Jump to content

Մասնակից:Մետաքսյա Գալստյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաքսյա Գալստյան/Ավազարկղ

Ղուկաս Ավետարանիչ[Ն 1], չորս ավետարանիչներից մեկը։ Վաղ Եկեղեցու հայրերը նրան էին վերագրում ինչպես Ավետարան ըստ Ղուկասի, այնպես էլ Գործք առաքելոցի հեղինակ լինելը։ Վաղ քրիստոնեության այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Հիերոնիմոսը և Եվսեբիոսը, հետագայում վերահաստատեցին նրա հեղինակությունը, թեև ստեղծագործությունների հեղինակի ինքնության վերաբերյալ վերջնական ապացույցների բացակայությունը հանգեցրեց գիտական քննարկման և՛ աշխարհիկ, և՛ կրոնական տեսանկյունից։

Նոր Կտակարանը մի քանի անգամ հակիրճ հիշատակում է Ղուկասին, իսկ Թուղթ առ Կողոսացիսը[1] հիշատակում է նրան որպես բժիշկ (physician-հունարեն նշանակում է «մեկն ով բժշկում է»)․ այսպիսով, ենթադրվում է, որ նա եղել է Պողոս Առաքյալի և՛ բժիշկը, և՛ աշակերտը։

Հավատքի վաղ տարիներից քրիստոնյաները նրան սուրբ էին համարում։ Ենթադրվում է, որ նա նահատակվել է․ ըստ տեղեկությունների՝ նրան կախել են ձիթնու ծառից, թեև ոմանք այլ կերպ են կարծում[Ն 2]։ Կաթոլիկ եկեղեցին և այլ խոշոր դավանանքներ Ղուկաս Ավետարանչին սուրբ են համարում՝ արվեստագետների, բժիշկների, ամուրիների, մսագործների, գարեջրագործների և այլոց հովանավոր սուրբ[2]։ Նրա տոնը հոկտեմբերի 18-ն է[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղուկաս Ավետարանչի պատկերով փորագրություն[5]

Շատ գիտնականներ կարծում են, որ Ղուկասը բժիշկ էր, ով ապրում էր Հին Սիրիայում գտնվող Անտիոքի հելլենիստական քաղաքում[Ն 3], ծնվել էր հունական ընտանիքում[6][7]։ Թեև լայնորեն ընդունված է, որ Ղուկաս -Գործք Առաքելոցը (Luke-Acts - գիտական տերմին է հիշատակելու համար Ավետարան ըստ Ղուկասի և Գործք Առաքելոց աշխատությունները որպես ամբողջություն) ավետարանի աստվածաբանությունը ցույց է տալիս ոչ հրեա քրիստոնիայի գրություն հեթանոս լսարանի համար, ոմանք եկել են այն եզրակացության, որ ավելի հավանական է, որ Ղուկասի - Գործք Առաքելոցն ուղղված է մի համայնքի, որը բաղկացած է և՛  հրեա և՛  հեթանոս քրիստոնյաներից, քանի որ այնտեղ շեշտը դրվում է ոչ հրեական առաքելության սուրբ գրային արմատների վրա (տես Եսայիա 49.6-ի օգտագործումը Ղուկաս-Գործք առաքելոցում)[8][9]։ ԴՆԹ-ի վերլուծությունը այն մասին, թե նրա մարմինը ինչ է համարվում ըստ քրիստոնեական ավանդույթի, ցույց է տվել, որ այն սիրիական ծագում ունի[10]։

Անկախ նրանից, թե Ղուկասը հրեա էր, թե հեթանոս, թե խառնածին, Ղուկաս-Գործք Առաքելոցում օգտագործված հունարեն լեզվի որակից պարզ է դառնում, որ հեղինակը, ով քրիստոնեական ավանդույթի համաձայն համարվում էր Ղուկասը, Նոր Կտակարանի ամենակիրթ հեղինակներից մեկն էր։ Հեղինակի գիտակցված և միտումնավոր ակնարկները, հղումներն ու մեջբերումները հին դասական և հելլենիստական հույն հեղինակներից, ինչպիսիք են Հոմերոսը, Եզոպոսը, Էպիմենիդեսը, Եվրիպիդեսը, Պլատոնը և Արատոսը, ցույց են տալիս, որ նա ծանոթ էր իրական հունական գրական տեքստերին: Այս ծանոթությունը, ամենայն հավանականությամբ, բխում էր հելլենիստական շատ միատարր  կրթական ծրագրի (հին հունարեն՝ ἐγκύκλιος παιδεία, enkyklios paideia) երիտասարդ տարիքում իր ունեցած փորձառություններից, որը դարեր շարունակ օգտագործվել և կշարունակվեր օգտագործվել Արևելյան Միջերկրականում[11]։

