Ռոտերեմ
Քաղաք | ||
---|---|---|
Ռոտերեմ | ||
Rotherham | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Յորքշիր և Համբեր | |
Կոմսություն | Հարավային Յորքշիր | |
Բնակչություն | 250 000 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01709 0114 01909 | |
Փոստային դասիչ | S60–S63, S65–S66 | |
Պաշտոնական կայք | rotherham.gov.uk | |
| ||
Ռոտերեմ[1] (անգլ.՝ Rotherham), խոշոր քաղաք Հարավային Յորքշիրում, Անգլիա, գտնվում է Դոն գետի ափին։ Քաղաքում և նրա համայնքներում բնակվում է շուրջ 257 հազար մարդ (2011). Ռոտերեմը գտնվում է 10 կմ հեռավորության վրա Շեֆիլդի կենտրոնից և մտնում է Շեֆիլդյան ագլոմերացիայի մեջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնվել է միջին դարերի սկզբին։ Անունը ծագում է հին անգլիական hām (տուն, կալվածք) և Rother գետի անվանումներից։ Քաղաքը հիմնվել է որպես սաքսոնական առևտրային քաղաք Դոն գետի ափին[2]։
Սաքսոնյան ժամանակաշրջանի ավարտին Ռոտերեմը մեծ հավաքի կենտրոն էր, որ տեղակայված էր գետի երկու կողմերում։
1480-ականներին Յորքյան արքեպիսկոպոս ՝ Thomas Rotherham, որ ծագում էր այս քաղաքից, համառեց The College of Jesus քոլեջի կառուցմանը։ Այստեղ ուսուցանվում էր թեոլոգիա, երգ, քերականություն, գիր։ Քոլեջն ավերվել է 16-րդ դարի կեսերին։
Հռոմեական ժամանակներից քաղաքը զբաղվում էր երկաթի մշակմամբ։ Տեղական երկաթը և պողպատը գնահատվում էին որպես բարձրորակ մետաղներ։ Օրինակ, այստեղ պատրաստում են նավարկման համար գործիքներ, այդ թվում և HMS Victory-ի համար։ Երկաթի արդյունաբերությունը քաղաքում պահպանվել է նաև արդյունաբերական հեղափոխությունից հետո։ 19-րդ դարի սկզբին այստեղ բացվեցին բազմաթիվ գործարաններ՝ երկաթի վերամշակման համար։ Դրանցից էին՝ Effingham Ironworks (Yates, Haywood & Co), Parkgate Ironworks և այլն։
1751 թվականից զարգանում էր ապակու արտադրությունը։ Beatson Clark & Co ընկերությունը արտահանում էր բժշկական ապակե տարաներ աշխարհի տարբեր երկրներ։
Քաղաքի ավանդական արտադրությունը ցորենից ալյուրի պատրաստումն է։
2007 թվականին քաղաքում ջրհեղեղ էր։
Նույն թվականին սկսվեց քաղաքի վերականգնման «Rotherham Renaissance» ծրագիրը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոտերեմի մարդահամարների տվյալները 1801–1891 | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարեթիվ | 1801 | 1811 | 1821 | 1831 | 1841 | 1851 | 1861 | 1871 | 1881 | 1891 |
Բնակչություն | ||||||||||
Ист։ Vision of Britain – Rotherham District։ Total Population.[3] |
Ռոտերեմի մարդահամարի տվյալները 1901–2001 | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարեթիվ | 1901 | 1911 | 1921 | 1931 | 1941 | 1951 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 |
Բնակչություն | |||||||||||
Source։ Vision of Britain – Rotherham District։ Total Population.[3] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա.Հ. Շիգեր, Արտասահմանյան երկրների վարչատարածքային բաժանումը։տեղեկատու։ стр 63: «№ 92 Город Ротерем + Rotherham Графство Йоркшир (западн.) 82,3 в тыс. по переписи 1951»
- ↑ «RotherhamUnOfficial»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-19-ին։ Վերցված է 2014-10-04
- ↑ 3,0 3,1 Rotherham District: Total Population. Vision of Britain. Retrieved on 2 February 2009.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|