Էստոնիայի Հանրապետության նախագահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էստոնիայի Հանրապետության Նախագահ
Flag of the President of Estonia.svg
Հանրապետության Նախագահի դրոշը
այլ=էստ․՝ Vabariigi President
Պաշտոնավարում է՝
Թոմաս Հենդրիկ
Նստավայր Էստոնիայի Հանրապետության Նախագահի նստավայր
Պաշտոնավարման ժամկետ Հինգ տարի
երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ
Կայք president.ee

Էստոնիայի Հանրապետության Նախագահ (էստ․՝ Eesti Vabariigi President), պետության գլուխն է։

Էստոնիայի Հանրապետության Նախագահի իրավասությունները որոշ չաթով սահմանափակ են, քանի որ ըստ Էստոնիայի 1992 թվականի սահմանադրության Էստոնիան խորհրդարանական հանրապետություն է։ Նա չի մտնում գործադիր իշխանության համակարգի մեջ և հիմնականում տարբեր պաշտոնական և իրավական գործառույթներ իրականացնող և կառավարությունը ներկայացնող գործիչ է։ Նախագահը չի կարող լինել որևէ քաղաքական կուսակցության անդամ, չի կարող զբաղեցնել որևէ ​​այլ ընտրովի կամ նշանակովի պաշտոն։ Այս սահմանափակումները նախատեսված են պաշտոնավարության ընթացքում նախագահի անկախությունն ու անաչառությունը ապահովելու համար։

Նախագահի ընտրությունը կատարվում է Ռիյգիկոգում կամ հատուկ ընտրական խորհրդում (այն դեպքում, երբ թեկնածուներից որևէ մեկը չի կարողանում երեք փուլերում հավաքել Ռիյգիկոգուի սահմանադրական կազմի անհրաժեշտ ձայների երկու երրորդը) քվեարկության միջոցով։ Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով և որևէ անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել երկու անգամից ավել անընդմեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]