Ղևոնդ Դուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղևոնդ Դուրյան
Ghevont Tourian.png
Ծնվել էհունվարի 1, 1879(1879-01-01)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1933
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունհոգևորական

Ղեւոնդ Դուրեան (Զըմպայեան) (Կ. Պոլիս, 1879 - Նյու Յորք, 1933), հայ եկեղեցակաև գործիչ, արքեպիսկոպոս։ Ծնվել է Կ․ Պոլսում (Սկյուտար)։ Սովորել է Արմաշի դպրեվանքում, ուր եւ ձեռնադրվել է վարդապետ։ Հոգևոր պաշտոններ է վարել Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Մանչեստրում։ 1931 թվականին ընտրվել է ամերիկահայերի հոգևոր առաջնորդ եւ ջանացել Սբ․ Էջմիածնի եւ մայր հայրենիքի շուրջը համախմբել ամերիկահայ եկեղեցին ու համայնքը։ Հայրենասիրական գործունեության համար Դուրյանը հալածվել է դաշնակցականներից եւ դաշունահարվել 1933 թվականի դեկտեմբերի 24-ին, Նյու Յորքի Ս․ Խաչ եկեղեցում։ Հրատարակել է հետեւյալ գործերը. «Փոքր քարոզգիրք ի պէտս ժողովրդեան» (1905, Կ.Պոլիս, Վահրամ եւ Հրաչյա Տեր-Նևրսեսյան տպ.), «Չորս աւետարաններու ծագումն ու վաւերականութիւնը» (1906, Կ. Պոլիս, Հակոբ Մաթեւոսյանի տպ., 1926, Փարիզ, Կ. Ներսեսի տպ.), «Մկրտութեան խորհուրդը» (1907, Կ. Պոլիս, Վ. եւ Հ. Տեր Նևրսեսյան տպ.), «Պարզ քարոզներ» (1907, Կ. Պոլիս, նույն տպ.), «Ժողովրդային պարզ քարոզներ» (1909, Կ. Պոլիս, Հովնան Փալագաշյանի տպ.) «Դպրեվանքեան քարոզներ» (1929, Փարիզ, Կ. Ներսեսի տպ.)։ Հետմահու լույս տեսած է «Պատմութեան համար» (1934, Նյու Յորք) գրքույկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 462 CC-BY-SA-icon-80x15.png