Աեգնա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Աեգնա
Aegna (et)

Կղզու ափը
Տեղագրություն Ֆիննական ծոց
Երկիր Էստոնիա Էստոնիա
Մակերես 2,93 կմ2
Բնակչություն (2011) 8 մարդ
Բնակչության խտությունը 2,73 մարդ/կմ2
##Աեգնա (կղզի) (Էստոնիա)
Red pog.svg
##Աեգնա (կղզի) (Բալթիկ ծով)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Աեգնա (էստ․՝ Aegna, շվեդ.՝ Ulfsö և գերմ.՝ Wulf նշանակում են Գայլի կղզի), կղզի Ֆիննական ծոցում` Էստոնիայի տարածքում։ Կղզու մակերեսը 2,93 կմ² է, ափի երկարությունը` 10 կմ։

Կղզին տեղակայված է Ռոհունեեմե գյուղից 1.5 կմ հյուսիս-արևմուտք և Տալլինից 14 կմ հյուսիս։ Այն պաշտոնապես ընդգրկված է Տալլինի տարածքում և մտնում է Տալլինի Կեսկլին շրջանի մեջ։ 2011 թվականի հունիսի մեկի դրությամբ կղզին ուներ 8 մշտական բնակիչ[1]։

Կղզին պաշտպանվում է պետության կողմից. այն ունի գեղեցիկ կուսական բնություն։ Կղզում է գտնվում նաև հին գերեզմանատուն։ Ավազոտ ափերի ու գեղեցիկ բնության շնորհիվ կղզին նաև հանգստի հարմար վայր է։ Ներկայումս կղզում զբոսաշրջության զարգացման ծրագրեր են մշակվում[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության տարիներին Էստոնիայում արտադրվում էր «Աեգնա» ծխախոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինատներ: 59°34′50″ հս․ լ. 24°45′28″ ավ. ե. / 59.58056° հս․. լ. 24.75778° ավ. ե. / 59.58056; 24.75778