Ղուկասի մասին ամենավաղ հիշատակումը թուղթ առ Փիլիմոնում գլուխ 1, հատված 24[12]։ Նա հիշատակվում է նաև Կողոսացիներ 4.14[13] և 2 Տիմոթեոս 4.11-ում[14], երկուսն էլ ավանդաբար համարվում են Պողոսի նամակները ( Pauline epistles, տես Պողոսի նամակների հեղինակությունը)[15][16][17][18][19]։ Ղուկասի հաջորդ ամենավաղ պատմությունը Ղուկասի Ավետարանի հակամարքսիստական նախաբանում է, մի փաստաթուղթ, որը ժամանակին թվագրվում էր 2-րդ դար, սակայն վերջերս թվագրվել է 4-րդ դարավերջ[փա՞ստ]։

Ջեյմս Տիսոտ, Սուրբ Ղուկաս, Բրուքլինի թանգարան

Եպիփանիոսը ասում է, որ Ղուկասը Յոթանասուն Առաքյալներից մեկն էր (Պանարիոն 51.11), իսկ Հովհաննես Ոսկեբերանն մի կետում ցույց է տալիս, որ «եղբայրը», որը Պողոսը հիշատակում է Կորնթացիներին ուղղված Երկրորդ նամակի 8.18- ում[20], կամ Ղուկասն է կամ Բառնաբասը (18 խոսք, Երկրորդ Կորնթացիս 8.18):

Եթե որևէ մեկն ընդունի, որ Ղուկասն իսկապես եղել է իր անունը կրող Ավետարան ըստ Ղուկասի և Գործք Առաքելոցի հեղինակը, ապա կարելի է ողջամտորեն ենթադրել նրա անձնական կյանքի որոշ մանրամասներ: Թեև նա իրեն բացառում է նրանցից, ովքեր եղել են Հիսուսի ծառայության ականատեսները, նա բազմիցս օգտագործում է «մենք» բառը՝ նկարագրելով Պողոսի առաքելությունները Գործք Առաքելոց գրքում՝ ցույց տալով, որ նա անձամբ այնտեղ էր այդ ժամանակներում[21]։

Սուրբ Ղուկասը, ինչպես պատկերված է 1609 թվականի հայկական ավետարանի ձեռագրի գլխում, որը պահվում է Բոդլեյան գրադարանում։

Գրությունների կազմությունը, ինչպես նաև օգտագործված բառապաշարը վկայում են այն մասին, որ հեղինակը կրթված մարդ է եղել։ Թուղթ առ Կողոսացիս նամակի մեջբերումը զանազանում է Ղուկասին «թլփատված» մյուս գործընկերներից։

Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք, և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցները Աստծո արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։Ողջունում են ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, և Դեմասը։
- — Կողոսացիս 4։10–11, 14[25][22]

Ղուկասի ներկայությունը Հռոմում Պողոս առաքյալի հետ Պողոսի կյանքի վերջում հաստատվել է 2 Տիմոթեոս 4.11-ում. «Միայն Ղուկասն է ինձ հետ»: Գործք Առաքելոց գրքի վերջին գլխում կան մի քանի պատմություններ առաջին դեմքով, որոնք նույնպես հաստատում են Ղուկասի ներկայությունը Հռոմում, ներառյալ Գործք Առաքելոց 28:16[23]։ «Եվ երբ եկանք Հռոմ...»: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ղուկասը նաև ներդրում է ունեցել Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակության մեջ[24]։

