Մապինգուարի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մապինգուարի ազգային պարկ
Parque Nacional Mapinguari
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա[1]
ՎարչատարածքԱմազոնաս և Ռոնդոնիա
Հիմնվել էհունիսի 5, 2008
Մակերես1 776 914,18 հեկտար և 1 776 926 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Մապինգուարի ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Մապինգուարի ազգային պարկ

Մապինգուարի ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Mapinguari), ազգային պարկ Ռոնդոնիա և Ամազոնաս նահանգներում, Բրազիլիա։ Այն ընդգրկում է Ամազոն խոնավ անտառի մեծ տարածքը։ Սահմանները մի քանի անգամ փոփոխվել են։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մապինգուարի ազգային պարկը գտնվում է Կանուտամա (40%) և Լաբրեա (50%) մունիցիպալիտետներում՝ Ամազոնաս նահանգում ու Պորտու Վելյու մունիցիպալիտետում (11%)՝ Ռոնդոնիա նահանգում[2]։ Ընդգրկում է 1776914.18 հա տարածք[3]։ Պարկը տեղակայված է Սոլիմոյնս-Ամազոնաս նստվածքաշերտային ավազանում՝ Ամազոնի հարավային ցածրավայրում։ Ռելիեֆն ընդարձակ հարթավայր է։ Պարկի բարձրությունը ծովի մակադակից 51-256 մետր է։ Այն քայքայվել էր հոսքաջրերից կամ գետերից, որոնք սնուցում են Մադեյրա գետի ձախակողմյան և Պուրուս գետի աջակողմյան հատվածներից։ Պարկում գտնվող հիմնական գետերն են՝ Ակուան, Մուկուիմը, Ինակորրան, Ումարին, Սիրիքյուքյուին, Պունիչիչին, Կոարին, Անաիքյուն և Կոտին[4]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը գտնվում է Ամազոն բիոմում[3]։ Տարեկան տեղումների միջին քանակը 2700 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 23-ից մինչև 32 °C, իսկ միջինը՝ 27 °C է[4]։ Բուսականությունը ներառում է սավաննա և խոնավ անտառ (56%), բաց նախալեռնային խոնավ անտառ (11%) ու սավաննայի անտառատափաստանային շրջան (9%)։ Սավաննայի շուրջ 258000 հա տարածք ենթակա է անտառային հրդեհների։ Որոշ սավաննաներում պարբերաբար ջրհեղեղներ են լինում, իսկ հրդեհներն առաջանում են չոր եղանակին։ Պարկում հայտնաբերվել է Ստեֆան Նաշի կապկի տեսակը, իսկ վերջերս՝ թռչնի նոր տեսակ խոնավ անտառներում և բնական դաշտերում[4]։

Իրավական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մապինգուարի ազգային պարկը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 5-ի հրամանագրով՝ 1572422 հա տարածքով[5]։ Ստեղծման նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը, մասնավորապես սավաննայի սահմանը Պուրուս-Մադեյրա տարածաշրջանում և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ[5]։ Պարկը կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։

Սահմանները փոփոխվել են 2010 թվականի հունիսի 11-ի 12249 օրենքի համաձայն, որին ավելացվել է 180900 հա տարածք, սակայն բացառվել է այն տարածքը, որը հեղեղվելու էր Ժիրուա ջրամբարից։ Ավելացված հողերը նախկինում եղել են պետական պահպանության միավորումներ, ինչպիսին են՝ Ռիո Վերմելհո պետական անտառը, Անտոնիու Մուգիցա Նավա էկոլոգիական կայանը և Սերրա դոս Տրես Իրմաոս էկոլոգիական կայանը[2]։ 12249 օրենքը վիճարկվել է 2013 թվականի հուլիսին դաշնային գլխավոր դատախազի կողմից հակասահմանադրականության հիման վրա[6]։ Դրան հետևել է պետական օրենսդիր մարմնի քայլերը՝ չեղյալ հայտարարելու պետական պահպանության միավորումների ստեղծումը, որոնք, իրենց հերթին վերացել են[7]։

2012 թվականի հունվարի 9-ի հրամանագիրն ապահովել է պահպանողական միավորումների կառավարման պլանների պատրաստման հետևողական ու ամբողջական մոտեցում BR-319 տարածքում։ Դրանք են՝ Աբուֆարի կենսաբանական արգելոցը, Կունիա էկոլոգիական կայանը, Նասցենտես դու Լագո Յարի ազգային պարկը և Մապինգուարի ազգային պարկերը, Բալատա Տուֆարի, Հումաիտա, Իքյուիրի ազգային անտառները, Լագո դու Կապանա Գրանդե, Ռիո Իտուկսի, Մեդիո Պուրուս և Լագո դու Կունիա արդյունահանող արգելավայրերը[8]։ 2012 թվականի հունիսի 25-ի 12.678 օրենքով պարկի մի փոքր հատվածում թույլատրվեց լեռնահանքային գործունեություն ծավալել բուֆերային գոտում[5]։ Օրենքը բարելավվեց Ամազոնիա ազգային պարկի, Կամպոս Ամազոնիկոս և Մապինգուարի ազգային պարկերի սահմանները, Իտատիա I, Իտատիա II, Կրեպորի ազգային անտառները ու Տապաժոս բնապահպանական պահպանվող տարածքը։ Այս բոլոր թվարկվածները չափերով կրճատվել են՝ բացառությամբ Կամպոս Ամազոնիկոսի[9]։ Խորհրդատվական խորհուրդը հիմնադրվել է 2013 թվականի մարտի 8-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://petscan.wmflabs.org/?psid=2920154
  2. 2,0 2,1 PARNA Mapinguari – ISA
  3. 3,0 3,1 3,2 «Parna Mapinguari – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 Unidade de Conservação ... MMA
  5. 5,0 5,1 5,2 5,3 PARNA Mapinguari – ISA
  6. «PGR questiona alteração de áreas florestais em Rondônia – STF». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  7. Justiça suspende revogação – O eco
  8. FLONA do Iquiri – ISA
  9. PARNA dos Campos Amazônicos – ISA

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]