Ամազոնիա ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Պարա, Itaituba? և Ամազոնաս |
Հիմնվել է | փետրվարի 19, 1974 |
Մակերես | 1 084 895,62 հեկտար և 1 066 302 հեկտար |
ԲԾՄ | 81 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Ամազոնիա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Amazônia), ազգային պարկ, որը ստեղծվել է 1974 թվականին։ Ընդգրկում է 1070737 հա տարածք։ Այն գտնվում է Բրազիլիայի հյուսիսային շրջանում, Իտայտուբա և Տրայրան մունիցիպալիտետներում՝ Պարա նահանգում։ Այն տեղակայված է Տապաժոս գետի ջրբաժան գծում՝ մասնավորապես Մանանուս և Բելեմ քաղաքների միջև։ Հիմնադրման օրից տարածքն ընդլայնվել է և այժմ զբաղեցնում է 8600 քառ. կմ։ Պարկն ունի կենդանիների և բույսերի մեծ կենսաբազմազանություն[1]։ Հիմնական նպատակներն են տարբեր էկոհամակարգերի պահպանությունը՝ գիտական, կրթական և հանգստի միջոցներով[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը գտնվում է Տապաժոս գետի երկու կողմերում։ Տեղանքը խիտ դաշտավայրային խոնավ անտառ է, որտեղ կան նաև սպիտակաավազ խոտածածկ տարածքներ, որոնք գտնվում են Տապաժոսի վերին հատվածում։ Գետը բարձրանում է հին հրաբխային ժայռի բյուրեղային վահաններով և հավաքում է քիչ նստվածք։ Գետը որպես խոչընդոտ հոսում է մի կողմով, որտեղ չեն հայտնաբերվել կենդանիների ու բույսերի որոշ տեսակներ[3]։ Առաջին հենակետը պարկից գտնվում է Իտայտուբայից մոտ 53 կմ հեռավորության վրա և դեպի Իտայտուբա և Տրայրան տանող արևելյան մասերում եղել են անօրինական ծառահատումներ ու ոսկու արդյունահանման դեպքեր[2]։ Արևմուտքում պարկին կցված է 827877 հա տարածքով Պաու Ռոսա ազգային անտառը, որը ստեղծվել է 2001 թվականին[4]։ Ներկայացվող Հարավային Ամազոն էկոլոգիական միջանցքը պարկին կմիացնի տարածաշրջանի այլ պահպանվող շրջաններ և բնիկ տարածքներ[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամազոնիա ազգային պարկը ստեղծվել է 1974 թվականի փետրվարի 19-ին 73.683 դաշնային հրամանագրով։ Նրա սահմանները փոփոխվել են 1985 թվականի հունվարի 18-ի հրամանագրով։ Կառավարման ծրագիրը հրապարակվել է 1988 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն այդ ժամանակ պաշտոնական չի եղել։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2004 թվականի նոյեմբերի 26-ին։ Սահմանները փոփոխվել են 2006 թվականի փետրվարի 13-ին և դարձյալ՝ 2011 թվականի օգոստոսի 12-ին[2]։ 2012 թվականի հունիսի 25-ի 12678 օրենքով բարելավվեցին Ամազոնիա ազգային պարկի, Կամպոս Ամազոնիկոս և Մապինգուարի ազգային պարկերի սահմանները, Իտայտուբա I, Իտայտուբա II, Կրեպորի ազգային անտառները ու Տապաժոս բնապահպանական պահպանվող տարածքը։ Այս բոլոր թվարկվածները չափերով կրճատվել են՝ բացառությամբ Կամպոս Ամազոնիկոսի[6]։ Վերջին փոփոխությունը նվազեցրեց պարկի տարածքը՝ հասցնելով 1070737 հա[2]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացառությամբ բաց անտառի մոտ 2%-ի, ամբողջ ազգային պարկը բաղկացած է խիտ խոնավ արևադարձային անտառից։ Ավելի մեծ ծառերը ունեն են մոտ 50 մ բարձրություն, իսկ լույսի թափանցումը ամպհովանու միջով բավարար է խաղողի որթի, քարաքոսերի, մամուռների և խոլորձների տարածվելու համար[2]։ Վտանգված տեսակներից են մեծ ջրասամույրը և հսկա մրջնակերը։ Կան նաև մեծ քանակությամբ սողուններ, ձուկ ու այլ ջրային արարածներ[2]։
Այցելություն դեպի պարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկ կարելի է հասնել Իտայտուբա քաղաքից։ Տրանս-Ամազոնյան մայրուղին անցնում է արևելքից դեպի արևմուտք։ Ճանապարհը սալարկված է մինչև Իտայտուբա, բայց մյուս հատվածները խորդուբորդ են, որոնք ծածկված են մանրախիճով, ինչն էլ վատթարանում է անձրևային ամիսներին՝ նոյեմբերից ապրիլ, և վերանորոգման անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր մայիս ու հունիս ամիսներին[7]։ Ամազոնիա պարկ կարելի է մուտք գործել Սանտարեմից։ Վերջինս ունի օդանավակայան։ Բացի քառանիվ տրանսպորտային միջոցներից, այս տարածաշրջանում օգտագործվում է նաև գետային տրանսպորտ[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Amazonia National Park», Encyclopædia Britannica, Encyclopædia Britannica, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին
- Ayres, José Márcio; Da Fonseca, Gustavo A. B.; Rylands, Anthony B.; Queiroz, Helder L.; Pinto, Luiz Paulo; Masterson, Donald; Cavalcanti, Roberto B. (2005), Os Corredores Ecológicos das Florestas Tropicais do Brasil (PDF) (պորտուգալերեն), Sociedade Civil Mamirauá, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 31-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - Branford, Sue (1980 թ․ հոկտեմբերի 1), «From Nothing to Nowhere: The Transamazonian Highway», New Internationalist, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին
- FLONA de Pau-Rosa (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին
- «Parna da Amazônia» (Portuguese). ISA: Instituto Socioambiental. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - PARNA dos Campos Amazônicos (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Sears, Robin, Central Amazonia in Brazil and parts of Bolivia, WWF, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին
- Waggoner, John (2014), The Amazon of Brazil, Hunter Publishing, Inc, ISBN 978-1-58843-793-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամազոնիա ազգային պարկ» հոդվածին։ |
|