Ղուկասը մահացել է 84 տարեկանում Բեոտիայում՝ «բավականին վաղ և տարածված ավանդույթի» համաձայն[25]։ Ըստ 14-րդ դարի հույն պատմաբան Նիկեփորոս Կալիստոս Քսանթոպուլոսի (և ուրիշների), Ղուկասի գերեզմանը գտնվում էր Թեբեում ( Հունաստան), որտեղից նրա մասունքները տեղափոխվել են Կոստանդնուպոլիս 357 թվականին[26]։

Ավետարան ըստ Ղուկասի և Գործք Առաքելոցի հեղինակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարան ըստ Ղուկասի աշխատությունը չի գրվել և չի պնդում, որ գրվել է հաղորդված իրադարձությունների անմիջական վկաների կողմից, ի տարբերություն Գործք Առաքելոցի, որը սկսվում է տասնվեցերորդ գլխում[27][28][29]։ Սակայն թարգմանությունների մեծ մասում հեղինակը հաղորդում է, որ նրանք ուսումնասիրել են գրքի իրադարձությունները և նշվում է նրա (Թեոփիլե) անունը, ում նրանք գրում են:

Ավետարանի ամենավաղ ձեռագիր աշխատանքը,(Papyrus 75 = Papyrus Bodmer XIV-XV), թվագրված Ք.ա. 200 թվականին, վերագրվում է Ղուկասին. ինչպես և Իրենեոսի գրությունը Ք.ա. 180-ին, և Մուրատորյան հատվածը` 7-րդ դարի լատիներեն ձեռագիրը, որը ենթադրվում է, որ պատճենվել և թարգմանվել է հունարեն ձեռագրից մինչև մ.թ. 170-ական թվականը[30]։

Գործք Առաքելոց և Ավետարան ըստ Ղուկասի գործերը կազմում են երկհատոր աշխատություն, որը գիտնականներն անվանում են Ղուկաս - Գործք Առաքելոց։ Նրանք միասին կազմում են Նոր Կտակարանի 27,5%-ը․ ամենամեծ ներդրումը  մեկ հեղինակի կողմից[31]։

Սուրբ Ղուկասը նկարում է Աստվածածնին, հեղինակ՝ Մաարտեն վան Հեմսկերկ, 1532 թ․

Որպես պատմաբան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանրամասներ Սուրբ Մարիամի և Լամբերտի ծխական եկեղեցու պատուհանից, Սթոնհեմ Ասպալ, Սաֆոլկ, վիտրաժով, որը պատկերում է Սուրբ Ղուկաս Ավետարանիչը

Գիտնականների մեծամասնությունը Ղուկասի աշխատությունները (Ղուկաս–Գործք Առաքելոց) մեկնաբանել են հունական պատմագրության ավանդույթով[32]։ Ղուկաս 1.1–4 հատվածները, հենվելով պատմական ուսումնասիրությունների վրա, ընթերցողներին բացահայտեց ստեղծագործությունը որպես պատմական ժանրին պատկանող[33]։ Տարաձայնություններ կան այն մասին, թե ինչպես լավագույնս վերաբերվել Ղուկասի գրություններին, որոշ պատմաբաններ Ղուկասին համարում են շատ ճշգրիտ[34][35], իսկ մյուսները ավելի քննադատական մոտեցում են ցուցաբերում[36][37][38][39][Ն 4]։

Հիմնվելով քաղաքների և կղզիների իր ճշգրիտ նկարագրության վրա, ինչպես նաև տարբեր պաշտոնական տիտղոսների ճիշտ անվանման վրա, հնագետ Ուիլյամ Միտչել Ռեմզեյը գրել է․ «Ղուկասը առաջին աստիճանի պատմաբան է, ոչ միայն նրա փաստարկներն են  վստահելի… Նա պետք է դասվի մեծագույն պատմաբանների շարքին»[34]։ Օքլենդի համալսարանի դասական գրականության պրոֆեսոր Էդվարդ Մուսգրեյվ Բլեյքլոքը գրել է. «Գործք Առաքելոցը» բարեպաշտ երևակայության անպիտան արդյունք չէ, այլ վստահելի արձանագրություն: …Դա հնագիտության բահն էր(հիմքը), որն առաջինը բացահայտեց ճշմարտությունը»[35]։ Նոր Կտակարանի գիտնական Քոլին Ջ. Հեմեռը մի շարք ուսումնասիրություններ է կատարել Ղուկասի գրվածքների պատմական բնույթն ու ճշգրտությունը հասկանալու հարցում[40]։

