Մասնակից:Angela hovhannisyan/Ավազարկղ
Դասական ճարտարապետություն՝ ճարտարապետություն, որը քիչ թե շատ, առաջանում է անտիկ աշխարհի հունական և հռոմեական ճարտարապետության սկզբունքներից, երբեմն ավելի կոնկրետ` հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիուսի գործերից [1] [2]: Հավանաբար դասական ճարտարապետության տարբեր ոճեր գոյություն են ունեցել դեռևս կարոլինգյան վերածննդի ժամանակներից[3], և հատկապես իտալական վերածննդից ի վեր: Թեև ճարտարապետության դասական ոճերը կարող են շատ տարբեր լինել, միևնույնն է, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ դրանք բոլորն էլ օգտվում են դեկորատիվ և կառուցողական տարրերի ընդհանուր «բառարանից» [4] [5][6]: Արևմուտքի մեծ մասում տարբեր դասական ճարտարապետական ոճեր գերակշռել են ճարտարապետության պատմության մեջ` վերածննդից սկսած մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, թեև այն մինչ օրս շարունակում է ոգեշնչել շատ ճարտարապետների:
«Դասական ճարտարապետություն» տերմինը վերաբերվում է նաև ցանկացած ոճի ճարտարապետության, որը վերածվել է նուրբ ճոխության, ինչպիսիք են օրինակ` դասական չինական ճարտարապետությունը կամ Մայաների դասական ճարտարապետությունը: Այն նաև կարող է վերաբերվել ցանկացած ճարտարապետության, որն իր մեջ ներառում է դասական գեղագիտական փիլիսոփայություն: Այս տերմինը կարող է տարբեր կերպ օգտագործվել «ավանդական-ից» մինչև «ժողովրդական ճարտարապետություն», չնայած, որ այն կարող է դրա հետ կիսել հիմքում ընկած աքսիոմները:
Ժամանակակից շենքերի համար, որոնք հետևում են վավերական դասական սկզբունքներին, երբեմն օգտագործվում է նոր դասական ճարտարապետություն տերմիը:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասական ճարտարապետությունը ծագում է Հին Հունաստանի և Հին Հռոմի ճարտարապետությունից: Հռոմեական կայսրության արևմտյան մասի փլուզմամբ, Հռոմեական կայսրության ճարտարապետական ավանդույթները դադարեցին կիրառվել արևմտյան Եվրոպայի մեծ մասում: Բյուզանդական կայսրությունում շինարարության հնագույն ձևերը շարունակում էին գոյություն ունենալ, բայց շուտով դրանք վերածվեցին յուրահատուկ բյուզանդական ոճի [7]։ Անտիկ աշխարհի կորսված ոճն արևմտյան ճարտարապետությանը վերադարձնելու առաջին գիտակցված փորձերը կարելի է նկատել Կարոլինգյան Վերածննդի մեջ 8-րդ և 9-րդ դարերի վերջին: Այսպիսով ներկայիս Գերմանիայում Լորշի վանքի պահակատունը ( մ.թ.ա. մոտ 800 թվական) իրենից ներկայացնում է հաջորդաբար միմյանց ամրացված սյուների և կամարների համակարգ, որը կարող է համարվել Հռոմի Կոլիզեումի կրկնօրինակումը [8]: Բյուզանդական ճարտարապետությունը, ինչպես նաև ռոմանական և նույնիսկ որոշ չափով գոթական ճարտարապետությունը (որի հետ հաճախ դասական ճարտարապետությունն է ներկայացվում), կարող են նաև ներառել դասական տարրեր ու դետալներ, բայց նույն չափով չարտացոլեն հին ժամանակների ճարտարապետական ավանդույթներից օգտվելու գիտակցված ջանքերը: Օրինակ` դրանք չեն հետևում սյուների համաչափության համակարգված օրդերի գաղափարին: Հետևաբար, ընդհանուր առմամբ, ուղիղ իմաստով, դրանք չեն համարվում դասական ճարտարապետական ոճեր [9]:
