Կլոդ Նիկոլյա Լեդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլոդ Նիկոլյա Լեդու
ֆր.՝ Claude Nicolas Ledoux
Claude Nicolas Ledoux by Martin Drolling.JPG
Ծնվել էմարտի 21, 1736(1736-03-21)[1][2][3][…]
ԾննդավայրDormans
Մահացել էնոյեմբերի 19, 1806(1806-11-19)[4][3][5][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
ԱշխատավայրԷկոլ դը Բո Արթ
Ուշագրավ աշխատանքներChâteau de Bénouville? և Église Saint-Pierre de Mauperthuis?
Claude Nicolas Ledoux Վիքիպահեստում

Կլոդ Նիկոլյա Լեդու (ֆր.՝ Claude Nicolas Ledoux, մարտի 21, 1736(1736-03-21)[1][2][3][…], Dormans - նոյեմբերի 19, 1806(1806-11-19)[4][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիական հեղափոխական նեոդաականության վարպետ, մեգալոմանների դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։ Նրան հաճախ անվանել են «անիծված ճարտարապետ», որովհետև նրա ստեղծագործությունների մեծ մասն ավերվել է[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ Նիկոլյա Լեդուն ծնվել է 1936 թվականի մարտի 21-ին Էպեռնե շրջանում։

Սասնաժ աբբայությունը ֆինանսավորել է նրա ուսումը Փարիզում (1749-1753)՝ Կոլեժ Դե Բովայում, որտեղ նա անցել է դասականության դասընթաց։ 17 տարեկանում քոլեջից դուրս գալով՝ նա աշխատանքի է ընդունվել որպես փորագրող, սակայն չորս տարի անց նա սկսել է ուսումնասիրել ճարտարապետություն Ժակ-Ֆրանսուա Բլոնդելի ղեկավարությամբ, որի նկատմամբ նա պահպանել է իր հարգանքը ողջ կյանքի ընթացքում ։

1760-ական թվականներին և 1770-ականների սկզբին ֆրանսիական ազնվականության համար նախագծել է նրբաճաշակ քաղաքային առանձնատներ «անգլիական ճաշակով», «Լյուդովիկոս XVI-ի ոճի» առաջին նմուշները, այդ շինությունների մեծ մասը քանդվել է դեռևս 19-րդ դարում։ Այս շրջանի ուշագրավ աշխատանքներն են փարիզյան «Գոդո սրճարանի» ներքին դեկորը, որի պատերի երեսպատումներն այժմ վերականգնվել են Փարիզի պատմության թանգարանի ցուցադրությունում (1762), «Երաժշտության տաղավարը» Մադամ դյու Բարրիի լուվեսինեյան կալվածքում (1770-1771), բալետի պարուհի Մ. Գիմարի տունը Փարիզի 7-րդ օկրուգում։

1770 թվականին մարկիզ դե Մոնտեսկյու-Ֆեզանսակը Լեդուին հանձնարարել է վերակառուցել հին ամրոցը, որը գտնվում է Մեպերտյուիի իր կալվածքում՝ բլրի գագաթին։ Լեդուն վերակառուցել է ամրոցը և ստեղծել նոր այգիներ, որոնք լի են շատրվաններով։ Բացի այդ, այգիներում նա կառուցել է ջերմոց։

1771-1773 թվականներին Բեզանսոնում թատրոն կառուցելիս դիմել է հունական Պեստումի ճարտարապետությանը՝ հիերարխիկ օթյակները փոխարինելով «ժողովրդական» ամֆիթատրոնով։ 1785-1789 թվականներին Փարիզի շուրջը կառուցել է հիսուն մաքսային ուղեկալներ (պահպանվել են միայն չորսը), որոնց տպավորիչ երկրաչափական ծավալները կանխագուշակում էին ամպիրի գեղագիտությունը։ Չնայած Ֆրանսիական հեղափոխության իդեալներին իր շատ մտահղացումներին համահունչ լինելուն, 1793-1794 թվականներին բանտարկվել է ժիրոնդիստների հետ կապի համար։ Լեդուն եղել է միապետության կողմնակից, նա կարծում է, որ հասարակությունն ու պետությունը բարեփոխումների կարիք ունեն, բայց հին կարգի շրջանակներում՝ ազնվականության առաքինությունների պահպանմամբ։

Կյանքի վերջին տասնամյակներում Լեդուն գրեթե ոչ մի շենք չի կառուցել՝ կենտրոնանալով Շոում «իդեալական քաղաքի» փոքրածավալ ծրագրերի մշակման վրա (կառուցվել է Արկ-է-Սենան աղագործարանը՝ Համաշխարհային ժառանգության հուշարձան)։ 1774 և 1779 թվականներիի միջև կառուցված Արկ-է-Սենան թագավորական աղագործարանը XVIII դարի փիլիսոփայական մտորումների ճարտարապետական իրականացում է մարդկային հանճարի բնական ուժերի փոխազդեցության և դիմակայության մասին։ Տեխնիկայի և բնության ընդդիմությանը նվիրված Ժան-Ժակ Ռուսոյի մտորումների մասին է ստիպում հիշել աղագործարանի մուտքի ձևավորումը՝ դորիկական միաբանության պերիստիլը և զարդանախշված այրը, որը հիշեցնում է աղի հանքի մասին։ Լեդուի պլանները նախատեսում էին արդյունաբերական, վարչական և բնակելի կառուցապատման օպտիմալ համադրություն՝ «հասարակության կատարելագործման» նպատակով։ Շատ էսքիզներ, որոնք թղթային ճարտարապետություն են, ուտոպիական են, եթե ոչ սյուրռեալիստական բնույթի, այսպիսին են այգեպանի տունը կանոնավոր գնդի տեսքով, հանդուրժողականության տունը ֆալլոսի տեսքով, Լու գետի պահապանի տունը գլանի տեսքով և այլն։ Լեդուի տրակտատը տպագրվել է 1804 թվականին, երկրորդ հատորը հրատարակվել է հետմահու 1847 թվականին։

Լեդուի տրակտատի անվանումը՝ «Ճարտարապետությունը՝ դիտարկելով այն արվեստի, բարքերի և օրենսդրության հետ կապված» («L’architecture consideré par les rapport des arts, des moeurs et de la legislation», 1804)[7], հղում է Մադամ դը Ստալի «Գրականությունը՝ դիտարկված սոցիալական ինստիտուտների հետ կապի մեջ» հայտնի աշխատանքին, որը լույս էր տեսել չորս տարի առաջ։ Տրակտատի վերագրում Լեդուն ընդգծում է ճարտարապետության կապը բանավոր արվեստի հետ։ Ճարտարապետության հիմքում ընկած է «մտահղացման և գծերի միասնության», գաղափարի ու կերպարների՝ լրացված ձևերի բազմազանությամբ, համապատասխանության օրենքներով, պարկեշտության և խնայողության միասնության գաղափարը։ Ճարտարապետությունը ընդօրինակում է նաև մարդկային հասարակության կազմակերպությունները։ Խոսելով աշխարհակարգի մասին՝ ճարտարապետը դիմում է պլաստիկ կերպարների, ճարտարապետական ձևերի։ Ճարտարապետություն մարմնավորում է հասարակությունը, և ի վիճակի է «դաստիարակել» նրան՝ ճարտարապետի կարծիքով․ կոթողների բնավորությունը մարմնավորում է հասարակական բարոյականությունը՝ ներկայացված պլաստիկ լեզվի և միջոցներով ծառայում է որպես բարքերի մաքրմանը։ Լեդուի համար գեղեցկությունը համամասնության մեջ է, զանգվածների և մանրամասների հարաբերակցության, և այս գեղեցկությունը կարող է ազդել հասարակության վրա, ինչ էլ նրա նպատակն է։

