Էստոնիայի գեղարվեստական թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էստոնիայի գեղարվեստական թանգարան (էստ․՝ Eesti Kunstimuuseum), Էստոնիայի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է։ Տալլինում չորս մասնաճյուղ ունի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էստոնիայի գեղարվեստական թանգարանը հիմնվել է 1919 թվականի նոյեմբերի 17-ին։ 1921 թվականին թանգարանին հատկացվեց Կադրիորգ այգում 18-րդ դարում կառուցված Կադրիորգյան պալատի շենքը։ 1929 թվականին թանգարանի շենք հանդիսացող պալատը ազգայնացվել է, վերակառուցել Էստոնիայի նախագահի նստավայր ծառայելու նպատակով։ Մինչև 1946 թվականը թանգարանը ցուցադրվում էր մի շարք ժամանակավոր տարածքներում, իսկ հետո նորից տեղափոխվեց Կադրիորգյան պալատ։
Մասնաճյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-1980-ական թվականներին բացվել են Էստոնիայի գեղարվեստական թանգարանի առաջին մասնաճյուղեր։ 2008 թվականին թանգարանը ուներ հինգ մասնաճյուղ։ 2008 թվականի մարտի 31-ին, 24 տարի աշխատելուց հետո փակվեց Թրիստիան Ռաուդի տուն-թանգարանը։
|
Ներկա պահին Էստոնիայի գեղարվեստական թանգարանը չորս մասնաճյուղ ունի՝
- Կադրիորգի գեղարվեստական և Միկկելի թանգարնը (Կադրիորգյան պալատում և Միկկելի տանը)
- Ադամսոն-Էրիկ թանգարան
- Կումու թանգարանը (Էստոնիայի գեղարվեստական թանգարանի գլխավոր շենքը)
- Նիգուլիստե թանգարան-երաժշտական դահլի
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի գեղարվեստական թանգարան» հոդվածին։ |