Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոստային նամականիշներ. ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյան, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, ԽՍՀՄ ԶՈՒ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան, ԽՍՀՄ ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանց:

1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմին մասնակցած բարձրագույն կատեգորիայի հայ զինվորականների ներդրումը կարևոր նշանակություն ունեցող գործոն էր Խորհրդային Միության զինված ուժերի կամ այսպես կոչված Կարմիր բանակի հաղթանակների ապահովման գործում:

Խորհրդային զինված ուժերի բարձրագույն և ավագ հրամանատարական կազմի վերլուծությունը ցույց է տվել, որ բազմաթիվ էթնիկ հայեր են ընդգրկվել (երբեմն՝ ոչ հայկական անուններով և ազգանուններով) խորհրդային գեներալական կազմի՝ գեներալիտետի մեջ։

Հայերը լուրջ ներդրում են կատարել 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի ապահովման մեջ:

Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: Հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատելով այդ տարիների Հայկական ԽՍՀ բնակչության թվի հետ, ի հայտ է գալիս, որ հայերն առաջատարն էին նախկին ԽՍՀՄ-ում: Հայազգի 1 զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը` բանակի, 6-ը` կորպուսի, 28-ը` դիվիզիայի, 100-ը` բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: 80 հազար հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով, որոնց թվում, ընդ որում բազմիցս՝ բոլոր հայազագի գեներալներն ու ծովակալները՝ առանց բացառության:

Բովանդակություն

Պատերազմին մասնակցած հայ գեներալիտետի թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 147 հայ մարշալներ, գեներալներ և ծովակալներ, որոնցից 64-ն այդ կոչումներին արժանացել են այդ պատերազմի, իսկ իսկ 83-ը՝ հետպատերազմյան տարիներին[1]։ Այլ տվյալների համաձայն՝ պատերազմի 3 մասնակից հայեր դարձան մարշալներ, իսկ 1-ը՝ ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, 160-ը` ստացան զանազան գեներալական կամ ծովակալական կոչումներ: Ընդ որում հայ ռազմածովային բարձրագույն սպաներից փոխծովակալի, այսինքն՝ վիցե-ադմիրալի կոչում ուներ 4-ը, իսկ դեր-ծովակալի, այսինքն՝ կոնտր-ադմիրալի կոչում ուներ 6-ը: Ընդհանուր թվով՝ 10-ն էին, իսկ նրանցից վեր կոչում ուներ Հովհաննես Իսակովը՝ ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, որը հավասար էր ԽՍՀՄ Մարշալի կոչմանը: Այսպիսով հայերից 11-ը ծովակալական կոչումներ ունեին[2]։

Ընդ որում, գեներալիտետի (մարշալների, գեներալների, ծովակալների) և ընդհանրապես ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի բարձրաստիճան սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո:

Ըստ Կ.Հարությունյանի և Գ.Պողոսյանի «Հայ ժողովորդի ներդրումը Հայրենական պատերազմում տարված հաղթանակում» գրքի տվյալների՝ հայկական ծագումով գեներալիտետի՝ հայ մարշալների, ծովակալների, գեներալների ընդհանուր թիվը կազմում է 162 մարդ,[3] որոնցից 68 հոգին բարձրագույն ռազմական կոչումներ են ստացել 1940-1945 թթ. խորհրդա-ֆիննական և խորհրդա-գերմանական պատերազմների ժամանակ,[3] իսկ 94 հոգին՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում, մասնավորապես՝ 1946-1997թթ.:[3]

Պատերազմին մասնակցած հայ գեներալիտետի ներկայացուցիչների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Բաղրամյան Հովհաննես Քրիստափորի՝ Баграмян Иван (Ованес) Христофорович (Хачатурович) (1897−1982) — գեներալ-մայոր — 12.08.1941 թ., գեներալ-լեյտենանտ — 27.12.1941 թ., գեներալ-գնդապետ — 27.08.1943 թ., բանակի գեներալ — 17.11.1943 թ., Խորհրդային Միության մարշալ — 11.03.1955 թ., Խորհրդային Միության կրկնակի հերոս — 29.07.1944 թ., 1.12.1977 թ.:
  • 2. Բաբաջանյան Համազասպ Խաչատուրի՝ Бабаджанян Амазасп Хачатурович (1906−1977) — գեներալ-մայոր — 11.07.1945, գեներալ-լեյտենանտ — 1953, գեներալ-գնդապետ — 1956, Զրահատանկային զորքերի մարշալ — 1968, ԽՍՀՄ Զինված Ուժերի Զրահատանկային զորքերի Գլխավոր Մարշալ — 1975, Խորհրդային Միության հերոս — 26.04.1944
  • 3. Խուդյակով Սերգեյ Ալեքսանդրի՝ Худяков Сергей Александрович (Խանփերյանց Արմենակ Արտեմի՝ Ханферянц Арменак Артемович) (1902−1950) — գեներալ-մայոր — 29.10.1941, գեներալ-լեյտենանտ — 17.02.1943, գեներալ-գնդապետ — հոկտեմբեր 1943, Ավիացիայի մարշալ — 19.08.1944
  • 4. Ագանով՝ Аганов (Աղանյան՝ Аганян) Սերգեյ Քրիստափորի՝ Сергей Христофорович (1917−1996) — Ճարտարագիտական զորքերի մարշալ — 1980

Գեներալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-գնդապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Պարսեղով Միքայել Արտեմի՝ Парсегов Михаил Артемьевич (1899−1964) — Հրետանու գեներալ-լեյտենանտ — 4.06.1940, Հրետանու գեներալ-գնդապետ — հոկտեմբեր 1958, Խորհրդային Միության հերոս — 21.03.1940
  • 2. Օրբելի Լևոն Աբգարի՝ Орбели Левой Абгарович (1882−1958) — Բժշկական ծառայության գեներալ-գնդապետ — 25.5.1944, Սոցիալիստական աշխատանքի հերոս — 1945, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս — 1935, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ — 1942−1946
  • 3. Քոբուլով Բոգդան Զաքարի՝ Кобулов Богдан Захарович (1904−1953) — Գեներալ-գնդապետ (9.07.1945)
  • 4. Միկոյան Արտեմ Իվանի՝ Микоян Артем Иванович (1905−1970) — Ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 1946, Ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-լեյտենանտ — 1957, Ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ — 27.10.1967, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս — 1956, 1957, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1968)
  • 5. Սարդարով Սերգեյ Արկադիի՝ Сардаров Сергей Аркадьевич (1909−1987) — Ավիացիայի գեներալ-մայոր — 1952, Ավիացիայի գեներալ-լեյտենանտ — 1958, Ավիացիայի գեներալ-գնդապետ — 1965.
  • 6. Համբարյան Խաչիկ Մինասի՝ Амбарян Хачик Минасович (1919−2004) — Գեներալ-մայոր — 27.08.1957, Գեներալ-լեյտենանտ — 1.04.1962, Գեներալ-գնդապետ — 21.02.1969
  • 7. Կարաօղլանով Ալեքսանդր Գաբրիելի՝ Караогланов Александр Габриелович (1910−2000) — Ճարտարագիտական զորքերի գեներալ-մայոր — 1961, Ճարտարագիտական զորքերի գեներալ-լեյտենանտ -1967, Ճարտարագիտական զորքերի գեներալ-գնդապետ — 1987
  • 8. Դալիբալթայան Գուրգեն Հարությունի՝ Далибалтян Гурген Арутюнович (1926) — Գեներալ-մայոր — 1971, Հայաստանի Զինված Ուժերի գեներալ-լեյտենանտ — 29.05.1992, Հայաստանի Զինված Ուժերի գեներալ գնդապետ — 4.06.1996

Գեներալ-լեյտենանտներ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Առուշանյան Բագրատ Իսահակի՝ Арушанян Баграт Исаакович (1903−1994) — Գեներալ-մայոր — 4.06.1940, Գեներալ-լեյտենանտ — 5.06.1945
  • 2. Տամրուչի Վլադիմիր Ստեփանի՝ Тамручи Владимир Степанович (1892−1950) — Տանկային զորքերի գեներալ-մայոր — 4.06.1940, Տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ — 9.09.1941
  • 3. Վեքիլով Իվան Դավթի՝ Векилов Иван Давидович (1894−1953) — Հրետանու գեներալ-մայոր — 10.1.1942, Հրետանու գեներալ-լեյտենանտ — 5.07.1943
  • 4. Տեր-Գասպարյան Գևորգ Անդրեասի՝ Тер-Гаспарян Геворг Андреевич (1903−1949) — Գեներալ-մայոր — օգոստոս 1942, Գեներալ-լեյտենանտ — 11.05.1949
  • 5. Գինոսյան Ստեփան Իլյայի՝ Киносян Степан Ильич (1900−1965) — Գներալ-մայոր — 17.11.1942, Գեներալ-լեյտենանտ — 13.05.1945
  • 6. Գալաջյան Սերգեյ Ֆյոդորի՝ Галаджев Сергей Федорович (Թեոդորոսի՝ Теодоросович) (1902−1954) — Գեներալ-մայոր — 8.12.1942, Գեներալ-լեյտենանտ — 28.07.1944
  • 7. Թումանյան Հայկ Լազարի՝ Туманян Гайк Лазаревич (1901−1971) — Գեներալ-մայոր — 8.12.1942, Տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ — 19.04.1945
  • 8. Մարտիրոսյան Սարգիս Սողոմոնի՝ Мартиросян Саргис Согомонович (1900−1984) — Գեներալ-մայոր — 20.12.1942, Գեներալ-լեյտենանտ — հուլիս 1945, Խորհրդային Միության հերոս — 29.05.1945
  • 9. Բուռնազյան Ավետիք Իգնատոսի՝ Бурназян Аветик Игнатович (1906−1981) — Բժշկական ծառայության գեներալ-մայոր — 31.03.1943, Բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ — 19.06.1945, Սոցիալիստական աշխատանքի հերոս — 1976
  • 10. Մարգարյան Ռուբեն Համբարձումի՝ Маргарян Рубен Амбарцумович (1896−1956) — Գեներալ-մայոր — 1943, Գեներալ-լեյտենանտ — 9.07.1945
  • 11. Մամուլով՝ Мамулов (Մամուլյան՝ Мамулян) Ստեփան Սողոմոնի՝ Степан Согомонович (1902−1976) — Գեներալ-մայոր -14.02.1943, Գեներալ-լեյտենանտ — 9.07.1945
  • 12. Սաֆրազբեկյան Լևոն Բոգդանի՝ Сафразбекян Левон Богданович — Գեներալ-մայոր — 1943, Գեներալ-լեյտենանտ — 1945
  • 13. Վարդանյան Արտակ Արմենակի՝ Варданян Артак Арменакович (1896−1993) — Գեներալ-մայոր — փետրվար 1944, Գեներալ-լեյտենանտ — մայիս 1954
  • 14. Վլադիմիրով Բորիս Ալեքսանդրի՝ Владимиров Борис Александрович (1905−1978) — Գեներալ-մայոր — 2.11.1944, Գեներալ-լեյտենանտ — 8.08.1955, Խորհրդային Միության հերոս — 06.04.1945
  • 15. Քոբուլով Հմայակ Զաքարի՝ Кобулов Амаяк Захарович (1906−1955) — Գեներալ-լեյտենանտ — 9.07.1945
  • 16. Յուվելյան Դավիթ Սմբատի՝ Ювелян Давид Смбатович (1889−1953) — Գեներալ-լեյտենանտ — 1945
  • 17. Սալամբեկով Բորիս Կոնստանտինի՝ Саламбеков Борис Константинович (1907) — Երկաթուղային զորքերի Գեներալ-լեյտենանտ — 1945, Սոցիալիստական աշխատանքի հերոս — 5.11.1943
  • 18. Մելքումով՝ Мелкумов (Մելքումյան՝ Мелкумян) Հակոբ Արշակի՝ Акоп Аршакович (1885−1962) — Գեներալ-լեյտենանտ — 1954
  • 19. Բադամյանց Գևորգ Արտաշեսի՝ Бадамянц Геворг Арташесович (1910−1988) — Գեներալ-մայոր — 1958, Պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ — 1970
  • 20. Գաբրիելյան Ռուբեն Նիկոլայի՝ Габриелян Рубен Николаевич (1912) — Կապի զորքերի գեներալ-մայոր — փետրվար 1958, Կապի զորքերի գեներալ-լեյտենանտ — փետրվար 1968
  • 21. Ասրիև՝ Асриев (Ասրիյան՝ Асриян) Նիկոլայ Ալեքսանդրի՝ Николай Александрович (1920) — Հրետանու գեներալ-մայոր — 1961, Հրետանու գեներալ-լեյտենանտ — 1968
  • 22. Միկոյան Ստեփան Անաստասի՝ Микоян Степан Анастасович (1922) — Ավիացիայի գեներալ-մայոր — մայիս 1961, Ավիացիայի գեներալ-լեյտենանտ — մայիս 1980, Խորհրդային Միության հերոս — 3.04.1975
  • 23. Միկոյան Ալեքսեյ Անաստասի՝ Микоян Алексей Анастасович (1925−1986) — Ավիացիայի գեներալ-մայոր — 1962, Ավիացիայի գեներալ-լեյտենանտ — 1972
  • 24. Համբարձումյան Համբարձում Միրոնի՝ Амбарцумян Амбарцум Миронович (1919) — Հրետանու գեներալ-մայոր — 1962, Հրետանու գեներալ-լեյտենանտ — 1968
  • 25. Չունչուզով Պետրոս Անտոնի՝ Чунчузов Петрос Антонович (1918) — Հրետանու գեներալ-մայոր — 1965, Հրետանու գեներալ-լեյտենանտ — 1970
  • 26. Աղաջանով Պավել Արտեմի՝ Агаджанов Павел Артемьевич (1923) — Ինժեներա-տեխնիկական ծառայության Գեներալ-մայոր — 1967, Ինժեներա-տեխնիկական ծառայության Գեներալ-լեյտենանտ — 1982
  • 27. Մնացականով Ալեքսանդր Սիդորի՝ Мнацаканов Александр Сидорович (1921−2004) — Գեներալ-մայոր -1968, Գեներալ-լեյտենանտ — 1985, Խորհրդային Միության հերոս — 24.03.1945
  • 28. Իվանյան Քրիստափոր Իվանի՝ Иванян Христофор Иванович (1920−1999) — Հրետանու գեներալ-մայոր — 1968, Հայաստանի Զինված Ուժերի գեներալ-լեյտենանտ — 1993
  • 29. Վարդանով Հովհաննես Միսակի՝ Варданов Ованес Мисакович (1923) — Գեներալ-մայոր — 1968, Գեներալ-լեյտենանտ — 1975
  • 30. Յուզբաշյան Մարիուս Արամի՝ Юзбашян Мариюс Арамович (1924−1993) — Գեներալ-մայոր — 1978, Պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ — 1985
  • 31. Շահինյան Հայկազ Սրապիոնի՝ Шагинян Айказ Срапионович (1924−1998) — Պետական անվտանգության գեներալ-մայոր — 1983, Պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ — 1989:

Գեներալ-մայորներ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Ալավերդով Քրիստափոր Նիկոլայի՝ Алавердов Христофор Николаевич (1897−1942) — գեներալ-մայոր — 4.06.1940
  • 2. Մելիքով Վլադիմիր Արսենի՝ Меликов Владимир Арсеньевич (1897−1946) — գեներալ-մայոր — 4.06.1940
  • 3. Դեդեօղլու՝ Дедеоглу (Դեդեօղլյան՝ Дедеоглян) Տիմոֆեյ Վլադիմիրի՝ Тимофей Владимирович (1898−1989) — գեներալ-մայոր — 28.03.1942
  • 4. Կարապետյան Սերգեյ Իսայի՝ Карапетян Сергей Исаевич (1899−1954) — գեներալ-մայոր — 4.10.1942
  • 5. Գալստյան Բենիամին Հովհաննեսի՝ Галстян Бениамин Оганесович (1902−1942) — գեներալ-մայոր — 4.10.1942
  • 6. Կազբինցև Սերգեյ Բոգդանի՝ Казбинцев Сергей Богданович (1903−1971) — գեներալ-մայոր — 6.12.1942
  • 7. Ղազարյան Անդրանիկ Աբրահամի՝ Казарян Андраник Абрамович (1904−1992) — գեներալ-մայոր — 22.02.1943, Խորհրդային Միության հերոս — 16.10.1943
  • 8. Տոլմաջև Գրիգոր Միրոնի՝ Толмаджев Григор Миронович (1905−1958) — ավիացիայի գեներալ-մայոր — 17.03.1943
  • 9. Քյուչարյանց Արթուր՝ Кючарианц Артур (Հարություն՝ Арутюн) Գրիգորի՝ Григорьевич (1889−1962) — բժշկական ծառայության գեներալ-մայոր — ապրիլ 1943
  • 10. Գրիգորյան Գրիգոր Արկադիի՝ Григорян Григор Аркадьевич (Արշակի՝ Аршакович) (1898−1970) — գեներալ-մայոր — 9.07.1943
  • 11. Մարտիրոսյան Հայկ Հովհաննեսի՝ Мартиросян Гайк Оганесович (1903−1995) — գեներալ-մայոր — 1.09.1943
  • 12. Չայլախյան Գևորգ Քրիստափորի՝ Чайлахян Геворг Христофорович (1897−1963) — հրետանու գեներալ-մայոր — սեպտեմբեր 1943
  • 13. Օհանջանյան Գուրգեն Իվանի՝ Оганджанян Гурген Иванович (Հովհաննեսի՝ Оганесович) (1902−1965) — արդարադատության գեներալ-մայոր — նոյեմբեր 1943
  • 14. Սաֆարյան Նվեր Գևորգի՝ Сафарян Нвер Геворкович (1907−1982) — գեներալ-մայոր — 20.12.1943
  • 15. Աղաջանյան Սուրեն Իվանի՝ Агаджанов Сурен Иванович (1905−1952) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 1943
  • 16. Հարությունյան Գրիգոր Արտեմի՝ Арутюнян Григор Артемьевич (1900−1957) — գեներալ-մայոր — 1943
  • 17. Լիսինով՝ Лисинов (Լիսինյան՝ Лисинян) Վիկտոր Բոգդանի՝ Виктор Богданович (1896−1983) — գեներալ-մայոր 1944
  • 18. Գասպարյան Սուրեն Արտեմի՝ Гаспарян Сурен Артемьевич (1901−1955) — տեխնիկական զորքերի գեներալ-մայոր — 1944
  • 19. Գասպարյան Իսահակ Գասպարի՝ Гаспарян Исаак Гаспарович (1902−1962) — գեներալ-մայոր — 22.02.1944
  • 20. Բաբայան Հմայակ Գրիգորի՝ Бабаян Амаяк Григорьевич (1901−1945) — գեներալ-մայոր — 15.07.1944, Խորհրդային Միության հերոս — 31.05.1945
  • 21. Գրիգորյան Արտաշես Արշակի՝ Григорян Арташес Аршакович — գեներալ-մայոր — 8.04.1944
  • 22. Կարապետյան Ասքանազ Գևորգի՝ Карапетян Асканаз Геворгович (1899−1978) — գեներալ-մայոր — 2.11.1944, Խորհրդային Միության հերոս — 1.11.1943
  • 23. Յոլյան Համո Սերգյի՝ Елян Амо Сергеевич (1903−1965) — ինժեներա-տեխնիկական զորքերի գեներալ-մայոր — 18.11.1944, Սոցիալիստական աշխատանքի հերոս — 3.06.1942
  • 24. Հախնազարյան Հմայակ Նիկոլայի (Նիկողոսի՝ Никогосович) (1898−1987) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 18.11.1944
  • 25. Հովհաննիսյան Նիկոլայ Ալեքսանդրի՝ Оганесян Николай Александрович (Ալեքսանի՝ Алексанович) (1899−1945) — հրետանու գեներալ-մայոր — 18.11.1944
  • 26. Հախնազարյան Կարապետ Վարդանի՝ Ахназарян Карапет Варданович (1894−1980) — հրետանու գեներալ-մայոր — 19.11.1944
  • 27. Միրզախանով՝ Мирзаханов (Միրզախանյան՝ Мирзаханян) Իլարիոն Ավետի՝ Илларион Аветович (1887−1960) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 19.11.1944
  • 28. Գուլյանց (Ղուլյանց) Ենոք Հայրապետի՝ Гульянц Енок Айрапетович — հրետանու գեներալ-մայոր — 19.11.1944
  • 29. Պետրոսյանց Անդրանիկ Մելքոնի՝ Петросьянц Андраник Мелконович (1906) — ինժեներա-տեխնիկական զորքերի գեներալ-մայոր — 1944, Սոցիալիստական աշխատանքի հերոս — 1962, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս — 1982
  • 30. Բեժանով՝ Бежанов (Բեջանյան՝ Бежанян) Գրիգոր Ակիմի՝ Григор Акимович (Հովակիմի՝ Овакимович) (1897−1965) — գեներալ-մայոր — 9.07.1945
  • 31. Գրիգորյան Խորեն Իվանի՝ Григорян Хорен Иванович (Հովհաննեսի՝ Ованесович) (1902−1956) — գեներալ-մայոր — 9.07.1945
  • 32. Իսրայելյան Израильян (Исраэлян) Վալենտին՝ Валентин (Վաղարշակ՝ Вагаршак) Սողոմոնի՝ Согомонович (1903−1976) — արդարադատության գեներալ-մայոր — հուլիս 1945
  • 33. Մինասով՝ Минасов (Միանսյան՝ Минасян) Ռոդիոն Իվանի՝ Родион Иванович (1896−1958) — համբարակային (ինտենդանտական) ծառայության գեներալ-մայոր — սեպտեմբեր 1945
  • 34. Ալավերդով՝ Алавердов (Ալավերդյան՝ Алавердян) Միքայել Անդրեյի՝ Михаил Андреевич (1900−1968) — գեներալ-մայոր — 1945 (հետախույզ-անլեգալ)
  • 35. Հովակիմյան Հայկ Բադալի՝ Овакимян Гайк Бадалович (1898−1967) — գեներալ-մայոր — 9.07.1945 (հետախույզ-անլեգալ)
  • 36. Խաչատուրով Տիգրան Սարգսի՝ Хачатуров Тигран Саркисович (1906−1989) — երկաթուղային ծառայության գեներալ-մայոր — 1945, ԽՍՀՄ ԳԻտությունների ակադեմիայի ակադեմիկոս — 1966
  • 37. Կարապետյան Սարգիս Իսահակի՝ Карапетян Саргис Исаакович — գեներալ-մայոր — 1945
  • 38. Մաթևոսյան Իվան Իվանի՝ Матевосян Иван Иванович — գեներալ-մայոր — 1945
  • 39. Մարտիրոսյան Գևորգ Հովսեփի՝ Мартиросян Геворк Осипович — գեներալ-մայոր — 1945
  • 40. Մելիքով Դմիտրի Քրիստափորի՝ Меликов Дмитрий Христофорович (1894−1958) — գեներալ-մայոր — 1945
  • 41. Ոսկանյան Խաչատուր Թադևոսի՝ Восканян Хачатур Тадевосович — գեներալ-մայոր — 1945
  • 42. Մանասյան Գուրգեն Գևորգի՝ Манасян Гурген Геворкович (1895−1945) — գեներալ-մայոր — 1945
  • 43. Սուպյան Բորիս Դավթի՝ Супян Борис Давыдович (1904−1967) — տանկային զորքերի գեներալ-մայոր — 8.09.1945
  • 44. Աղաբեկով Արամ Դավթի՝ Агабеков Арам Давыдович — տեխնիկական զորքերի գեներալ-մայոր — 1945
  • 45. Կնունյանց Իվան՝ Кнунянц Иван (Հովհաննես՝ Оганес) Լյուդվիգի՝ Людвигович (1906−1990) — ինժեներա-տեխնիկական զորքերի գեներալ-մայոր — 1946, Սոցիալիստական աշխատանքի հերոս — 1966
  • 46. Կամոյև՝ Камоев (Կամոյան՝ Камоян) Գավրիլ Ստեփանի՝ Гавриил Степанович (1910−1960) — հրետանու գեներալ-մայոր — 1947
  • 47. Աջեմով՝ Аджемов (Աճեմյան՝ Аджемян) Սերգեյ Արտեմի՝ Сергей Артемьевич (1917−1977) — կապի զորքերի գեներալ-մայոր — 1947
  • 48. Լազարև Կոնստանտին Արկադիի՝ Лазарев Константин Аркадьевич (1903−1979) — գեներալ-մայոր — մայիս 1949
  • 49. Կարճիկյան Ստեփան Իվանի՝ Карчикян Степан Иванович (1890−1965) — բժշկական ծառայության գեներալ-մայոր — 11.05.1949
  • 50. Մելքումյան Տիգրան Մելիքսեթի՝ Мелкумян Тигран Меликсетович (1902−1974) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 1949
  • 51. Յարամիշև (Յարամիշյան) Իվան Գրիգորի՝ Ярамишев Иван Григорьевич (1906−1979) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — մայիս 1952 г.
  • 52. Դեկանոզով (Դեհկանոսյան) Վլադիմիր Գևորգի՝ Деканозов Владимир Гергиевич (1898−1953) — գեներալ-մայոր — 1952
  • 53. Միանսարյան Սերգեյ Արկադիի՝ Миансаров Сергей Аркадьевич (Արշակի՝ Аршакович) (1916−1966) — գեներալ-մայոր — օգոստոս 1953
  • 54. Պողոսով Արտեմ Կարապետի՝ Погосов Артем Карапетович (1904−1989) — գեներալ-մայոր — 3.08.1953
  • 55. Սարկիսով՝ Саркисов (Սարգսյան՝ Саркисян) Գևորգ Իլյայի՝ Геворг Ильич (1904−1977) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 3.08.1953
  • 56. Օգանեզով՝ Оганезов (Հովհաննիսյան՝ Оганесян) Առաքել կարապետի՝ Аракел Карапетович (1907) — գեներալ-մայոր — օգոստոս 1953
  • 57. Հովհաննօղլյան Հովհաննես Սեդրակի՝ Ованоглян Оганес Сетракович (1901−1958) — հրետանու գեներալ-մայոր — 3.08.1953
  • 58. Իսահակյան Բագրատ Հովհաննեսի՝ Исаакян Баграт Оганесович (1904−1974) — տանկային զորքերի գեներալ-մայոր — 31.05.1954
  • 59. Կիստոստուրով՝ Кистостуров (Խիստոսուրյան՝ Хистосурян) Իվան՝ Иван (Հովհաննես՝ Оганес) Նիկոլայի՝ Николаевич (Նիկողայոսի՝ Никогосович) (1910−1975) — տեխնիկական զորքերի գեներալ-մայոր — մայիս 1954
  • 60. Ավթանդիլով՝ Автандилов (Ավթանդիլյան՝ Автандилян) Արսեն Մարկոսի՝ Арсен Маркосович (1910) — գեներալ-մայոր — օգոստոս 1955
  • 61. Ջելաուխով՝ Джелаухов (Ջելաուխյան՝ Джелаухян) Քրիստափոր Միքայելի՝ Христофор Михайлович (1905) — գեներալ-մայոր — օգոստոս 1955
  • 62. Հարությունով՝ Арутюнов (Հարությունյան՝ Арутюнян) Միքայել Նիկոլայի՝ Михаил Николаевич (1906−1995) — գեներալ-մայոր — 18.02.1958
  • 63. Տեր-Սահակով՝ Тер-Сааков (Տեր-Սահակյան՝ Тер-Саакян) Ռուբեն Տիգրանի՝ Рубен Тигранович (1906−1958) — կապի զորքերի գեներալ-մայոր — 18.02.1958
  • 64. Հակոբյան Ղևոնդ Ավագի՝ Акопян Гевонд Авакович (1908) — ինժեներա-տեխնիկական զորքերի գեներալ-մայոր — փետրվար 1958
  • 65. Բոշնաղյան Արսեն Սերգեյի՝ Бошнагян Арсен Сергеевич (1914−1972) — գեներալ-մայոր — 1958
  • 66. Երամյան Սողոմոն Ստեփանի՝ Ерамян Согомон Степанович (1909−1987) — գեներալ-մայոր — 1958
  • 67. Մոսրոպով՝ Месропов (Մեսրոպյան՝ Месропян) Սերգեկ Անդրեյի՝ Сергей Андреевич (1908) — գեներալ-մայոր — փետրվար 1958
  • 68. Մխիթարով՝ Мхиторов (Մխիթարյան՝ Мхитарян) Ալւեքսանդր Նիկոլայի՝ Александр Николаевич (1912−1978) — ավիացիայի գեներալ-մայոր — փետրվար 1958
  • 69. Նարինյան Սերգեյ Իվանի՝ Наринян Сергей Иванович (Հովհաննեսի՝ Оганесович) (1908 г.) — հրետանու գեներալ-մայոր — փետրվար 1958
  • 70. Ասատուրով՝ Асатуров (Ասատուրյան՝ Асатурян) Եվգենի Զաքարի՝ Евгений Захарович (1913−1985) — կապի զորքերի գեներալ-մայոր — 9.05.1961
  • 71. Դադալով՝ Дадалов (Դադալյան՝ Дадалян) Իվան՝ Иван (Հովհաննես՝ Оганес) Միքայելի՝ Михайлович (1918−1990) — բժշկական ծառայության գեներալ-մայոր — 9.05.1961
  • 72. Ջարաքյան (Ճրագյան) Տիգրան Կարապետի՝ Джаракян Тигран Карапетович (1909 г.) — բժշկական ծառայության գեներալ-մայոր — 9.05.1961
  • 73. Սագինով՝ Сагинов (Սահինյան՝ Саинян) Վարդան Նիկիտայի՝ Вардан Никитич (1908−1970) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 9.05.1961
  • 74. Մինասյան Մուշեղ Մինասի՝ Минасян Мушег Минасович (1902−1987) — գեներալ-մայոր — 3.07.1961
  • 75. Արզումանյան Սերգեյ Արկադիի՝ Арзуманян Сергей Аркадьевич (1921−1970) — գեներալ-մայոր — 1962
  • 76. Բաղյան Գրիգոր Կարապետի՝ Багян Григор Карапетович (1912−1965) — գեներալ-մայոր — փետրվար 1963, Խորհրդային Միության հերոս — 29.06.1945
  • 77. Պապինյան Բորիս Արտեմի՝ Папинян Борис Артемьевич (1912 г.) — համբարակային ծառայության գեներալ-մայոր — 22.02.1963
  • 78. Սիմոնյանց Հրայր Գևորգի՝ Симонянц Грайр Геворкович (1919 г.) — գեներալ-մայոր — 22.02.1963
  • 79. Ոսկանյան Սուրեն Սարգսի՝ Восканян Сурен Саркисович (1920 г.) — ներքին զորքերի գեներալ-մայոր — 1964
  • 80. Աղայանց Իվան Իվանի՝ Агаянц Иван Иванович (1911−1968) — գեներալ-մայոր — 1965 (հետախույզ-անլեգալ)
  • 81. Մուրադյան Միքայել Արտեմի՝ Мурадян Михаил Артемьевич (1921−1993) — գեներալ-մայոր — 17.06.1965
  • 82. Թուսուզյան Թորոս Գևորգի՝ Тусузян Тарас Георгиевич (1909−1982) — գեներալ-մայոր — 1965
  • 83. Աղայան Գուրգեն Սիմեոնի՝ Агаян Гурген Семенович (1916−1997) — գեներալ-մայոր — 1966 (հետախույզ-անլեգալ)
  • 84. Տաթևյան Գրիգոր Շավարշի՝ Татевян Григорий Шаваршевич (1912−1977) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 23.02.1967
  • 85. Դադայան Հակոբ Ստեփանի՝ Дадаян Акоп Степанович (1923 г.) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 23.02.1967
  • 86. Մանուչարով Անդրեյ Արսենի՝ Манучаров Андрей Арсенович (1917 г.) — ավիացիայի գեներալ-մայոր — 1967
  • 87. Մարտիրոսյան Ռաֆիկ Սահակի՝ Мартиросян Рафик Саакович (1911−1979) — տեխնիկական զորքերի գեներալ-մայոր — հոկտեմբեր 1967
  • 88. Նարիմանով՝ Нариманов (Նարիմանյան՝ Нариманян) Գեորգի՝ Георгий (Գևորգ՝ Геворг) Ստեփանի՝ Степанович (1922−1983) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 1968
  • 89. Սարգսյան Ֆադեյ Տաճատի՝ Саркисян Фадей Тачатович (1923−2010) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 1969, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, — 1977, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ — 1993-1997թթ., Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ — 2003, Ռուսաստանի Դաշնության Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ — 1996
  • 90. Բենդերով Վլադիմիր Նիկոլայի՝ Бендеров Владимир Николаевич (1924−1973) — ավիացիայի գեներալ-մայոր — 1969
  • 91. Ղազարյան Աշոտ Վաղարշակի՝ Казарьян Ашот Вагаршакакович (1921−1995) — գեներալ-մայոր — 29.04.1970, Խորհրդային Միության հերոս — 24.03.1945
  • 92. Նազարով՝ Назаров (Նազարյան՝ Назарьян) Կոնստանտին Ալեքսանդրի՝ Константин Александрович (1923) — հրետանու գեներալ-մայոր — 1970, Խորհրդային Միության հերոս — 21.02.1945
  • 93. Օսիպով՝ Осипов (Հովսեփյան՝ Овсепян) Նիկոլայ Իսայի՝ Николай Исаич (1911) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — 1970
  • 94. Մարտիրոսյան Հայկազ Մանուկի՝ Мартиросян Айказ Манукович (1912) — ներքին զորքերի գեներալ-մայոր — 1970
  • 95. Բաղրամյան Իլյա Ալեքսեյի՝ Баграмян Илия Алексеевич (1928−1997) — գեներալ-մայոր — 1971
  • 96. Խանամիրյան Ստեփան Հակոբի՝ Ханамирян Степан Акопович (1926−1975) — գեներալ-մայոր — 9.05.1971
  • 97. Վլասով՝ Власов (Վլասյան՝ Власян) Վաչագան Հրաչյայի՝ Вачаган Рачиевич (1922) — գեներալ-մայոր — 8.11.1971
  • 98. Սարգսյան Արամ Արմենակի՝ Саркисян Арам Арменакович (1922−1985) — գեներալ-մայոր-ճարտարագետ — 4.11.1973, ավիացիայի գեներալ-մայոր — 26.04.1984
  • 99. Մկրտչյան Բենիամին Հազարապետի՝ Мкртчян Вениамин Азарапетович (1921) — գեներալ-մայոր 1972
  • 100. Միքայելյան Հրայր Ավանեսի՝ Михаелян Райр Аванесович (1920−1995) — պետական անվտանգության գեներալ-մայոր - 1975
  • 101. Հովհաննիսյան Ռեմ Նիկոլայի՝ Оганесян Рем Николаевич (1924 г.) — գեներալ-մայոր — 1976
  • 102. Փիրւմով Ռեմալ Նիկոլայի՝ Пирумов Ремал Николаевич (1925) — գեներալ-մայոր — 1976
  • 103. Իսահակյան Ժորա Գրիգորի՝ Исаакян Жора Григорьевич (1922−1993) — երկաթուղային զորքերի գեներալ-մայոր — 1978
  • 104. Урумян Александр Вениаминович (1924−1996) — գեներալ-մայոր — 1978 г.
  • 105. Ամատունի Աշոտ Հաբեթի՝ Аматуни Ашот Апетович (1923) — գեներալ-մայոր — 1980, Խորհրդային Միության հերոս — 27.02.1945
  • 106. Կևորկով՝ Кеворков (Գևորգյան՝ Геворкян) Վյաչեսլավ Երվանդի՝ Вячеслав Ервандович (1921) — գեներալ-մայոր — 1980 (հակահետախույզ, 1982-ից՝ ԽՍՀՄ Գլխավոր պետական տեղեկատվական ծառայության՝ Խորհրդային Միության հեռագրական գործակալության՝ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենը)
  • 107. Մալաքյան Սուրեն Հարությունի՝ Малакян Сурен Арутюнович (1987) — գեներալ-մայոր — 1981
  • 108. Արզումանյան Մեսրոպ Հաբեթի՝ Арзуманян Месроп Апетович (1923) — ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-մայոր — [1981]
  • 109. Կարապետյան Ռաֆիկ Միքայելի՝ Карапетян Рафик Михайлович (1923) — Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գեներալ-մայոր — 1997