Գործք Առաքելոց գրքի նպատակի վերաբերյալ Նոր Կտակարանի հետազոտող Լյուկ Թիմոթի Ջոնսոնը նշել է․ « Ղուկասի պատմվածքն ընտրվել և ձևակերպվել է ըստ նրա ապոլոգիտական (ջատագովական) շահերի, ոչ թե ի հեճուկս պատմագրության հնագույն չափանիշների»[41]։

Մեր ժամանակներում Ղուկասի՝ որպես պատմաբանի իրավասությունը կասկածի տակ է դրվում՝ կախված գերբնականի մասին ապրիորի (կանխակալ) տեսակետից.[36] Այդպիսի պատմաբանները կտեսնեն մի պատմություն, որը վերաբերում է գերբնական, ֆանտաստիկ բաներին, ինչպիսիք են հրեշտակները, դևերը և այլն, նույնքան խնդրահարույց, որքան պատմական աղբյուրը,[42][37][38][39][Ն 4][Ն 5]։ Մարկ Փաուելը պնդում է․ «Կասկածելի է, թե արդյոք պատմություն գրելը երբևէ եղել է Ղուկասի մտադրությունը: Ղուկասը գրել է հռչակելու, համոզելու և մեկնաբանելու համար. նա չի գրել, որպեսզի պահպանի գրառումները սերունդների համար: Այս գիտակցումը եղել է շատերի համար վերջին մեխը Ղուկաս պատմաբանի դագաղում»[36]։

Ռոբերտ Մ. Գրանտը նշել է, որ թեև Ղուկասն իրեն տեսնում էր պատմական ավանդույթի շրջանակներում, նրա աշխատանքը պարունակում է մի շարք վիճակագրական անհավանականություններ, ինչպես օրինակ՝ զգալի բազմությունը, որին դիմում է Պետրոսը Գործք Առաքելոց 4։4-ում։ Նա նաև նշել է ժամանակագրական անհամապատասխանություններ, համաձայն որի Ղուկասը ներկայացնում է Գամաղիելին, ով հիշատակում է Թևդասին և Հուդային սխալ հաջորդականությամբ, իսկ Թևդասն իրականում ապստամբել է Գամաղիելի ելույթից մոտ մեկ տասնամյակ անց (5:36–7)[32], չնայած այս զեկույցի կարգավիճակը որպես ժամանակագրական անհամապատասխանություն խիստ վիճարկվում է[43][44]։

Բրենթ Լանդան (Brent Landau) գրում է.

Այսպիսով, ինչպե՞ս ենք բացատրում Ավետարանը, որը հավանական է փոքր իրադարձությունների, բայց անհավանական մեծ իրադարձությունների վերաբերյալ է: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Ղուկասը կարծում էր, որ Հիսուսի ծնունդն այնքան կարևոր էր ողջ աշխարհի համար, որ նա կտրուկ հակադրեց (համեմատեց) այս իրադարձությունը հռոմեական կայսրի կողմից համաշխարհային տիրապետության (երևակայական) գործողությանը (սցենարին), ով ինքն իրեն կոչում էր «Փրկիչ» և «Աստծո որդի»: ― սակայն նման մեկը չէր։ Թուկիդիդեսի հետքերով ընթացող հին պատմաբանի համար նման ընթացակարգը միանգամայն ընդունելի կլիներ:

Որպես նկարիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղուկաս Ավետարանիչը նկարում է Մարիամ Աստվածածնի առաջին պատկերակը

Քրիստոնեական ավանդույթը, սկսած 8-րդ դարից, ասում է, որ Ղուկասը եղել է առաջին պատկերագիրը։ Ասում են, որ նա նկարել է Կույս Մարիամի և Մանկան նկարները, մասնավորապես Հոդեգետրիայի պատկերը Կոստանդնուպոլսում (այժմ կորած է): Սկսած 11-րդ դարից, մի շարք նկարված պատկերներ պաշտվել են որպես նրա ինքնագիր գործեր, այդ թվում ՝ Չեստոխովայի Սև Մադոննան, Վլադիմիրի Աստվածամոր պատկերը և Մադոննա դել Ռոսարիոն (Rosario - աղոթքի ձև է, որն օգտագործվում է կաթոլիկ եկեղեցում և որոշ այլ քրիստոնեական դավանանքներում)։ Ասում էին նաև, որ նա նկարել է Սուրբ Պետրոսին և Պողոսին և նկարազարդել է ավետարանական գիրք՝ մանրանկարների ամբողջական շարքով[45][Ն 6]։

