Հարճերի արաբական շուկա (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ժան Լեոն Ժերոմ |
| տարի | 1866 |
| բարձրություն | 84,8 սանտիմետր |
| լայնություն | 63,5 սանտիմետր |
| ուղղություն | Orientalist painting? և ակադեմիզմ |
| ժանր | կենցաղային ժանր և նյու |
| նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
| գտնվում է | Ստերլինգի և Ֆրանսին Քլարքի արվեստի ինստիտուտ |
| հավաքածու | Ստերլինգի և Ֆրանսին Քլարքի արվեստի ինստիտուտ |
պատկերված են
| |
| https://www.clarkart.edu/ArtPiece/Detail/Slave-Market կայք | |
Ծանոթագրություններ | |
«Հարճերի արաբական շուկա» (ֆրանսերեն՝ Le Marché d'esclaves), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ, Հին աշխարհի պատմության, Արևելքի երկրներին և Վերածննդին նվիրված նկարների վարպետ Ժան Լեոն Ժերոմի նկարը՝ ստեղծված օրիենտալիզմի և ակադեմիզմի ուղղությամբ։ Յուղաներկով կտավը հեղինակը վրձնել է 1866 թվականին։ «Հարճերի արաբական շուկա» ստեղծագործության չափերն են՝ 84,8×63,5 սմ։ Նկարում պատկերված է արաբական շուկայում հարճերի վաճառքի տեսարանը։ Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Ստեռլինգ և Ֆրանսին Քլարքների արվեստի ինստիտուտում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1844 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ժան Լեոն Ժերոմը դառնում է Մարկ Գաբրիել Շառլ Գլեյերի աշակերտը (1806-1874 թվականներ)։ Աշակերտների թվում էին նաև Կլոդ Մոնեն, Օգյուստ Ռենուարը, Ֆրեդերիկ Բազիլն ու Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը։
Գեղանկարչության ուսուցիչ Գաբրիել Շառլ Գլեյերի սերը Ֆիդիասի և Ռաֆայելի նկատմամբ այդ ժամանակ արդեն հետադիմական էին համարվում, սակայն նրա աշակերտները օգտագործում էին վերոնշյալ անձանց ստեղծած սյուժեները՝ նկարելով պատմական, աստվածաշնչյան և դիցաբանական տեսարաններ։
Ժան Լեոն Ժերոմը մի քանի անգամ այցելում է Մերձավոր Արևելք և շատ լավ գիտեր, որ Օսմանյան կայսրությունում թանզիմատի ժամանակաշրջանում պաշտոնապես սահմանափակված էր ստրկավաճառությունը, ինչպես նաև թուրքերի եվրոպական դաշնակիցների ճնշմամբ էր այդ սահմանափակումները։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարճերի արաբական շուկա» ստեղծագործության մեջ պատկերված է արաբական աշխարհի ստրուկների շուկա, մասնավորապես հարճերի։ Ժան Լեոն Ժերոմի նկարը նվիրված է արաբական ստրկավաճառությանը, որը կառուցված է սոցիալական յուրահատուկ թեմայի շրջանակներում։ Նկարչի արվեստանոցում ազատ ելումուտ ունեին կին բնորդուհիները։ Կտավում Ժերոմը ներկայացրել է տղամարդկանց գերիշխող դիրքը կնոջ մարմնի նկատմամբ։ «Հարճերի արաբական շուկա» կտավում ստրկավաճառ տղամարդկանց դիտելիս նկատվում է վայրենություն, դաժանություն, վարմունքների ստորություն, հեշտասիրություն։
Այս թեմայով կտավ ստեղծելու համար Ժան Լեոն Ժերոմի արվեստը որակեցին որպես խայտառակ։ Սակայն այն ունեցավ հակառակ ազդեցությունն ու օժանդակեց նկարչի էլ ավելի համբավավոր դառնալուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.clarkart.edu/ArtPiece/Detail/Slave-Market
- ↑ Lees, Sarah, ed. (2012). Nineteenth-Century European Paintings at the Sterling and Francine Clark Art Institute (PDF). էջեր 359–360.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шапи Казиев. Повседневная жизнь восточного гарема Москва, Молодая Гвардия, 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Slave Market Արխիվացված 2016-05-22 Wayback Machine at the Clark Art Institute's website
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարճերի արաբական շուկա (նկար) կատեգորիայում։ |
| ||||||||