Ծովակալներ [4][խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ նավատորմի ծովակալներ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Իսակով՝ Исаков (Տեր-Իսահակյան՝ Тер-Исаакян) Իվան՝ Иван (Հովհաննես՝ Ованес) Ստեփանի՝ Степанович (1894−1967) - Ծովակալ — 4.06.1940, Նավատորմի ծովակալ — 31.05.1944, Խորհրդային Միության Նավատորմի ծովակալ — 3.03.1955, Խորհրդային Միության հերոս — 7.05.1965

Փոխծովակալներ [4][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Սուրաբեկով Վալերիան Իոսիֆի՝ Сурабеков Валериан Иосифович (1904−1986) — Դեր-ծովակալ — մայիս 1949, Փոխ-ծովակալ — 27.04.1962
  • 2. Գալուստով Իվան Խաչատուրի՝ Галустов Иван Хачатурович (1926) — Դեր-ծովակալ — 1966, Փոխ-ծովակալ — 1976
  • 3. Սարկիսով Աշոտ Առաքելի՝ Саркисов Ашот Аракелович (1924) — Դեր-ծովակալ-ճարտարագետ — 1972, Փոխ-ծովակալ-ճարտարագետ — 1978, ԽՍՀՄ ԳԻտությունների ակադեմիայի թղթակից-անդամ — 1981, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս — 1992
  • 4. Սահակյան Վլադիմիր Քրիստափորի՝ Саакян Владимир Христофорович (1926) — Փոխ-ծովակալ — 28.10.1976

Դեր-ծովակալներ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Սաղոյան Արտավազդ Արամի՝ Сагоян Артавазд Арамович (1904 -1971) — Դեր-ծովակալ — 27.01.1951
  • 2. Պետրոսյան Միհրան Կարապետի՝ Петросян Мигран Карапетович (1909−1960) — Դեր-ծովակալ — 25.05.1959
  • 3. Արվանով Զարմայր Մամիկոնի՝ Арванов Зармайр Мамиконович (1915) — Դեր-ծովակալ — 7.05.1960
  • 4. Փիրումով Վլադիմիր Սիմեոնի՝ Пирумов Владимир Семенович (1926) — Դեր-ծովակալ — 25.04.1975
  • 5. Վարդանյան Լևոն Պարույրի՝ Варданян Левон Паруйрович — Դեր-ծովակալ (հետախույզ).

Ամենանշանավոր հայ գեներալներն ու ծովակալները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի պատերազմական ժամանակների հայկական ծագմամբ գեներալիտետում ամենաբարձր կոչումներն ունեին ԽՍՀՄ ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանցը, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ապա՝ բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

Նշանավոր անուններն էին նաև բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելին, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանը, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյանը և շատ այլ փառապանծ հայազգի զինվորականներ, որոնցով հպարտ է հայ ազգը:

Հայ գեներալիտետը բաժանվում էր երեք հիմնական կատեգորիայի:

  • ԽՍՀՄ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի զորապետեր, որոնք ամենաբարձրն էին հայազգի գեներալիտետի կազմում,
  • Ռազմավարական (ճակատային) և օպերատիվ (բանակային) օղակի հայազգի զորապետեր, որոնք զբաղեցնում էին երկրորդ տեղը այսպես կոչված «հայկական» գեներալիտետի կազմում,
  • Օպերատիվ-մարտավարական օղակի հայ գեներալներ, ստորին օղակն էր, որից սկսվում էր գեներալական և ծովակալական կոչումների շնորհումը:

Առաջին կատեգորիային պատկանում էր երկու հայ.