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական Վերածննդի դարաշրջանում և գոթական ոճի վերանալու հետ զուգահեռ, ճարտարապետների կողմից ինչպիսինք են` Լեոն Բատիստա Ալբերտին, Սեբաստիանո Սերիլոն, Ջակոմո Բարոզի դա Վինյոլան մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի նախ և առաջ, վերականգնվի հին Հռոմի ճարտարապետական ոճը: Սա արվել է մասամբ, ուսումնասիրելով Վիտրուվիոսի հին Հռոմեական ճարտարապետական քննախոսությունը` «De architectura»-ն, և որոշ չափով ուսումնասիրելով նաև Իտալիայում հին Հռոմեական շինությունների փաստացի մնացորդները [10]: Այնուամենայնիվ, Վերածննդի դարաշրջանի դասական ճարտարապետությունն ի սկզբանե ներկայացնում է դասական գաղափարների խիստ հստակ մեկնաբանություն: Ֆլորենցիայում Անմեղների հիվանդանոցի նման շենքում, որը Վերածննդի դարաշրջանի ամենահին կառույցներից մեկն է` կառուցված 1419-45 թվականներին, Ֆիլիպո Բրունելսկիի կողմից, սյուների մշակումը հին հռոմեկան ճարտարապետության [11] մեջ ուղղակի նախադեպը չունի: Այս ժամանակահատվածում հնագույն ճարտարապետության ուսումնասիրությունը վերածվել է դասական ճարտարապետության ճարտարապետական տեսության: Մի փոքր պարզեցված կարելի է ասել, որ դասական ճարտարապետությունն, իր ձևերի բազմազանությունից ի վեր, եղել է անտիկ ժամանականերում ամրագրված ճարտարապետական կանոնների մեկնաբանություն ու մշակում [12]:
Հետվերածննդի ժամանակաշրջանում Եվրոպայում ստեղծված ոճերի մեծ մասը կարելի է բնութագրել, որպես դասական ճարտարապետություն: Այս տերմինը կիրառել է Սըր Ջոն Սոմերսոնը «դասական ոճի ճարտարապետություն» աշխատության մեջ: Դասական ճարտարապետության տարրերը ամբողջովին կիրառվել են միանգամայն տարբեր ճարտարապետական ենթատեքստերում, քան նրանցում, որոնց համար մշակվել են: Օրինակ` Բարրոկո և Ռոկոկո ճարտարապետությունը ոճեր են, որոնք թեև ունեն դասական արմատներ, միևնույնն է շատ հաճախ ներկայացնում են իրենց ուրույն ճարտարապետական ոճը: Այս ընթացքում ճարտարապետական տեսությունը դեռևս շարունակում էր վերաբերել դասական գաղափարներին, բայց ավելի թռուցիկ քան վերածննդի դարաշրջանում [13]:
Պալադական ճարտարապետությունը, որը կատարելագործվել էր վենետիկցի ճարտարապետ Անդրեա Պալլադիոյի ոճից (1508–1580 թվականներին) մեծ ազդեցություն է ունեցել իր մահից հետո հատկապես Բրիտանիայում, այնտեղ այն ընդունվել էր 18-րդ և 19-րդ դարի սկզբին վրացական ճարտարապետության շատ ավելի մեծ շենքերի համար:
Որպես Բարրոկո և Ռոկոկո ոճերի արձագանք, 1750 թվականի ճարտարապետության տեսաբանները, որը հայտնի էր որպես Նեոկլասիցիզմ կրկին գիտակցաբար և ջանասիրաբար փորձում էին ընդօրինակել անտիկ աշխարհի իրերը, ոգեշնչվելով դասական հնագիտության մեջ վերջին նվաճումներով և հստակ կանոնների ու բանականության վրա հիմնված ճարտարապետության ցանկությամբ: Կլոդ Պերոն, Մարկ Անտուան-Լոժեն և Կառլո Լոդոլին Նեոկլասիցիզմի առաջին տեսաբաններից էին մինչդեռ Էտիեն Լուի Բուլլեն, Կլոդ Նիկոլա Լեդուն, Ֆրիդրիխ Գիլին և Ջոն Սոուն ավելի ազդեցիկներից էին [14]: Նեոկլասիկ ճարտարապետությունը հատկապես կարևոր տեղ էր զբաղեցնում ճարտարապետական ասպարեզում, մոտավորապես 1750–1850 թվականներին: Սակայն, մրցակցող նեոգոթական ոճը ճանաչում ձեռք բերեց 1800-ականների սկզբին, իսկ 19-րդ դարի վերջը արդեն բնութագրվում էր ոճերի բազմազանությամբ, որոնցից մի քանիսը շատ քիչ կամ ընդհանրապես կապ չունեին կլասցիզմի հետ, ինչպես օրինակ` մոդեռնը կամ էլեկտիզմը: Թեև դասական ճարտարապետությունը շարունակում էր կարևոր դեր խաղալ և որոշ ժամանակ, գոնե որոշ տեղերում, գերակշռում էր ճարտարապետական ասպարեզում, որի վառ օրինակն էր 1920-ակաների ընթացքում Սկանդինավյան կլասիցիզմը, միևնույնն է, դասական ճարտարապետությունն իր ավելի խիստ ձևով այլևս երբեք չվերադարձավ իր նախկին գերակայությանը: 20-րդ դարի սկզբին Մոդեռնիզմի իհայտ գալուն պես, դասական ճարտարապետությունը, անկասկած, գրեթե ամբողջովին դադարեց գոյություն ունենալ [15]:
