Մասնակից:Հայկ Սիմոնյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Սիմոնյան/Ավազարկղ4
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա
Ծննդավայր Սանտա Ռոսա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 10
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Արգենտինա Արխենտինոս Խունիորս 77 (11)
2019-2023 Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ ալբիոն 98 (16)
1019 Արգենտինա Արխենտինոս Խունիորս 10 (2)
2019 Արգենտինա Բոկա Խունիորս 13 (1)
2023-ն․ժ․ Անգլիա Լիվերպուլ
Ազգային հավաքական
2020-2021 Արգենտինա Արգենտինա (մինչև 23տ) 9 (5)
2019-ն․ժ․ Արգենտինա Արգենտինա 14 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսիս Մաք Ալիստեր (իսպ.՝ Alexis Mac Allister;), արգենտինացի ֆուտբոլիստ, «Լիվերպուլ» ակումբի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան։ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաք Ալիստերը ծնվել է ֆուտբոլային ընտանիքում։ Նրա հայրը՝ Կառլոսը, հայտնի նախկին ֆուտբոլիստ է, իսկ ավագ եղբայրները՝ Ֆրենսիսն ու Քևինը, նույնպես պրոֆեսիոնալ խաղացողներ են[1]։ Ալեքսիսի Քեռին՝ Պատրիսիոն[en], նույնպես հանդես է եկել բարձր մակարդակով[2]։ Խաղացողի ազգանունը ակնարկում է նրա բրիտանական ծագման մասին․ Մաք Ալիստերի նախնիները եկել են Արևելյան Շոտլանդիայից։ Հետագայում նրանք ապրել են Իռլանդիայում, իսկ 1868 թվականին տեղափոխվել են Հարավային Ամերիկա[3]։

2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Ալեքսիսը դարձել է իր հայրենի քաղաքի՝ Սանտա Ռոսայի պատվավոր բնակիչը[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաք Ալիստերը Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի թիմում

Ալեքսիսը ֆուտբոլով սկսել է խաղալ չորս տարեկանում՝ «Դեպորտիվո Պարկում»: Ավելի ուշ նա եղբայրների հետ տեղափոխվել է «Արխենտինոս Խունիորս»-ի ակադեմիա։ Երիտասարդության տարիներին Մաք Ալիստերը ցուցադրել է ռմբարկուի տաղանդ, բազմիցս դառնալով մրցաշարերի լավագույն ռմբարկու՝ չլինելով կենտրոնական հարձակվող[5]։

Ալեքսիսը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 30-ին Արգենտինայի Պրիմերա B-ի խաղում՝ ընդդեմ «Սենտրալ Կորդոբայի», երբ թիմի մարզիչ Գաբրիել Հայնցեն փոխարինման դուրս բերեց նրան 72-րդ րոպեին[5]։ «Արխենտինոս Խունիորսի» կազմում 2017 թվականի մարտի 11-ին Ալեքսիսը «Ինստիտուտո»-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը[6]։ Մրցաշրջանի վերջում ՄաքԱլիստերն օգնել է ակումբին հասնել Արգենտինայի բարձրագույն լիգա[5]։ Սեպտեմբերի 9-ին առաջնությունում նա իր նորամուտը նշել է «Պատրոնատո»-ի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 25-ին «Սան-Լորենսո դե ալմագրո» ակումբի դեմ խաղում «Խունիորս»-ի կազմում միաժամանակ հանդես են եկել 3 Մաք Ալիստեր եղբայրները․ Ալեքսիսն ու Ֆրանսիսը դուրս են եկել դաշտ առաջին իսկ րոպեից, իսկ Քևինը դուրս է եկել փոխարինման[8]։ Արգենտինայի էլիտար դիվիզիոնում երկու կիսատ մնացած մրցաշրջաններում կիսապաշտպանը անցկացրել է 33 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ Նրա վստահ հանդես գալը գրավել է եվրոպական ակումբների ուշադրությունը[5]։

