Հալիլ Ինալջըք
Հալիլ Ինալջըք թուրքերեն՝ Halil İnalcık | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1916[1] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 25, 2016[2][3][1] (100 տարեկան) Անկարա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս և գրող |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան, Անկարայի համալսարան, Բիլքենթ համալսարան և Լոնդոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | սոցիալական պատմություն[4] |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Անկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ, Բիլքենթ համալսարան, Անկարայի համալսարան և Բալըքեսիրի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[5] |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն[6] և անգլերեն |
Եղել է գիտական ղեկավար | İlber Ortaylı? և Mark L. Stein? |
Պարգևներ | |
![]() |
Հալիլ Ինալջըք (թուրքերեն՝ Halil İnalcık; մայիսի 26, 1916[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Օսմանյան կայսրություն - հուլիսի 25, 2016[2][3][1], Անկարա, Թուրքիա), ղրիմաթաթարական ծագմամբ թուրք պատմաբան-օսմանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1916 թվականի մայիսի 26-ին Ստամբուլում։ Հալիլի ծնողները եղել են ղրիմի թաթարներ, ովքեր լքել են Ղրիմը 1905 թվականին՝ տեղափոխվելով Օսմանյան կայսրություն[7][8][9][10]։ Ինալջըքը ավարտել է Բալըքեսիրի մանկավարժական ուսումնարանը, այնուհետ 1940 թվականին ավարտել է Անկարայի համալսարանը։ Լենկթեմուրի մասին նրա աշխատանքը գրավել է հայտնի պատմաբան Մեհմետ Քյոփրուլուի ուշադրությունը։ 1942 թվականին Ինալջըքը ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում՝ «Թանզիմաթի ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում բուլղարացիների իրադրության մասին» աշխատության համար։ Այն դարձավ թուրքական պատմագրության առաջին աշխատանքներից մեկը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում սոցիալ-տնտեսական ոլորտին։ 1947 թվականին դարձել է Թուրքական պատմական ընկերության անդամ[7]։
1949 թվականին Ինալջըքը ուղարկվել է Լոնդոն։ Այնտեղ նա ուսումնասիրել է Բրիտանական թանգարանի օսմանյան և թուրքական գրությունները։ Վարպետության դասեր է անցել հայտնի թուրքագետ Պաուլ Վիտտեկի մոտ։ 1950 թվականին Ինալջըքը այցելել է Փարիզի կոնգրես, որտեղ հանդիպել է Ֆեռնան Բրոդելի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել պատմաբանի աշխարհայացքի վրա։ 1951 թվականին Հալիլ Ինալջըքը վերադարձել է Թուրքիա, իսկ արդեն 1952 թվականից սկսել է դասավանդել Անկարայի համալսարանում։ 1953- 1954 թվականներին դասախոսություններ է կարդացել Կոլումբիայի համալսարանում, իսկ 1956- 1957 թվականներին դասավանդել է Հարվարդում։
Թուրքիայում առկա քաղաքական անկայունության պատճառով՝ Ինալջըքը լքել է երկիրը։ 1972 թվականից սկսած աշխատել է Չիկագոյի համալսարանում՝ մինչ 1986 թվականը այնտեղ դասավանդելով Օսմանյան կայսրության պատմություն[11]։ 1990—1992 թվականներին դասախոսություններ է կարդացել Հարվարդումում և Փրինսթոնում[12]։ 1993 թվականին Ինալջըքը վերադարձել է Թուրքիա, որտեղ մինչ կյանքի վերջը դասավանդել է Բիլքենթի համալսարանում[13]։ Հալիլ Ինալջըքը մահացել է 2016 թվականի հուլիսի 25-ին[14]։
Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Ottoman Empire, The Classical Age, 1300—1600, London, 1973
- Studies in Ottoman social and economic history, London, 1985
- The Middle East and the Balkans under the Ottoman Empire, Bloomington, 1993
- Süleyman the second and his time, Istanbul, 1993
- An Economic and Social History of the Ottoman Empire (Donald Quataert ile birlikte), Cambridge, 1994
- From empire to republic: essays on Ottoman and Turkish social history, Istanbul, 1995
- Sources and studies on the Ottoman Black Sea, Cambridge, 1995
- History of Humanity (editor, Peter Burke ile birlikte), 1999
