Ճչան կարապ
Ճչան կարապ | |
Ճչան կարապ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
Ընտանիք | Բադեր (Anatidae) |
Ցեղ | Կարապներ (Cygnus) |
Տեսակ | Ճչան կարապ (C. cygnus) |
Միջազգային անվանում | |
Cygnus cygnus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ճչան կարապ[1] (լատին․՝ Cygnus cygnus) բադերի ընտանիքին պատկանող թռչուն։ Ճչան կարապը համարվում է Ֆինլանդիայի ազգային խորհրդանիշ։ Գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում։
Մարմնի երկարությունը 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 218-243 սմ, կենդանի զանգվածը՝ 6,7-12,7 կգ։ Վիզը բարակ է, երկար, մշտապես ուղղահայաց դիրքով։ Հասունն ամբողջովին սպիտակ է, կտուցը՝ երկար, հիմքը՝ լայն, դեղին հատվածով։ Ոտքերը սև են։ Երիտասարդը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ խամրած սպիտակ, կտուցի հիմքը՝ սպիտակավարդագույն, ոտքերը՝ մոխրագույն։ Թռչում է վիզը և ոտքերը ձգած՝ թևերն անձայն թափահարելով։
Բնակվում է տարբեր ջրային տարածքներում, առանձին դեպքերում կեր է որոնում դաշտերում։ Սնվում է ջրային բույսերով և անողնաշարավորներով։ Հայաստանում ամենավաղ այցելությունը գրանցվել է Սևանա լճի ավազանում՝ հունվարին, Արարատյան դաշտի ձկնաբուծական լճակներում՝ նոյեմբերի սկզբներին։ Հայաստանից դեպի հյուսիս չվում են ամենաուշը ապրիլին։ Կլիմայական անբարենպաստ պայմաններում չուն կարող է ձգձգվել մինչև մայիսի սկիզբ։ Ձմեռողները կազմում են խմբեր (3-50 թռչուն)՝ հիմնականում երիտասարդներից։ Խմբերը կենտրոնանում են մեծ ու լայն ջրամբարներում։ Անհատական պաշտպանության կարիք ունի։ Ձմեռող է, քիչ տարածված։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածման արեալը ընդգրկում է ողջ Եվրոպան, Սկանդինավյան երկրները, Ռուսաստանը, Փոքր Ասիան, Հարավային Կովկասը, Միջին Ասիան, Իրանը և Չինաստանը։ Հայաստանում հանդիպում է չուի շրջաններում, իսկ առանձին տարիներին՝ նաև ձմռանը՝ Սևանա լճի ավազաններում և Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում[2]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է առափնյա, խիտ եղեգնուտներով պատված, բաց ջրային մակերեսով ջրամբարներում։
Բները պատրաստում են առափնյա չոր մասերում, երբեմն՝ նաև ծանծաղուտներում՝ օգտագործելով եղեգնի և տարբեր բույսերի ճյուղեր և փայտիկներ։ 114-126 մմ, սպիտակ կամ դեղնավուն ձվերը սովորաբար 4-6 հատ են, հազվադեպ՝ 7։ Թխսումը տևում է 35-40 օր։ Ձվից դուրս եկած ձագերը երկար մնում են ծնողների հետ և միասին էլ կատարում են աշնանային չվերթը[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում քիչ մտահոգող կարգավիճակով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
4-50 առանձնյակներից բաղկացած խմբերով հանդիպում է աշնանային և գարնանային չուի շրջաններում։ Հայաստանում միշտ եղել է հազվագյուտ։
Վտանգման հիմնական գործոնները ուսումնասիրված չեն (վտանգման հիմնական գործոններից է հավանաբար որսագողությունը)։
Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։ Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Koblik, E. A. (Evgeniĭ Aleksandrovich) (2006). Spisok ptit︠s︡ Rossiĭskoĭ Federat︠s︡ii. Redʹkin, I︠A︡. A. (I︠A︡roslav Andreevich), Arkhipov, V. I︠U︡. (Vladimir I︠U︡rʹevich). Moskva: T-vo nauch. izd. KMK. ISBN 5-87317-263-3. OCLC 77494589.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бейчек В., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия. — М.: Лабиринт-пресс, 2001.
- Акимушкин И. Мир животных. Птицы, рыбы, земноводные и пресмыкающиеся. — М.: Мысль, 1995.
- Мир животных в 7 тт. Т.6 Птицы. — М.: Просвещение, 1986.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ:Ճչան կարապ(չաշխատող հղում)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճչան կարապ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճչան կարապ» հոդվածին։ |
|