1. ԽՍՀՄ Ռազմածովային գլխավոր շտաբի պետ՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը,

2. ԽՍՀՄ Զինված Ուժերի Ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ՝ ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանցը:

Պատերազմից հետո այդ կատեգորիային անցավ նաև Հովհաննես Բաղրամյանը, որը նշանակվեց ԽՍՀՄ Պաշտպանության նախարարի տեղակալ:

Հովհաննես Բաղրամյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Բաղրամյան:

Խորհրդային գեներալների ու ծովակալների այս կոհորտայում ամենանշանակալից անձը բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանն է (1897-1982), ով ռազմական ճանապարհն անցել է Հարավ–արևմտյան ռազմաճակատի պետի տեղակալից և շտաբի տեղակալից (1941-1942) և Արևմտյան ռազմաճակատի համազորային բանակի հրամանատարից (1942-1943) մինչև Առաջին մերձբալթյան և երրորդ բելառուսական ռազմաճակատների զորքերի հրամանատար (1943-1945), ակտիվորեն մասնակցել է Բելառուսի, Մերձբալթիկայի և Արևելյան Պրուսիայի տարածքում անցկացված ջախջախիչ մարտերին։ Ծնվել է 1897թ. դեկտեմբերի 2-ին գ. Չարդախլու (ԼՂՀ): 1915թ. սեպտեմբերին կամավոր մեկնել է բանակ, որպես շարքային ծառայել ռուսական էքսպեդիցիոն կորպուսի 2-րդ Կովկասյան սահմանապահ գնդում: Կովկասյան ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է: 1916թ. ավարտել է ենթասպների դպրոցը (Թիֆլիս): 3-րդ հրաձգային գնդի հրաձգային դասակի հրամանատար էր (Ուրմիա լճի շրջանում): 1918թ. մայիսին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: 1920թ. հրաձգային դասակի (3-րդ Հայկական հրաձգային գունդ), 1923-1931թթ. հեծելազորային գնդի (Կ. Վորոշիլովի անվ. Հայկական հրաձգային դիվիզիա) հրամանատար: 1925թ. ավարտել է հեծելազորի հրամկազմի կատարելագործման դասընթացները (համակուրսեցիներ` Գ. Կ. Ժուկով, Կ. Կ. Ռոկոսովսկի, Ա. Ի. Երյոմենկո), 1931թ.` բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները, 1934թ.ª Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան, 1938թ.ª ԳՇ ռազմական ակադեմիան: 1934-36թթ. եղել է հեծելազորային դիվիզիայի շտաբի պետ, 1938թ.-ից ԳՇ ռազմական ակադեմիայի ավագ դասախոս: 1940թ.-ից բանակի շտաբի օպերբաժնի, ապա Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերբաժնի պետ: ՀՄՊ-ի սկզբին նշանակվել է Հվ.-Արմ. ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ, օպերբաժնի պետ: 1941թ. մասնակցել է Կիևի պաշտպանության կազմակերպմանը և Կիևյան պաշտպանողական գործողության իրականացմանը, Ռոստովի մոտ հակահարձակման պլանավորմանը և իրականացմանը, Ելեցկյան հարձակողական գործողությանը: 1941թ. դեկտեմբերի վերջից Հվ.-Արմ. ուղղության շտաբի պետ, ապա միաժամանակ գլխավորել է Հվ.-Արմ. ռազմաճակատի և Հվ.-Արմ. ուղղության զորքերի շտաբները: 1942թ. հուլիսից 16-րդ Բանակի (1943թ. ապրիլից 11-րդ գվ. Բանակ) հրամանատար: Օռլովյան գործողության ժամանակ 1943թ. յուրահատուկ և խիզախ որոշմամբ 11-րդ գվ. Բանակը հզոր հարված հասցրեց հակառակորդի Օռլովյան խմբավորման թևին: 1943թ. նոյեմբերից 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հրամանատար: 1943թ. Բ. ղեկավարությամբ իրականացվեց Գորոդոկսկյան գործողությունը, որն ավարտվեց հակառակորդի մի քանի միավորումների շրջապատմամբ և ջախջախմամբ: 1944թ. 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը համագործակցելով 3-րդ Բելառուս. ռազմաճակատի զորքերի հետ իրականացրեցին Վիտեբսկ-Օրշանսկյան գործողությունը, ընթացքով գետանցեցին Արմ. Դվինան, շրջապատեցին և ոչնչացրեցին հակառակորդի վիտեբսկյան խմբավորումը: Բելառուսական գործողության ժամանակ ռ-ճակատի զորքերի ձեռք բերած բացառիկ արդյունքների և ցուցաբերած անձնական արիության համար 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, բանակի գեներալ Հ. Ք. Բաղրամյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. հուլիսի 29-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 19243) և ՙՈսկե աստղ՚ մեդալով (№ 3831, ԽՄՀ գրքույկ № 004251, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 6199, Շքանշանային գրքույկ № 572380): 1944թ. հոկտեմբերին 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը դուրս եկան Բալթիկ ծովի ափ և հակառակորդի ՙՀյուսիս՚ բանակային խմբավորման ավելի քան 30 դիվիզիա կտրեցին Արլ. Պրուսիայից: 1945թ. Արլ.-Պրուսական գործողության ընթացքում 1-ին Մերձբալթյան ռ-ճակատի զորքերը, ապա Զեմլանդյան օպերատիվ խմբերը Բ. ղեկավարությամբ (1945թ. փետրվարից) հաջողությամբ մասնակցեցին հակառակորդի Տիլզիտյան և Զեմլանդյան խմբավորումների ջախջախմանը, վերացրեցին մեմելյան պլացդարմը և տիրեցին ք. Մեմելին: 1945թ. ապրիլից 3-րդ Բելառուս. ռ-ճակատի հրամանատար: Բ. զորավարական տաղանդը դրսևորվում էր իրադրության խորը և համակողմանի վերլուծության, հակառակորդի թույլ կողմերի օգտագործման, սեփական զորքերի մարտական հնարավորությունների օբյեկտիվորեն հաշվի առնելու և խիզախ որոշումների ընդունման ունակությունով: Միշտ մանրազննին պլանավորում էր գործողությունները, հաշվի առնում իրականացման հնարավոր տարբերակները, մարտական գործողությունների ծավալման հավանական ընթացքը: 1945-54թթ. Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 1954-55թթ.ª ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչ, 1955-56թթ.ª ՊՆ փոխնախարար, 1956-58թթ. ԳՇ ռազմական ակադեմիայի պետ, 1958-68թթ. ՊՆ փոխնախարար-ԽՍՀՄ ԶՈւ թիկունքի պետ: 1968թ.-ից ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչների խմբում էր: ԽՍՀՄ ԶՈւ-ում ունեցած վաստակի, ՀՄՊ-ի տարիներին ցուցաբերած արիության և հերոսության համար և ծննդյան 80-ամյակի առթիվ Խորհրդային Միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1977թ. դեկտեմբերի 1-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 429496) և ՙՈսկե աստղ՚ երկրորդ մեդալով (№ 104): Մահացել է 21.09.1982թ.: Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակումª Կրեմլյան պատի մոտ: Գնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 2492, 29.11.35), գեներալ-մայոր (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 12.08.41), գեներալ-լեյտենանտ (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 27.12.41), գեներալ-գնդապետ (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 27.08.43), բանակի գեներալ (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 17.11.43), Խորհրդային Միության մարշալ (11.03.55): Պարգևատրվել է Լենինի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.11.45, № 59010; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 1.12.47, № 66029; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 2.12.57, № 348735; 4. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 1.12.67, № 399991; 5. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 1.12.72, № 400134), Հոկտեմբերյան հեղափոխության (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 22.02.68, № 6), Սուվորովի 1-ին աստիճանի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 27.08.43, № 109; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 19.04.45, № 269), Կուտուզովի 1-ին աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 9.04.43, № 38), Կարմիր դրոշի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.11.41, № 16982; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.44, № 8137; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 17.05.51, № 7151), ՙՀայրենիքին ԽՍՀՄ ԶՈՒ-ում ծառայության համար՚ 3-րդ աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 23) շքանշաններով, մեդալներով, ԽՍՀՄ Պետական զինանշանի ոսկե նկարով պատվավոր զենքով (22.02.1968), արտասահմանյան շքանշաններով և մեդալներով: Մոսկվայում այն տանը, որտեղ ապրել է, փակցված է հուշատախտակ: Երևանում նրա անունով են անվանակոչված պողոտա, դպրոց, մետրոյի կայարան, կանգնեցված է հուշարձան: [5][6]

Մարշալ Բաղրամյանի գրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալ Բաղրամյանը թողել է նաև բավական հետաքրքիր գրական ժառանգություն[7][8][9][10]։

Հովհաննես (Իվան) Իսակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Իսակով:

Հովհաննես (Իվան) Իսակով (1894-1967), Սովետական Միության նավատորմի ծովակալ է։ Սովետական Միության հերոս (մայիսի 7 1965), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։ Ծնվել է 1894թ. օգոստոսի 22-ին գ. Հաջիքենդ (Հս. Արցախ): 1913թ. ընդունվել է Պետերբուրգի պոլիտեխ­նիկ­ական ինստիտուտ, 1914թ. սեպտեմբերի 14-ին` Առանձին Գարդեմարինյան դասընթաց­ներ, որն ավարտելուց հետո 1917թ. մարտին միչմանի կոչումով ծառայել ՙԻզյասլավ՚ ակա­ն­ա­կրում: 1917թ. աշնանը ընտրվել է ավագ սպա: 1918թ. մասնակցել է Բալթիական նավ­ա­տորմի Սառցե արշավին, ապա ծառայել ՙՌիգա՚ քարշանավում, 1919թ. հուլիսից` ՙԿոբչիկ՚ պահականավի հրամանատարի օգնական, մասնակցել է անգլիացիներից Կրոնշտադտի պաշտպանությանը, 1920թ. մարտից` Կասպիական նավատորմի ՙԴեյատելնի՚ ականակրի հրամանատար, մարտնչել է սպիտակ գվարդիականների և անգլիացիների դեմ: 1920թ. հունիսից Բալթիական նավատորմի ՙՅակոր՚ քարշանավի հրամանատար, 1922թ. նոյեմբերից` շտաբային աշխատանքի, ապա ականակիրի հրամանատար Սև ծովում, 1926-1928թթ.` Սև ծովի ՌԾՈւ շտաբի պետի օգնական, օպերբաժնի պետ, շտաբի պետի տեղակալ: 1928թ. ավարտել է Ռազմածովային ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացներ: 1930-1936թթ. եղել է ԳՇ օպերվարչության բաժնի պետի օգնական, ռազմա-ծովային ակադեմիայի ավագ դասախոս, Բալթիական նավատորմի շտաբի պետ: 1933թ. գլխավորել է Բալթիկ ծովից Սպիտակ ծով Բելոմոր-Բալթյան ջրանցքով նավերի տեղափոխումը: 1937թ. հունվարից Բալթիական նավատորմի շտաբի պետ, օգոստոսից` հրամանատար (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 3088): 1938թ. հունվարից Ռազմածովային նավատորմի ժողկոմի տեղակալ, 1939թ. ապրիլից մինչև 1946թ. ապրիլ` 1-ին տեղակալ (միաժամանակ` 1938թ. հունիսից 1939թ. օգոստոս` Ռազմածովային ակադեմիայի պետ), 1941-1943թթ.` Գլխավոր ծովային շտաբի պետ: Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: ՀՄՊ-ի սկզբում Լենինգրադում համակարգել է Բալթիական նավատորմի, Լադոգայի և Չուդի նավատորմիղների մարտական գործողությունները: 1941թ. Շլիսելբուրգի մոտ կոնտուզիա է ստացել, կորցրել ձախ ականջի լսողությունը: 1941թ. հոկտեմբերին Սևծովյան նավատորմի և Անդրկովկասյան ռ-ճակատի հրամանատարության հետ նախապատրաստել է Կերչի թերակղզու դեսանտային գործողությունը: 1942թ. ապրիլից` Հս.-Կովկաս. ռ-ճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ և Ռազմխորհրդի անդամ, ղեկավարել է Սևաստոպոլի մատակարարումը: 1942թ. օգոստոսից` Անդրկովկասյան ռ-ճակատի հրամանատարի տեղակալ և Ռազմխորհրդի անդամ: Մասնակցել է Կովկասի պաշտպանության ղեկավարմանը: 1942թ. հոկտեմբերի 4-ին Գոյթխի շրջանում (Տուապսե) ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվել է, անդամահատել են ձախ ոտքը և մինչև 1945թ. բուժվել է: Սևծովյան նավատորմի լավագույն ականակիրը կոչվել է նրա անունով: 1946-47թթ. եղել է ԽՍՀՄ ՌԾՈւ գլխավոր շտաբի պետ, 1947-50թթ.` ԽՍՀՄ ՌԾՈւ գլխավոր հրամանատարի տեղակալ: 1950թ. մարտի 6-ին զորացրվել է: Մինչև 1956թ. փետրվար եղել է ԽՍՀՄ Ծովային նավատորմի փոխնախարար: 1956թ. փետրվարի 1-ին կրկին զորակոչվել է: Մինչև 1958թ. ապրիլ ԽՍՀՄ ՊՆ կենտրոնական աշխատակազմում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, 1958թ. ապրիլի 26-ից մինչև 1967թ.` ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ: Զորքերի հմուտ ղեկավարման, գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար, և ի նշանավորումն ՀՄՊ-ում հաղթանակի 20-ամյակի ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ, Խորհրդային Միության Նավատորմի ծովակալ Ի. Ս. Իսակովին ԽՍՀՄ ԳԽՆ 1965թ. մայիսի 7-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 342636) և ՙՈսկե աստղ՚ մեդալով (№ 10685, ԽՄՀ գրքույկ № 017986, Շքանշանային գրքույկ № 109454): Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը: Մեծ աշխատանք է կատարել ԽՍՀՄ ՌԾՈւ մարտական հզորության, օպերատիվ արվեստի զարգացման, ՀՄՊ փորձի ուսումնասիրման գործում: Հեղինակ է ավելի քան 60 գիտական աշխատանքների: ՙԾովային ատլաս՚-ի պատասխանատու խմբագիր (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 31.05.47): Նրա ղեկավարությամբ են պատրաստվել ՙԾովային ատլաս՚-ի 2 հատորները, ՙՆավատորմի պատմության ակնարկներ՚-ը: Ռազմածովային գիտությունների թեկնածու (16.12.40), ռազմածովային գիտությունների դոկտոր (1946), պրոֆեսոր (20.12.47), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1951), ՙՆավատորմի պատմության ակնարկներ՚-ի պատասխանատու խմբագիր, ԽՍՀՄ Աշխարհագրական ընկերության անդամ (3.04.47), ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (26.05.58), ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (27.03.67): 1-ին կարգի կապիտան (31.05.36), 2-րդ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 3314, 1.09.37) և 1-ին կարգի (Հր. ՌԾՈւ ԺԿ, № 32, 17.02.38) ֆլագման, ծովակալ (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 4.06.40), նավատորմի ծովակալ (Որոշում ԽՍՀՄ ԺԿԽ, 31.05.44): 1955թ. մարտի 9-ին շնորհվել է ՙԽորհրդային Միության Նավատորմի ծովակալ՚-ի կոչում` ստանալով ՙՄարշալի աստղ՚ տարբերանշան և ԽՍՀՄ ԳԽՆ հատուկ վկայական: Պարգևատրվել է Լենինի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 22.02.38, № 3592; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 13.12.42, № 10689; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.02.45, № 20017; 4. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.08.54, № 262722; 5. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.08.64, № 344505), Ուշակովի 1-ին աստիճանի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 22.07.44, № 6; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 28.06.45, № 16), Կարմիր դրոշի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.04.40, № 4278; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.44, № 11257; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.11.47, № 21103), Կարմիր աստղի (Որոշում ԽՍՀՄ ԿԳԿ, 23.02.34, № 237), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 22.02.43, № 2628) շքանշաններով, մեդալներով (այդ թվում` 1.05.44 ՙԿովկասի պաշտպանության համար՚), հարավսլավական ՙՊարտիզանական աստղ 1-ին աստիճանի՚ և ՙԺողովրդական ազատագրության՚ ու լեհական ՙԳրյունվալդի խաչ 1-ին կարգի՚ շքանշաններով: Բոլոր պարգևները ուղարկվել են ԽՍՀՄ ԳԽՆ: Իսակովի անունով է անվանակոչվել հականավակային մեծ նավը, փողոց Ստեփանակերտում, Մարտունիի և Մարտակերտի շրջանների (ԼՂՀ) տնտեսությունները, պողոտա (կանգնեցված է հուշարձան) և թիվ 71 դպրոցը Երևանում: Մոսկվայի Սմոլենսկյան 5/13 շենքում փակցված է հուշատախտակ: Նամակները երբեմն ստորագրել է ՙՀովհաննես Իսահակյան՚: Կնքվելիս եղել է Հովհաննես Տեր-Իսահակյան:[5]

