Կիսաատամ մրջյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիսաատամ մրջյուն
Կիսաատամ մրջյուն
Կիսաատամ մրջյուն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Մրջյուններ (Formicidae)
Ցեղ Crematogaster
Տեսակ Կիսաատամ մրջյուն (C. subdentata)
Միջազգային անվանում
Crematogaster subdentata

Կիսաատամ մրջյուն (լատին․՝ Crematogaster subdentata), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանր մրջյուններ են, որոնց աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 2,8–3,1 մմ է։ Գլուխը և առաջնամեջքը բաց կարմրագորշագույն են, իսկ փորիկը` մուգ կարմրագորշագույն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են Թուրքիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում, Միջին Ասիայում, Հարավային Ղազախստանում Հայաստանում հայտնի է Երևան քաղաքից և Մեղրի քաղաքի շրջակայքից (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում հանդիպում է այգիներում, Մեղրիում հայտնաբերվել է Մեղրի գետի գետամերձ ցենոզում` ծովի մակարդակից 700 մ բարձրություններում։ Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ։ Բները պատրաստում են ծառերի մահացած բներում, ճյուղերում և սաղարթավոր ծառերի կեղևի տակ։ Հայաստանի պայմաններում թևավոր սեռական առանձնյակների հայտնվելու ժամկետները հայտնի չեն։ Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հայտնաբերված են մի քանի գաղութներ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում չորացած ծառերի, մահացած բների և ճյուղերի հատումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիսաատամ մրջյուն» հոդվածին։