
Մուտք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորումը հասանելի է BR-163 մայրուղուց, որը անտառի արևմտյան մասում է[3]։ Իտայտուբա կարելի է հասնել նաև նավակով՝ Տապաժոս գետի միջոցով, որը հոսում է դեպի արևմուտք։ Սանտարենից մինչև Իտայտուբա նավակով ուղևորությունը տևում է 15 ժամ։ Անտառը գտնվում է Տապաժոս և Շինգու գետերի ավազանների որոշ մասերում[3]։ Պարկի ներսում գլխավոր ջրանցքներն են՝ Բրանկո, Իտապակուրա և Կուպարի գետերը[4]։ Թեև կան շատ գետեր ու վտակներ, որոնցից մի քանիսը հարմար են գետային տրանսպորտի համար՝ ծանծաղուտների, զառիթափերի, ծառի կոճղերի, նեղ ուղիների, սուր թեքությունների ու ընկած ծառերի շնորհիվ։ Ջրհեղեղի ժամանակ դժվար է հայտնաբերել նավարկելի հունը[3]։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին բարձրությունը 51 մետր է։ Տարեկան տեղումների քանակը 2000 մմ է։ Անձրևոտ եղանակին՝ դեկտեմբերից մինչև մայիս ամիսներին ավելի զով է և ավելի տաք է չոր եղանակին՝ հունիս-նոյեմբեր ամիսներին։ Տարեկան ջերմաստիճանը 25-28 °C է[5]։ Բուսականության 70%-ը խիտ խոնավ անտառ է, իսկ 30%-ը բաց խոնավ անտառ[5]։
Անտառը գտնվում է ջրբաժան հատվածում, որը ստեղծում է բնակավայրի լայնածավալ փոփոխություններ՝ ներառյալ ջրվեժները, իգապո հեղեղված, գետեզրյա անտառը՝ սկիզբ տալով բարձր կենսաբազմազանության[6]։ 2009 թվականի սեպտեմբերին անտառի երկու վայրերում հերպետոֆաունայի կարճ ուսումնասիրության արդյունքում գրանցվել են երկկենցաղների ու սողունների 94 տեսակներ։ Կա երկկենցաղների 35, կրիաների 4, մողեսների 23 ու օձերի 31 տեսակներ[5]։ Տեսակների մեծ մասը բնորոշ են արևադարձային անտառներին[7]։ Կասկածելի է, թե արդյոք գրանցված տեսակների որոշ մասը ունեցել է դասաբաշխություն, թե կարող է նոր լինել գիտության համար[5]։ Հայտնաբերվել են ձկների 64 տեսակներ, այդ թվում՝ լոքո (16), պերկեսազգիներ (7) և այլն[4]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրայրան ազգային անտառը դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[8]։ Անտառանյութի արդյունահանումը թույլատրվում է[5]։ Անտառը ստեղծվել է որպես պահպանման ռազմավարական շրջան՝ Ամազոնում անտառահատման գործընթացը կանխելու և կենսաբազմազանության կորուստը նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաև անտառահատումների, հանքարդյունաբերության, անօրինական գյուղատնտեսության պատճառով[4]։ Տարածքը հասանելի է BR-163 մայրուղուց, որի 10.4%-ն արդեն անտառահատվել էր, իսկ էկոհամակարգերը խիստ մասնատված էին[3]։ Հույս կա, որ ժամանակակից բազմակողմանի օգտագործվող անտառների կառավարումը կբարձրացնի շրջանում աշխատատեղերի թիվը՝ ապահովելով եկամուտ ու բնակչության կենսամակարդակի բարձրացում[9]։
Կառավարման պլանը հրապարակվել է 2010 թվականի մարտին[3]։ Անտառի հարավային և հարավարևմտյան հատվածի որոշ մասեր համարվել են կարևոր տարածք կենսաբազմազանության համար և հաստատվել են որպես պահպանվող տարածք։ Խոնավ անտառի փոխակերպումը արոտավայրի, ինչպես տեղի է ունեցել Պարա նահանգի այլ մասերում, կհանգեցնի հերպետոֆաունայի տեսակների մեծացմանը, քանի որ դրանք հարմարվել են խոնավ միկրոկլիմային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Floresta Nacional do Trairão – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 2,0 2,1 «Plano de Manejo» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Plano de Manejo» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Pedroza, Vasconcelos Ribeiro & Almeida 2010
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Mendes-Pinto & Souza 2011». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Mendes-Pinto & Souza 2011». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Mendes-Pinto & Souza 201». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Unidade de Conservação ... MMA
- ↑ «Plano de Manej» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Floresta Nacional do Trairão (պորտուգալերեն), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին
- Mendes-Pinto, Telêmaco Jason; Souza, Sergio Marques de (2011 թ․ նոյեմբերի 20), «Preliminary assessment of amphibians and reptiles from Floresta Nacional do Trairão, with a new snake record for the Pará state, Brazilian Amazon», Salamandra, 47 (4), ISSN 0036-3375, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին
- Pedroza, Wellington Silva; Vasconcelos Ribeiro, Frank Raynner; Almeida, Fabiane Ferreira de (2010), «Ictiofauna da Porção Oeste da Floresta Nacional do Trairão – Bases para a Conservação e Manejo» (PDF), Anais do I Seminário Internacional de Ciências do Ambiente e Sustentabilidade na Amazônia, Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին
- Plano de Manejo da Floresta Nacional do Trairão, Localizada no Estado do Pará (PDF), Brasília – DF: ICMBio, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին
- Unidade de Conservação: Floresta Nacional do Trairão (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին