Jump to content

Գլենի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլենի ամրոց
Տեսակդաստակերտ
ՏեղագրությունHiiu?
Վարչական միավորՏալլին
Երկիր Էստոնիա
Համալիրի մասGlehn's manor?
Կառուցված1886
ԿառուցողՆիկոլայ ֆոն Գլեն
Շինանյութքար
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Ընթացիկ վիճակավերակներ
59°23′16″N 24°39′13″E / 59.3878°N 24.6536°E / 59.3878; 24.6536
Քարտեզ
Քարտեզ
 Glehn's Castle Վիքիպահեստում

Գլենի ամրոց (էստ․՝ Glehni loss, գերմ.՝ Hohenhaupt), կալվածք Նիմմե բլրի լանջին՝ Տալլինի շրջանում։ Նախկինում անվանվել է «Մուստամյաե դաստակերտ», պատկանել է Կեյլա ծխին։

Դաստակերտը հիմնադրվել է 1886 թ. Նիկոլայ ֆոն Գլենի կողմից[1], ով ինքն է անձամբ նախագծել այն։ Շինությունը կառուցվել է Գլենի հողերի հյուսիսային սահմանի մոտ որպես նոր բնակարան։

Ամրոցը շրջապատված է այգով ու մի քանի շինություններով, որոնցից են արմավենի-տնակը (1900–1910), աստղադիտարանը, Կալևիպոեգի (1908) ու Կոկորդիլոսի (1908) արձանները։ Սրանք բոլորը նույնպես նախագծվել են Գլենի կողմից։

1918 թ. Գլենն արտագաղթում է Գերմանիա, ինչից հետո ամրոցը լքվել է ու թալանվել։ Ամրոցի վերակառուցումն սկսվել է 1960-ական թթ. և ավարտվել 1977 թ. մարտի 24-ին deepzone0.ttu.ee Արխիվացված 2012-07-08 archive.today։ Ներկայումս Գլենի ամրոցը պատկանում է Տալլինի ճարտարագիտական համալսարանին։

«Բասկերվիլների շունը» խորհրդային ֆիլմում Գլենի ամրոցը ներկայացվել է որպես Բասկերվիլ-հոլ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]