Կոստա Գավրաս
![]() հուն․՝ Κώστας Γαβράς | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1933[1][2][3][…] (92 տարեկան) |
Ծննդավայր | Iraia, Արկադիա, Հունաստան[4][5] |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[6][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հույն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան և ռեժիսոր |
Ամուսին | Միշել Ռեյ-Գավրաս[7] |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0002020 |
Կոնստանտինոս Գավրաս (հուն․՝ Κωνσταντίνος Γαβράς; փետրվարի 12, 1933[1][2][3][…], Iraia, Արկադիա, Հունաստան[4][5]), հայտնի է նաև Կոստա-Գավրաս (ֆր.՝ Costa-Gavras), արմատներով հույն ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ։ «Օսկար» մրցանակի դափնեկիր։ Հայտնի է որպես քաղաքական սուր թեմաներով ֆիլմերի հեղինակ՝ առաջին հերթին հույն գրող Վասիլիս Վասիլիկոսի գրքի հիման վրա գրված «Զետա» ֆիլմը և Չեխոսլովակիայում «Սլանսկու գործի» մասին «Խոստովանություն» ֆիլմը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արկադիա մարզի Լուտրա-Իրեաս գյուղում։ Հունաստանի օկուպացիայի ժամանակ նրա ընտանիքը ապրել է Պելոպոնեսում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Աթենք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գավրասի հայրը եղել է Հունաստանի ազգային-ազատագրական ճակատի ձախ թևի անդամ, իսկ պատերազմից հետո նա ձերբակալվել է կոմունիզմի հանդեպ համակրանքի կասկածանքով։ Գավրասի ընտանիքը ստիպված է եղել լքել Հունաստանը։ Կոստա-Գավրասը ավարտել է Ֆրանսիայի միջնակարգ դպրոցը և 1951 թվականին սկսել է Սորբոնում սովորել[17], սակայն 1956 թվականին թողնում է համալսարանը և գնում կինեմատոգրաֆի։ Բարձրագույն կինեմատոգրաֆիական կրթություն ստացել է Փարիզի ԻԴԵԿ ինստիտուտում։ Եղել է ռեժիսորներ Ռենե Կլերի, Անրի Վերնոյի, Ժակ Դեմիի և Ռենե Կլեմանի օգնականը։
Գավարսը երբեք չի աշխատել Հունաստանում և ֆիլմեր չի նկարահանել հունարեն։
1982-1991 թվականներին և 2007 թվականից եղել է ֆրանսիական կինեմատոգրաֆի նախագահ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին նորամուտը կատարել է որպես էկրանավորման ռեժիսոր Սեբաստիան Ժապրիզոյի «Մարդասպանները քնած վագոններում» ֆիլմում՝ Իվ Մոնտանի գլխավոր դերում։ Լարված դետեկտիվ-քրեական ինտրիգը ներկա է Կոստա-Գավրասի մյուս ֆիլմերում, որոնք հիմնված են վավերագրական նյութերի վրա և քաղաքականապես կանխամտածված են։ Բայց ռեժիսորի համար կարևոր է ոչ այնքան իրադարձությունների քաղաքական ասպեկտը, որքան հումանիտար պաթոսը, հետաքրքիր է տոտալիտար իշխանության դրսևորումների հետ բախվող մարդը, որքան էլ այն կոչվի ՝ «Սև գնդապետների» ռեժիմ, հիտլերյան ֆաշիզմ, ստալինյան սոցիալիզմ, լատինաամերիկյան խունտա։ Գավրասը ցույց է տալիս, թե ինչպես է պատմությունը, քաղաքականությունը, հասարակությունը, ուժի ինստիտուտները, կուսակցությունները ազդում մասնավոր մարդու ճակատագրի վրա։ Լինելով աշխարհի քաղաքացի և տարբեր երկրներում կինո նկարահանելով՝ Կոստա-Գավրասը ճանաչվեց որպես կոսմոպոլիտ՝ բառի լավագույն իմաստով, իսկական հումանիստական նկարիչ, որին հուզում է չարիքի դեմ բարու գլոբալ պայքարը, այլ ոչ թե միայն քաղաքական կրքերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 — Les Rates (կարճամետրաժ ֆիլմ)
- 1965 — Մարդասպանները քնած վագոններում / Compartiment tueurs
- 1967 — Մեկ ավելորդ մարդ / Un homme de trop[fr]
- 1969 — Զետա / Z
- 1970 — Խոստովանություն / L’Aveu
- 1973 — Պաշարման դիրքորոշումը / État de siège
- 1975 — Հատուկ բաժին / Section spéciale
- 1979 — Կնոջ լույսը / Clair de femme
- 1982 — Անհայտ կորած / Missing