Արվեստի պատմաբան Էմիլ Կաուֆմանը Լեդուին հռչակում է ժամանակակից ճարտարապետության հայր, Լե Կորբյուզիեի նախորդը։ Կաուֆմանի գիրքը, որն այդպես էլ կոչվում է՝ «Լեդուից մինչև Լե Կորբյուզիե։ Ինքնուրույն ճարտարապետության ծագումն ու զարգացումը», լույս է տեսել Ամերիկայում 1933 թվականին, որտեղ հայտնվում է «հեղափոխական ճարտարապետներ» տերմինը։ Կաուֆմանը հիմնավորումներ է փնտրում իր ժամանակի ավանգարդ արվեստի համար Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակաշրջանում՝ առաջ քաշելով հեղափոխական ճարտարապետների և նրանց հեղափոխական ճարտարապետության գաղափարը, որն առաջին անգամ ինքնուրույնության հավակնություն ունի. այն գտնվել է նորարարությունների մշակույթի (ավանգարդ) հարաբերությունների և քաղաքական հեղափոխության խնդրի՝ 20-րդ դարի սկզբին ջերմորեն քննարկվող հարցի հունում։ Իր ճարտարապետական ուտոպիաներով Լեդուն շատ առումներով կանխագուշակել է 20-րդ դարասկզբի մոդեռնիստների և կոնստրուկտիվիստների աշխատանքները[8]։ Նա նույնիսկ կիրառել է յուրօրինակ «մոդուլոր»՝ կատարելով նախագծեր ըստ ցանցի, որում տեղավորվում էր կանգնած մարդը՝ խաչված ձեռքերով (այդ ցանցի քառակուսին ընդունվել է որպես մոդուլային միավոր)[6]։

Կլոդ Նիկոլյա Լեդուն մահացել է 1806 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  6. 6,0 6,1 «М. Рагон о К.-Н. Леду / Архитектура классицизма / История архитектуры - www.Arhitekto.ru»։ www.arhitekto.ru։ Վերցված է 2017-08-28 
  7. «КЛОД-НИКОЛЯ ЛЕДУ | Архитектон: известия вузов» (ռուսերեն)։ archvuz.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-28-ին։ Վերցված է 2017-08-28 
  8. Александр Локотко Архитектура. Авангард, абсурд, фантастика. — Litres, 2017-05-20. — 209 с. — ISBN 9785457627956

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Клод-Николя Леду. Архитектура, рассмотренная в отношении к искусству, нравам и законодательству. перевод с французского на русский: Оксана Махнева-Барабанова. Том 1. Екатеринбург: Архитектон — Издательство УралГАХА, КАНОН, 2003.
  • Даниель Рабро.Клод-Николя Леду (1736-1806). Архитектура и летопись времени.Перевод с французского на русский: Оксана Махнева-Барабанова. Том 2.Екатеринбург: Архитектон-Изд-во УралГАХА, КАНОН. https://xn----8sbanbhmhle5ai4bc4ac.xn--p1ai
  • Махнева-Барабанова О.А.Творческое наследие К.-Н.Леду и Россия.Екатеринбург:Архитектон,2007. https://xn----8sbanbhmhle5ai4bc4ac.xn--p1ai
  • Oxana Makhneva-Barabanova. Ledoux, maître à penser des architectes russes: du classicisme au post-modernisme.XVIIIe-XXe siecle, Édition du patrimoine, 2010. https://www.amazon.fr/Ledoux-maître-penser-architectures-russes/dp/275770110X
  • Махнева-Барабанова, Оксана Александровна (д-р искусствоведения).Творческое наследие архитектора-писателя К.-Н.Леду и Россия/О.А.Махнева-Барабанова//Вестник Московского государственного университета культуры и искусств.-2007.-N 6.-c.168-172.
  • Саваренская, Т. Ф. Западноевропейское градостроительство XVII—XIX веков. М: Стройиздат, 1987. — 192 с.
  • Gallet, Michel (1980). Claude-Nicolas Ledoux (1736–1806). Paris.
  • Kaufmann , Emil (1978) "Three Revolutionary Architects: Boullee, Ledoux and Lequeu.