2019 թվականի հունվարի 24-ին չորսուկես տարով պայմանագիր է կնքել անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»։ Պայմանագրի համաձայն 2018-2019 մրցաշրջանի մյուս մասը վարձակալմամբ անց է կացրել «Արխենտինիոս Խունիորս»-ում[9]։ Քանի որ Ալեքսիսը Անգլիայում աշխատելու հնարավորություն չուներ, «Բրայթոն»-ը ստիպված էր նրան տալ ևս մեկ վարձակալման[10]։ Ֆուտբոլիստով հետաքրքրվել է մոսկովյան «Սպարտակ»-ը, սակայն Ալեքսիսին մեկ տարով ուղակել են «Բոկա Խունիորս»[11]։ Նոր կաումբի կազմում իր նորամուտը նշել է օգօստոսի 5 «Պատրոնատո» ակումբի դեմ խաղում[12]։ Հուլիսի 25-ին Լիբերտադորեսի գավաթի մրցաշարում բրազիլական «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի դեմ խաղում Ալեքսիսը խփել է իր առաջին գոլը «Բոկա Խունիորս»-ի կազմում[13]։

2020 թվականի սկզբին Մաք Ալիստերը վերարձել է «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն», որպեսզի օգնի ակումբին գոյատևման համար պայքարում։ «Բոկա» -ի հետ պայմանագրի խզման համար «ճայեր»-ը վճարել են 1 միլիոն դոլլար[10]։ Մարտի 7-ին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղում նանշել է անգլիական պրեմիեր Լիգայի իր նորամուտը[14]։ Այս հանդիպումից հետո մրցաշարը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով և վերսկսվել է միայն հունիսին[15]։

Սեպտեմբերի 17-ին «Պորտսմուտ»-ի դեմ Լիգայի գավաթի խաղում Մաք Ալիստերը խփել է իր դեբյուտային գոլը իր նոր ակումբի կազմում[16]: Վեց օր անց նա կրկին աչքի է ընկել այս մրցաշարում՝ խոցելով «Պրեստոն»-ի դարպասը[17]։ Հոկտեմբերի 18-ին «Քրիսթալ Փելաս»-ի դեմ առաջնության խաղում Ալեքսիսը խփեց իր առաջին գոլը «Բրայթոն Էնդ Հոուվ Ալբիոն» ակումբի համար, ընդ որում դա արեց 90-րդ րոպեին՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը (1:1)[18]։ 2020/21 մրցաշրջանում արգենտինացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 21 հանդիպում[19]։

Նոր մրցաշրջանի առաջին խաղում՝ ընդդեմ «Բըրնլի»-ի, Մաքալիսթերը իր գոլով «Բրայթոն»-ին հաղթանակ է բերել (2:1)[20]։ 2022 թվականի հունվարի 2-ին Ալեքսիսը դուբլի հեղինակ է դարձել «Էվերթոնի» դեմ խաղում․ հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով՝ հօգուտ ճայերի[21]։ Հունվարի 18-ին արգենտինացին գոլային փոխանցում է կատարել Լոնդոնի «Չելսի»-ի դեմ ոչ-ոքի խաղում՝ անկյունայինից դիպուկ փոխանցելով Ադամ Վեբստերին[22]։ Բրայթոնը մրցաշրջանն ավարտեց աղյուսակի 9-րդ տեղում, ինչը ակումբի պատմության լավագույն արդյունքն էր։ Մաք Ալիստերն անցկացրել է 33 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ[19]։

2022/23 մրցաշրջանի սկզբում Մաք Ալիստերը 3 անգամ 11 մետրանոց է խփել՝ «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի, «Ֆուլհեմ»-ի և «Լեսթեր Սիթի»-ի դեմ[23][24][25]։ Հոկտեմբերի 24-ին Ալեքսիսը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականի հունիսը՝[26] ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[27]։ Նոյեմբերի 13-ին նա գոլ խփեց «Աստոն Վիլլայի» դեմ խաղի առաջին րոպեին, չի կարողացել օգնել «ճայեր»-ին խուսափել պարտությունից[28]։ Նոյեմբերին Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին կիսապաշտպանին հրավիրել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը «ալբիսելեստե»-ի համար հաղթական էր: Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո Մաք Ալիստերն անմիջապես դուբլի հեղինակ է դարձել «Միդլսբրո»-ի դեմ Անգլիայի գավաթի առաջնության խաղում[29][30]։