Արմենակ Խանփերյանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Խանփերյանց:

Սերգեյ Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Խանփերյանց (1902– 1950) Սովետական Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944)։ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց (հունվարի 7 1902 Մեծ Թաղլար, Հադրութ, Արցախապրիլի 18 1950 Մոսկվա, Ռուսաստան) Սովետական Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944)։ Արմենակ Խանփերյանց) 1916 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում։ 1917 թվականի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918–20 թվականներին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը։ Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից։ Խանփերյանցը 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–1936 թվականներին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1936–1941 թվականներին ծառայել է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-1940 թվականներին՝ Բելառուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։ 1945 թվականի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն։ 1945 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թվականի ապրիլին, գնդակահարվել։ Արդարացվել է 1956 թվականի նոյեմբերին։ 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը։ 1980 թվականին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը։ ՀՀ պաշտպանության նախարարության ՌՕՈւ-ի ինստիտուտը 2005 թվականին անվանվել է Արմենակ Խանփերյանցի անվամբ, ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը։ Նրա անունով են կոչվել նաև փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում[11]։

Ռազմավարական (ճակատային) և օպերատիվ (բանակային) օղակի հայազգի զորապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերը թվարկված մարշալներից ու ծովակալից, էթնիկ հայերի թվում քիչ չեն եղել նաև ռազմավարական (ճակատային) և օպերատիվ (բանակային) օղակի զորապետերը:

Սերգեյ Գալաջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Galadjev Sargis.jpg
Գեներալ-լեյտենանտ Սերգեյ Թեոդորոսի Գալաջյան:

1) Սերգեյ Գալաջև: Ծնվել է 1902թ. ապրիլի 17-ին Ռուսաստանի Նոր Նախիջևան շրջանում (այժմ՝ Դոնի Ռոստովի կազմում): Վախճանվել է 1954թ. դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Մոսկվայում: 1920թ.-ից ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել քաղաքացիական պատերազմին, կռվել Վրանգելի և Մախնոյի դեմ: 1940թ. նշանակվել է 32-րդ դիվիզիայի ռազմաքաղաքական ղեկավար: 1941-1945թթ. Հայրենական պատերազմի մասնակից: Մասնակցել է Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, Բելառուսական ռազմական գործողությանը, Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի գրոհին: 1945թ. Գերմանիայում խորհրդային զորախմբի քաղվարչության պետ: 1946թ.-ից՝ ԽՍՀՄ զինված ուժերի ցամաքային զորքերի քաղվարչության պետ[12][13][14][15][16]։ Պարգևատրվել է՝[12][13][14][15][16]

  • 1942թ. դեկտեմբերի 8՝ գեներալ մայորի կոչում:
  • 1944թ. հուլիսի 28՝ գեներալ լեյտենանտի կոչում:
  • Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշան:
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան:

ԽՍՀՄ մեդալներ՝

  • Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար»:
  • Մեդալ «Ստալնիգրադի պաշտպանության համար»:
  • Մեդալ «1941-1945թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի հանդեպ տարած հաղթանակի համար»:
  • Մեդալ «Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի XX տարի»:
  • Մեդալ «Սովետական բանակի և նավատորմի 30 տարի»:

Ստեփան Գինոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

2) Ստեփան Գինոսյան (Կինոսյան) (1900–1965), սովետական բանակի գեներալ լեյտենանտ (1945 թվականից)։ ԽՍՀՄ անդամ 1922 թվականից։ Ավարտել է Համառուսաստանյան Կենտգործկոմի անվան (1925, Մոսկվա) և Անդրկովկասյան միացյալ ռազմական դպրոցները (1929, Թիֆլիս), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական, ակադեմիան (1936)։ Մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը (1939), Սովետա-ֆինական (1939—1940) պատերազմին, Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին, որպես 33-րդ, այնուհետև 49-րդ բանակի շտաբի պետ՝ Մոսկվայի ճակատամարտին, Սմոլենսկի ազատագրմանը, Բելառուսական, Արևելապրուսական և Վիսլա-Օդերյան օպերացիաներին։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 5, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին և 2-րդ, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, լեհական երեք շքանշաններով։ Հետպատերազմյան տարիներին եղել է ռազմական, օկրուգի շտաբի պետ։ 1950 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան, ապա պաշտոնավարել նույն ակադեմիայում որպես օպերատիվ արվեստի ամբիոնի դասախոս։

Միքայել Պարսեղով[խմբագրել | խմբագրել կոդը]

3) Միքայել Պարսեղով կամ Բարսեղյան (1899-1964)։ 1930 թ.-ից եղել է հրետանային դիվիզիոնի (Մերձվոլգյան զինվորական օկրուգ) հրամանատար, ապա 57-րդ Հրաձգային դիվիզիայի (Անդրբայկալ. զինվորական օկրուգ) հրետանու պետ։Եղել է 69-րդ Ծանր հրետանային գնդի (19-րդ Հրաձգային կորպուս) հրամանատար։ Հատկապես աչքի է ընկել գ. Լիպոլոյի մոտ և Տրոնգսունդյան ուղղության մարտերում, ցուցաբերել կազմակերպչական ընդունակություն։ 1940թ. մարտի սկզբին հզոր և շարունակական հրետանային պատրաստությունից հետո պաշտպանական «Մաններհեյմի գիծը» ճեղքվեց և 7-րդ Բանակն անցավ վճռական հարձակման։ Ֆինների դեմ մղած կռիվներում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, հրետանու հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար 7-րդ Բանակի (Հս.-Արմ. ռ-ճակատ) հրամանատար կոմդիվ Մ. Ա. Պարսեղովին ԽՍՀՄ ԳԽՆ 1940 թ. մարտի 21-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 5201) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 243, ԽՄՀ գրքույկ № 253, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 369, Շքանշանային գրքույկ № 41127)։ 1954 թ. Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանու պետ, 1961 թ.-ից Մ. Կալինինի անվան հրետանու ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետ (Հր. ԽՍՀՄ ՊՆ, № 331, 8.08.61)։ Կոմբրիգ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 01378, 16.08.38), կոմդիվ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 04591, 5.11.39), կոմկոր (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 01166, 21.03.40), հրետանու գեներալ-լեյտենանտ (4.06.40), գեներալ-գնդապետ (18.02.58)։ Ծնվել է 1899թ. հունիսի 15-ին գ. Կոլխոզաշեն (Մարտունիի շրջ., ԼՂՀ): 12 տարեկանում որբացել է և աշխատանքի մեկնել Միջին Ասիա: 1916-1917թթ. հրանոթի հրամանատար է ծառայել Կովկասյան ռազմածակատում: Զորակոչվել է կարմիր բանակ 1918թ. նոյեմբերի 5-ին: 1918-1920թթ. Միջին Ասիայում քաղաքացիական պատերազմին որպես հրետանային գումարտակի հրամանատար: 1922թ. ավարտել է հրետանային դպրոց (Տաշքենդ): 1930թ.-ից եղել է հրետանային դիվիզիոնի (Մերձվոլգյան զինվորական օկրուգ) հրամանատար, ապա 57-րդ Հրաձգային դիվիզիայի (Անդրբայկալ. զինվորական օկրուգ) հրետանու պետ: 1936թ. ավարտել է Մ. Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան: Եղել է 69-րդ Ծանր հրետանային գնդի (19-րդ Հրաձգային կորպուս) հրամանատար: Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ եղել է 7-րդ Բանակի հրետանու պետ: Հատկապես աչքի է ընկել գ. Լիպոլոյի մոտ և Տրոնգսունդյան ուղղության մարտերում, ցուցաբերել կազմակերպչական ընդունակություն: 1940թ. մարտի սկզբին հզոր և շարունակական հրետանային պատրաստությունից հետո պաշտպանական ՙՄաններհեյմի գիծը՚ ճեղքվեց և 7-րդ Բանակն անցավ վճռական հարձակման: Ֆինների դեմ մղած կռիվներում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, հրետանու հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար 7-րդ Բանակի (Հս.-Արմ. ռ-ճակատ) հրամանատար կոմդիվ Մ. Ա. Պարսեղովին ԽՍՀՄ ԳԽՆ 1940թ. մարտի 21-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 5201) և ՙՈսկե աստղ՚ մեդալով (№ 243, ԽՄՀ գրքույկ № 253, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 369, Շքանշանային գրքույկ № 41127): ԽՄՀ կոչում ստացան նրա միավորման ավելի քան 20 մարտիկ ու հրամանատար: ՀՄՊ նախօրեին եղել է կարմիր բանակի հրետանու գեներալ-տեսուչ, ապա` Կիևի ռազմական օկրուգի հրետանու պետ, ապա մինչև 1942թ. մարտ Հվ. Արմ. ռ-ճակատի, Հվ.-Արմ. ուղղության հրետանու պետ, մինչև 1942թ. հուլիս` 40-րդ Բանակի հրամանատար: Պաշտպանական մարտեր է մղել Կուրսկի և Վորոնեժի համար: 1942թ. հուլիսից Հեռավոր-Արլ. ռ-ճակատի հրետանու պետ: Մեծ ներդրում ունի միլիտարիստական Ճապոնիայի ջախջախման գործում: 1945թ. 2-րդ Հեռավոր-Արլ. ռ-ճակատի հրետանու պետ: Ղեկավարել է Մանջուրիայում ճապոնացիների խորը էշելոնացված դիրքերի ոչնչացումը, Խարբինի և չինական այլ քաղաքների, Սախալինի հվ. մասի և Կուրիլյան կղզիների ազատագրումը: ՀՄՊ-ից հետո եղել է Հեռավոր-Արլ. զինվորական օկրուգի հրետանու պետ: 1948թ. ավարտել է Կ. Վորոշիլովի անվ. ԳՇ ռազմական ակադեմիան: 1954թ.-ց Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանու պետ, 1961թ.-ից Մ. Կալինինի անվ. հրետանու ռազմական ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետ (Հր. ԽՍՀՄ ՊՆ, № 331, 8.08.61): Կոմբրիգ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 01378, 16.08.38), կոմդիվ (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 04591, 5.11.39), կոմկոր (Հր. ԽՍՀՄ ՊԺԿ, № 01166, 21.03.40), հրետանու գեներալ-լեյտենանտ (4.06.40), գեներալ-գնդապետ (18.02.58): Մահացել է 1964թ. ապրիլի 26-ին Սանկտ-Պետերբուրգում: Թաղված է Բոգոսլավյան գերեզմանատանը: Պարգևատրվել է Լենինի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.01.40, № 5260; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 21.02.45, № 21122), Սուվորովի 2-րդ աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 8.09.45, № 2651), Կարմիր դրոշի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 22.02.38, № 1675; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 27.12.41, № 698; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 20.06.49, № 317668) շքանշաններով, մեդալներով: 1965թ. բոլոր պարգևները հանձնվել են Հրետանու, ինժեներական զորքերի և կապի կենտրոնական թանգարան: Հայրենի գյուղում հուշարձան է կանգնեցվել, գործում է տուն-թանգարան:[5]

Հայկ Թումանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

4) Հայկ Թումանյան (1901- 1971), սովետական բանակի քաղաշխատող, գեներալ-լեյտենանտ (1945)։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ Վրաստանում հեղափոխական գործունեության համար 1919 թվականին ձերբակալվել էր։ 1924 թվականին ավարտել էր Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելյան ֆակուլտետը։ 1930-1933 թվականներին աշխատել էր Չինաստանում, 1937 թվականին՝ Իսպանիայում։ Եղել էր Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայի զինկոմ։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբին Բելառուսիայում կազմակերպել էր առաջին պարտիզանական ջոկատները, գլխավորել 4-րդ Լենինգրադյան պարտիզանական գունդը։ 1942-1946 թվականներին աշխատել էր որպես կորպուսի ռազմական կոմիսար, բանակի ռազմական, խորհրդի անդամ։ Մասնակցել էր Ելեցի և Վորոնեժի մարտերին, Ստալինգրադյան ճակատամարտին, Կորսուն-Շևչենկովսկիի օպերացիային, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ետպատերազմյան տարիներին եղել էր սովետական բանակի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայի քաղբաժնի պետ, աշխատել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության Կենտրոնական ապարատում։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Բենիամին Գալստյան[խմբագրել | խմբագրել կոդը]

