Մոդուլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարական մետաղադրամ՝ մոդուլորի պատկերով

Մոդուլոր, մnդուլյոր, մոդյուլոր (ֆր.՝  modulor ), համաչափությունների համակարգ։ 1940-ական թթ․ առաջարկել է Լե Կորբյուզիեն (իր աշխատակիցների հետ)։ Մոդուլորի հիմքում ընկած են մարդու մարմնի չափերը և համաչափությունները (ելակետային մեծություններն են․ մարդու պայմանականորեն ընդունված հասակը՝ կանգնած վիճակում,183 սմ, մինչև արեահյուսակը՝ 113 սմ, թևը բարձրացրած վիճակում՝ 226 սմ),ոսկե հատումը ԱՖիբոնաչչիի թվերի շարքը։

Նպատակը և կիրառությունը[խմբագրել]

Մոդուլորի ստեղծման նպատակն էր ճարտարապետության և գեղարվեստական ձևաստեղծման մեջ արմատավորել մարդու չափումների վրա հիմնված մոդուլ։ Մոդուլորը կիրառվել է Լը Կորբյուզիեի նախագծած մի շարք կառույցներում և իր որոշակի ազդեցությունն ունեցել համաշխարհային ճարտարապետության և հատկապես դիզայնի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png