Լիվերպուլ

2023 թվականի հունիսի 13-ին Ալեքսիսը պայմանագիր է կնքել «Լիվերպուլ» ակումբի հետ։ Գինը կազմել է մոտ 40 միլիոն եվրո: Խաղացողը վերցրել է իր մշտական խաղային համարը 10: Նա իր նորամուտը հիմնական թիմում նշել է 2023 թվականի օգոստոսի 13-ին՝ «Չելսի»-ի դեմ խաղում։

Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին պրոֆեսիոնալ ֆուտբոլում դեբյուտից անմիջապես հետո Մաք Ալիստերը Կլաուդիո Ուբեդոյի կողմից հրավիրվել է Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքական[31]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Չիլիի հավաքականի դեմ ընկերական խաղում նա իր նորամուտը նշել է Արգենտինայի հավաքականի կազմում[32]։

2021 թվականի հուլիսին Մաք Ալիստերը մտել է Օլիմպիական հավաքականի կազմ Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար[33][34]։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստրալիայի[35], Եգիպտոսի[36] և Իսպանիայի դեմ հանդիպումներին[37]։ Արգենտինացիները դուրս չեկան խմբից՝ զբաղեցնելով երրորդ տեղը[38][39]։

2022 թվականի հունվարին Լիոնել Սկալոնին 2,5 տարվա ընթացքում առաջին անգամ հավաքական է հրավիրել Մաք Ալիստերին։ Ալեքսիսը կորոնավիրուսի պատճառով բաց է թողել Չիլիի դեմ 2022 թվականի Աշխարհի Առաջնության ընտրական փուլի խաղը[40][41]։ Մարտի 25-ին կիսապաշտպանը վերջապես դուրս է եկել խաղադաշտ հավաքականի մարզաշապիկով Վենեսուելայի դեմ խաղում, որը ավարտվեց Արգենտինայի հաղթանակով (3:0)[42]։ Հինգ օր անց Մաքալիսթերը ընդգրկվել է Էկվադորի դեմ խաղի մեկնարկային կազմում, բայց երկրորդ խաղում ծանր բախումից հետո ստիպված է եղել դաշտից հեռանալ վնասվածքի պատճառով[43]։ Հունիսի 1-ին Ֆինալիսիմայում Արգենտինան «Ուեմբլի» մարզադաշտում հաղթել է Իտալիային, Ալեքսիսը մնացել է պահեստային[44]։

2022 թվականի նոյեմբերին Մաքալիսթերը ընդգրկվել է Կատարի աշխարհի առաջնության հավաքականի հայտում[45]։ Նա մնացել է պահեստայինների նստարանին առաջին խաղում, որում արգենտինացիները սենսացիոն կերպով պարտվեցին Սաուդյան Արաբիային։ Մեքսիկայի դեմ խաղում Ալեքսիսը խաղադաշտ դուրս է եկել առաջին րոպեներից ու փոխարինվել 69-րդ րոպեին։ Նոյեմբերի 30-ին Լեհաստանի դեմ խմբային փուլի եզրափակիչ հանդիպման ժամանակ կիսապաշտպանը խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսի հենց սկզբում բացելով հաշիվը։ Խաղն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով (2:0) իսկ «Ալբիսելեստե»-ները փլեյ-օֆֆ են դուրս եկել առաջին տեղից։ Ալեքսիսը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[46]։ Բոլոր խաղերում Մաք Ալիստերը ընդգրկվել է մեկնարկային կազմում: Ֆրանսիայի դեմ եզրափակչում Ալեքսիսը գոլային փոխանցում է կատարել Անխել դի Մարիային։ Արգենտինան հաղթել է մրցակիցներին 11 մետրանոցներով. Մաք Ալիստերը փոխարինվել է երկրորդ լրացուցիչ ժամանակահատվածում[47]։ Մաք Ալիստերի ելույթը մրցաշարում, ըստ բազմաթիվ փորձագետների և վերլուծաբանների, այն գործոններից մեկն էր, որի շնորհիվ Արգենտինան կարողացավ հաջողությունների հասնել Կատարում[4][48][49]։

Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաք Ալիստեր, խաղացող դաշտի կենտրոնում, որը օգտակար է թիմի համար ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության մեջ: Այդ պատճառով մարզիչները անհրաժեշտության դեպքում նրան օգտագործում են որպես հենակետային, կենտրոնական կամ հարձակվող կիսապաշտպան[50], բայց արգենտինացին ունակ է խաղալ նաև եզրում[51]։ Ինքը՝ արգենտինացին, 2022 թվականին ասել է, որ իրեն ավելի շատ պաշտպանողական խաղացող է համարում, նշելով, որ նախկինում ավելի հաճախ խաղադաշտ դուրս է եկել որպես կիսապաշտպան[52]։ Ալեքսիսը լավ տեխնիկա ունի, կարողանում է իրեն առաջարկել փոխանցում ստանալու համար, արդյունավետ է պրեսինգում:[50][52]։ Նա լավ է իրացնում անկյունային և տուգանային հարվածները[10]։ Ֆուտբոլիստի թերությունները ներառում են նրա ոչ միշտ ճիշտ որոշումները հարձակման վերջնական փուլում, ինչպես նաև ոչ այնքան ակնառու ֆիզիկական ցուցանիշները[50]։ Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ նշում են Ալեքսիսի առաջընթացն այս բաղադրիչներում[10]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունվարի 21-ի դրությամբ։

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Ընդհանուր
Մրցաշար Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արխենտինոս Խունիորս 2016/17 Պրիմերա B 23 3 1 0 24 3
2018/19 Պրիմերա 24 2 1 1 25 3
2018/19 Պիրմերա 9 3 2 0 0 0 11 3
Ընդհանուր 56 8 4 1 0 0 60 9
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 2018/19 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
2019/20 Պրեմիեր Լիգա 9 0 0 0 0 0 9 0
2020/21 Պրեմիեր Լիգա 21 1 3 0 3 2 27 3
2021/22 Պրեմիեր Լիգա 33 5 1 0 2 0 36 5
2022/23 Պրեմիեր Լիգա 17 5 1 2 0 0 18 7
Ընդհանուր 80 11 5 2 5 2 90 15
Վարձակալում Արխենտինոս Խունիորսում 2018/19 Պիրմերա 10 2 2 0 5 1 2 0 19 3
Վարձակալում Բոկա Խունիորսում 2019/20 Պիրմերա 13 1 1 0 0 0 6 1 20 2
Ընդհանուր Կարիերայի ընթացքում 158 22 12 3 10 3 8 1 188 29