5) Բենիամին Գալստյան (1902-1942)։ 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի սկզբում զբաղեցնում էր Հյուսիս–Արևմտյան և Լենինգրադի ռազմաճակատների 70–րդ և 125–րդ հրաձգային դիվիզիաների ռազմական կոմիսարի պաշտոնը (1941-1942), մեկ տարի հետո նշանակվում է 42–րդ համազորային բանակի ռազմական խորհրդի անդամ, որի շարքերում զոհվում է 1942 թ.–ին Պուլկովյան բարձրունքներում։

Հայկ Մարտիրոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

7) Հայկ Մարտիրոսյան (1903-1995)։ Մինչև 1941 թվականի հոկտեմբերը ծառայել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, որպես դիվիզիայի օպերատիվ բաժնի, շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի նոյեմբերից 239-րդ հրաձգային դիվիզիան Մարտիրոսյանի հրամանատարությամբ մասնակցել է Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի, Սմոլենսկի պաշտպանական, ապա հարձակողական (ազատագրել են մոտ 200 բնակավայր), 1942 թվականի հուլիս-հոկտեմբերին Ռժևի հարձակողական մարտերին և ազատագրել ավելի քան 60 բնակավայր։ 1944 թվականին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո նշանակվել է 43-րդ բանակի հրամանատարի տեղակալ, որոշ ժամանակ եղել է այդ բանակի 90-րդ հրաձգային կորպուսի հրամանատար։ Այնուհետև մասնակցել է Խորհրդային Մերձբալթիկայի, Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի ազատագրման մարտերին և թշնամու Դանցիգ-Գդինյա խմբավորման ջախջախմանը։

Գևորգ Տեր-Գասպարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

8) Գևորգ Տեր-Գասպարյան (1903-1949)։ 1920 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ, մինչև 1935 թվականը ծառայել Կ․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայում։ Հաջորդաբար եղել է դասակի, վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի պետի օգնական։ 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի սկզբին, որպես Հարավ-Արևմուտք ռազմաճակատի 21-րդ բանակի 227-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը։ 1942 թվականի օգոստոսին նշանակվել է 21-րդ բանակի հրամանատարի տեղակալ՝ շարային գծով, այնուհետև՝ 60-րդ բանակի շտաբի պետ։ Հրամանատար՝ գեներալ Ի․ Չեռնյախովսկու և Տեր-Գասպարյանի հմուտ մարտավարությամբ գործող 60-րդ բանակի զորքերը 1943 թվականի աշնանը գետանցել են Դեսնան, Դնեպրը, մասնակցել Կիևի ազատագրմանը։ Տեր-Գասպարյանը եղել է նաև Բելառուսիան և Մերձբալթիկան ազատագրողների շարքերում։ 1945 թվականի հուլիսին նշանակվել է Կիևի ռազմական շրջանի շտաբի պետ և զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտի կոչում ստանալուց հետո՝ սովորել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի Կ․ Վորոշիլովի անվան ակադեմիայում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2, Սուվորովի I և II աստիճանի, Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշաններով։

Սերգեյ Կազբինցև[խմբագրել | խմբագրել կոդը]

9) Սերգեյ Կազբինցև (1903-1971), ազգությամբ հայ գեներալ-մայոր (1942)։ Եղել է ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Ավարտել է Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանի ռազմաքաղաքական դպրոցը (1926), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն քաղաքական կազմի վերապատրաստման դասընթացը (1941)։ 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի 19-րդ բանակի շտաբի զինվորական կոմիսար, 1941 թվականի օգոստոսից՝ Արևմտյան ռազմաճակատի զինվորական կոմիսար, ապա՝ շտաբի պետի տեղակալ։ 1944 թվականին նշանակվել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, ապա՝ քաղվարչության պետ։ Մասնակցել է Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արևելապրուսական գործողությանը։ Հետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, եղել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քաղբաժնի պետ, Գլխավոր շտաբի ռազմագիտական վարչության պետի քաղաքական գծով տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 և այլ շքանշաններով։

Նիկոլայ Հովհաննիսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

10) Նիկոլայ Հովհաննիսյան (1899-1945։ 1920 թվականի դեկտեմբերից ծառայել է Կարմիր բանակում։ Ավարտել է Մոսկվայի հրետանային դպրոցը և աշխատել դասակի՝ մարտկոցի հրամանատար, ապա՝ դիվիզիայի հրամանատարի օգնական։ 1936 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան և աշխատանքի անցել 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, դիվիզիայի շտաբի պետ և ժամանակավոր հրամանատար։ Հովհաննիսյանը, որպես դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, սովետա-ֆիննական պատերազմին 1939-1940 թթ ։ 1940-1941 թվականներին սովորել է Մոսկվայի Գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտելուց հետո նշանակվել է Պոդոլսկ քաղաքի հրետանային ուսումնարանի պետ։ 1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Փետրվարի 20, 1944 թվականին գնդապետ Հովհաննիսյանը նշանակվել է 3-րղ գվարդիական տանկային բանակի հրետանու հրամանատար, մասնակցել Կուրսկի ճակատամարտին, Դեսնայի, Դնեպրի ու Պրիպյատի գետանցմանը, Լվով, Պերեմիշլ, Ցարոսլավլ քաղաքների ազատագրմանը, Վերին Սիլեզիայի մարտերին, որտեղ և ընկել է հերոսի մահով։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի 1-ին, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի 4, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։

Գևորգ Չալխանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

11) Գևորգ Չալխանյան (1897-1963)։ Հայրենական պատերազմի առաջին օրերին մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, ապա՝ նշանակվել ամբիոնի պետ (1941 թվական) կարմիր բանակի ՀՕՊ-ի բարձրագույն դպրոցում (Մոսկվա), 1943 թվականից՝ անդրկովկասյան ռազմաճակատի հակաօդային պաշտպանության պետ։ 1945 թվականին մասնակցել է միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ 1946-1958 թվականներին՝ Լ․ Ա․ Գովորովի անվան հրետանու ռադիոտեխնիկական ակադեմիայում ամբիոնի պետ։ 1958 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի I և Կուտուզովի II աստիճանի շքանշաններով։

Բորիս Սուպյան[խմբագրել | խմբագրել կոդը]

12) Բորիս Սուպյան (1904-1967), տանկային զորքերի գեներալ-մայոր։ 1930-1932 թվականներին ուսանել է Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում, ավարտել զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիային կից դասընթացները (1946 թվական)։ 1932 թվականից ծառայել է Լենինգրադի ռազմական օկրուգում։ 1939–1940 թվականներին, որպես 11-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատար, մասնակցել է սպիտակ ֆինների դեմ կռիվներին։ 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի սկզբից, որպես 43-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ, մասնակցել է Բերդիչև, Նովոգրադ–Վոլինսկի, Կորոստեն քաղաքների մոտ պաշտպանական մարտերին, 1942 թվականի գարնանը 10-րդ տանկային բրիգադի հրամանատար նշանակվելուց հետո՝ Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թվականի հուլիսից, որպես Տափաստանային 53-րդ բանակի զրահատանկային և մեքենայացված զորամասերի հրամանատար՝ Բելգորոդ-Խարկով հարձակողական մարտերին, թշնամու Կորսուն-Շևչենկովսկիի, Ցասսի-Քիշնևի խմբավորումների վերացմանը, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը, զրահատանկային միավորման հրամանատարի պաշտոնով՝ միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ Պատերազմից հետո եղել է Կազանի անասնաբուժական ինստիտուտի ռազմական ամբիոնի վարիչ։ 1956 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3, Կուտուզովի 2-րդ աստիճանի 2, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Օպերատիվ-մարտավարական օղակի հայ գեներալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ–ի հայերը մեծ դերակատարություն են ունեցել նաև Կարմիր բանակի օպերատիվ–մարտավարական զորամիավորումների, մասնավորապես` բանակային կորպուսների և դիվիզիաների ղեկավարման գործում։

Բագրատ Առուշանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

1) Բագրատ Առուշանյան (1903-1994)։ Գեներալ-լեյտենանտ (1945): Հայրենական պատերազմում (1941-1945) եղել է բանակի շտաբի պետ, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատար: Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը (1926), Մոսկվայի Մ. Վ. Ֆրունզեի (1936) և ԳՇ (1948) ռազմական ակադեմիաները: 1926-1932 թվականներին ծառայել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1939-1940 թվականներին մասնակցել խորհրդային-ֆիննական պատերազմին: Հայրենական պատերազմում (1941-1945) եղել է բանակի շտաբի պետ, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, կորպուսի հրամանատար: Մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը, Դոնի Ռոստովի և մի շարք այլ քաղաքների, Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արևելյան Պրուսիայի մարտերին: Հետպատերազմյան տարիներին դասախոսել է ԳՇ ռազմական ակադեմիայում:

Սարգիս Մարտիրոսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

2) Սարգիս Մարտիրոսյան (1900-1984)։ Հայրենական պատերազմի սկզբին Հարավային ռազմաճակատում Մարտիրոսյանը 227-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետն էր, Մոսկվայի համար մղված մարտերում՝ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը։ Նրա հրամանատարությամբ դիվիզիան մարտնչել է Վորոնեժի ռազմաճակատում։ 1943 թվականին Մարտիրոսյանը նշանակվել է կորպուսի հրամանատար՝ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի կազմում (կորպուսը մասնակցել է Կորսուն-Շևչենկովսկի խմբավորման ոչնչացման մարտերին, Յասսի-Քիշնևյան օպերացիային, Լեհաստանի, Ռումինիայի ազատագրմանը, Վիսլա-Օդերյան, Բեռլինյան օպերացիաներին և Չեխոսլովակիայի ազատագրմանը)։ Կորպուսի կազմում մի քանի ամիս մարտական գործողություններին մասնակցել է ԽՍՀՄ-ում կազմակերպված չեխոսլովակյան առաջին բրիգադը՝ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ։ Հերոսի կոչման է արժանացել ֆաշիստների դեմ մղած պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և ցուցաբերած խիզախության համար։ Մարտիրոսյանը եղել է նոր ազատագրված Կիև քաղաքի կայազորի առաջին պետը։ 1947 թվականին նշանակվել է հրաձգային զորամասի հրամանատար Մերձկարպատյան ռազմական օկրուգում։ 1950 թվականին փոխադրվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, որպես զորամասի հրամանատարի տեղակալ։ 1953 թվականին զորացրվել և բնակվել է Երևանում։

