Յուլեմիստե
Յուլեմիստե
էստ․՝ Ülemiste järv | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Էստոնիա | |
Երկիր | Էստոնիա | |
Վարչատարածքային բաժանում | Հարյումաա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 35,7 մ | |
Երկարություն | 4,1 կմ | |
Լայնություն | 3,2 կմ | |
Ավազանի մակերեսը | 9,6 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 15,2 կմ | |
Ամենամեծ խորությունը | 4,2 մ | |
Միջին խորությունը | 2,5 մ | |
Պարզությունը | 0,5 մ | |
Թափվող գետերը | Պիրիտա, Կուրնա | |
Սկիզբ առնող գետերը | Հարյապեա | |
Յուլեմիստե (էստ․՝ Ülemiste järv), լիճ Տալլինի արվարձանում։ XIV դարից լիճը քաղաքի համար ծառայում է որպես խմելու ջրի աղբյուր։ 2005 թվականի տվյալներով՝ ջրի միջին օգտագործումը օրական կազմում է 60 829 մ³: Յուլեմիստե լիճը սնվում է հիմնականում Կուրնա և Պիրիտա գետերի ջրերով։
Յուլեմիստե լճի մոտ են տեղակայված Տալլինի օդանավակայանն (լճի արևելյան կողմում) ու Ülemiste առևտրի կենտրոնը։ 2010 թվականի մարտի 18-ին DHL ընկերության Antonov An-26 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել լճի սառույցի վրա, և 1,5 տոննա վառելանյութ թափվել է լճի մեջ։ Սակայն ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմը ժամանակին տարհանվել է, և ոչ ոք չի տուժել[1][2][3]։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլեմիստե լճում բնակվում են տարբեր տեսակի ձկներ, այդ թվում՝ օձաձկներ, որ այդտեղ են բերվել 1986 թվականին։ Գիշատիչ ձկները կազմում են լճում բնակվող ձկների 5%-ը։
Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըոստ էստոնական լեգենդների՝ Յուլեմիստե լիճն առաջացել է Լինդայի արցունքներից, որը, նստելով մեծ գլաքարի վրա, ողբացել է իր ամուսնու՝ դյուցազուն Կալևի մահը։
Լայն տարածում ունի նաև Յուլեմիստեի ծերունու մասին (էստ․՝ Ülemiste vanake) լեգենդը։ Իրեն հանդիպած բոլոր մարդկանց նա հարցնում է. «Տալլինի կառուցումն ավարտվե՞ց»։ Եթե ինչ-որ մեկը պատասխանի, թե ավարտվել է, ապա, լեգենդի համաձայն, Յուլեմիստե լիճը կբարձրանա՝ ծածկելով քաղաքը։ Այդ պատճառով էլ Տալլինի շինարարական աշխատանքները երբեք չպիտի դադարեցվեն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Cargo plane makes emergency landing on Ülemiste Lake»։ balticbusinessnews.com։ 2010-03-18։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-07-ին։ Վերցված է մարտի 18, 2010
- ↑ «Plane makes emergency landing on frozen lake»։ Earth Times։ 2010-03-18։ Վերցված է մարտի 18, 2010
- ↑ Tere Juhan (2010-03-18)։ «Polish cargo plane falls into ice of Lake Ülemiste in Estonia»։ The Baltic Course։ Վերցված է մարտի 18, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Յուլեմիստե Վիքիպահեստում |
---|
|