Հավաքականի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ

Թիմ Տարի Խաղեր Գոլեր
Արգենտինա 2019 2 0
2022 12 1
Ընդհանուր 14 1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Արգենտինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Triple Mac». Olé. 23 September 2017. Արխիվացված է օրիգինալից 2018-06-21-ին. Վերցված է 13 November 2017-ին.
  2. Daniel Avellaneda (2018-03-06). «La dinastía Mac Allister: Alexis, Kevin, Francis, los brotes colorados de Argentinos Juniors» (իսպաներեն). Clarin. Արխիվացված է օրիգինալից 2022-09-24-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Mark White (2022-12-18). «Why does Alexis Mac Allister have a British name?». FourFourTwo. Արխիվացված է օրիգինալից 2023-01-23-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Llega la Selección y La Pampa espera a Mac Allister» (իսպաներեն). La Arena. 2022-12-20. Արխիվացված է օրիգինալից 2023-01-23-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Alexis Mac Allister» (իսպաներեն). AFA. 2022-11-17. Արխիվացված է օրիգինալից 2023-01-23-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Институто VS. Архентинос Хуниорс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-03-11. Արխիվացված է օրիգինալից 2017-07-22-ին. Վերցված է 2018-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Патронато VS. Архентинос Хуниорс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-09-09. Արխիվացված է օրիգինալից 2017-11-20-ին. Վերցված է 2018-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Los (tres) hermanos sean unidos...» (իսպաներեն). Olé. 2017-11-25. Արխիվացված է օրիգինալից 2022-09-28-ին. Վերցված է 15 January 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Albion sign Argentinian midfielder» (անգլերեն). Brighton & Hove Albion. 2019-01-24. Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-06-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Andy Naylor, Ed Malyon (2020-07-30). «From scouting with his dad to playing with Messi: the Alexis Mac Allister story» (անգլերեն). The Athletic. Արխիվացված է օրիգինալից 2023-01-23-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Макалистер, которым интересовался «Спартак», на правах аренды перешел в «Боку»». Матч ТВ. 2019-06-19. Վերցված է 2019-06-27-ին.
  12. «Патронато VS. Бока Хуниорс 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019-08-05. Արխիվացված է օրիգինալից 2022-11-14-ին. Վերցված է 2022-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Атлетико Паранаэнсе VS. Бока Хуниорс 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019-07-25. Արխիվացված է օրիգինալից 2022-11-14-ին. Վերցված է 2022-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Вулверхэмптон Уондерерс VS. Брайтон энд Хоув Альбион 0:0» (անգլերեն). soccerway.com. 2020-03-07. Արխիվացված է օրիգինալից 2022-11-14-ին. Վերցված է 2022-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Premier League statement on impact of COVID-19». Premier League. 5 April 2020. Արխիվացված է օրիգինալից 2020-08-04-ին. Վերցված է 23 April 2020-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  16. «Brighton fringe players impress in win». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022-12-30-ին. Վերցված է 18 September 2020-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  17. «Preston North End 0–2 Brighton & Hove Albion: Seagulls set up Man Utd tie – BBC Sport». BBC Sport. 23 September 2020. Արխիվացված է օրիգինալից 2021-11-25-ին. Վերցված է 23 September 2020-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Crystal Palace 1–1 Brighton: Wilfred Zaha and Alexis Mac Allister score – BBC Sport». BBC Sport. 18 October 2020. Արխիվացված է օրիգինալից 2022-12-30-ին. Վերցված է 19 October 2020-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. 19,0 19,1 Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  20. «Burnley 1–2 Brighton & Hove Albion: Substitute Alexis Mac Allister seals comeback win – BBC Sport». BBC Sport. 14 August 2021. Արխիվացված է օրիգինալից 2022-04-13-ին. Վերցված է 15 August 2021-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Everton 2–3 Brighton & Hove Albion: Alexis Mac Allister scores twice in Seagulls win – BBC Sport». BBC Sport. 2 January 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-04-08-ին. Վերցված է 2 January 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Brighton 1–1 Chelsea: Albion further damage Blues' title hopes – BBC Sport». Brighton & Hove Albion F.C. 18 January 2022. Արխիվացված է օրիգինալից 2023-02-13-ին. Վերցված է 18 January 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  23. Mann, Mantej (21 August 2022). «West Ham 0–2 Brighton & Hove Albion: David Moyes 'concerned' by toothless start». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022-10-24-ին. Վերցված է 2 September 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «Fulham 2–1 Brighton & Hove Albion: Aleksandar Mitrovic strikes as Cottagers go sixth». BBC Sport. 30 August 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-10-24-ին. Վերցված է 2 September 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  25. «Brighton 5–2 Leicester: Graham Potter's side maintain excellent start to Premier League season». BBC Sport. 4 September 2022. Արխիվացված է օրիգինալից 2023-02-19-ին. Վերցված է 4 September 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  26. «Alexis Mac Allister Signs New Contract with Brighton; Contracted until June of 2025». BrightonandHoveAlbion.com. 24 October 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-10-25-ին. Վերցված է 24 October 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  27. «Brighton star Alexis Mac Allister signs new contract | The Argus». www.theargus.