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

3) Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան (1906-1977)։ 1941-1942թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին Մոսկվայում։ Ծնվել է 1906թ. փետրվարի 18-ին գ. Չարդախլու (Հս. Արցախ): 1925թ. ընդունվել է Ալ. Մյասնիկյանի անվան Հայկական միացյալ հրամանատարական դպրոց (Երևան), ապա 1929թ. ավարտել է Անդրկովկասյան հետևակային դպրոցը (Թբիլիսի): Ծառայել է Անդրկովկաս. ռազմական օկրուգում: Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար, գնդի շտաբի պետի օգնական և ՀՕՊ կետի շտաբի բաժնի պետ (Բաքու): 1938թ. հոկտեմբերից Լենինգրադյան ռազմական օկրուգում գնդացր­ա­յին գնդի հրամանատարի օգնական: Մասնակցել է 1939-1940թթ. խորհրդա-ֆիննական պատերազմին որպես գումարտակի հրամանատար: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Սկսել է Սմոլենսկյան ուղղությունում որպես 395-րդ հրաձգային գնդի հրամանատար (127-րդ Հրաձգային դիվիզիա, 19-րդ Բանակ, Արմ. ռազմաճակատ): 1941-1942թթ. մասնակցել է Արմ. (Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա), ապա Բրյանսկի և Հվ. ռազմաճակատների գործողություններին: Մոսկվայի ճակատամարտում եղել է հրաձգային գնդի հրամանատար: 1942թ. օգոստոսին Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացն ավարտելուց հետո նշանակվել է 20-րդ Մեքենայացված բրիգադի (1-ին Տանկային բանակ) հրամանատար: Մասնակցել է Կուրսկի ճակատամարտին: Հատկապես աչքի է ընկել Պրոսկուրովսկ-Չերնովիցկյան գործողության ժամանակ: 1944թ. մարտի 22-24-ին մասնակցել է Աջափնյա Ուկրաինայի Տրեմբովլյա, Կոպիչինցի, Չերտկով և Զալեշչիկի քաղաքների ազատագրմանը: Ի. Ստալինի հրամանով Բաբաջանյանի բրիգադին շնորհվել է ՙԶալեշչիցկյան՚ անվանում, զորքերին հայտարարվել է շնորհակալություն, Մոսկվայում 1944թ. մարտի 24-ին 20-ական հրանոթային զարկերով 224 հրանոթներից հրավառություն է տրվել: Զորամասերի մարտական գործողությունների հմուտ ղեկավարման, առաջինների թվում Դնեստրի հաջող գետանցման, անձնական արիության և հերոսության համար 20-րդ գվ. մեքենայացված բրիգադի (1-ին Տանկային բանակ, 1-ին Ուկր. ռազմաճակատ) հրամանատար գվ. գնդապետ Հ. Խ. Բաբաջանյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 13579) և ՙՈսկե աստղ՚ մեդալով (№ 2077, ԽՄՀ գրքույկ № 3196, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 5391, Շքանշանային գրքույկ № 122216): 1944թ. օգոստոսից 11-րդ գվ. Տանկային կորպուսի (1-ին Տանկային բանակ) հրամանատար, մասնակցել է Լվով-Սանդոմիրյան, Վիսլա-Օդերյան, Արևելա-Պոմերանյան և Բեռ­լին­յան գործողություններին, ազատագրելով Լովիչ, Լենչիցա, Գնեզեն, Պոզնան, Շիֆելբայն, Պուտցիգ, Կոլբերգ, Գդինյա, Կեպենիկ, որոնց նշվել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններով, իսկ Մոսկվան ողջունել է հրետանային համազարկերով: 1948թ. ավարտել է ԳՇ ռազմական ակադեմիան: ԽՍՀՄ ԶՈւ-ում զբաղեցրել է բարձր պաշտոններª 1949-50թթ. բանակի շտաբի պետ, ապա` հրամանատար, 19501959թթ.ª Մերձ­կարպատյան ռազմական օկրուգի զորքերի 1-ին փոխհրամանատար, 1959-1967թթ.ª Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1967-1969թթ.ª զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիայի պետ: 1969թ. մայիսից Խորհրդային բանակի տանկային զորքերի պետ: Տանկային զորքերի գեներալ-մայոր (11.07.45), գեներալ-լեյտենանտ (3.08.53), գեներալ-գնդապետ (28.12.56), զրահատանկային զորքերի մարշալ (28.10.67), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (29.04.75): Մահացել է 1.11.1977թ. Մոսկվայում: Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը, որտեղ տեղադրված է հուշարձան: Պարգևատրվել է Լենինի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.11.50, № 121200; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 17.02.66, № 340184; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.09.76, № 346589), Հոկտեմբերյան հեղափոխության (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 4.05.72, № 7648), Սուվորովի 1-ին աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 29.05.45, № 359), Սուվորովի 2-րդ աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.04.45, № 1883), Կուտուզովի 1-ին աստիճանի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 18.12.56, № 872), Կարմիր դրոշի (1. Հր. Հվ.-Արմ. ռ-ճակատ, № 30, 17.02.42, № 19413; 2. Հր. Արլ. ռ-ճակատ, № 090, 13.06.43, № 2799; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 6.11.45, № 272563; 4. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.12.56, № 2283), Կարմիր աստղի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 27.06.43, № 213856, 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.44, № 864152), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (Հր. 1-ին Ուկր. ռազմաճակատ, № 07, 3.01.44, № 22393), շքա­նշաններով, մեդալներով, ինչպես նաև արտասահմանյան շքա­նշան­ներով և մեդալներով: Նրա անունով է կոչվել հրապարակ Մոսկվայում: Գ. Մալինովսկու անվան զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիայի շենքին փակցված է հուշատախտակ: Բաբաջանյանի անունով է անվանակոչվել փողոց և դպրոց Երևանում, որտեղ դրված է կիսանդրին: 2001թ. ստեղծվել է ՙՄարշալ Բաբաջանյանի հիշատակի ընկերությունը՚: 1970թ. նկարահանվել է ՙՀանդիպում մարշալի հետ՚ վավերագրական կինոնկարը Երևան այցի մասին:[5]

Կարապետ Վարդանի Հախնազարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

4) Կարապետ Վարդանի Հախնազարյան (1894-1980) ։ Ավարտել է բարձրագույն սպայական հրետանային դպրոցը (1930), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1941)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1917), Հայաստանում 1921 թվականի քաղաքացիական կռիվներին։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ եղել է Բրյանսկի ռազմաճակատի 8-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (1941-1943), 1-ին մերձբալթյան ռազմաճակատի 43-րդ բանակի հրետանու հրամանատարի տեղակալ (1943), ապա՝ նույն բանակի 1-ին հրաձգային կորպուսի հրետանու հրամանատար (1944 թվականի հուլիս - 1945 թվականի մայիս)։ Հետպատերազմյան տարիներին (մինչև զորացրվելը՝ 1953 թվականը) վարել է հրամանատարական պաշտոններ։

Քրիստափոր Ալավերդյան[խմբագրել | խմբագրել կոդը]

5) Քրիստափոր Ալավերդյան (1895-1942)։ 1941–1945 թվականների Հայրենական մեծ պատերազմն Ալավերդյանը դիմավորեց սահմանագլխին, որպես 113-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար։ Ծանր մարտերից հետո դիվիզիան նահանջեց, իսկ վիրավոր Ալավերդյանը ընկավ թշնամու ձեռքը։ Համելբուրգի համակենտրոնացման ճամբարում գեներալ–մայոր Ի. Ս. Նիկիտինի հետ Ա. ստեղծել և գլխավորել է հակաֆաշիստական այն կազմակերպությունը, որը հետագայում ղեկավարեց գեներալ–լեյտենանտ Մ. Դ. Կարբիշևը։ Ալավերդյանին հիտլերականները տանջամահ արեցին Նյուրնբերգի բանտում, 1942 թվականի ապրիլին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և մարտական Կարմիր դրոշի (2) շքանշաններով։

Հմայակ Բաբայան[խմբագրել | խմբագրել կոդը]

6) Հմայակ Բաբայան (1901-1945)։ 1924 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական և 1926 թվականին` Կիևի հրամանատարական դպրոցները, 1944 թվականին` ռազմական ակադեմիաների կատարելագործման դասընթացները։ Ծառայել է 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1938 թվականից՝ Մինսկի զինվորական օկրուգում։ Հայրենական պատերազմի (1941-1945) սկզբին նրա գունդը ծանր մարտեր է մղել Բելոստոկ, Վոլկովիսկ, Բարանովիչի և Ելեց քաղաքների շրջանում։ 1942 թվականի ապրիլ-մայիսին Բաբայանը Կերչում ղեկավարել է (հրամանատար Ս. Զաքյանի զոհվելուց հետո) 390-րդ հայկական դիվիզիայի մարտական գործողությունները։ 1945 թվականին 1-ին բելառուսական ռազմաճակատում, որպես բրիգադի հրամանատար, մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, ապա՝ Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է Լինդենբերգի մոտ մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար։

Բորիս Վլադիմիրով[խմբագրել | խմբագրել կոդը]

7) Բորիս Վլադիմիրով (1905-1978)։ 1943թ. ապրիլից 311-րդ Հրաձգային դիվիզիայի հրամանատար Վլադիմիրովը մասնակցել է Լենինգրադ-Նովգորոդյան հարձակողական գործողությանը: 1944-1945թթ. աչքի է ընկել Բելառուսական, Վարշավա-Պոզնանյան, Վիսլա-Օդերյան և Բեռլինյան հարձակողական գործողությունների ժամանակ: Հատկապես աչքի է ընկել 1945թ. հունվարին Վիսլա-Օդերյան գործողության ընթացքում: 1945թ. հունվարի 14-15-ին հաջողությամբ ճեղքել է հակառակորդի խորը էշելոնացված պաշտպանությունը Վիսլայի շրջանում: 1945թ. հունվարի 16-28-ին նրա դիվիզիան մարտերով անցել է մոտ 400 կմ, չնչին կորուստներով, առաջինների թվում մտնելով Գերմանիայի տարածք և ջախջախել Շնայդեմյուլի (Պիլա, Լեհաստան) կայազորը, գրավելով 30 էշելոն զինտեխնիկա և սննդամթերք: Կոնարի գյուղի (ք. Վարկայից հս., Լեհաստան) շրջանում Վիսլայի հաջող գետանցման և հակառակորդի կայազորի ջախջախման համար 311-րդ Հրաձգային դիվիզիայի (61-րդ Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) հրամանատար գեներալ-մայոր Բ. Ա. Վլադիմիրովին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. ապրիլի 6-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենին ի շքանշանով (№ 34683) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5699, ԽՄՀ գրքույկ № 4382, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 9352, Շքանշանային գրքույկ № 208926):

Իսահակ Գասպարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

8) Իսահակ Գասպարյան (1902–1962)։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ եղել է հրաձգային դիվիզիայի շտաբի պետ, դիվիզիայի հրամանատարի տեղակալ, դիվիզիայի հրամանատար: Մասնակցել է թշնամու Վոլխովյան խմբավորման ջախջախմանը (Լենինգրադի ճակատամարտում), Մալոյարոսլավեցի, Կալուգայի ազատագրմանը, Արլ. Պրուսիայում, Լեհաստանում մղված մարտերին, Բեռլինի ռազմագործողությանը: Մինչև 1954թվականը ծառայել է Կիևի ռազմական օկրուգում:

Գրիգոր Գրիգորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

9) Գրիգոր Գրիգորյան (1899-1970)։ 1917 թվականի եղել է Կարմիր գվարդիայի շարքերում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է Առաջին հեծյալ բանակում, մասնակցել Դենիկինի, Վրանգելի, պանական Լեհաստանի դեմ կռիվներին։ Հետագայում Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում եղել է առանձին հեծյալ էսկադրոնի հրամանատար։ 1928 թվականին ավարտել է Կիևի ռազմական, 1931 թվականին՝ Նովոչերկասկի բարձրագույն հեծելազորային դպրոցները, 1942 թվականին Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնակցել է Ուկրաինայի, Բելառուսիայի, ապա՝ Լեհաստանի ազատագրմանը։ Եղել է դիվիզիայի հրամանատար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 4, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Տիմոֆեյ Դեդեօղլու[խմբագրել | խմբագրել կոդը]

10) Տիմոֆեյ Դեդեօղլու (1898-1989)։ 1922 թվականին ավարտել է Կարմիր հրամանատարների դպրոցը (Խարկով), 1940 թվականին՝ Նովոչերկասկի բարձրագույն հեծելազորային, 1942 թվականին՝ Կ․ Վորոշիլովի անվան բարձրագույն ռազմական ակադեմիայի (Ուֆա) դասընթացները։ 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին կռվել է Դենիկինի, Վրանգելի, սպիտակ լեհերի դեմ։ Ծառայել է Ի․ Ցակիրի 45-րդ դիվիզիայում, ապա՝ Գ․ Կոտովսկու բրիգադում։ 1939 թվականին մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Բելառուսիայի, 1940 թվականին՝ Բեսարաբիայի ազատագրմանը։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մարտնչել է Հարավ-Արևմտյան, Կենտրոնական, Հարավային և Առաջին բելառուսական ռազմաճակատներում։ Եղել է հեծյալ դիվիզիայի հրամանատար, հեծյալ կորպուսի հրամանատարի տեղակալ։

Անդրանիկ Ղազարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

11) Անդրանիկ Ղազարյան (1904-1992)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը, ապա հրաձգային բրիգադը, իսկ 1942 թվականի դեկտեմբերից՝ հրաձգային դիվիզիան 1942— 1943 թվականներին մասնակցել են բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը և աչքի ընկել Կուրսկի աղեղում, ինչպես նաև Դեսնա և Դնեպր գետերի անցման ժամանակ մղված մարտերում։ Դնեպրի գետանցման և նրա արևմտյան ափին ամուր հենակետ ստեղծելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղազարյանին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ 1945 թվականի մարտին Ղազարյանի գլխավորած 215-րդ դիվիզիան Բելառուսական 3-րդ ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) կենտրոնացված ֆաշիստական զորքերի ոչնչացմանը։ 1945 թվականի օգոստոսին Ղազարյանը մասնակցել է Մանջուրիայի ազատագրմանը և նշանակվել սովետական հրամանատարության ներկայացուցիչ Հարավային Մանջուրիայում։ Ծնվել է 1904թ. մայիսի 14-ին ք. Շուշի (ԼՂՀ): Զորակոչվել է ԶՈւ 1920թ. դեկտեմբերին: 1924թ. ավարտել է Ալ. Մյասնիկյանի անվ. Միացյալ հայկական ռազմական դպրոց (Երևան), 1927թ.` հետևակային դպրոց (Թբիլիսի), 1939թ.` Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի 2 կուրս: Աշխատել է ԵՊՀ ռազմական ամբիոնի պետ: Կրկին զորակոչվել է ԶՈւ 1939թ.: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: 1941թ. սեպտեմբերի 29-ին ծանր վիրավորվել է: 1942թ. հոկտեմբերի 14-ից գնդապետ Ղ. 74-րդ Հրաձգային դիվիզիայի (13-րդ Բանակ, Բրյանսկի ռազմաճակատ) հրամանատար: Ակտիվ դեր է խաղացել 1943թ. փետրվարի 23-ին ք. Մալոարխանգելսկի (Օրյոլի մարզ, ՌԴ) ազատագրման մարտերում, ոչնչացրել ավելի քան 30 տանկ: 74-րդ դիվիզիան 1943թ. սեպտեմբերի 23-ին գ. Կոմարինի (Բրագինսկի շրջ., Գոմելի մարզ, Բելառուս) մոտ առաջինների թվում գետանցել է Դնեպրը և գրավել հենակետ աջ ափին: 1943թ. հոկտեմբերի 6-ին կոնտուզիա ստացավ: Դիվիզիայի հմուտ ղեկավարման, Դնեպրի գետանցման կազմակերպման և աջ ափին պլացդարմի ամրապնդման ու ընդլայնման համար 74-րդ Հրաձգային դիվիզիայի (13-րդ Բանակ, Կենտրոն. ռազմաճակատ) հրամանատար գեներալ-մայոր Ա. Ա. Ղազարյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1943թ. հոկտեմբերի 16-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 15256) և ՙՈսկե աստղ՚ մեդալով (№ 1128, ԽՄՀ գրքույկ № 1284, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 1907, Շքանշանային գրքույկ № 211535): 74-րդ Հրաձգային դիվիզիան ակտիվորեն մասնակցել է Կիևի ազատագրմանը: Ղ. 213-րդ Հրաձգային դիվիզիան (72-րդ Հրաձգային կորպուս, 5-րդ Բանակ, 3-րդ Բելառուս. ռ-ճակատ) ակտիվորեն մասնակցել է Վիլնյուսյան, Գումբինենյան և Ինստերբուրգ-Քյոնիգսբերգյան հարձակողական գործողություններին: 1945թ. օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 2-ը 215-րդ Հրաձգային դիվիզիայի (1-ին Հեռավորարլ. ռազմաճակատ) հրամանատար Ղ. մասնակցել է խորհրդա-ճապոնական պատերազմին, Մանջուրիայում խորհրդային զինվորական հրամանատարության ներկայացուցիչն էր: 1948թ. ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայի բարձրագույն սպայակազմի կատարելագործման դասընթացները: Եղել է հրաձգային կորպուսի հրամանատարի 1-ին տեղակալ: Գեներալ-մայոր (22.02.43): Զորացրվել է 1958թ.: Ապրել է Սիմֆերոպոլում (Ղրիմ): Եղել է դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ, ՙԿրիմսկայա պրավդա՚ և ՙԿրիմսկի կոմսոմոլեց՚ թերթերի ռազմա-հայրենասիրական դաստիարակության բաժնի վարիչ: Մահացել է 1992թ. հունվարի 18-ին: Պարգևատրվել է Լենինի (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 15.11.50, № 110817), Սուվորովի 2-րդ աստիճանի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 16.09.43, № 267; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 19.04.45, № 2679; 3. Հր. Հեռավորարլ. գլխ. հրամանատարություն, № 05, 26.08.45, № 2684), Կարմիր դրոշի (1. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 14.02.43, № 34977; 2. Հր. Կենտրոն. ռ-ճակատ, № 118, 28.07.43, № 3254; 3. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.1944, № 129953; 4. Հր. 3-րդ Բելառուս. ռ-ճակատ, № 0239, 11.03.45, № 196860; 5. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 3.11.53, № 419319), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով, չինական Յուն Գույ շքանշանով:[5]

