Գուստավ Էռնեսաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ Էռնեսաքս
Բնօրինակ անունէստ․՝ Gustav Ernesaks
Ծնվել էդեկտեմբերի 12, 1908(1908-12-12)[1][2][3]
Ռաասիկու, Հարյումաա, Էստոնիայի Հանրապետություն
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Մահացել էհունվարի 24, 1993(1993-01-24)[1][2][3] (84 տարեկանում)
Տալլին, Էստոնիայի Հանրապետություն[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ, ուսուցիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժշտական մանկավարժություն և հրապարակախոս
ԿրթությունԷստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԱմուսինՍտելլա Էռնեսաքս
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Լենինյան մրցանակ և Էստոնիայի Կարմիր խաչի շքանշան
Gustav Ernesaks Վիքիպահեստում

Գուստավ Գուստավի Էռնեսաքս (էստ․՝ Gustav Ernesaks, դեկտեմբերի 12, 1908(1908-12-12)[1][2][3], Ռաասիկու, Հարյումաա, Էստոնիայի Հանրապետություն - հունվարի 24, 1993(1993-01-24)[1][2][3], Տալլին, Էստոնիայի Հանրապետություն[1]), էստոնացի կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, մանկավարժ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), Լենինյան (1970) և Ստալինյան երկու մրցանակների (1947, 1951) դափնեկիր։ Էստոնիայի ԽՍՀ-ի հիմնի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Էռնեսաքսը ծնվել է Պերիլա գյուղում։ Ուսանել է Տալլինի կոնսերվատորիայում։ Նրա դասախոսներից են եղել Յուհան Աավիկն ու Արթուր Կապպը։ 1937 թվականին սկսել է դասավանդել նույն կոնսերվատորիայում։ 1945 թվականից Տալլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ 1944 թվականին հիմնել է Էստոնիայի պետական ակադեմիական արական երգչախումբը և մինչև 1975 թվականը գլխավորել է այն։ Այդ ժամանակաընթացքում երգչախումբը մեծ ճանաչում է ձեռք բերել ԽՍՀՄ-ում։

Կոմպոզիտորական ու դիրիժորական գործունեությանը զուգահեռ Էռնեսաքսը նաև եղել է Տալլինում հինգ տարին մեկ անցկացվող Երգի փառատոնի կազմակերպիչներից։

Էռնեսաքսի ստեղծագործություններից առավել հայտնի են նրա երգերը, այդ թվում՝ «Իմ հայրենիք, իմ սեր» (Mu isamaa on minu arm) երգը։ Էռնեսաքսը մի շարք օպերաների («Կախարդված լիճ», «Փոթորիկների ափ» և այլն), դրամատիկական ներկայացումների ու ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։ Իր ստեղծագործություններում նա հաճախ է օգտագործել ժողովրդական մեղեդիներ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնիայի Կարմիր խաչի շքանշան 5-րդ կարգի (1938)
  • Էստոնական ԽՍՀ-ի մշակույթի վաստակավոր արտիստ (1942)
  • Էստոնական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1947)[4]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)
  • Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ (1947, 1948, 1949, 1950, 1959, 1965)
  • Ստալինյան երկրորդ կարգի մրցանակ (1947)
  • Ստալինյան երրորդ կարգի մրցանակ (1951) — շնորհվել է «Փոթորիկների ափ» օպերայի համար (1949)
  • Լենինյան մրցանակ (1970)
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)
  • Լենինի երեք շքանշաններ (1951, 1967, 1974)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1978)
  • Մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • V. Viires։ Gustav Ernesaks, Tallinn, 1983
  • Էստոնական կենսագրական բառառան, Տալլին, 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]