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2022-12-22-ին. Վերցված է 19 December 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «Mac Allister scores after 49 seconds then Villa hit back». BrightonandHoveAlbion.com. 13 November 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-12-19-ին. Վերցված է 13 November 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  29. «FA Cup: Middlesbrough 1-5 Brighton: Alexis Mac Allister scores twice». BBC Sport. 7 January 2023. Արխիվացված է օրիգինալից 2023-01-16-ին. Վերցված է 21 January 2023-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «Five-star Albion cruise into the fourth round». Brighton & Hove Albion. 7 January 2023. Արխիվացված է օրիգինալից 2023-01-07-ին. Վերցված է 21 January 2023-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «El semillero de los Mac Allister» (իսպաներեն). Argentine Football Association. 13 November 2017. Արխիվացված է օրիգինալից 13 November 2017-ին. Վերցված է 13 November 2017-ին.
  32. «Чили VS. Аргентина 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019-09-06. Արխիվացված է օրիգինալից 2020-08-14-ին. Վերցված է 2022-11-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. «Brighton's Alexis Mac Allister heads to Tokyo Olympics». The Argus. 8 July 2021. Արխիվացված է օրիգինալից 2022-09-28-ին. Վերցված է 24 July 2021-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  34. «Olympics: Tokyo 2020 chief does not rule out cancelling Games». BBC News. 21 July 2021. Արխիվացված է օրիգինալից 2022-12-19-ին. Վերցված է 24 July 2021-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  35. «Аргентина (до 23) VS. Австралия (до 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-07-22. Արխիվացված է օրիգինալից 2021-11-18-ին. Վերցված է 2021-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. «Египет (до 23) VS. Аргентина (до 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021-07-25. Արխիվացված է օրիգինալից 2021-11-18-ին. Վերցված է 2021-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. «Испания (до 23) VS. Аргентина (до 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021-07-28. Արխիվացված է օրիգինալից 2021-11-18-ին. Վերցված է 2021-11-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. «Football – Egypt vs Argentina – Group C results – Tokyo 2020». Olympics. 25 July 2021. Արխիվացված է օրիգինալից 10 August 2021-ին. Վերցված է 11 August 2021-ին.
  39. «Spain vs Argentina – Group C results – Tokyo 2020». Olympics. 28 July 2021. Արխիվացված է օրիգինալից 10 August 2021-ին. Վերցված է 11 August 2021-ին.
  40. Howard, Derren (27 January 2022). «Brighton and Aston Villa international stars ruled-out with Covid-19 – Brighton & Hove Independent». Brighton & Hove Independent. Արխիվացված է օրիգինալից 2022-01-30-ին. Վերցված է 28 January 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  41. «Chile suffer World Cup qualifier loss to Argentina – BBC Sport». BBC Sport. 28 January 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-09-29-ին. Վերցված է 28 January 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  42. «Argentina 3–0 Venezuela – FIFA World Cup Qatar 2022». FIFA. 25 March 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-06-07-ին. Վերցված է 1 June 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  43. «Alexis Mac Allister in injury scare with Argentina – The Argus». The Argus. 31 March 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-09-28-ին. Վերցված է 1 June 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  44. «Italy 0–3 Argentina: Messi and Di Maria shine in impressive Finalissima win – BBC Sport». BBC Sport. 1 June 2022. Արխիվացված է օրիգինալից 2023-04-13-ին. Վերցված է 1 June 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  45. «Lista de la Selección Argentina para el Mundial de Qatar 2022» (իսպաներեն). TyC Sports. 11 November 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-11-11-ին. Վերցված է 11 November 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  46. «World Cup 2022: Poland 0–2 Argentina – South Americans top group after dramatic night». BBC Sport. 30 November 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-11-29-ին. Վերցված է 30 November 2022-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  47. «2022 FIFA World Cup final report». FIFA. 18 December 2022. Արխիվացված օրիգինալից 2023-03-01-ին. Վերցված է 19 December 2022-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. «Де Дзерби считает, что Макаллистер был одним из лучших игроков на ЧМ-2022». Спорт-Экспресс. 2022-12-20. Արխիվացված է օրիգինալից 2023-01-23-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  49. «Макаллистер не спешит уходить из "Брайтона"». FAPL.ru. 2023-01-03. Արխիվացված է օրիգինալից 2023-01-23-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  50. 50,0 50,1 50,2 «Player Analysis: Alexis Mac Allister» (անգլերեն). Breaking the lines. 2021-04-07. Արխիվացված է օրիգինալից 2023-01-23-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  51. ZK Goh (2022-11-22). «World Cup-bound Alexis Mac Allister: "My biggest dream was to play for Argentina's national team"». Olympics. Արխիվացված է օրիգինալից 2023-02-28-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  52. 52,0 52,1 «Mac Allister: The Argentina star who flew in under the radar» (անգլերեն). FIFA. 2022. Արխիվացված է օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2023-01-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]