Ասքանազ Կարապետյան[խմբագրել | խմբագրել կոդը]

12) Ասքանազ Կարապետյան (1899-1978)։ 1920 թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Հայաստանում սովետական իշխանության հաստատմանը, իսկ 1921 թվականին քաղաքացիական կռիվներին։ 1923—1927 թվականներին սովորել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմահետևակային դպրոցում։ 1937 թվականից եղել է գնդի հրամանատար։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսի ազատագրմանը։ Կարապետյանի գունդը մարտնչել է Ստալինգրադյան ռազմաճակատում (1942— 1943 թվականներ)։

Սերգեյ Կարապետյան[խմբագրել | խմբագրել կոդը]

13) Սերգեյ Կարապետյան (1899-1954)։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին Լատվիայում գնդապետ Ս.Կարապետյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան մարտեր է մղել Ռիգայի ուղղությամբ, որտեղ ծանր վիրավորվել է և ապաքինվելուց հետո մասնակցել է Վորոնեժի ռազմաճակատի մարտերին։ 174-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Ս. Կարապետյանը հաջողությամբ է լիկվիդացնում Դոնի արևելյան ափում գտնվող հակառակորդի պլացդարմը, անցնում Դոն գետը, ջախջախում Կորոտայսկ քաղաքի մոտ կուտակված գերմանական զորքերին։ 1942թ. Ս. Կարապետյանը պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով և շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում։ Վերանվանված 46-րդ գվարդիական դիվիզիան մարտնչում է Կալինինի ռազմաճակատում, ապա 2-րդ մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հետ, գրավում Օստրով քաղաքը, որի համար դիվիզիային շնորհվեց «Օստրովյան» անունը։ Այնուհետև դիվիզիան 3-րդ բելառուսական ռազմաճակատում մասնակցել է Էստոնիայի, Տարտու Ռիգա (1944 թ.) քաղաքների ազատագրմանը։ Դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ 1945 թվականից գեներալ-մայոր Ս. Կարապետյանը գլխավորել է Առաջին բելառուսական ռազմաճակատի 146-րդ հրաձգային դիվիզիան, որը մասնակցեց Վիսլայի վրա մղված մարտերին, Վարշավայի ազատագրմանը, Օդերի գետանցմանն ու Բեռլինի գրավմանը։

Վիկտոր Լիսինյան[խմբագրել | խմբագրել կոդը]

14) Վիկտոր Լիսինով (Լիսինյան, 1896–1983)։ Պատերազմի սկզբում գլխավորել է 217–րդ հայկական պահուստային գունդը Ղրիմի և Հյուսիս–Կովկասյան ռազմաճակատների կազմում (1941-1942)։ Այնուհետև որպես 242–րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար (1943-1945) Հյուսիսկովկասյան ռազմաճակատի 9–րդ բանակի, Ուկրաինայի ռազմաճակատների 18–րդ, 60–րդ և առաջին գվարդիական բանակի կազմում ակտիվորեն մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Արևմտյան Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրման գործողություններին։

Նվեր Սաֆարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվեր Սաֆարյան:

15) Նվեր Սաֆարյան (1905-1982)։ Նվեր Գևորգի Սաֆարյան (1905թ․ մայիսի 15 քաղաք Արճեշ, Վանի վիլայեթ, Արևմտյան Հայաստան ― 1982 թ․ սեպտեմբերի 28, Երևան, Հայաստան), ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ 1930 թվականից, ՀՍՍՀ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվոռնայա քաղաքի շրջանում։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետ մասնակցել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942 թվականի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին) և նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին[17]։

1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմին մասնակցած հայ սպաներ, որոնք գեներալական կոչում են ստացել պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Բաղյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Կարապետի Բաղյան (ծնվ. մարտի 31, 1912 թ․ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղ - մահ․ հոկտեմբերի 25, 1965 թ․ Գրոդնո), ԽՍՀՄ հերոս (1945 թ.), գեներալ-մայոր (1963 թ.)։ Խորհրդային բանակում ծառայությունն սկսել է 1941 թվականի սկզբից։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին՝ Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի համար մղված մարտերին և Ստալինգրադի ճակատամարտին։ Գլխավորել է 30-րդ հրաձգային դիվիզիայի 71-րդ գնդի մարտական գործողությունները մի շարք քաղաքների ազատագրման, Դեսնայի գետանցման և Կարպատներում մղված մարտերում։ ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացել է Չեխոսլովակիայի Օլոմոուց քաղաքի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ 1948 թ-ին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան, իսկ 1955 թ-ին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ Ծառայությունը շարունակել է որպես գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատար և ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով։ Մահացել է 1965 թ-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։[18]

Աշոտ Հաբեթի Ամատունի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայազգի գեներալ, 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմի մասնակից: Ծնվել է 1923թ. դեկտեմբերի 23-ին ք. Գյումրի (Շիրակի մարզ, ՀՀ): Զորակոչվել է ԶՈւ 1941թ. հունվարի 1-ին Լենինականի ՔԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հուլիսի 16-ից: Մարտնչել է Ուկրաինայում որպես գնդացրորդ: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943թ. հունվարի 22-ին ծանր վիրավորվել է: Ապաքինվելուց հետո տանկային դասակի (135-րդ Տանկային բրիգադ) հրամանատար Ա. 1944թ. մասնակցել է Կռիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիրասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը: 1945թ. հունվարի 14-22-ին 1-ին տանկային դասակի (3-րդ Տանկային գումարտակ, 49-րդ Տանկային բրիգադ) գվ. լեյտենանտ Ա. ք. Սոխաչևի շրջանում ոչնչացրել է 3 շոգեքարշ, 110 ավտոմեքենա, 2 հրանոթ, 2 զենիթային թնդանոթ, 6 ականանետ, 8 զինապահեստ և գերությունից ազատել 250 զինվոր և 150 քաղաքացի: Լյուբեն քաղաքի համար մղվող մարտերում Ա. դասակը գրոհով օդանավակայանում ոչնչացրել է 17 ինքնաթիռ անձնակազմով, իսկ ք. Ինովրացլավում գրավել է 3 էշելոն շարժակազմ, ոչնչացրել 3 շոգեքարշ, 2 հրանոթ, 2 տանկ, իսկ օդանավակայանում՝ 10 ինքնաթիռ, ավելի քան 250 զինվոր: Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման ու ցուցաբերած արիության և հերոսության համար 1-ին տանկային դասակի (3-րդ Տանկային գումարտակ, 49-րդ գվ. Տանկային բրիգադ) հրամանատար գվ. լեյտենանտ Ա. Հ. Ամատունուն ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. փետրվարի 25-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 33040) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 5829, ԽՄՀ գրքույկ № 6604, ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 7419, Շքանշանային գրքույկ № 575340): Աչքի է ընկել Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղվող մարտերում, պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: 1951թ. ավարտել է Ի. Ստալինի անվ. Զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան: 1952-1958թթ. ծառայել է տանկային գնդի (ք. Տիրասպոլ, Մոլդովա), 1958-63թթ.՝ տանկային դիվիզիայի (ք. Բելցի, Մոլդովա) հրամանատար, 1963-73թթ.՝ կորպուսի (ք. Սիմֆերոպոլ, Ղրիմ) հրամանատարի տեղակալ, 1973-84թթ.՝ 7-րդ Բանակի (Երևան) հրամանատարի տեղակալ: Գնդապետ (Հր. ԽՍՀՄ ՊՆ, № 0181, 8.02.65), գեներալ-մայոր (Որոշում ԽՍՀՄ ԳՆԽ, 7.05.80): 1984թ. զորացրվել է պահեստ: 1984-1995թթ. եղել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրեն: Ապրում է Սիմֆերոպոլում: Ղրիմի Պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ[19]։ Պարգևատրվել է՝[19]

  • 1945թ.՝ Խորհրդային միության հերոս:
  • 1980թ.՝ բանակի գեներալ-մայոր:
  • Գեներալ-լեյտենանտ:
  • Կարմիր դրոշի (Հր. 2-րդ գվ. Տանկային բրիգադ, № 04, 3.02.45),
  • Կարմիր աստղի (1. Հր. 135-րդ գվ. Տանկային բրիգադ, № 195, 23.03.44, № 575924; 2. Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.12.56, № 3517866),
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 5653)
  • «ԽՍՀՄ ԶՈՒ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 30.04.75, № 5653) շքանշաններով,
  • «Մարտական վաստակի համար» (Հրամանագիր ԽՍՀՄ ԳԽՆ, 17.05.51) մեդալով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Մալխասյան Սովետական բանակի հայ գործիչները 1965 թ. Երևան:
  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005.
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 13 (հատոր-հավելված «Խորհրդային Հայաստան»), էջեր 665—666:
  • Арутюнян К.А., Погосян Г.Р. «Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне» М., 2010; Հարությունյան Կ.Ա., Պողոսյան Հ.Ր., «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմում տարած հաղթանակի մեջ» (ռուսերեն) Մոսկվա, 2010:
  • Вожакин М.Г., Русанов В.Ю. и др. «Великая Отечественная. Командармы. Военный биографический словарь» М., 2005; Վոժակին Մ.Գ., Ռուսանով Վ. Յու. և այլն։ «Հայրենական պատերազմ. Բանակի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» (ռուսերեն) Մոսկվա, 2005:
  • Вожакин М.Г., Русанов В.Ю. и др. «Великая Отечественная. Комкоры. Военный биографический словарь» т. 1-2, М., 2006; Վոժակին Մ.Գ., Ռուսանով Վ. Յու., «Հայրենական պատերազմ. Կորպուսի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» հատոր 1–2 (ռուսերեն) Մոսկվա, 2006:
  • Введенский Б.А. Цапаев Д.А и др. «Великая Отечественная. Комдивы. Военный биографический словарь» т 1-5, М., 2011-2014. Վվեդենսկի Բ.Ա., Ցապաև Դ.Ա և ուրիշներ, «Հայրենական պատերազմ. Դիվիզիայի հրամանատարներ. Ռազմական կենսագրական բառարան» հատոր 1–5 (ռուսերեն) Մոսկվա, 2011–2014։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տե՛ս Կ.Հարությունյան, Հայ ժողովրդի մասնակցությունը ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմին (1941-1945թթ.): Երևան, 2002թ.:
  2. Համեմատիր՝ Հաղթանակի գեներալները, 23.02.2015, ԱՐՄԵՆՊՐԵՍ
  3. 3,0 3,1 3,2 Арутюнян К. А., Погосян Г. Р. «Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне». Москва, 2010. С. 850−857
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Арутюнян К. А., Погосян Г. Р. «Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне». Москва, 2010. С. 850−857.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի կայք: [1]:
  6. Հովհաննես Բաղրամյան: Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, էջ 258:
  7. * Այսպես է սկսվել պատերազմը, Երևան, 1975:
  8. * Այսպես մենք հասանք հաղթանակի, Երևան, 1979:
  9. * Մեծ ժողովրդի զավակները, Երևան, 1987:
  10. * Мои воспоминания, Ереван, 1979.
  11. Ա. Մալխասյան Սովետական բանակի հայ գործիչները 1965 թ. Երևան
  12. 12,0 12,1 Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005:
  13. 13,0 13,1 Մալխասյան Ա., Սովետական բանակի հայ գործիչները, 2 հրտ., Երևան, 1965:
  14. 14,0 14,1 Меружанян А. Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге. - Санкт-Петербург: "Роза ветров",2013, с 102.
  15. 15,0 15,1 Донская Армения. Вып.1. Ростов/Дон, 2007.
  16. 16,0 16,1 Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010.
  17. ՍԱՖԱՐՅԱՆ Նվեր Գևորգի, ՀՍՀ, հատոր 10, Երևան, 1984, էջ 254
  18. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, էջ 256:
  19. 19,0 19,1 Ով ով է.հայեր(կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով), Հայկական հանրագիտարանի խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի կայք: [2], [3]: