Կումու թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կումու թանգարան
Õhuvaade Kumule ja Kadrioru pargile.png
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն[1]
ՏեղագրությունՏալլին
ՎայրKadriorg?
Մասն էԷստոնիայի գեղարվեստական թանգարան
Հիմնադրված է2006
Կոորդինատներ: 59°26′11″ հս․ լ. 24°47′47″ ավ. ե. / 59.43639° հս․. լ. 24.79639° ավ. ե. / 59.43639; 24.79639
Կայքkumu.ee

Կումու թանգարան (էստ․՝ Kumu Kunstimuuseum), գեղարվեստական թանգարան Տալլինում։ Այն համարվում է Բալթիկայի ամենամեծ թանգարանն ու Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Կումու թանգարանը Էստոնիայի գեղարվեստական թանգարանի մասնաճյուղերից մեկն է, որտեղ տեղավորված է նաև թանգարանի գլխավոր գրասենյակը։

Թանգարանում ցուցադրվում են ինչպես մշտական, այնպես է ժամանակավոր հավաքածուներ։ Թանգարանի հիմնական հավաքածուն ընդգրկում է Էստոնիայի մշակույթը XVIII դարից՝ ներառյալ սովետական շրջանը (1941—1991), ցուցադրվում են ինչպես Սոցիալիստական ռեալիզմի, այնպես էլ ոչ պաշտոնական արվեստի նմուշներ։ Թանգարանում ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են արտասահմանյան ու էստոնական ժամանակակից մշակույթի նմուշներ։

«Կումու» անվանումն էստոներեն «KUnstiMUuseum» (գեղարվեստական թանգարան) բառի հապավումն է։ Թանգարանը կառուցվել է 2003-2006 թթ. ֆինն ճարտարապետ Պեկկ Վապավուորիի նախագծով, ով հաղթել էր 1994 թ. մրցույթում։

Կումուն 2008 թ. հաղթել է Եվրապական թանգարանների ֆորումի Եվրոպական թանգարան մրցանակը[2]։

Թանգարանի առաջին հարկում տեղավորված են գրադարան, մեծ լսարան, գրախանութ ու ռեստորան։ Այս հարկում են ցուցադրվում ժամանակավոր ցուցահանդեսները։ Երկրորդ հարկում ցուցադրված է էստոնական մշակույթը XVIII դարից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Երրորդ հարկում ցուցադրված է էստոնական մշակույթը 1945-1991 թթ.։ Ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցադրությունները տեղ են գտնում թանգարանի չորրորդ հարկում։

Բաժանում ըստ հարկերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքնահարկ. մուտքը Կադրիորգ այգուց է, լսարան և սրճարան:

  • 1-ին հարկ. մուտքը ավտոկանգառի կողմից է, տերրասա, տեղեկատվական կենտրոն, հանդերձապահարան, զուգարաններ, մեծ լսարան, գրադարան, գրախանութ և ռեստորան: Ժամանակավոր ցուցադրությունների բաժին:
  • 2-րդ հարկ. էստոնական դասական արվեստը` 18-րդ դարից մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտ:
  • 3-րդ հարկ. Էստոնական արվեստը 1945-1991 թվականներին:
  • 4-րդ հարկ. 1991 թվականից հետո ստեղծված ժամանակակից արվեստի աշխատանքների ժամանակավոր ցուցադրություններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1919 թ. նոյեմբերի 17-ին, սակայն գործել սկսել է միայն 1921 թ., երբ ստացել է իր առաջին մշտական շենքը՝ Կադրիորգ ապարանքը, որ կառուցվել է XVIII դարում։ 1929 թ. ապարանքի շենքը հետ վերցվել է թանգարանից, որպեսզի վերածվի Էստոնիայի նախագահի նստավայրի։ Էստոնիայի գեղարվետսկան թանգարանը տեղավորվել է մի քանի ժամանակավոր շենքերում, մինչև 1946 թ., երբ Կադրիորգ ապարանքը վերադարձվել է թանգարանին։ 1991 թ. սեպտեմբերին Կադրիորգ ապարանքը փակվել է շենքի վթարային լինելու պատճառով։ Թանգարանը ժամանակավորապես տեղավորվեց Knighthood շենքում, որտեղ թանգարանի գործել է 1993 թ. ապրիլի 1-ից մինչև 2005 թ. հոկտեմբերը։ 2000 թ. ամռանը Կադրիորգի ապարանքում վերաբացվեց Էստոնիայի գեղարվեստական թանգարանի մի մասնաճյուղը, որտեղ ցուցադրվում էին արտասահմանյան մշակույթի նմուշներ։

Այս պահին գոյություն ունի Էստոնիայի գեղարվեստական թանգարանի գործող հինգ մասնաճյուղ. Կադրիորգ գեղարվեստական թանգարան (Կադրիորդ թանգարան և Միկկել թանգարան), Նիգուլիստե թանգարան, Ադամսոն-Էրիկի թանգարան, Քրիստիան Ռաուդի տուն-թանգարան և Կումու գեղարվեստական թանգարան:

Գրեթե 100 տարվա մեջ առաջին անգամ Էստոնիայի գեղրավեստական թանգարանն ունի շենք, որը համապատասխանում է թանգարանի պահանջներին ու արժանիորեն է ներկայացնում էստոնական արվեստը: Կումուն ներառում է ցուցասրահներ, լսարան, որն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ: Թանգարանում կա նաև կրթական կենտրոն` երեխաների և արվեստը գնահատողների համար:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան ցանկապատով (1906-1911), Փոլ Ռաուդ (1865-1930)  
Նորվեգական տեսարան (1908-1910), Կոնրադ Մագի (1878-1925)  
Քանդակ (1899), Ամանդուս Ադամսոն (1855-1929)  


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինատներ: 59°26′11″ հս․ լ. 24°47′47″ ավ. ե. / 59.43639° հս․. լ. 24.79639° ավ. ե. / 59.43639; 24.79639{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page