Ծեր Թոմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծեր Թոմասը (1530)
Տալլինի ռատուշան

Ծեր Թոմասը (էստ․՝ Vana Toomas) Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի խորհրդանիշներից մեկն է և քաղաքի խնամակալը[1]։

Ծեր Թոմաս կոչվող զինվորի արձանը դրվեց Տալլինի Ռատուշայի ցցի գագաթին որպես եղանակի հողմնացույց։

Համաձայն լեգենդի եղանակի հողմնացույցի բնորդը աղքատ տղա էր, ով փաստորեն հաղթեց Տալլինի Գերմանա-Բալթյան էլիտայի կողմից կազմակերպած արբալետի գարնանային մրցումներում, սակայն իր ցածր կարգավիճակի պատճառով հաղթող չճանաչվեց։ Թոմասը մինչ իր կյանքի վերջը կարգվեց որպես քաղաքի պահապան։ Ըստ լեգենդի Թոմասը քաղաքի հրապարակում երեխաներին քաղցրավենիք էր բաժանում։ Երբ նա մահացավ երեխաները անընդհատ հարցնում էին «Որտեղ է ծեր Թոմասը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]