- 1983 — Հաննա Կ․ / Hanna K.[en]
- 1986 — Ընտանեկան խորհուրդ / Conseil de famille
- 1988 — Նվիրյալ / Betrayed
- 1989 — Երաժշտական արկղ / Music box[fr]
- 1991 — Մոռացության դեմ / Contre l’oubli (հատված «Կիմ Սեն Մանայի համար» ֆիլմից)
- 1992 — Փոքրիկ ապոկալիպսիս / La petite apocalypse
- 1995 — Լյումիերը և կազմակերպությունը / Lumière et compagnie (сегмент)
- 1995 — Նիցի առիթով, շարունակություն (վավերագրական ֆիլմ) / À propos de Nice, la suite[fr]
- 1997 — Խելագար քաղաք / Mad City
- 2002 — Ամեն / Amen
- 2005 — Գիլյոտին / Le couperet
- 2009 — Դրախտ Արևմուտքում / Eden à l’Ouest
- 2012 — Կապիտալ / Le capital
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զետա», 1969 թվական
- Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ՝ 1969 թվական
- «Օսկար» -«Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Օսկար»-«Լավագույն մոնտաժ»
- Լուի Դելյուկի մրցանակը «Պաշարման դիրքորոշում» ֆիլմի համար՝ 1972 թվական։
- ՄԱԿ-ի մրցանակ «Պաշարված դիրքորոշում» ֆիլմի համար, ինչպես նաև արժանացել է լավագույն երաժշտության համար՝ BAFTA մրցանակի (Միկիս Թեոդորակիս), լավագույն արտասահմանյան ֆիլմի համար՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի , Նյու Յորքի կինոքննադատների ընկերության երկրորդ մրցանակի «Լավագույն ռեժիսոր» (Կոստա Գավրաս) և «Լավագույն սցենար» (Ֆրանկո Սոլինաս) անվանակարգերում, ինչպես նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում երրորդ մրցանակ՝ 1974 թվականին։
- «Հատուկ բաժին» - Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ 1975 թվական։
- «Անհայտ կորած», 1982 թվական
- Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» (գլխավոր մրցանակ)՝ 1982 թվական և Ջեք Լեմոնուի լավագույն դերասանական մրցանակ
- «Օսկար» — «Լավագույն օրիգինալ սցենար»։
- «Երաժշտական արկղ», 1989 թվական
- «Ոսկե արջ» (գլխավոր մրցանակ) Բեռլինի կինոփառատոն, 1990 թվական։
- «Ամեն», 2002 թվական
- «Սեզար» 2003 թվական — «Լավագույն օրիգինալ սցենար»
- Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակ «Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.theyshootpictures.com/costagavrasconstantin.htm
- ↑ 5,0 5,1 5,2 http://wiki.phantis.com/index.php/Costas_Gavras
- ↑ https://web.archive.org/web/20200728232005/https://www.kgproductions.fr/cg (ֆր.)
- ↑ https://www.lepoint.fr/culture/tahar-ben-jelloun-costa-gavras-une-vie-pleine-sans-ellipse-04-04-2018-2207926_3.php
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2013. — Iss. 77. — P. 5480. — ISSN 0242-6773
- ↑ https://archive.ph/VDl7
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1983
- ↑ https://edgarawards.com/category-list-best-motion-picture/
- ↑ http://www.elpuntavui.cat/cultura/article/19-cultura/1186847-el-cineasta-costa-gavras-es-el-guanyador-del-xxix-premi-internacional-catalunya.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2019. — Iss. 162. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2000. — Iss. 113. — P. 7294. — ISSN 0242-6773
- ↑ https://web.archive.org/web/20190706164023/https://www.europeanfilmacademy.org/Winners-2018.832.0.html
- ↑ tweet — 2006.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստա Գավրաս» հոդվածին։ |
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հունաստանում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Հույն արվեստագետներ
- Հույն ռեժիսորներ
- Հունաստանի կոմունիստներ
- Օսկարակիրներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