- Ottoman Civilization (Gunsel Renda ile birlikte), Ankara, 2003
- Essays in Ottoman History, Eren Yayıncılık
- Makaleler 1: Doğu Batı, Doğu Batı Yayınları, 2005
- Fatih devri üzerinde tetkikler ve vesikalar, Ankara, 1954
- Osmanlı'da Devlet, Hukuk, Adalet, Eren Yayıncılık, 2000
- Osmanlı İmparatorluğu’nun Ekonomik ve Sosyal Tarihi Cilt 1 /1300-1600, Eren Yayıncılık, Prof. Dr. Donald Quataert ile, 2001
- Osmanlı İmparatorluğu’nun Ekonomik ve Sosyal Tarihi Cilt 2 / 1600—1914, Eren Yayıncılık, 2004
- Osmanlı İmparatorluğu — Toplum ve Ekonomi, Eren Yayıncılık
- Osmanlı İmparatorluğu Klasik Çağ (1300—1600), Yapı Kredi Yayınları, 2003
- Tanzimat ve Bulgar Meselesi, Eren Yayıncılık
- ABD Tarihi, Allan Nevins/Henry Steele Commager (çeviri) Doğu Batı Yayınları, 2005
- Şair ve Patron, Doğu Batı Yayınları, 2003
- Balkanlar (Prof. Dr. Erol Manisalı ile)
- Atatürk ve Demokratik Türkiye, Kırmızı Yayınınları (1.Baskı: Temmuz 2007 — 2.Baskı: Aralık 2007)
- Devlet-i Aliyye (1.Baskı: 2009)
- Kuruluş — Osmanlı Tarihini Yeniden Yazmak
- Tanzimat, Değişim Sürecinde Osmanlı İmparatorluğu (Mehmet Seyitdanlıoğlu ile birlikte) İş Bankası Kültür Yayınları, 2011.
- OSMANLILAR, Fütühat ve Avrupa İle İlişkiler
- Has-Bağçede 'Ayş u Tarab — Nedimler Şairler Mutripler, İş Bankası Kültür Yayınları (2011)
- Kuruluş ve İmparatorluk Sürecinde Osmanlı
- Osmanlılar (2010)
- Kuruluş ve İmparatorluk Sürecinde Osmanlı (2011)
- Rönesans Avrupası Türkiye’nin Batı Medeniyetiyle Özdeşleşme Süreci, İş Bankası Kültür Yayınları (2011)
- Osmanlı ve Modern Türkiye, Timaş Yayınları (2013)
- Devlet-i 'Aliyye: Tagayyür ve Fesad, Osmanlı İmparatorluğu Üzerine Araştırmalar II, İş Bankası Kültür Yayınları (2014)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 2,0 2,1 2,2 http://t24.com.tr/haber/tarihcilerin-kutbu-prof-halil-inalcik-hayatini-kaybetti,351852
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.dailysabah.com/history/2016/07/25/leading-turkish-historian-halil-inalcik-dies-at-age-100
- ↑ Czech National Authority Database
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #129257818 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 «Öz Geçmişi / CV»։ Halil İnalcık's website։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է հուլիսի 25, 2016
- ↑ The Encyclopædia Britannica, Vol.7, Edited by Hugh Chisholm, (1911), 3; «Constantinople, the capital of the Turkish Empire…»:
- ↑ Britannica, Istanbul Archived 2007-12-18 at the Wayback Machine.:When the Republic of Turkey was founded in 1923, the capital was moved to Ankara, and Constantinople was officially renamed Istanbul in 1930.
- ↑ Türk tarihçiliğinde dört sima: Halil İnalcık, Halil Sahillioğlu, Mehmet Genç, İlber Ortaylı։ Istanbul Metropolitan Municipality։ 2006։ էջ 9
- ↑ Bayazoğlu Ümit (նոյեմբերի 19, 2015)։ «Tarihi düzelten adam»։ T24։ Վերցված է հուլիսի 25, 2016
- ↑ «Tarihçi Halil İnalcık Hayatını Kaybetti»։ Bianet.org։ Վերցված է 2016-07-28
- ↑ Bilkent University Library, HALİL İNALCIK COLLECTION Archived 2010-03-04 at the Wayback Machine.
- ↑ «Leading Turkish historian Halil İnalcık dies at age 100»։ Daily Sabah։ 2016-07-25։ Վերցված է 2016-07-28
|
- Մայիսի 26 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 25 մահեր
- 2016 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Անկարայի համալսարանի դասախոսներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք պատմաբաններ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Ղրիմաթաթարական ծագմամբ թուրքեր
- Թուրք գրողներ
- Թուրք ակադեմիկոսներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