Էստոնիայի ծովային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էստոնիայի ծովային թանգարան
Estonian Maritime Museum, Tallinn, Estonia.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ՎայրSeaplane Harbour? և Գեր Մարգարետ
Ղեկավարության նստավայրՏալլին, Էստոնիայի Հանրապետություն
Հիմնադրված է1935
Կայքmeremuuseum.ee/et/

Էստոնիայի ծովային թանգարան (էստ․՝ Eesti Meremuuseum), ծովային թեմատիկայով թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, որի հավաքածուն ներառում է ձկնորսությունից, գիտական հետազոտությունից մինչև ստորջրյա հնագիտության ոլորտներին վերաբերող նմուշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1935 թվականի փետրվարի 16-ին Բայկովի ծովային նավահանգստի նավակառանման՝ Ջրային ճանապարհների կառավարման շենքում։ Թանգարանի առաջին տնօրենը եղել է կապիտան Մադիս Մեյը[1]։

140 թվականին, երբ Էստոնիայում հաստատվել են խորհրդային կարգեր, թանգարանը լուծարվել է, իսկ նրա հավաքածուն բաժանվել է տարբերի թանգարանների։ 1950-ական թվականների վերջին թանգարանային հին նմուշների հիման վրա Տալլինում բացվել է Տալլինի քաղաքային թանգարանը, իսկ 1960 թվականին վերստեղծվել է Ծովային թանգարանը։

Ներկայումս թանգարանային հավաքածուն տեղակայված է Տալլինի Գեր Մարգարետ աշտարակում (վերանորոգվել է 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերի կապակցությամբ, վերանորոգումն ավարտվել է 1981 թվականին)։

Ցուցադրության մեջ ներկայացված են ծովագնացության պատմությունը, տեղական նավաշինությունը, նավահանգստային ու փարոսային տնտեսությունները։ Հատուկ ուշադրություն է գրավում Բալթիկ ծովի հատակից դուրս բերված գտածոների հավաքածուն։ Թանգարանում ներկայացված են նաև տարբեր ժամանակների ջրասուզակային սարքավորումներ[2]։

Ներքին բակում գործում է բացօդյա ցուցադրություն։

Գեր Մարգարետ աշտարակի վերին հարկում ձևավորվել է դիտահարթակ, որից տեսարանէ բացվում Տալլինի նավահանգստի վրա։ Ներկայացված է Սուուռուպիի վերին փարոսի հին լապտերը (1951-1998)։

2012 թվականի մայիսի 12-ի բացվել է Ծովային թանգարանի Ամառային ծովախորշի ցուցասրահը[3]։

Թանգարանի մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային մեծ դարպասներ, աջից՝ թանգարանի մուտք
  • Արկերի թանգարան։ Գտնվում է քաղաքում պահպանված միակ վառոդի նկուղում, որ տեղակայված է Ուուս փողոցում (178 թվականի կառույց)։ Ցուցադրության մեջ ներկայացված են ռազմաօդային տարբեր ուժերի (Անգլիա, Գերմանիա, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Էստոնիա) արկեր՝ տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող։
  • Պատմական հիդրոծովախորշ (Ամառային ծովախորշ)։ Ներկայացնում է պատմական նավերի հետ կապված ցուցադրություն ինչպես բաց երկնքի տակ, այնպես էլ ամառային նախկին անգարներում։ Ներկայացված են հետևյալ նավերը՝ «Սուուր Տիլլ» (1914), «Լեմբիտ» սուզանավ (1936), «Կալև» ձկնորսացանավոր նավ (1967), «Գրիֆ» պահակախմբային նավ (1976), Short Type 184 տեսակի նավի նույն չափի կրկնօրինակ, անգլիական հիդրոպլան, որը կիրառվել է էստոնական զինված ուժերում։ Ծովային թանգարանի ինտերակտիվ ցուցադրությունը ամառային նախկին նավարաններում ներկայացնում է Տալլինի և Էստոնիայի ռազմածովային պատմությունը։ Ամառային նավարանները, որոնք կառուցվել են 1916-1917 թվականներին, Պետրոս Մեծի անվան ծովային ամրոցի մի մասն են կազմել։ Ժամանակին այս նավարանները երկաթբետոնեառաջին կառույցներով նման մեծության առաջին շինությունն են եղել աշխարհում։ Չարլզ Լինդբերգը, որն առաջին անգամ թռիչք է իրականցրել Ատլանտյան օվկիանոսի վրայով, այստեղ վայրէջք է կատարել 1930 թվականին[4]։

Աշխատանքային ժամեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն աշխատում է հետևյալ ժամանակացույցով․

  • մայիս-սեպտեմբեր - երկուշաբթի-կիրակի, 10.00—19.00
  • հոկտեմբեր-ապրիլ - երեքշաբթի-կիրակի, 10.00—19.00։

Էստոնիայի պետական տոների օրերին թանգարանը բաց է 10.00—17.00, օգոստոսի 5-ից «Սուուր Տիլ» սառցահատը բաց է 10.00—17.00[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • И. Розенберг Музеи Таллина. Таллин:Периодика, 1987. 176 с.