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշվեց վերևում, ճարտարապետության դասկան ոճերը երկար ժամանակ գերակշռում էին արևմտյան ճարտարապետության մեջ` մոտավորապես Վերածննդի ժամանակաշրջանից սկսած մինչև մոդեռնիզմի իհայտ գալը: Կարելի է ասել, հին աշխարհը, գոնե տեսականորեն, արևմուտքում համարվում էր ժամանակակից պատմության մեծ մասի ճարտարապետական ջանքերի ներշնչման հիմնական աղբյուրը: Այնուամենայնիվ, անտիկ ժառանգության լիբերալ, անձնական կամ տեսականորեն բազմազան մեկնաբանությունների պատճառով կլասիցիզմը ներառում է մի շարք ոճեր, շենքերից որոշները նույնիսկ, այսպես ասած, խաչաձև հիմք ունեն, ինչպես օրինակ Նեոպալադիան ճարտարապետությունը, որի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել իտալացի Վերածննդի ճարտարապետ Անդրեա Պալլադիոյի գործերը, ով իր հերթին ոգեշնչվել է հին հռոմեական ճարտարապետությունից [16]: Բացի այդ, նույնիսկ կարելի է պնդել, որ ճարտարապետության ոճերը, որոնք սովորաբար դասական չեն համարվում` ինչպես օրինակ գոթականը, միևնույնն է կարելի է ասել, որ պարունակում են դասական տարրեր: Ուստի դժվար է նկարագրել դասական ճարտարապետության գործնեությունը [17]:
Քարացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետության քերականության մեջ «քարացում» բառը հաճախ օգտագործվում է, երբ քննարկում ենք հոգևոր կառույցների զարգացումը, ինչպես օրինակ տաճարները, հիմնականում հղում կատարելով հունական աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Անտիկ և վաղ դասական ժամանակաշրջաններում մ.թ.ա. մոտ 6-րդև 5-րդ դարի սկզբին, առաջին տաճարների ճարտարապետական ձևերը ամրապնդվեցն և Դորիական օրդերը, դարձավ հիմնական տարր: Դասական ուսումնասիրություններում լայնորեն ընդունված ուսումնասիրությունն այն է, որ տաճարի սկզբնական կառուցները եղել են փայտից, իսկ ճարտարապետական ոճի տարրերը, կոդավորվել և փոփոխության չեն ենթարկվել այն ժամանակ, երբ մենք ականատեսն եղանք անտիկ դարաշրջանի առաջացմանն ու կայացմանը: Դա այն ժամանակահատվածի ընթացքում էր, երբ տարբեր ժամանակներում և Հունաստանի տարբեր վայրերում, առաջին տաճարներում մշակված, ողորկ քարի օգտագործումը փոխարինվեց փայտով, սակայն հին փայտե ոճերի տեսքն ու ձևերը պահպանվեցն, ճիշտ այնպես, ասես փայտե շինությունները վերածվել էին քարի, այսպիսով այս գործընթացը կոչվում է «քարացում» [18] կամ երբեմն «քարացած ատաղձագործություն» [19]:
Նորակառույց շենքերի քարե հիմքում պարզունակ փայտե շենքերի պահպանումը մանրակրկիտ ուսումնասրվեց և պարզվեց, որ այն հնարավոր է թելադրված լինի կրոնի այլ ոչ թե գեղագիտության կողմից, չնայած ճշգրիտ պատճառները այժմ անհայտ են: Հին ժամանակներից Իտալիայում Էտրուսկների վրա մեծապես ազդել է հունական մշակույթի ու կրոնի հետ առնչությունը, բայց նրանք, որոշ բացառություններով, պահպնեցին իրենց փայտե տաճարները, մինչև որ իրենց մշակույթը ամբողջությամբ ընդունվեց հռոմեական կայսրությունում: Կապիտոլիումի փայտե տաճարը ինքնին հրաշալի օինակ է: Եվ ոչ էլ նրանց կողմից քարով աշխատելու գիտելիքների պակասն էր, որ խանգարում էր նրանց փայտանյութից անցում կատարել մշակված քարի:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fleming, John; Honour, Hugh; Pevsner, Nikolaus (1986). Dictionary of architecture (3 ed.). Penguin Books Ltd. էջ 76. ISBN 0-14-051013-3.
