Թյուրբան
Թյուրբան (պարս.՝ عمامه), չալմա, արական և իգական գլխարկ գործվածքի կտորի տեսքով, փաթաթած գլխի շուրջը, տարածված է Հյուսիսային Աֆրիկայի, Արաբական թերակղզու, Հնդկաստանի և Ասիայի մի շարք ազգերի մոտ։ Թյուրբանը սովորաբար փաթաթվում է տյուբետեյկայի, ֆեսի կամ գլխարկի վրա, շիական նվիրապետությունում փաթաթում են բաց գլխի վրա։ Դրա պատրաստման համար սովորաբար պահանջվում է 6-8 մետր գործվածք, սակայն թյուրբանի մի քանի տեսակների համար օգտագործվում է մինչև 20 մետր գործվածք։
Հնդկական ռազմիկներ նիհանգները (սիկհի-ռազմիկներ) կրում են 30 կգ-անոց և պարունակության պատճառով մեծ չափեր ունեցող թյուրբաններ։ Նրանք ավանդաբար փաթաթվում են մուգ կապույտ գործվածքից և զարդարված են սիկհերի արծաթագույն նշաններով։ Սկզբից նիհանգները թյուրբանի մեջ պահում էին իրենց արշավի համար պետքական զենքն ու իրերը։ Հիմա նիհանգների թյուրբանները ունեն առավելապես դեկորատիվ կամ ծիսական նշանակություն։
Արևելագետները հաստատում են, որ աշխարհում գոյություն է ունեցել չալմայի կապման ոչ պակաս հազար տեսակ։ Ժամանակակից արաբական երկրներում չալմայի տեսքը, գույնը, կրման ձևերը շատ տարբեր են։ Նա ունի ծալքերի տարբեր քանակ, հանգույց առջևում կամ ետևում, ծայրը կախվում է կողքին կամ մեջքին և այլն։
Հենց այս նյուանսները այսպես թե այնպես վկայում են չալմայի տիրոջ մասնագիտության, տարիքի և բնակության վայրի մասին։ Մուսուլմանների շրջանում չալման ունի հատուկ նշանակություն։ Դա բացատրվում է նրանով, որ այն կրել է հենց ինքը Մուհամմադ Մարգարեն, խորհուրդ տալով իր գործակիցներին անել նույնը։ Հադիսներներից մեկում ասվում է, որ նա մզկիթում քարոզ կարդալիս կրում էր սև չալմա, և դրա ծայրը իջնում էր ուսերին։
Հադիսները այդ չալմայի ճշգրիտ երկարության և գույնի մասին վկայություններում հակասում են իրար։ Որոշ հադիսներում հիշատակվում է, որ Մարգարեի չալմայի երկարությունը կազմել է 7 արմունկ, այսինքն մոտ 2,5-3 մետր։ Պատմում են, որ Մարգարեն իր սիրելի չալման նվիրել է իր գործակցին՝ փեսա և ազգակից Ալիին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարկ Գաբրիել Շառլ Գրեյլ. Ֆելլահներ.
-
Տուարեգական թյուրբան
-
Իտալական թյուրբան 15-րդ դարի նորաձևությամբ
-
Սիկհական թյուրբան (դաստար)
-
Ուզբեկական չալմա
-
Մոգոլական կայսր Աուրանգզեբ զարդարված թյուրբանով
-
Մեհմեդ 2-րդ սուլթան թյուրբանով
-
Մողոլական կայսր Բաբուր և նրա ժառանգ Հումայուն թյուրբաններով
-
Սուլեյման 1-ին մեծ թյուրբանով
-
Սելիմ 2-րդ օսմանյան կայսերական տյուրանով
-
Վրացական իմամ Թբիլիսիից թյուրբանով
-
Թյուրբան կրող կին
Նես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆես։ 1826 թ.-ից ֆեսը թյուրբանի փոխարեն մտցվեց որպես ձևավոր գլխարկ օսմանյան պաշտոնյաների և զինվորների համար։
- Թյուրբանային սաղավարտ։ Սաղավարտը կարող էր համատողվել թյուրբանի հետ, որը նշանակալի բարելավվեց պաշտպանությունը`թյուրբանը դարձավ արտաքին մեղմիչ։ Արաբների մոտ նա ուներ ոչ մեծ չափ, սակայն թուրքական զինվորների մոտ հաճախ հսկայական թյուրբանը ամբողջությամբ փակում էր սաղավարտը և կախվում էր ուսերի վրա։ Այսպիսի սաղավարտը կտրատել բացարձակապես անհնար էր։ Սակայն նրա կրելու համար պահանջվում էր ուժեղ, մարզված վիզ։
Ծանոթագրություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ն. Գուսևա. Բազմադեմ Հնդկաստան. Մ. 1983
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արաբական չալման երեկ և այսօր
- Չալմա ուղղակի և միջինասիական
- Տեսանյութեր թյուրբանի կապելու ձևերի մասին(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրբան» հոդվածին։ |
|