Ուշ միջնադարյան Սուրբ Ղուկասի Գիլդիայի (համքարություն) անդամները միասին հավաքվել են  և պաշտպանել նկարիչներին Եվրոպայի շատ քաղաքներում: Հռոմում գտնվող Սուրբ Ղուկասի ակադեմիան 16-րդ դարում ընդօրինակվել է եվրոպական շատ այլ քաղաքներում։ Ավանդույթը, որ Ղուկասը նկարել է Մարիամի և Հիսուսի սրբապատկերները, տարածված է եղել, հատկապես Արևելյան ուղղափառության մեջ: Ավանդույթը նաև օժանդակություն ունի Հնդկաստանի Սուրբ Թովմասի քրիստոնյաներից, ովքեր պնդում են, որ դեռևս ունեն Աստվածածնի սրբապատկերներից(Theotokos Icons) մեկը, որը նկարել է Սուրբ Ղուկասը, և որը Սուրբ Թովմասը բերել է Հնդկաստան[Ն 7]

Արվեստաբան Ալեքսանդր Ուսպենսկին գրում է, որ Ղուկաս Ավետարանիչի վրձինին վերագրվող սրբապատկերներն ունեն ամբողջովին բյուզանդական բնույթ, որը լիովին հաստատվել է միայն 5-6-րդ դարերում[46]։

Սուրբ Ղուկասի գիլդիայի թևավոր զոհասեղանը, Հերման Ռոդե, Լյուբեկ (1484)

Ավանդական պատկերումներում, ինչպիսիք են նկարները, ավետարանիչների դիմանկարներում և եկեղեցական խճանկարներում Սուրբ Ղուկասը հաճախ ուղեկցվում է եզի կամ ցլի պատկերներով, որոնք սովորաբար թևեր ունեն: Երբեմն ցուցադրվում է միայն խորհրդանիշը, հատկապես, երբ բոլոր Չորս Ավետարանիչների խորհրդանիշները համակցված է:Երբեմն ցուցադրվում է միայն խորհրդանիշը, հատկապես, երբ զուգորդվում են բոլոր չորս ավետարանիչների խորհրդանիշները[47][48]։

