Հովարդ Վեբ
Հովարդ Վեբ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | անգլիացի |
Ազգություն | Անգլիա |
Կրոն | Քրիստոնյա |
Կրթություն | Rotherham College? և Brinsworth Academy? |
Մասնագիտություն | ոստիկանության սպա, ֆուտբոլային մրցավար |
Գործունեություն | ՖԻՖԱ-ի մրցավար (2005-2014) |
Ամուսին | Քեյ Վեբ |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի մրցավար |
Պարգևներ և մրցանակներ | Բրիտանական կայսրության ասպետի շքանշան |
Երեխաներ | Հոլլի, Ջեկա, Լյուսի |
Howard Webb Վիքիպահեստում |
Հովարդ Վելտոն Վեբ(անգլ.՝ Howard Melton Webb, արտասանությունը ['haʊəd web]; հուլիսի 14, 1971, Ռոտերեմ, Հարավային Յորկշիր), անգլիացի ֆուտբոլային մրցավար։ 2003-2014 թվականների ընթացքում վարել է Անգլիական Պրեմիեր Լիգայի խաղերը։ 2005 թվականին համալրել է ՖԻՖԱ-ի մրցավարների ցուցակը։ Բրիտանական կայսրության ասպետի շքանշանակիր[2]։ Աշխարհի առաջնությունների եզրափակիչներում ցույց տված դեղին քարտերի քանակով ռեկորդակիր է[3]։ 2013 թվականին ճանաչվել է լավագույն մրցավար[4]։ 2014 թվականին ավարտել է մրցավարական կարիերան[5]։
Մրցավարական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2010-ի եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիս 22, 2010 |
Բավարիա Մյունխեն | 0:2 | Ինտեր | Սանտիագու Բերնաբեու, Մադրիդ Հանդիսական՝ 80 355 |
---|---|---|---|---|
Մարտին ԴեմիկելիսԴեղին քարտ վան Բոմմել Դեղին քարտ |
Միլիտո Կիվու Դեղին քարտ |
2010 թվականի մայիսի 20-ին Վեբը նշանակվեց Չեմպիոնների Լիգա 2010-ի եզրափակչի գլխավոր[6]։ Խաղում, որը կայացավ մայիսի 22-ին, նա ցույց տվեց 3 դեղին քարտ։
Աշխարհի առաջնություն 2010
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հոկտեմբերի 24-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ԱԱ 2010-ի մրցավարների ցանկը, որտեղ կար նաև Վեբը[7]։ 2010 թվականի փետրվարի 5-ին ՖԻՖԱ-ն ընդունեց Վեբի մասնակցությունը մրցությանը։ 2010 թվականի հունիսի 16-ին նա վարեց H խմբի Իսպանիա-Շվեյցարիա խաղը[8], հունիսի 24-ին՝ F խմբի Իտալիա-Սլովակիա խաղը[9], իսկ հունիսի 28-ին 1/8 եզրափակչի Բրազիլիա-Չիլի խաղը[10]։
Աշխարհի առաջնություն 2010-ի եզրափակիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]հունիսի 11, 2010 20:30 |
Նիդերլանդներ | 0:1 (ա.ժ.) | Իսպանիա | Սոքեր Սիթի, Յոհանեսբուրգ Հանդիսական՝ 84 490 |
---|---|---|---|---|
Ռոբին վան Պերսի ԴՔ(15) Մարկ վան Բոմմել ԴՔ(22) Նայջել դե Յոնգ ԴՔ(28) Ջովանի վան Բրոնկհորստ ԴՔ(54) Ջոն Հեյտինգա ԴՔ(57), Երկրորդ ԴՔ(110) և ԿՔ Արիեն Ռոբեն ԴՔ(84) Գրեգորի վան դեր Վիլ ԴՔ(112) Յորիս Մատեյսեն ԴՔ(117) |
հաշվետվություն | Անդրես Ինիեստա 116' Կարլես Պույոլ ԴՔ(17) Սերխիո Ռամոս ԴՔ(23) Խոան Կապդեվիլա ԴՔ(67) Անդրես Ինիեստա ԴՔ(118) Չավի ԴՔ(120) |
2010 թվականի հուլիսի 8-ին Վեբը նշանակվեց ԱԱ 2010-ի եզրափակիչ խաղի գլխավոր մրցվար, որտեղ հանդիպելու էին Նիդերլանդները և Իսպանիան[11]։ Նա դարձավ առաջին անգլիացի մրցավարը, ով նշանակվեց ԱԱ եզրափակչի գլխավոր մրցավար, 1974 թվականից հետո, երբ Ջեք Թեյլորը վարեց Նիդերլանդների և ԳԴՀ-ի խաղը[12]։
Եզրափակիչ խաղում Վեբը ցույց տվեց 14 դեղին և 1 կարմիր քարտ, անցնելով ԱԱ 1986-ի եզրափակչի ռեկորդը, որում ցույց էին տվել 6 դեղին քարտ[13]։
Աշխարհի առաջնություն 2014
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարել Կոլումբիա-Կոտ դ’Իվուար հանդիպումը խմբային փուլում։ 2014 թվականի հունիսի 28-ին վարել է 1/8 եզրափակչի Բրազիլիա-Չիլի խաղը[14]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին և կարմիր քարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Խաղեր | Ամբողջ ԴՔ-եր | ԴՔ խաղում | Ամբողջ ԿՔ-եր | ԿՔ խաղում |
---|---|---|---|---|---|
2000/01 | 26 | 58 | 2,23 | 1 | 0,04 |
2001/02 | 32 | 69 | 2,16 | 5 | 0,16 |
2002/03 | 39 | 145 | 3,72 | 4 | 0,10 |
2003/04 | 34 | 92 | 2,94 | 9 | 0,26 |
2004/05 | 34 | 100 | 2,94 | 2 | 0,06 |
2005/06 | 47 | 117 | 2,49 | 7 | 0,15 |
2006/07 | 43 | 151 | 3,51 | 9 | 0,21 |
2007/08 | 38 | 128 | 3,37 | 2 | 0,05 |
2008/09 | 40 | 132 | 3,30 | 6 | 0,15 |
2009/10 | 35 | 124 | 3,54 | 4 | 0,11 |
Արդյունքում | 368 | 1116 | 3,03 | 49 | 0,13 |
Կարմիր քարտեր Պրեմիեր Լիգայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003/04
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սաութհեմպտոն» — «Բոլթոն Ուոնդերերս», Միխայել Սվենսոն, երկրորդ դեղին քարտ (86-րդ րոպե)
2004/05
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կրիստալ Պալաս» — «Սաութհեմփթոն ՖԱ», Գոնսալո Սորոնդո, կոպիտ խախտում (59-րդ րոպե)
- «Սաութհեմփթոն ՖԱ» — «Կրիստալ Պալաս», Պիտեր Կրաուչ, կոպիտ խախտում (58-րդ րոպե)
2005/06
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չարլթոն Ատլետիկ» — «Սանդերլենդ ՖԱ», Դարեն Օմբրոուզ, կոպիտ խախտում (55-րդ րոպե)
- «Տոտտենհեմ Հոտսպուր» — «Ֆուլհեմ ՖԱ», Մայկլ Դոուսոն, երկրորդ դեղին քարտ (72-րդ րոպե)
- «Վեստ Հեմ Յունայթեդ» — «Լիվերպուլ ՖԱ», Հայդեն Մալլինս, կոպիտ խախտում (82-րդ րոպե)
- «Լիվերպուլ ՖԱ» — «Վեստ Հեմ Յունայթեդ», Լուիս Գարսիա, կոպիտ խախտում (82-րդ րոպե)
2006/07
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չարլթոն Ատլետիկ» — «Վեսթ Հեմ Յունայթեդ», Ջիմի Տրաուրե, երկրորդ դեղին քարտ (26-րդ րոպե)
- «Մանչեսթեր Սիթի» — «Ռեդինգ ՖԱ», Դաբո Ուսման, կոպիտ խախտում (80-րդ րոպե)
- «Արսենալ» — «Ֆուլհեմ ՖԱ», Ֆիլիպ Սենդերոս, երկրորդ դեղին քարտ (66-րդ րոպե)
- «Բլեքբեռն Ռովերս» — «Վեսթ Հեմ Յունայթեդ», Դեվիդ Բենտլի, երկրորդ դեղին քարտ (90+ րոպե)
2007/08
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆուլհեմ ՖԱ» — «Վեսթ Հեմ Յունայթեդ», Լեոն Անդրեասեն, երկրորդ դեղին քարտ (88-րդ րոպե)
2008/09
