Ձիու միս


Ձիու միս, սննդի մեջ կիրառվող ձիու միսը: Ձիու միսը տարբերվում է առանձնահատուկ համով և հանդիսանում է քոչվոր ժողովուրդների սովորական ու սիրելի ուտեստը: Ձիու միսը միշտ եղել է Ասիայի քոչվոր թյուրքերի և մոնղոլների օրվա ռացիոնի կարևոր մասը (հատկապես արժևորվում է կազի-կարտա եփված երշիկը և սուջուխը), ինչպես և ձիու կաթից ստացվող կաթնաթթվային ըմպելիքը՝ կումիսը:
Հիմնարար է համարվում արոտավայրային դասակարգումը, ինչը պահանջում է զգալի թվով անդաստաններ: Թույլատրվում է կարճ (առավելագույնը՝ 40-45 օր) մսուրապահություն՝ բտման համար: Ավելի երկար փակի տակ պահելն անմիջականորեն ազդում է մսի համային որակների, կոնսիստենցիայի վրա և ոչ մի տեղ չի գործածվում: Մշտաբնակ հողագործ ժողովուրդների համար սննդի մեջ ձիու մսի օգտագործումը, որպես կանոն, լայն տարածում չունի:
Ձիու միսը կիրառվում է երշիկի որոշ տեսակների արտադրության ժամանակ՝ վերջիններիս որոշակի մածուցիկություն և առաձգականություն, ինչպես նաև կծու համ հաղորդելու համար:
Ձիու մսի գյուղատնտեսական նշանակությունը մեծապես կախված է տեղանքի բնաաշխարհագրական պայմաններից, օրինակ՝ ամբողջ Եվրոպայի տարածքում ձիու մսի մշակումն առավել նպաստավոր և ձեռնտու է միայն Հունգարիայում: Ճապոնիայում, որտեղ բացակայում են բնական արոտատեղիները, ձիաբուծությունը բավականին թանկ զբաղմունք է հանդիսանում:
Հայտնի է նաև, որ ձիու մսից պատրաստված երշիկը նրբախորտիկ է: Եվրոպացիների շրջանում տարածված առեղծվածն այն մասին, թե ձիու միսը տհաճ համ ունի, կապված է այն հանգամանքի հետ, որ Նապոլեոնի զինվորները Մոսկվայից նահանջելիս ուտում էին ստակած ձիու միս, իսկ աղի և համեմունքների փոխարեն վառոդ էին օգտագործում, ինչն առաջ բերեց մեծաթիվ սննդային թունավորումներ:
Գերմանիայում և Ֆրանսիայում ձիու միսն ավելացնում են ապխտած երշիկի մեջ: Ռուսաստանում ձիու միսը կիրառվում է մի քանի շրջանների սննդի մեջ, որոնցից են Կարաչայ-Չերքեզիան, Յակուտիան, Թաթարստանը և Բաշկիրիան:
Թուրքմենիայում արգելված է ձիու միսը սննդի մեջ[1] կիրառելը:
Վերաբերմունքը տարբեր մշակույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած ձիու միսը Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում ուտում են, այն տաբու է համարվում անգլալեզու երկրներում, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն, բացի Կանադայից: Ինչպես նաև այն չեն ուտում գնչուները, Բրազիլիայի և Հնդկաստանի բնակիչները: Ձիու միսը չի օգտագործվում Իսպանիայում, չնայած երկիրը հանդիսանում է թե՛ կենդանի ձիերի, թե մսեղիքի խոշոր արտահանող: Ղազախստանում ձիու միսը գլխավոր ազգային ուտեստի՝ բեշբարմակի հիմնական բաղադրատարրն է:
Արաբական երկրներում ձիու միսը համարվում է, այսպես կոչված, «մակրուխ», այսինքն՝ օգտագործել կարելի է, բայց խորհուրդ չի տրվում: Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ձիու մսից պատրաստվում են ազգային ուտեստներ, նրբախորտիկներ
Դավանաբանական պատճառներով այս միսն արգելված է հրեաների մոտ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «U.S.D.A. Promotes Horse & Goat Meat»։ International Generic Horse Association։ Վերցված է 2007-08-09 (quoting a 1997 USDA report said to be no longer available online)
- La Viande Chevaline, a web site made by the French Horse Meat Industry structure, called Interbev Equins (French)
- On eating horse meat sashimi AsiaObscura.com
- Yes, Russians eat horse meat Windows to Russia