Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էստոնիայի ԽՍՀից)
Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Eesti Nõukogude Sotsialistlik Vabariik
 Էստոնիայի Հանրապետություն 1940 - 1991 Էստոնիա 
Flag of the Estonian Soviet Socialist Republic.svg Emblem of the Estonian SSR.svg
Քարտեզ

Soviet Union - Estonia.svg
(1940 թ.)

Քարտեզ2

Baltic states borders.jpg
(1939-2001 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տալլին
Մակերես 45,227 կմ2(1989 թ.)
Բնակչություն 1,565,662 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, էստոներեն
Ազգություն էստոնացիներ, ռուսներ և ուրիշներ
Հիմն
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ ԽՍՀ

Էստոնական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն ԷԽՍՀ (Էստոնիա) Գտնվում է ԽՍՀՄ եվրոպական մասի հյուսիսարևմտքում։ Արևմուտքից և հյսուսիսից ողողվում է Բալթիկ ծովի ջրերով։ Տարածքը՝ 45,1 հազար կմ քառակուսի, բնակչությունը 1519 հազար (1984), այդ թվում 948 հազար էստոնացիներ, 409 հազար ռուսներ և ուրիշներ (1979 թվականի մարդահամարով)։ Բնակչության միջին խտությունը՝ 33,4 մարդ 1 կմ քառակուսու վրա (1983)։ Մայրաքաղաքը՝ Տալլին (458 հազար բնակիչ, 1984)։ Խոշոր քաղաքներից է Տարտուն (109 հազար, 1983)։ Կառուցվել են Կոխտլա Ցարվե (76), Կիվիլլի, Միլլամյաէ նոր քաղաքները։ Բաժանված է 15 շրջանի, ունի 33 քաղաք և 24 քտա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 փետրվարի 23 Էստոնիայի անկախության հայտարարումը

1917 թվականի հոկտեմբերի վերջին հաստատվել է խորհրդային իշխանություն։ 1918—1920 թվականներին քաղաքացիական պատերազմի տարիներին Նարվայում հռչակվել է (1918 թվականի նոյեմբերի 29) խորհրդային հանրապետություն, որը, սակայն, 1919 թվականին ընկել է ազգայնական հակահեղափոխական և սպիտակգվարդիական ուժերի ճնշման տակ։ Ստեղծվել է էստոնական բուրժուական հանրապետություն։ 1934 թվականի մարտին էստոնիայում կատարվել է ֆաշիստական հեղաշրջում։ 1940 թվականիի հունիսին էստոնիայի աշխատավորները կարմիր բանակի օգնությամբ տապալել են ֆաշիստական կառավարությունը։ Երկրում վերականգնվել են սովետական կարգերը։ Նույն թվականի հուլիսի 21-ին կազմվել է ԷԽՍՀ, որը օգոստոսի 6-ից մտել է ԽՍՀՄ կազմի մեջ։ 1941-1945 թվականներնի Հայրենական մեծ պատերազմի սկզբներին հանրապետությունը օկուպացրել են գերմանաֆաշիստական զորքերը։ Սովետական զորքերր էստոնիան ազատագրել են 1944 թվականին։ Շնորհիվ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ անցկացված ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության քաղաքականության հանրապետությունում հիմնականում կառուցվել է սոցիալիստական հասարակարգ։ Էստոնիայի կոմունիստական կուսակցությունը 1983 թվականի հունվարի 1-ին իր շարքերում ուներ 99550 անդամ և 3604 անդամության թեկնածու։ Էստոնական ԼԿԵՄ շարքերում հաշվվում էր 165948 երիտասարդ։ Հանրապետության արհմիություններին անդամագրվել էին 782882 աշխատավորներ։ ԷԽՍՀ աշխատավորները, ԽՍՀՄ եղբայրական ժողովուրդների հետ, ետպատերազմյան հնգամյակների ընթացքում նշանակալի հաջողությունների են հասել կոմունիստական հասարակարգի կառուցման գործում։ ԷԽՍՀ պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք պատրաստում են ռադիո

Սոցիալիստական շինարարության տարիներին Էստոնիան դարձել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության մեջ Էստոնիան առանձնանում է այրվող թերթաքարերի արդյունահանմամբ և վերամշակմամբ, մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ 1980 թվականին արդյունաբերական ապրանքների ծավալը 48 անգամ գերազանցել է 1940 թվականի մակարդակը։ Արդյունաբերական ապրանքների արտադրության առանձին տեսակների մասին տես աղյուսակ 1։ Կարևորագույն էլեկտրակայաններն են էստոնական և Մերձբալթյան հէկերը։ ժողովրդական տնտեսության կարևոր ճյուղերից մեկը թերթաքարերի արդյունահանումն է (գլխավոր կենտրոնը՝ Կոխտլա Ցարվե), որի հիմքի վրա զարգացել է հզոր էներգետիկա, գազի արտադրություն, քիմիա, շինանյութերի արդյունաբերություն։ Կատարվում է ֆոսֆորիտների արդյունահանում (Մաարդու)։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը, հատկապես էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը (գլխավոր կենտրոնները՝ Տարտու և Տալլին)։ Քիմիական արդյունաբերության մեջ առանձնանում է հանքային պարարտանյութերի արտադրությունը։ Բարձր զարգացման է հասել թեթև արդյունաբերությունը։ Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղերը ձկան, պանրի, յուղի և կաթի արտադրություններն են (Տալլին, Տարտու, Պյառնու)։ Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 1980 թվականին 1940 թվականի համեմատությամբ ավելացել է 1,8 անգամ։ 1983 թվականի սկզբում կար 154 սովետական և 150 կոլեկտիվ (որից 8-ը ձկնորսական) տնտեսության։ 1980 թվականին գյուղատնտեսության մեջ աշխատում էր 19,4 հազար տրակտոր, 3,5 հազար հացահատիկահավաք կոմբայն, 12,6 հազար բեռնատար ավտոմեքենա։ Գյուղատնտեսական հողահանդակները 1980 թվականին կազմում էին 1,5 միլիոն հեկտար (տարածքի 32%-ը), որից վարելահողեր՝ 1 միլիոն հեկտար Մեծ նշանակություն է տրվում ոռոգմանը։ Գյուղատնտեսական առաջատար ճյուղը անասնապահությունն է, որը մասնագիտանում է կաթի և բեկոնի արտադրությամբ (1980 թվականին տվել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի 69%-ը)։ Բուսաբուծությունը սպասարկում է հիմնականում անասնապահությանը։ Պտուղ-հատապտղային տնկիները զբաղեցնում են 13 հազար հեկտար (1980)։

