Հենիո Ժիտոմիրսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենիո Ժիտոմիրսկի
լեհ.՝ Henio Żytomirski
եբրայերեն՝ הניו ז'יטומירסקי
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1933(1933-03-25)
ԾննդավայրԼյուբլին
Մահացել էնոյեմբերի 9, 1942(1942-11-09) (9 տարեկան)
Մահվան վայրՄայդանեկ, Լյուբլին[1]
Քաղաքացիություն Լեհաստան
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունաշակերտ
 Henio Zytomirski Վիքիպահեստում

Հենիո Ժիտոմիրսկի (լեհ.՝ Henio Żytomirski, եբրայերեն՝ הניו ז'יטומירסקי‎, ամբողջական անունը՝ Հենրիկ Ժիտոմիրսկի (լեհ.՝ Henryk Żytomirski, մարտի 25, 1933(1933-03-25), Լյուբլին - նոյեմբերի 9, 1942(1942-11-09), Մայդանեկ, Լյուբլին[1]), լեհական հրեա Լյուբլինից, ում ինը տարեկան հասակում մահապատժի են ենթարկել Մայդանեկ արվարձանի համակենտրոնացման ճամբարի գազի խցիկում։ Դարձել է հոլոքոստի խորհրդանիշերից մեկը Լեհաստանում[2]։

Ժիտոմիրսկիների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիտոմիրսկիների ընտանիքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հենիո Ժիտոմիրսկու պապը՝ Ֆրոիմ Ժիտոմիրսկին, Պոդոլիա պատմական մարզի Մեջիբոժ քաղաքատիպ ավանից էր։ Նրա կինը՝ Հայան (Մելամեդ), Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից էր։ 19-րդ դարի վերջին նրանք ծանոթացել են Վարշավայում և ամուսնացել։ Վարշավայում Ֆրոիմ Ժիտոմիրսկին տեղական քահալում կատարում էր կրոնական գործառույթներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1920-ական թվականներին, ամուսիններն իրենց երեխաների հետ մեկնում են Լյուբլին. Հայայի ընտանիքը մնում է Վարշավայում, իսկ Ֆրոիմի քույրը՝ Լենան, արտագաղթում է ԱՄՆ։ Լյուբլինում Ֆրոիմ Ժիտոմիրսկին ուներ գրենական պիտույքների խանութ[3]։

Նրա որդին՝ Շմուելը (անվան մյուս տարբերակը՝ Սամուել), ամուսնացել է Սառայի (Օկսման) հետ և ստացել մանկավարժական կրթություն։ Սկզբում դասավանդում էր Վարշավայի հրեական գիմնազիայում, ապա Բիխավայի նորաստեղծ դպրոցում (եղել է դպրոցի հիմնադիրը և, ամենայն հավանականությամբ, տնօրենը)։ Շմուելը կողմնակից էր հրեական կրթության մանկավարժական նոր հոսանքին՝ տարբուտային (այն ժամանակների լեհական դպրոցի օրինակով ստեղծված աշխարհիկ դպրոցներ, սակայն շեշտը դրված էր եբրայերենի ուսուցման վրա)։ Հավանական է, որ Բիխավայում դասավանդելուն զուգահեռ նա դասավանդել է նաև Լյուբլինում։ Դասավանդել է պատմություն և գրականություն։ Սառան ուներ խանութ։ 1933 թվականին ծնվեց նրանց որդին՝ Հենիոն (Հենրիկ)[3]։

Ֆրոիմի աղջիկը՝ Սոնյան, ամուսանցել է Յուզեֆ Կորնբերգի հետ, և նրանք մեկնել են Կազիմեժ Դոլնի։ 1936 թվականին լույս աշխարհ է գալիս նրանց զավակը՝ Ավրահամը։ Էսթերը և Ռահելը՝ Ֆրոիմի մյուս երկու քույրերը, չեն ամուսնացել[3]։

Լեոն Ժիտոմիրսկին 1937 թվականին գաղթել է Պաղեստին։ Ինչպես և իր հայր Ֆրոիմը և եղբայր Շմուելը, Լեոն նույնպես սիոնիզմմի գաղափարների կողմնակիցն էր։ Ենթադրվում է, որ տարագրության մեջ գտնվելու տարիներին նա ամուսնացել է Հաննայի (Հոհբերգ) հետ։ Ժիտոմիրսկիների ընտանիքը պլաններ ուներ մեկնել Պաղեստին, բայց ոչ ոք այդպես էլ չկարողացավ իրագործել այն. սկսվեց Լեհաստանի բռնազավթումը։ Ամբողջ ընտանիքից փրկվեց միայն Լեոն Ժիտոմիրսկին[3]։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆրոիմ Ժիտոմիրսկի
 
