Հասակով Հերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Հասակով Հերման
Pikkhermann.jpg
Տեսակdefensive tower?
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ՏեղագրությունՏալլին
ՎայրՎանալին
Մասն էՏոոմպեա ամրոց
ՍեփականատերMinistry of the Interior?[1]
Կոորդինատներ: 59°26′6.7000000984029″ հս․ լ. 24°44′13.000000098397″ ավ. ե. / 59.435194444471775910° հս․. լ. 24.73694444447177787° ավ. ե. / 59.435194444471775910; 24.73694444447177787
Պաշտոնական կայք

Հասակով Հերման (գերմ.՝ Langer Hermann, էստ․՝ Pikk Hermann), Տալլինի Տոոմպեա ամրոցի աշտարակը Տոոմպեա բլրի վրա։ Աշտարակի մի մասը կառուցվել է 1360-1370 թվականներին։ 15-րրդ դարում կատարված վերակառւցման արդյունքում նրա բարձրությունը հասցվել է 45,6 մետրի և այն ստացել է ներկայիս բարձրությունը։ Աշտարակի տանիք կարելի է բարձրանալ սանդուղքով, որն ունի 215 աստիճան[2]։

Հասակով Հերման աշտարակը տեղակայված է Էստոնիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ աշտարակի վրա տեղադրված դրոշն ունի ծովի մակարդակից 95 մ բարձրություն[2] և համարվում է Էստոնիայի խորհրդանիշերից մեկը։

Ամեն օր՝ արևածագին (առավոտյան ժամը 7-ից ոչ շուտ), Հասակով Հերման աշտարակի վրա տեղադրված Էստոնիայի դրոշը, որն ունի 191 սմ × 300 սմ չափեր, օրհներգի հնչյունների ներքո բարձրացվում է և իջեցվում է արևամուտին (երեկոյան ժամը 10-ից ոչ ուշ)։ Դրոշի իջնելու ժամանակ կարելի է լսել «Իմ հայրենիք, իմ սեր» երգը (երաժշտության հեղինակ՝ Գուստավ Էռնեսաքս, տեքստը՝ Լիդիա Կոյդուլայի

Սովորական օրերին աշտարակը փակ է այցելությունների համար։ Բացառություն են կազմում բաց դռների օրերը, որոնք կազմակերպվում են Էստոնիայի պետական դրոշի օրը։ Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ աշտարակի գագաթը[3]։ Դրանից բացի, աշտարակի ներսում կարելի է հայտնվել Էստոնիայի խորհրդարանում կատարվող էքսկուրսիայի ընթացքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Раадик Э. Замок Тоомпеа / Эльмо Раадик; Пер. с эст. — Таллин: Ээсти раамат, 1973. — 32 с. — (Достопримечательности Таллина). — 20 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]