- ↑ Watkin, David (2005). A History of Western Architecture (4 ed.). Watson-Guptill Publications. էջեր 6–8. ISBN 0-8230-2277-3.
- ↑ Fleming, John; Honour, Hugh; Pevsner, Nikolaus (1986). Dictionary of architecture (3 ed.). Penguin Books Ltd. էջ 76. ISBN 0-14-051013-3.
- ↑ Fleming, John; Honour, Hugh; Pevsner, Nikolaus (1986). Dictionary of architecture (3 ed.). Penguin Books Ltd. էջ 76. ISBN 0-14-051013-3.
- ↑ Watkin, David (2005). A History of Western Architecture (4 ed.). Watson-Guptill Publications. էջեր 6–8. ISBN 0-8230-2277-3.
- ↑ Summerson, John (1980). The Classical Language of Architecture. Thames and Hudson Ltd. էջեր 7–8. ISBN 0-500-20177-3.
- ↑ Adam, Robert (1992). Classical Architecture. Viking. էջ 16.
- ↑ Pevsner, Nikolaus (1964). An Outline of European Architecture (7 ed.). Penguin Books Ltd. էջեր 45–47.
- ↑ Summerson, John (1980). The Classical Language of Architecture. Thames and Hudson Ltd. էջեր 7–8. ISBN 0-500-20177-3.
- ↑ Summerson, John (1980). The Classical Language of Architecture. Thames and Hudson Ltd. էջեր 7–8. ISBN 0-500-20177-3.
- ↑ Pevsner, Nikolaus (1964). An Outline of European Architecture (7 ed.). Penguin Books Ltd. էջեր 177–178.
- ↑ Evers, Bernd; Thoenes, Christof (2011). Architectural Theory from the Renaissance to the Present. Vol. 1. Taschen. էջեր 6–19. ISBN 978-3-8365-3198-6.
- ↑ Fleming, John; Honour, Hugh; Pevsner, Nikolaus (1986). Dictionary of architecture (3 ed.). Penguin Books Ltd. էջ 76. ISBN 0-14-051013-3.
- ↑ Fleming, John; Honour, Hugh; Pevsner, Nikolaus (1986). Dictionary of architecture (3 ed.). Penguin Books Ltd. էջ 76. ISBN 0-14-051013-3.
- ↑ Summerson, John (1980). The Classical Language of Architecture. Thames and Hudson Ltd. էջ 114. ISBN 0-500-20177-3.
- ↑ Fleming, John; Honour, Hugh; Pevsner, Nikolaus (1986). Dictionary of architecture (3 ed.). Penguin Books Ltd. էջ 234. ISBN 0-14-051013-3.
- ↑ Summerson, John (1980). The Classical Language of Architecture. Thames and Hudson Ltd. էջեր 7–8. ISBN 0-500-20177-3.
- ↑ Gagarin, Michael. The Oxford encyclopedia of ancient Greece and Rome. Vol. 1. Oxford [u.a.: Oxford Univ. Press, 2010. 210. 0195170725
- ↑ Watkin, David. A history of Western architecture. 4th ed. London: Laurence King, 2005. 25. 1856694593