Բալըքեսիր
Բնակավայր | ||
---|---|---|
Բալըքեսիր | ||
թուրքերեն՝ Balıkesir | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Բալըքեսիրի մարզ | |
Մակերես | 1454 կմ² | |
ԲԾՄ | 70±1 մետր | |
Բնակչություն | ▲1 250 610 մարդ (2021) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 10000 | |
Պաշտոնական կայք | balikesir.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Բալըքեսիր (թուրքերեն՝ Balıkesir), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Քաղաքը գտնվում է Մարմարա ծովից ոչ շատ հեռու։ Բալըքեսիրը Բալըքեսիրի մարզի վարչական կենտրոնն է։ 2007 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 315436 մարդ։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 70մ է։ Բալըքեսիրի թիմը՝ Բալըքեսիրսպորը, խաղում է Թուրքիայի պրեմիեր լիգայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1297 թվականին թուրք զորավար Կարասի բեյը Պալեոկաստրոնի ավերակների վրա նոր քաղաք հիմնեց, որն անվանվեց ի պատիվ զորավարի։ 1330 թվականին Կարասիին այցելեց Իբն Բատուտան։ 1345 թվականին Կարասիին տիրացան օսմանյան թուրքերը։ Եվ մինչև 1922 թվականն այն հանդիսանում էր Կարասի սանջակի կենտրոնը։
1897 թվականին Կարասին վերապրել է խոշոր երկրաշարժ։
1912 թվականի տվյալներով քաղաքում բնակվում էին թուրքեր՝ 103 624 մարդ, հույներ՝ 16 184 մարդ, հայեր՝ 2574 մարդ[1]։
Հույն-թուրքական պատերազմի ժամանակ Կարասի քաղաքն ավելի քան 3 տարի գտնվում էր հունական վերահսկողության տակ։ 1922 թվականի սեպտեմբերի 6-ին քաղաք մտան թուրքական զորքերը, ինչը ենթադրում էր քաղաքի միացումը Քեմալական Թուրքիային։
1926 թվականին Կարասի անվանումը վերափոխվեց Բալըքեսիրի։
1950 թվականին Բալըքեսիրը մեծապես տուժել է խոշոր հրդեհից։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սղերդ (Թուրքիա), 2007թ-ից
- Շվեբիշ Խալ (Գերմանիա), 2006թ-ից
- Կազան (Ռուսաստան), 1996թ-ից
- Մախաչկալա (Ռուսաստան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918