 
 
Հայա (Մելամեդ)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շմուել
 
Սառա (Օկսման)
 
Սոնյա
 
Յուզեֆ Կորնբերգ
 
Էսթեր
 
Լեոն
 
Հաննա (Հոհբերգ)
 
Ռահել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հենրիկ
 
 
 
 
 
Ավրահամ
 
 
 
Նետտա
 
Նահում Ավիդար
 
Յակով
 
Էրելա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Յուվալ
 
Շմուել
 
Յակով
 
Դգանիտ

Հենիոյի կյանքի և իր ընտանիքի պատմությունը հաջողվել է վերականգնել Լեոնի դստեր՝ Նետտ Ժիտոմիրսկի-Ավիդարի շնորհիվ, ով նկարիչ էր Իսրայելի Նետանիյա քաղաքից։ 2001 թվականին նա մեկնել է Լյուբլին՝ իր հետ տանելով առանձին նամակներ և լուսանկարներ, որոնք Ժիտոմիրսկիների ընտանիքը ուղարկել էր Լեոնին Պաղեստին։ Լյուբլինում նա հանդիպեց «Բրամա Գրոդսկա - թատրոն NN» կազմակերպության տեղական խմբի աշխատակցի հետ, որը զբաղվում էր նաև քաղաքի հրեական անցյալի հիշողությունների պահպանմամբ։ Նրանց հետ զրույցից հետո Նետտը որոշեց Լյուբլին ուղարկել ընտանեկան արխիվից այլ թղթեր[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը Շևսկի փողոցում, որտեղ Ժիտոմիրսկիների ընտանիքն ապրել է մինչև 1941 թվականը

Հենիոն ծնվել է 1933 թվականին մայիսի 25-ին Լյուբլինում։ Տան միակ զավակն էր։ 1937 թվականի սեպտեմբերին սկսել է հաճախել մանկապարտեզ։ Հուլիսյան արձակուրդներն անցկացրել է Ռուդի գյուղում։ Ազգականներից մեկը գրում է, որ Հենիոն շատ կայտառ և էներգիայով լի երեխա էր[5]։ Պահպանվել են Հենիոյի՝ գրեթե ամեն տարվա լուսանկարները (վեց տարեկան հասակից)։ Նրա վերջին նկարն արվել է 1939 թվականի հուլիսի 5-ին լյուբլինյան բանկերից մեկի աստիճանների վրա։ Այդ նկարում Հենիոն հագել է սպիտակ ֆուտբոլային շապիկ, վանդակավոր կիսատաբատ և մեղմ ժպտում է[6]։

1939 թվականի ամռանը տղան սովորել է վարել իր նոր հեծանիվը և արդեն սեպտեմբերին պատրաստվում էր դպրոց գնալ[7]։ Հայրը կարծում էր, որ Հենիոն պետք է սովորի եբրայերեն, որպեսզի հետո գնա Պաղեստին[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Հենիոյի հայրը՝ Շմուելը, որոշ ժամանակով մեկնում է Լվով՝ ցանկանալով ընտանիքի համար այլ երկիր մեկնելու թույլտվություն ստանալ։ Այս փորձը անհաջողությամբ պսակվեց, և Շմուելը վերադարձավ։ 1941 թվականի մարտի 24-ին Ժիտոմիրսկիները հրաման են ստանում թողնել իրենց բնակության վայրը, և տեղավորվել լյուբլինյան գետտոներից մեկում։ Շմուելը այստեղ ադմինիստրատիվ մարմնի աշխատակից էր և ղեկավարում էր գետտոյի փոստային բաժանմունքը։ Հենիոյի հորաքույրերը՝ Ռահելը և Էսթերը, աշխատում էին գետտոյում, իսկ մայրը՝ տանը։ Ֆրոիմ պապը շարունակում էր ղեկավարել խանութը մինչև 1941 թվականի նոյեմբերի 10-ը, երբ մահացավ տիֆից[3]։ Իր մահից առաջ նա կտակել էր, որ իրեն թաղեն որքան հնարավոր է գերեզմանի դասպասների մոտ, որպեսզի «առաջինը տեսնի ազատագրված Լյուբլինը»։ Սակայն 1943 թվականի գերեզմանների լիկվիդացման ժամանակ Ֆրոիմ Ժիտոմիրսկու գերեզմանը և տապանաքարը ոչնչացվել են[8]։

