Կեսկլին (Տալլին)
Քաղաքային շրջան | |||||
---|---|---|---|---|---|
Կեսկլին | |||||
Kesklinn | |||||
| |||||
Երկիր | Էստոնիա | ||||
Ենթարկում | Տալլինի քաղաքային իշխանություններին | ||||
Համայնք | Տալլին | ||||
Ղեկավար | Միքայել Կորբ (էստ․՝ Mihhail Korb) (Կենտրոնամետ կուսակցություն) | ||||
Մակերես | 30,6 կմ² կմ² | ||||
Խոսվող լեզուներ | Էստոներեն | ||||
Բնակչություն | 48657 մարդ[1] մարդ (2009 թ.-ի դեկտեմբերի 1) | ||||
Խտություն | 1587 մարդ/կմ² մարդ/կմ² | ||||
Պաշտոնական կայք | tallinn.ee/kesklinn | ||||
| |||||
Կեսկլին (էստ․՝ Kesklinn), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի կենտրոնական շրջան։ Հյուսիս-արևմուտքից սահմանակցում է Պիհյա-Տալլին, արևմուտքում՝ Քրիստինե, հարավ-արևմուտքում՝ Նիմմե, արևելքում՝ Լասնամայե և Պիրիտա թաղամասերին, հարավում՝ Ռայե քաղաքին։ Հյուսիսից քաղաքային շրջանի ափերը ողողում է ֆիննական ծովը, սահմանը հանդիսանում է ֆիննական ծոցի ջրերը։ Նախքան 1993 թ.-ին տարածքային բարեփոխումները՝ շրջանը բաժանված էր 4 մասի։
Կեսկլին շրջանը իր մեջ ընդգրկում է Յուլեմիստե լիճը և Տալլինի նավահանգիստը։ Շրջանին է ենթարկվում Աեգնա կղզին։
Հին քաղաքի ու նավահանգստի հարևանությամբ տեղակայված են գործարար կենտրոններ։ Այս շրջանում են գտնվում քաղաքի մշակութային և հասարակական հաստատությունները, Էստոնիայի Ազգային ժողովի, կառավարության, օպերայի, ազգային գրադարանի շենքերը, Կալևյան մարզադաշտը, ինչպես նաև մեծ թվով թանգարաններ (Մաարյամյաե ամառային դաստակերտի ամրոց և այլն), թատրոններ և պետական հաստատություններ։ Այստեղ բնակելի տարածքի գները ամենաբարձրն են ոչ միայն Տալլինում, այլև ամբողջ Էստոնիայում։
Հին քաղաքից բացի տեսարժան վայրեր են համարվում 18-րդ դարում բարոկկո ոճով կառուցված Եկատերինյան պալատը հարակից այգիներով հանդերձ, ինչպես նաև Թաթարի և Ռոտերմաննա թաղամասերը։
Քաղաքի այս շրջանում են գտնվում նաև 42 կանաչապատ տարածքներ, այդ թվում՝ Կադրիորգյան, Տուումպարկ, Հիրվե, Տամմսարե զբոսայգիները։