Ամիրյան փողոց (Երևան)
Ամիրյան փողոց
| |
---|---|
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Հանրապետության հրապարակ |
Ավարտ | Սարյան փողոց |
Երկարություն | 900[1] մ |
Լայնություն | մ |
Հիմնված է | |
Ստացել է անունը | Արսեն Ամիրյան |
|
Ամիրյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատվում են Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Մայիսյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։
Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։
Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փողոցի սկզբնամասում է գտնվում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցը։
Ամիրյան 9 հասցեում է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցը։ Նախկինում այդ վայրում գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը քանդվել է խորհրդային իշխանությունների հրամանով։
Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման վայրում է գտնվում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։
Փողոցի վերջնամասում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հայէկոնոմբանկը, ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարությունը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։