Հովհաննես Մութաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Մութաֆյան
Hovhannes Mutafyan.jpg
Ծնվել է1952
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՊարգևներՀայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ

Հովհաննես Մութաֆյան (1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ հունիսի 12, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (2015)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մութաֆյանը ծնվել է բանվորի ընտանիքում 1952 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում: Հայրը խառատ էր, մայրը՝ դերձակ: Նախնիները Անատոլիայի Պարտիզակ գավառից են եղել: Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել են Հունաստան՝ Կավալա ծովափնյա քաղաք, որտեղից էլ 1946 թվականին հայրենադարձել են:

Միջնակարգ կրթությունը ստացել է Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցում: Դպրոցին զուգահեռ հաճախել է Պիոներ պալատ՝ նկարչական խմբակ: Այնուհետև իր նկարչության ուսուցչի՝ Գագիկ Ղազարյանի պնդմամբ 1969թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարության ֆակուլտետի ճարտարապետության բաժին: 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ճարտարապետի որակավորմամբ։ 1974 թվականից սկսել է աշխատել Հայպետնախագծի 2-րդ արվեստանոցում, որը ղեկավարում էր տաղանդավոր, վաստակաշատ ճարտարապետ Զավեն Բախշինյանը: 1982 թվականին տեղափոխվել է 5-րդ արվեստանոց: 1989 թվականին աշխատակիցների կողմից ընտրվել է որպես արվեստանոցի ղեկավար: Արվեստանողը ղեկավարել է մինչև 2002 թվականին: 2001 թվականին հիմնել է «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերութունը և առ այսօր հանդիսանում է ընկերության գլխավոր ճարտարապետը[1][2]: 1980-2013 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[3][4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր ճարտարապետ, 2015[5]