Մոտավորապես 1942 թվականի ապրիլի 12-ին «Ռեյնհարդ» գործողության շրջանակներում ընտանիքի բոլոր կանանց տարան Բելժեցի մահվան ճամբարը, որտեղ նրանք, ամենայն հավանականությամբ, շուտով մահապատժի են ենթարկվել։ Հենիոն այդ ժամանակ իր հոր հետ տեղափոխվել էր Թաթարական Մայդանի (այն ժամանակ՝ Լյուբլինի արվարձան) գետտո[3]։

Շմուել Ժիտոմիրսկու կողմից գրված վերջին նամակը, որտեղ հիշատակվում է Հենիոյի մասին, Կարմիր խաչի Ժնևյան բաժանմունքում դրոշմվել է 1943 թվականի հունվարի 8-ին (նամակ գրելու ամսաթիվը հայտնի չէ. ակնհայտ է, որ այն գրվել է ավելի վաղ)[9].

Ողջույն, Լեո՛ն։ Շնորհավորանքն ստացել եմ։ Շատ զգացված եմ։ Հայրիկը մահացել է 1941 թվականի նոյեմբերի 10-ին։ Ես Հենիոյի հետ եմ։ Ողջույններ Հաննեին և իմ ընտանիքի բոլոր անդամներին։
- Սամուել

Թաթարական Մայդանի գետտոյում լիկվիդացումից հետո՝ 1942 թվականի նոյեմբերի 9-ին, նրա բանտարկյալներն ուղարկվեցին Մայդանեկ, և ամենայն հավանականությամբ Հենիոն մահապատժի է ենթարկվել համակենտրոնացման ճամբարի գազի խցիկում[11]։

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենիոյի կյանքի և մահվան հանգամանքների վերականգնումը «Բրամա Գրոդսկա - թատրոն NN» կազմակերպությանը հնարավորություն են տվել մշակել մի շարք նախագծեր՝ կապված նրա հիշատակի պահպահնման հետ։

«Listy do Henia»[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Listy do Henia // Homo Faber. — 22.04.2008. (լեհ.)

«Listy do Henia» (հայերեն՝ Նամակ Հենիոյին) նախագիծը դարձավ «Բրամի»՝ «Listy do getta» (հայերեն՝ Նամակ ուղղված գետտոյին) նախկին ակցիայի շարունակությունը և հաջորդ փուլը[12]։ Նամակներ ուղարկվել են սկսած 2001 թվականից Լյուբլինի գետտոյում գոյություն ունեցած այն տների պատահական հասցեներով, որոնք 1942 թվականին ոչնչացվել են նացիստների կողմից։ Բայց դրանք բոլորը վերադարձվել են ուղարկողներին՝ հետևյալ մակագրություններով՝ «Այդպիսի հասցե գոյություն չունի» կամ «Հասցեատերը չի գտնվել»[13]։ 2002 թվականին նամակների հասցեատերերի մեջ առաջին անգամ հայտնվեց Հենիո Ժիտոմիրսկին[14]։ Շուտով այս նախագիծը կենտրոնացվում է Հենիոյի վրա.

Հնարավոր չէ հիշել Հոլոքոստին զոհ գնացած 40 հազար լյուբլինցիների դեմքերը։ Հիշենք գոնե մեկը[6]։

Սկսած 2005 թվականից՝ ամեն ապրիլի 19-ին Կրակովի արվարձանում գտնվող Pekao բանկի աստիճաններին կանգնեցվում է տղայի լուսանկարի մեծացված տարբերակը։ Նա «կանգնած» է հենց այնտեղ, որտեղ 1939 թվականին լուսանկարվել էր (պատերազմից 2 ամսի առաջ)։ Այդտեղ է գտնվում նաև հատուկ փոստարկղը, որի մեջ բոլոր ցանկացողները (մասնավորապես լյուբլինցի դպրոցականները և պատահական անցորդները) գցում են Հենիոյին ուղղված նամակները[15]։ Որոշ դպրոցներում նամակ գրելուց առաջ աշակերտների հետ անցկացվում են վարպետության դասեր, որոնց նպատակն է մի երեխայի ճակատագրի միջոցով աշակերտներին ծանոթացնել Հոլոքոստին[16]։ Ապրիլի 19-ը պատահական չի ընտրվել. այդ օր Լեհաստանում նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրը[17]։

«Elementarz — Dzieci w obozie na Majdanku»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենիոյի նկարը «Elementarz» ցուցահանդեսի ժամանակ

2002 թվականին Մայդանեկի թանգարանում իրականացվեց «Նացիստական համակոնտրոնացման ճամբարները պատմական հիշողություններում» ծրագիրը։ Նրա մի մասը դարձավ 2003 թվականին Բրամա Գրոդսկայի աշխատողների կողմից կառուցված «Elementarz — Dzieci w obozie na Majdanku» (հայերեն՝ Այբբենարան՝ երեխաները Մայդանեկ ճամբարում) ցուցահանդեսը։ Այն գտնվում է համակենտրոնացման ճամբարի համար 53 բարաքում և նվիրված է այդտեղ գտնված 4 երեխաներին՝ հրեաներ Հենրիկ Ժիտոմիրսկուն, Գալինա Գրինշտեյնին, բելառուս Պետր Կրիշենկոյին, լեհ Յանինա Բուչեկին[18]։ Բարաքի տարածքը խորհրդանշորեն կիսված է երկու մասի՝ «դպրոցի ու այբբենարանի աշխարհ» և «ճամբարի աշխարհ»։ Ցուցադրությունում ներկայացվում է երեխաների ճակատագրերը համակենտրոնացման ճամբարներում[19]։ 2015 թվականի սկզբի դրությամբ ցուցահանդեսը հասանելի է միայն նախապես գրանցված այցելուների համար[20]։

Օնլայն ֆոտոալբոմներ «Henio. Historia jednego życia»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ ստեղծվել են երկու ֆոտոալմոբներ. առաջինը նվիրված է բացառապես տղային[21], իսկ երկրորդը՝ նրա ընտանիքին[22]։ Ալբոմի նկարները շատ չեն, բայց դրանք ունեն նշանակալի պատմական արժեք և տեղեկություններ են տալիս լյուբլինցի հրեաների կյանքի մասին նախքան պատերազմի սկսվելը։ Այս ալբոմները ցույց են տալիս Ժիտոմիրսկիների ընտանիքի անդամների մտերիմ հարաբերությունները միմյանց հետ և հարաբերությունները ընտանիքի՝ տարբեր սերունդների պատկանող անդամների միջև (Ֆրոիմ պապն զբոսնում է թոռան հետ, հրաշեժտ Պաղեստին մեկնող Լեոնին, ընտանեկան տոներ և այլն)[23]։ Եվա Ստանչիկի կարծիքով՝ այս գիրքը նմանություն ունի Մեմորբախների հետ (աշկենազների մոտ՝ մեռածների հիշատակին նվիրված գրքեր), սակայն, ի տարբերություն դրանց, գրված է ոչ հրեաների կողմից[23]։

Հաշիվը Ֆեյսբուքում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 18-ին Ֆեյսբուքում Հենիոյի անունով ստեղծվեց պրոֆիլ։ Այն ստեղծել է Բրամա Գրոդսկայի աշխատակից Պյոտոր Բրոժեկը (լեհ.՝ Piotr Brożek), ով տղայի անունից նկարներ և լեհերեն հաղորդագրություններ է հրապարակել։ Շուտով, երբ հաշվին ունեցավ բազմաթիվ օտարերկրացի ընկերներ, հաղորդագրությունները թարգմանվեցին նրանց լեզուներով։ «Թատրոն NN»-ում հավաքվել են բավականին շատ տեղեկություններ Հենիոյի մասին (այդ թվում նաև նկարներ և նամակներ, որոնք Ժիտոմիրսկիների ընտանիքը գրել էր իր ազգականներին), և դա հնարավորություն տվեց ենթադրել, թե ինչի մասին կարող էր գրել պատանին։ «Հենիո»-ն հրապարակել է բավականին պարզ տեքստեր իր առօրյա կյանքից, օրինակ՝

Ես յոթ տարեկան եմ։ Ես ունեմ մայրիկ և հայրիկ։ Ես ունեմ իմ սիրած քաղաքը։ Ոչ բոլորն ունեն մայրեր և հայրեր, բայց բոլորն ունեն սիրած քաղաք։ Այսօր ես որոշեցի, որ երբեք չեմ լքելու Լյուբլինը։ Կմնամ այստեղ հավերժ։ Իմ սիրած քաղաքում։ Մայրիկիս և հայրիկիս հետ։ Իմ Լյուբլինում։
- Mam siedem lat. Mam mamę i tatę. Mam swoje ulubione miejsce. Nie każdy ma mamę i tatę, ale każdy ma swoje ulubione miejsce. Dziś postanowiłem, że nigdy ne wyjadę z Lublina. Zostanę tu na zawsze. W moim ulubionym miejscu. Z mamą i tatą. W Lublinie.

Այս նախագիծը քննադատության ենթարկվեց. մահապատժի ենթարկված երեխայի անունից էջ վարելու համարվեց ոչ բարոյական։ Մասնավորապես, Հոլոքոստի զոհի հիշակատակն այդպես հարգելու ձևի դեմ հանդես եկավ լյուբլինցի պատմաբան Ադամ Կոպցյովսկին։ Դրա հետ միաժամանակ Հենիոյի ազգականուհին՝ Նետտա Ավիդարը նրա էջում արված գրառման մեջ նշել է.

Մենք փորձում ենք վերականգնել նրա կյանքը գետտոյում՝ հիմնվելով վերապրածների ցուցմունքների, փաստաթղթերի վրա և իմանալով Լյուբլինի պատմությունը նացիստական շրջափակման ժամանակ։ Բոլոր այս տվյալներից մենք փորձում ենք ենթադրել, թե ինչպիսին կարող էին լինել նրա գրառումները։
- We try to reconstruct his life in the ghetto from survivors' testimonies, from documents, from knowing the history of Lublin during the Nazi occupation. From all of these we try to guess what might have been his testimony.

Հենիոյի հաշիվը նաև օրինակ է հանդիսանում, թե ինչպես կարելի է սոց. ցանցերը օգտագործել լուսավորական նպատակներով[24][25]։ Այն հավաքել է առանձին անհատի էջի համար թույլատրելի առավելագույն քանակով ընկերներ։ Սակայն Ֆեյսբուքի կանոնները խախտելու պատճառով (էջի վարում ուրիշի անունից) 2010 թվականի հուլիսին Հենիո Ժիտոմիրսկու էջը ջնջվել է[26]։

Կոմիքս Հենիոյի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին՝ Լյուբլինի գետտոյի լիկվիդացումից 70 տարի անց, Հենիոյի պատմությունը ներկայացվեց «Spacer» (հայերեն՝ Զբոսանք) սև-սպիտակ կոմիքսի ձևով։ Այդպիսի ձևաչափ ընտրվել էր մասնավորապես այն պատճառով, որ ֆիլմը նախատեսված էր երեխաների համար։ Ըստ սյուժեի՝ Հենիոն հոր հետ զբոսնում էր քաղաքում։ Շմուելն ուզում էր գնալ դերձակի մոտ, մինչդեռ Հենիոն ուզում էր գնալ պաղպաղակ ուտելու։ Հանդիպելով տարբեր հարազատների՝ նրանք զրուցում էին ապագայում Պաղեստին մեկնելու իրենց ծրագրերի մասին։ Այս պատմության մեջ չկա ոչ մի ակնարկ ապագա ողբերգության մասին։ Միայն գրքույկի վերջում տեղադրված է տղայի վերջին լուսանկարը, և գրված է հետևյալը[27].

Վայրը, որ կարելի է տեսնել նախորդ էջի լուսանկարում, գտնվում է Լյուբլինի կենտրոնում։ Ոչնչով աչքի չի ընկում և ուշադրություն չի գրավում։ 1939 թվականի հուլիսին հենց այստեղ է մի պահ կանգ առել հրեա փոքրիկ տղան՝ Հենիո Ժիտոմիրսկին։ Հայրն է լուսանկարել նրան։ Լուսանկարը պահպանվել է։ Հենիոն զոհվել է շրջափակման ժամանակ[28]
- Miejsce, które widać na fotografii na poprzedniej stronie znajduje się w samym centrum Lublina. Nie wyróżnia się niczym szczególnym i nie zwraca na siebie żadnej uwagi. W lipcu 1939 roku właśnie tu na chwilę stanął mały żydowski chłopczyk, Henio Żytomirski. Ojciec zrobił mu zdjęcie. Zdjęcie ocalało. Henio zginął podczas okupacji

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Vierecke L. Nazi-Opfer im Web 2.0 // (untranslated) — 2009.
  2. «"Letters to Henio" Photo Report» (անգլերեն). Centre for Holocaust Studies at The Jagiellonian University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Monika Śliwińska, Jakub Popiel-Popielec (2010 թ․ դեկտեմբերի 10). «Rodzina Żytomirskich z Lublina» (լեհերեն). Teatr NN. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  4. Aviva Lori (2008 թ․ ապրիլի 3). «Letters to a dead Jewish child» (անգլերեն). Haaretz. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  5. 5,0 5,1 Netta Żytomirska-Avidar (2002 թ․ հունվարի 21). «Henio Żytomirski - życiorys» (լեհերեն). Teatr NN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  6. 6,0 6,1 Teresa Dras (2008 թ․ ապրիլի 29). «Henio, Chaim». Biblioteka Multimedialna Teatrnn.pl (լեհերեն). Kurier Lubelski. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  7. Magdalena Fijałkowska, Waldemar Sulisz (2007 թ․ հունիսի 15). «Tak tęsknię za Heniem» (լեհերեն). Dziennik Wschodni. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  8. «„Listy do Henia" — doświadczenie pustki po Zagładzie (Lublin)» (լեհերեն). Uczyć się z historii. 2006. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Henio Żytomirski - kalendarium życia» (լեհերեն). Teatr NN. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  10. Leon Żytomirski (1942/1943). «Korespondencja Leona Żytomirskiego» (լեհերեն). Biblioteka Multimedialna Teatrnn.pl. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Życie i śmierć Henia Żytomirskiego» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 10.02.2015-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  12. Mariusz Kamińsky (2014 թ․ մարտի 13). «Listy do getta» (լեհերեն). Radio Lublin. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  13. Pietrasiewicz, 2008, էջ 20
  14. Pietrasiewicz, 2008, էջ 21
  15. Marcin Wilkowski (2010). «Powrót Henia Żytomirskiego» (PDF) (լեհերեն). Kultura Współczesna (№1), С. 202-211. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  16. Małgorzata Miłkowska (2014). «Listy do Henia» (PDF) (լեհերեն). Poradnik metodyczny. Edukacja kulturowa, С. 34-51. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  17. Monika Krzykała (2006 թ․ ապրիլի 13). «"Listy do Henia" - Dzień Pamięci o Holokauście i przeciwdziałaniu zbrodniom przeciw ludzkości» (լեհերեն). Portal organizacji pozarządowych. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  18. Anna Ziębińska-Witek (2010). «Reprezentacje «Wiedzy trudnej». Elementarz Tomasza Pietrasiewicza» (PDF) (լեհերեն). Historyka (T. XL), С. 59-71. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  19. Marta Grudzińska (2003). «"Żyła sobie raz Elżunia"» (լեհերեն). Niecodziennik Biblioteczny. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  20. «Godziny otwarcia» (լեհերեն). Państwowe Muzeum na Majdanku. 2015 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  21. «Zdjęcia Henia Żytomirskiego» (լեհերեն). Teatr NN. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  22. «Zdjęcia Rodziny Żytomirskich» (լեհերեն). Teatr NN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  23. 23,0 23,1 Stańczyk, 2014
  24. Linda Vierecke (2009 թ․ նոյեմբերի 19). «Young Holocaust victim has over 1,700 friends on Facebook» (անգլերեն). Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  25. Brenna Ehrlich (2010 թ․ փետրվարի 24). «Facebook Profile For Holocaust Victim Brings History to Life» (անգլերեն). Mashable. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  26. Pietrasiewicz, 2010, էջ 35
  27. Małgorzata Szlachetka (2012 թ․ մարտի 14). «Przypominać o Zagładzie. Spacer z Heniem po Lublinie» (լեհերեն). Gazeta Wyborcza. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  28. Pałka, 2012, էջ 13

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենիո Ժիտոմիրսկի» հոդվածին։