Քննարկում:Էստոնիայի Հանրապետության նախագահ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս կաղապարը նախատեսված է «Հայ-էստոնական համագործակցության ամիս» նախագծի հոդվածների համար։


Մեծատառ թե՞ փոքրատառ[խմբագրել կոդը]

Կարծում եմ նախագահ-ը պետք է լինի փոքրատառ։ --Lilitik22 (քննարկում) 18։54, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)

հետաքրքիր է, անձամբ ես ուշադրություն չէի դարձրել, փաստորեն ՀՀ Նախագահն էլ է մեծատառով, բայց մյուս նախագահների մասին հոդվածներում փոքրատառ է Կատեգորիա:Նախագահների ցանկեր, ըստ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու-ի՝ էջ 147 փոքրատառ է, այնպես որ, ինչպես այս նաև ՀՀ Նախագահ էջը վերանվանում եմ, իհարկե սխալ է նաև Հանրապետության բառի մեծատառ Հ-ն, շնորհակալություն Լիլիթին նկատելու համար: ERJANIK քննարկում: 19:20, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
զարմանալի է, բայց ՀՀ սահմանադրության մեջ մեծատառ է գրված, արդեն մի պահ չգիտեմ թե ինչ ասեմ, լավ կլինի էլի կարծիքներ հնչեն: ERJANIK քննարկում: 19:26, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Լեզվի մասնագետների եմ հարցրել, պատասխանն իմանալուն պես կգրեմ այստեղ, Երջանիկ ջան։ --Lilitik22 (քննարկում) 19:38, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ժամանակին այդ օրենքին նայելով կարծեմ մեծատառ սարքեցինք։--Beko (քննարկում) 19:49, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Այս քննարկումը չէի նկատել և էջը վերանվանեցի: Երջանիկն իմ էջում հարցրեց Հ-ն մեծատառ դարձնելու աղբյուրները: Հիմնավորեմ. աղբյուր կարող է լինել թեկուզ սա` Էստոնիա (էստոներեն՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն): Ի վերջո, պետության անուն է, ինչպես մերը` Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Կարծում եմ` մեծատառը ճիշտ է: --23artashes (քննարկում) 11:02, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Հ տառի մեծատառ լինելը ես էլ եմ կարծում, որ ճիշտ է, իսկ ինչ վերաբերում է Նախագահի Ն տառին, ապա ՖԲ մայրենի լեզու խմբի մասնագետները միանշանակ ասեցին, որ նախագահ պետք է լինի։ --Lilitik22 (քննարկում) 11:11, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Ես էլ եմ կարծում, որ պետք է լինի նախագահ: --23artashes (քննարկում) 11:20, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
խնդրեմ կասեք թե ի՞նչ հիմքով եք կարծում Հ տառի մեծատառ լինելը, ես կոնկրետ աղբյուր եմ նշել, որտեղ փոքրատառ է գրված, (Վիքիպեդիան ինքն իրեն աղբյուր չի կարող լինել հարգելի Արտաշես, դա կանոն է, ու ճիշտ կանոն է): Իսկ առանձին Էստոնայի Հանրապետություն գրելուց պետք է լինի մեծատառ, դա ուրիշ բան է, դա կա նույն տեղեկատուի 144 էջ-ում, իսկ արդեն նախագահ բաղադրյալը ավելանալիս դառնում է փոքրատառ: Սպասում եմ արձագանքների: ERJANIK քննարկում: 11:42, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Երջանիկ ջան, որտե՞ղ ես կարդացել, որ եթե պետության անվան կողքին գրվում է «նախագահ» բառը, ապա Հ-ն դառնում է փոքրատառ: Քո նշած կետում նման բան չկա: Խոսքը Է կետի մասին է: Ուշադիր նայիր օրինակներին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների...., Ռուսաստանի Դաշնության Պետական դումա և այլն: Խոսքը պետությունների ղեկավար մարմինների անվանումների մասին է, դրանց երկրորդ բաղադրիչն է գրվում փոքրատառ` դումա, պալատ, խորհուրդ և այլն, այլ ոչ թե պետության` հանրապետություն, դաշնություն: Պետությունների անունների բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում: Հո չե՞ս գրի Հայաստանի հանրապետություն: --23artashes (քննարկում) 12:05, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Արտաշես ջան խնդրեմ ուշադիր կարդա ամբողջը, գուցե ես սխալ եմ հասկացել, բայց ամբողջը ուշադիր կարդա: ERJANIK քննարկում: 12:25, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Խոսքը Է կետի մասին է, չէ՞:--23artashes (քննարկում) 12:30, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
քո նշած Է կետը 2-րդ մասն է, Դու նայիր շարունակությունը` 4-րդ կետը, քո նայածի հաջորդ էջում: ERJANIK քննարկում: 12:40, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]
Եթե նկատի ունես այս հատվածը. «....այսպես նաև՝ հանրապետության նախագահ, կուսակցության կենտկոմի քարտուղար, երկրի վարչապետ և այլն», ապա դա Հ-ի քննարկման հետ կապ ունենալ չի կարող, քանի որ մեր դեպքում «հանրապետության» բառը մտնում է պետության անվան մեջ` Էստոնիայի Հանրապետություն: Եթե Էստոնիայի մասին տեքստում լինի, օրինակ, այսպիսի նախադասություն. «Տալլինում հանրապետության նախագահը հանդիպեց...», ապա դա, այո, ըստ նշված կանոնի, պիտի գրվի փոքրատառ: Բայց եթե լինի «Տալլինում Էստոնիայի Հանրապետության նախագահը հանդիպեց...», ապա այստեղ Հ-ն պարտադիր մեծատառ է: Երկրի անունն է: --23artashes (քննարկում) 12:52, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

դա ի նկատի ունեի, այո, երևի թե Դու ավելի ճիշտ մեկնաբանեցիր Արտաշես ջան, թող մնա այսպես, բայց այդ դեպքում Կատեգորիա:Նախագահների ցանկեր հոդվածները պետք է փո՞խվեն փաստորեն։ ERJANIK քննարկում: 12։56, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)

Երևի միայն Ֆրանսիայինը` հ→Հ: --23artashes (քննարկում) 13:03, 2 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]