Ջրահարս զրահանավի հուշարձան
«Ջրահարս» զրահանավի հուշարձան, հուշարձան Տալլինի Կադրիորգ այգում։ Գրանիտե պատվանդանի վրա կանգնած է բրոնզե հրեշտակը։ Պատվանդանին գրված է. «Россiяне не забываютъ своихъ героевъ мучениковъ» («Ռուսները չեն մոռանում իրենց հերոս նահատակներին»)։ Ստեղծվել է քանդակագործ Ամանդուս Ադամսոնի կողմից։ Նվիրված է Ռուսական կայսրության նավատորմի 177 նավաստիների հիշատակին, որ զոհվել են «Ջրահարս» զրահանավի վրա 1893 թվականի սեպտեմբերի 7-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին ռեվելյան թերթերում հայտարարություն է տրվում այն մասին, որ զոհվածների հիշատակին հուշարձան կանգնեցնելու համար նվիրատվություններ են հավաքվում։ Հուշարձանի հեղինակն է անվանի քանդակագործ Ամանդուս Ադամսոնը։ Հուշարձանի կառուցման համր ծախսվել է 67159 ռուբլի, որից 61000-ը հավաքվել էր նվիրատվությունների միջոցով[1]։ Հուշարձանի բացման արարողությունը կայացել է 1992 թ. սեպտեմբերի 7-ին՝ դեպքի 7-ամյա տարելիցի օրը։
Հուշարձանի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 16 մ է։ Պատվանդանը կառուցված է սև գրանիտից, այն ունի զրահանավի առաջամասի տեսք, որ ճեղքում է ծովի ալիքները։ Ալիքները վարդագույն գրանիտից են։ Գրանիտե բարձրության վրա տեղադրված է հրեշտակի բրոնզե արձանը, որ բարձրացրած աջ ձեռքում բռնել է ոսկեզօծ խաչը։
Արձանի համար նախատիպ է հանդիսացել քանդակագործի աղախինը՝ 17-ամյա Յուլիանա Ռոոտսին (էստոնացի քաղաքական գործիչ ու տնտեսագետ Տիյտա Մադեի հորական տատը)[2]։
Հուշարձանի աստիճանների դիմաց տեղադրվել է խորաքանդակ, որի վրա պատկերված է զրահանավը ծովի ալիքների մեջ։ Քանդակի հակառակ կողմում՝ ծովի կողմից, գրված են «Ջրահարս» զրահանավի 12 սպաների անունները։
Հուշարձանի տարածքը շրջափակված է քարե սյուներով, որոնք միմյանց միացված են շղթաներով։ Սյուների վրա գրված են զրահանավի 165 նավաստիների անունները։
Հուշարձանի բրոնզե մասերը պատրաստվել են Սանկտ-Պետերբուրգում` Ադոլֆ Մորանդի արհեստանոցում։ Գրանիտը բերվել է Ֆինլանդիայից։
2005 թվականին Էստոնիայում թողարկվել են նամականիշեր` նվիրված քանդակագործ Ամանդուս Ադամսոնի ծննդյան 150-ամյակին։ Նամականիշերի վրա պատկերված է «Ջրահարս» զրահանավի հուշարձանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշարձանի մասին VirtualGuide.ru կայքում
|