Հեղինակած կամ համահեղինակած նախագծերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապի կետ Կամո քաղաքում
  • N 54 բնակելի թաղամասի կառուցապատումը Հոկտեմբերյանում
  • 150 մահճակալով հիվանդանոց, ք. Եղեգնաձոր
  • Պոլիկլինիկա 500 հաճախումով, ք. Եղեգնաձոր
  • 250 մահճակալով հիվանդանոց, ք. Մարտունի
  • 9 հարկանի բնակելի շենքեր, ք. Դիլիջան, Պապանինո թաղամաս
  • 9 հարկանի բնակելի շենքեր, ք. Իջևան, A թաղամաս
  • 9 հարկանի բնակելի շենք, ք. Սևան
  • 150 մահճակալով հիվանդանոց Արագածում
  • 150 մահճակալով հիվանդանոց, ք. Ղուկասյան
  • Կինոթատրոն, Կալինինո շրջկենտրոն
  • Կինոթատրոն, ք. Իջևան
  • Դպրոց 1000 աշակետի համար, ք. Կիրովական
  • Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը
  • Բնակելի թաղամասի կառուցապ, նախագիծ անհատական տներով, Ջերմուկ
  • Ղուկասյան շրջկենտրոնի գլխավոր հատակագիծ
  • Ամասիայի շրջկենտրոնի գլխավոր հատակագիծ
  • Բնակելի թաղամաս անհատական նախագծերով, Ղուկասյան շրջկենտրոն
  • Կապի և փոստի շենքեր, Ղուկասյան շրջկենտրոն
  • Երկաթգծի կայարան, գ. Ղալթախչ
  • Այրումի գլխավոր հատակագիծը
  • Մանկապարտեզ Աբովյան քաղաքի 4-րդ թաղամասում
  • Գյումրիում բնակելի շենքերի ուժեղացման նախագծեր
  • Շին բանկի մասնաճուղ, Աջափնյակ, 15-րդ թաղամասում
  • Ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոց, ք. Ստեփանակերտ
  • Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա բնակելի շենքեր
  • Երևանի ՊԱԿ-ի համալիրի ավելացման և վերակառուցման նախագիծ
  • 150 մահճակալով հիվանդանոց, ք. Ստեփանակերտում
  • Համերգային համալիր 3500 հանդիսատեսի համար, ք. Ստեփանակերտ
  • Դպրոց, Սպիտակի շրջան, գ. Գոգարան
  • «Բագրեվանդ» թաղամասը Երևանում
  • Բնակելի համալիր, փ. Տերյան
  • Հյուսիսային պողոտայի կառուցապատման սխեման
  • Բնակելի շենքեր, Հյուսիսային պողոտա
  • Բիզնես կենտրոնի շենք, Հյուսիսային պողոտա
  • «Հին Երևան» ռեստորան, փ. Թումանյան
  • «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիր, Թբիլիսյան խճուղի
  • Գոտևորման նախագիծ Աթենքի փողոցին հարող տարածքում
  • «Կասկադ» բնակելի շենք, փ. Դեմիրճյան
  • «Արարատ» բնակելի համալիրը ժամացույցի գործարանի մոտ
  • Բենզոլցակայան, պլանի գլուպ
  • Բենզոլցակայան, փ. Աթենք
  • Բազմաֆունկցիոնալ հասարակական շենք, Ֆուրմանով փողոց
  • «Սուրբ Ներսես» հիվանդանոց, Զեյթուն
  • «Ս. Հռիփսիմե» վանքի հասարակական շենքերի վերակառուցում
  • «Ս. Գայանե» վանքի հասարակական շենքերի վերակառուցում
  • «Ս. Էջմիածին» վանքի տպարանի վերակառուցում
  • «Գինեդարան»-ի վերակառուցման նախագիծ
  • «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, ք. Երևան
  • «Դալմա» համալիր, Աթենք փողոց
  • Բնակելի տներ Քանաքեռ, Զեյթուն, Էրեբունի, Դավթաշեն թաղամասերում
  • Բնակելի համալիր, Դեմիրճյան փողոց, Ազգային ժողովի հարևանությամբ
  • «Մեր Բակը» բնակելի համալիր, Զավարլան փողոց
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր «Դալմա» համալիրի հարևանությամբ
  • Բնակելի շենք, փ. Ֆուրմանով
  • Բնակելի շենք, Կոմիտաս 12
  • «Հյուսիսային Ճառագայթ» համալիրի կառուցապատման նախագիծ
  • «Հյուսիսային Ճառագայր» 3-ի բնակելի շենքի նախագիծ
  • «Հյուսիսային Ճառագայր» 2-ի բնակելի համալիրի նախագիծ
  • Բիզնես կենտրոն, Խորենացի 15
  • «Կլարա Ցետկին» ֆաբրիկայի վերակառուցման նախ. բիզնես կենտրոնի
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր «Կլարա Ցետկին» ֆաբրիկայի հարևանությամբ
  • «Ամերիա» բանկի մասնաճյուղի նախագիծ, Սպանդարյան հրապարակ
  • «Տիգրան Մեծ» տպարանի վերակառուցման նախագիծ
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, Արամի փողոց
  • «Փարիզ» կազինո, Արգավանդ
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, Սայաթ-Նովայի պողոտա
  • «Ձորափ» 1 բնակելի համալիրը, Ձորափի 40
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի շենք, Բաղրամյան փողոց
  • «Ձորափ» 2 բնակելի համալիր, փ. Ձորափ
  • Արմավիր քաղաքի կենտրոնական այգու վերակառուցման նախագիծ
  • Արմավիր քաղաքի կենտրոնական շուկայի վերակառուցման նախագիծ
  • Բնակելի տներ Արմավիրում
  • «Աղվերան» հյուրանոցային համալիրը Արզականում
  • «Ջերմուկ Ռեզորտ» հյորանոցաառողջարարական համալիր Ջերմուկում
  • «Սևան» հյուրանոցային համալիր Սեվանի հյուսիսային ափում
  • Բնակելի տներ Ծաղկաձորում
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի շենք, Խորենացու փողոց
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր Թբիլիսիում
  • Սպորտային համալիր Թբիլիսիում
  • Բնակելի տուն Այգեստան 4-րդ փ. 21 հասցեում
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, Ամիրյան փողոց
  • Արագ սննդի ընդունման կետ Երևանում
  • Հյուրանոցային համալիր Սիրիայում
  • Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի նախագիծ, գ. Կարզախ
  • Բնակելի տուն, Այգեձոր հ 78/33
  • Բնակելի տուն, Ծարավ Աղբյուր փողոցի հարևանությամբ
  • Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագիծ
  • Սպորտաառողջարարական համալիր Էջմիածին քաղաքում
  • Հյուսիսային ճառագայթ 2-ի բնակելի թաղամասի նախագիծ
  • Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, Էմինսկու փողոց

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

  • Կին՝ Հարությունյան Սոֆյան Ժորեսի
  • Դուստրեր՝ Աննա Մութաֆյան (ծնվել է 1976 թ.), Մելինե Մութաֆյան (ծնվել է 1982 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]