Արդյունաբերական ապրանքների առանձին տեսակների արտադրությունը

1940 1970 1980 1982
Էլեկտրաէներգիա, միլիարդ կվտ.ժ 0,2 11,6 18,9 18,5
Էքսկավատորներ, հատ - 1680 2251 2055
Հանք. պարարտանյութեր, հզ. տ - 256 268 265
Տրիկոտաժե սպիտակեղեն. միլիոն հատ 1,3 13,7 13,1 14,8
Պահածոներ. միլիոն պայմանական տուփ 3,6 151 316,8 316,2
Միս, հզ. տ 17 99 155,3 134՛4
Յուղ, կենդանական, հզ. տ 13 22 30,4 29,3

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի քիտությունների ակադեմիա

Տրանսպորտի գլխավոր տեսակներն են երկաթուղայինը, ծովայինը և ավտոմոբիլայինը։ Զարգացած է օդային տրանսպորտը։ Խոշորագույն նավահանգիստը Տալլինն է։ Հանրապետության աշխատավորների կենսամակարդակը անշեղորեն աճում է։ Ազգային եկամուտը 1980 թվականին 1970 թվականի համեմատությամբ ավելացել է մոտ 1,6 անգամ։ 1980 թվականի վերջին քաղաքային բնակության ֆոնդը կազմել է 17,1 միլիոն մ քառակուսի։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

9—49 տարեկան հասակ ունեցող ազգաբնակչության գրագիտությունը 1939 թվականին կազմում էր 98%, 1979 թվականիի մարդահամարով այն հասել է 99,8%-ի։ 1982 թվականի նախադպրոցական հաստատություններում ընդգրկված էր 86 հազար երեխա։ 1982-1983 ուսումնական տարում 0,6 հազար հանրակրթական դպրոցներում ուսանում էր 0,2 միլիոն աշակերտ, 39 պրոֆտեխնիկական ուս․ հաստատություններում՝ 15,9 հազար սովորող, 37 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 23,4 հազար, 6 բուհերում՝ 25,4 հազար ուսանողներ։ Խոշորագույն բուհերն են Տալլինի պոլիտեխնիկական ինստիտուտը և Տարտուի համալսարանը։ Գիտական կենտրոնը ԷԽՍՀ ԳԱ-ն է։ 1982 թվականին գիտական հաստատություններում աշխատում էին 6,7 հազար գիտական աշխատողներ։ 1982 թվականիի վերջին հանրապետությունում գործում էր 9 թատրոն, 0,6 կինոսարքավորում, 0,5 հազար ակումբային հաստատություն, 66 թանգարան։ Հանրապետության Ֆր․ Ռ․ Կրեյցվալդի անվան ԷԽՍՀ պետական գրադարանը (հիմնադրվել է 1918 թվականին) 1979 թվականին ուներ մոտ 3 միլիոն օրինակ գիրք, բրոշյուր, ամսագիր։ Մնացած 0,7 հազար մասսայական գրադարաններում կար 12,6 միլիոն օրինակ գիրք և ամսագիր։ 1982 թվականին հրատարակվել է 2195 անուն գիրք և բրոշյուր՝ 16,4 միլիոն օրինակ տպաքանակով։ Լույս է տեսել 109 ամսագրային հրատարակություն՝ 27,74 միլիոն օրինակ տարեկան տպաքանակով, 44 լրագիր՝ 251,8 միլիոն օրինակ տարեկան ընղհանուր տպաքանակով։ Էստոնական հեռագրական գործակալությունը գործում է 1918 թվականից։ Գրքերի հանրապետական պալատը հիմնադրվել է 1941 թվականին։ Կանոնավոր ռադիոհաղորդումները տրվում են 1926 թվականից։ Հեռուստահաղորդումները սկսվել են 1955 թվականից։ 1982 թվականին հանրապետությունում կար 145 հիվանդանոցային հիմնարկ՝ 19 հազար մահճակալով, աշխատում է 6,5 հազար բժիշկ, 15,6 հազար միջին բուժանձնակազմ։ Հանրահայտ են Պյառնուի և Իոսապսալուի առողջարանները։

Էստոնական Կոմկուսի առաջին քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարլ Սարե – 1940-1943
  • Նիկոլայ Գեորգիևիչ Կարոտամ – 1944-1950
  • Յոհաննես Կեբին – 1950-1978
  • Կարլ Վաինո – 1978-1988
  • Վաինո Վալյաս – 1988-1990

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tallinna Niguliste kirik 22-03-2013.jpg
Narva railway station 2007.jpg
Toompea loss 2014.jpg
University of Tartu Estonia optimized.jpg
Սուրբ Նիկոլայի եկեղեցի Տալլինում Երկաթուղային կայարան Նարվայում Տումպեա պալատ Տալլինում Տարտուի համալսարան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png