Քաղվածելու սխալ՝ <ref> tag in <references> has conflicting group attribute "Ն".
  1. լատին․՝ Lucas; հին հունարեն՝ Λουκᾶς, Loukâs; եբրայերեն՝ לוקאס‎; արամեերեն՝ ܠܘܩܐ/לוקא; Կաղապար:Lang-gez
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «martyred?» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Hackett» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «McGrew's conclusion» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CraigEhrman2006» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Bacci» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Hosten» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կողոսացիներ 4:14 {{{3}}}
  2. «Saint Luke the Evangelist». Catholic saints. 27 December 2008.
  3. «St. Luke The Evangelist». Catholic News Agency. Վերցված է 16 October 2018-ին.
  4. «Օրացույց». Անգլիայի եկեղեցին. Վերցված է 27 March 2021-ին.
  5. «Evangelist Lucas». Ghent University Library. Վերցված է 2 October 2020-ին.
  6. «Սուրբ Ղուկաս». Կաթոլիկ առցանց. 10 օգոստոսի, 2023 թ. Վերցված է 10 օգոստոսի, 2023 թ-ին.
  7. «ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԲ. Ղուկաս». Կենսագրություն Սբ․ Ղուկաս. ՍԲ․ Ղուկաս. Վերցված է Օգոստոսի 10, 2023-ին.
  8. Koet, 1989, էջեր 157–58
  9. Koet, 2006, էջեր 4–5
  10. Վերնեսի, Քրիստիանո; Դի Բենեդետտո, Ջուլիետտա; Կոնֆետներ, Դավիթ; դույլեր, Էրիկա; Սիմոն, Լյուսիա; Կատու, Էմիլ; Մալասպինա, Պատրիսիա; Նորեկ, Էնդրյու; Մարին, Վիտո Սարսափելի Վիլ; Բարբուջանի, Գվիդո (6 նոյեմբերի 2001 թ). «Մարմնի գենետիկ բնութագրումը վերագրվում է Ղուկաս ավետարանիչին». Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների ազգային ակադեմիայի նյութեր. 98 (23): 13460–13463. Bibcode:2001PNAS...9813460V. doi:10.1073/pnas.211540498. ISSN 0027-8424. PMC 60893. PMID 11606723.
  11. Ղուկասի Գործք Առաքելոց գրքի հեղինակի պաշտոնական կրթությունը. Լոնդոն: T&T Clark. 2022. էջեր 29–50. ISBN 978-0-567-70588-4.
  12. Փիլիմոն 1:24 {{{3}}}
  13. Կողոսացիներ 4:14 {{{3}}}
  14. Տիմոթեոս%204:11&verse={{{3}}}&src=! 2 Տիմոթեոս 4:11 {{{3}}}
  15. Milligan, 2006, էջ 149
  16. Mornin, 2006, էջ 74
  17. Aherne, 1910
  18. Smith, 1935, էջ 792
  19. von Harnack, 1907, էջ 5
  20. Կորնթացիներ%208:18&verse={{{3}}}&src=! 2 Կորնթացիներ 8:18 {{{3}}}
  21. Bartlet, 1911
  22. Colossians 4:10–11 {{{3}}}, Colossians 4:14 {{{3}}}
  23. Գործք 28:16 {{{3}}}
  24. Fonck, 1910
  25. Butler, 1991, էջ 342
  26. Migne, 1901, cols 875–78
  27. Ehrman, 2005, էջ 235
  28. Ehrman, 2004, էջ 110
  29. Ehrman, 2006, էջ 143
  30. Brown, 1997, էջ 267
  31. Boring, 2012, էջ 556
  32. 32,0 32,1 Grant, 1963, Ch. 10
  33. Bauckham, 2017, էջ 117
  34. 34,0 34,1 Ramsay, 1915, էջ 222
  35. 35,0 35,1 Blaiklock, 1970, էջ 96
  36. 36,0 36,1 36,2 Powell, 1989, էջ 6
  37. 37,0 37,1 McGrew, 2019
  38. 38,0 38,1 Flew, 1966
  39. 39,0 39,1 Bradley, 1874, էջ 44
  40. Hemer, 1989, էջեր 104–7
  41. Johnson, 1991, էջ 474
  42. Ehrman, 2000, էջ 229
  43. «Գործք 5:36 Մեկնաբանություններ. «Որոշ ժամանակ առաջ Թեուդասը վեր կացավ՝ ասելով, թե ինքը ինչ-որ մեկն է, և մոտ չորս հարյուր հոգուց բաղկացած խումբը միացավ նրան: Բայց նա սպանվեց, և բոլոր նրանք, ովքեր հետևում էին նրան, ցրվեցին և կործանվեցին:».
  44. «Good Question…». Քրիստոնեական վերլուծական կենտրոն. Վերցված է 8 մարտի 2022 թ-ին.
  45. Grigg, 1987, էջեր 3–9
  46. Ալեքսանդր Իվանովիչ Ուսպենսկի. Ղուկաս ավետարանիչի գեղարվեստական գործունեության մասին՝ I, II. Եվ. Ղուկասը՝ որպես պատկերանկարիչ։ Եվ. Ղուկասը որպես փորագրող. Հղում, կարդացեք. 8 նոյեմբերի Եկեղեցու հնագիտական ժողովում 1900 թ. բաժին գեներալում Սեր ոգիներ կրթության ընկեր նախորդ Բաժ. Ա.Ի. Ուսպենսկին. - Մոսկվա. տառասխալ. I. Efimova, 1901. - 12 p.; 27.
  47. Zuffi, 2003, էջ 8
  48. Audsley, Audsley, էջ 94

Քաղվածելու սխալ՝ «Tornielli» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Քաղվածելու սխալ՝ «Landau» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են