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վեսթ Հեմ Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի», Մարկ Նոբլ, երկրորդ դեղին քարտ (37-րդ րոպե)
- «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ ՖԱ», Նեմանյա Վիդիչ, երկրորդ դեղին քարտ (90-րդ րոպե)
- «Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի», Կրիշտիանու Ռոնալդու, երկրորդ դեղին քարտ (68-րդ րոպե)
- «Արսենալ» — «Լիվերպուլ ՖԱ», Էմանուել Ադեբայոր, երկրորդ դեղին քարտ (62-րդ րոպե)
- «Նյուքասլ Յունայթեդ» — «Ֆուլհեմ ՖԱ», Սեբաստյան Բասոնգ կոպիտ խախտում (60-րդ րոպե)
2009/10
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բերնլի» — «Էվերթոն ՖԱ», Ստիվեն Ջորդան, երկրորդ դեղին քարտ (62-րդ րոպե)
- «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» — «Ուիգան Ատլետիկ», Ռիչարդ Ստերման, երկրորդ դեղին քարտ (45-րդ րոպե)
- «Ուիգան Ատլետիկ» — «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս», Թոմաս Հենդրի, երկրորդ դեղին քարտ (67-րդ րոպե)
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Կեյ Վեբի հետ, ունի երեք երեխա՝ Հոլլի, Ջեկա, Լյուսի։ Բացի մրցավարական աշխատանքից, Վեբը համարվում է Հարավային Յորկշիրի ոստիկանության բաժնի սերժանտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1024213900 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Певица Энни Леннокс награждена Орденом Британской Империи». РИА Новости. 31 декабря 2010. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Уэбб показал рекордное количество жёлтых карточек в финале ЧМ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Հովարդ Վեբը ճանաչվել է 2013թ-ի լավագույն մրցավար(հայ.)
- ↑ Հովարդ Վեբն ավարտեց իր մրցավարական կարիերան(հայ.)
- ↑ «Howard Webb will referee the Champions League final» (անգլերեն). BBC News. 20.05.2010.
- ↑ © . «referee – Howard Webb – bio» (անգլերեն). WorldReferee.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Spain 0–1 Switzerland» (անգլերեն). BBC Sport. 16.06.2010.
- ↑ «Slovakia 03-2 Italy» (անգլերեն). BBC Sport. 24.06.2010.
- ↑ «Brazil 3–0 Chile» (անգլերեն). BBC Sport. 28.06.2010.
- ↑ «Howard Webb given honour of refereeing World Cup final» (անգլերեն). The Guardian. 08.07.2010.
- ↑ Pearse, Damien (11.07.2010). «Howard Webb: English Referee Books 14 Players In World Cup Final Between Spain And Holland» (անգլերեն). Sky News.
- ↑ Fifield, Dominic (12.07.2010). «World Cup final: Howard Webb's dream job descends into nightmare» (անգլերեն). London: The Guardian.
- ↑ «Brazil vs. Chile» (ռուսերեն). Sports.ru. 28.06.2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Արխիվացված 2010-07-19 Wayback Machine Refworld.com կայքում (անգլ.)
- Վիճակագրությունը Արխիվացված 2009-04-28 Wayback Machine Soccerbase կայքում (անգլ.)