Կինտա դա Ռեգալեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կինտա դա Ռեգալեյրա
PALACIO DA REGALEIRA II.jpg
Տեսակթանգարան, պուրակ, կալվածք և Մշակութային ժառանգություն[1]
ԵրկիրFlag of Portugal.svg Պորտուգալիա[1]
ՏեղագրությունSintra (Santa Maria e São Miguel, São Martinho e São Pedro de Penaferrim)?[1]
Մասն էPaisagem Cultural de Sintra?
Հիմնադրված է1997
Կոորդինատներ: 38°47′46.87″ հս․ լ. 9°23′45.71″ ամ. ե. / 38.7963528° հս․. լ. 9.3960306° ավ. ե. / 38.7963528; 9.3960306
Կայքregaleira.pt

Կինտա դա Ռեգալեյրա (պորտ.՝ Quinta da Regaleira, Ռեգալեյրաի կալվածք), պալատապարտեզային համալիր Սինտրաից (Պորտուգալիա) ոչ հեռու։ Նրա տարածքում գտնվում են ռոմանտիկական դղյակը՝ կառուցված նեոգոթիկական ոճով, մատուռը և պարտեզը՝ լճերով, այրերով, շատրվաններով և բազմաթիվ ճարտարապետական քմահաճույքներով: Կրում է համանուն բարոնուհի Ռեգալյերայի անունը, ով ձեռք է բերել տարածքը 1840 թվականին, հայտնի է նաև որպես միլիոնատեր Մոտեյրիայի դղյակ: Այն մտնում է «Սինտրայի մշակութային լանդշաֆտի» մեջ, որը 1995 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցուցակում[2]։

Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր շարունակ այս հողերը պատկանել են տարբեր մարդկանց։ Հայտնի է այն փաստը, որ 1697 թվականին տարածքը, որ մոտավորապես համապատասխանում է համալիրի ներկայիս սահմաններին պատկանել է ոմն Ժոզե Լեյտին (պորտ.՝ José Leite1715 թվականին Կոնտա դե Տորրեն (պորտ.՝ Quinta da Torre, «կալվածքային աշտարակներ») ձեռք է բերել Ֆրանշիսկու Ալբերտու դե Կաստրուն, ով օգտագործում էր այստեղ գտնվող ջերմուկները, Սինտրա քաղաքի շատրվանների մատակարարման համար: 1830 թվականին «կաստրու կալվածքները» (պորտ.՝ Quinta do Castro) անցավ Մանուելա Բերնարդուի ձեռքը, 1840 թվականին այն ձեռք բերեց Ալեն Ռեգալերան, Պորտուի հարուստ վաճառականերից մեկի դուստրը, ով կարճ ժամանակ անց ստացավ բարոնուհու տիտղոս: 1892 թվականին սեփականության իրավունքը 25 000 պորտուգալական ռեալով անցավ բարերար և կոլեկցիոներ Կարվալյու Մոտեիրային, ում շնորհիվ էլ տարածքը ստացել է իր ներկայիս տեսքը: 1942 թվականին տարածքը վաճառվել է Վլադիմիր դը Օրիին, ով օգտագործեց այն որպես մասնավոր բնակավայր, իսկ 1987 թվականին դարձավ ճապոնական Aoki կորպորացիայի սեփականություն: 1996 թվականի մարտին Սինտրայի քաղաքային խորհուրդը կարողացավ վերագնել կալվածքը, որից հետո սկսվեց նրա ակտիվ ռեստավրացումը։

Թանգարանի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվածքի կառավարման համար ստեղծվել է հատուկ ֆոնդ Fundação Cultursintra, (պաշտոնապես գրանցված 1997 թվականի հունվարի 13ին), որի հիմնադիրներներից են Սինտրայի մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիան, Սինտրայի քաղաքային խորհուրդը, մշակութային ժառանգության պահպանության ինստիտուտը, մշակույթի նախարարությունը, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը և այլ կազմակերպություններ: 2002 թվականի փետրվարին կալվածքը ստացավ ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ:

Կառուցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Մասոնական օթյակի անդամ, Մոնտեյրոն մտածեց բարենորոգել իր քաղաքից դուրս գտնվող կալվածքները այնպես, որ այն սիմվոլիկ ձևով արտահայտեր իր հետաքրքրություններն ու փիլիսոփայությունը։ Այս մտահղացումների համար Մոնտեյրան հրավիրեց իտալացի ճարտարապետ Լուիջի Մանինին, ով այդ ժամանակ աշխատում էր Պորտուգալիայում։ Հետևելով այդ ժամանակաշրջանի նորաձևությանը և պատվիրատուի պահանջների բավարարմանը, Լուիջի Մանինին նախագծի մեջ համատեղեց տարբեր դարաշրջանների ճարտարապետական ոճային տարրեր՝ ռոմանական, գոթիկական, վերածնունդի, և մանուելինոյի։ Շինարարությունը սկսվել է 1904 թվականին, իսկ 1910 թվականին նախագծերի մեծ մասն արդեն ավարտված էր։ Որպես արդյունք կալվածքում հայտնվեց քառահարկ պալատը, և կաթոլիկ մատուռը, իսկ նրանց շրջապատող տարածքը վերածվեց «երևակայական այգու», որը տարածվում էր չորս հեկտարի վրա։

Ռեգալեյրայի պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորսհարկանի պալատի ճակատամասը հարուստ է դեկորատիվ լուծումներով, այն լի է գոթիկական աշտարակներով և խոյակներով։ Կառույցը պսակում է ութանկյուն աշտարակը, որի տակ գտնվում է «Լեդա քարանձավը»։ Պալատի առաջին հարկում, որտեղ մասամբ պահպանվել է վերջինիս դեկորատիվ տեսքը, գտնվում է հյուրասենյակը, ճաշասենյակը, խոհանոցը, բիլիարդանոցը, պահարանը և սեփականատիրոջ ննջասենյակը։ Երկրորդ հարկում գտնվում էր նրա աշխատասենյակը և աղախինների ննջասենյակները։ Երրորդ հարկում արդուկի սենյակն է և մի փոքր տարածություն ելքով դեպի կտուր, իսկ նկուղում աղախինների ամուսինների ննջասենյակներն են, խոհանոցը վերելակով, մթերքի դեպի առաջին հարկ բարձրացման համար և մի շարք այլ պահոցներ։

Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեակաթոլիկական մատուռը՝ մի քանի հարկ բարձրությամբ, գտնվում է պալատի գլխամասի դիմաց և ոճաբանորեն նրա հետ կապված է։ Մատուռի ինտերիերը հարուստ է ծեփակերտ զարդանախշերով, վիտրաժներով, սրբապատկերներով։ Մատուռի հատակին պատկերված է Արմիլյարային սֆերան՝ Պորտուգալական նվաճումների խորհրդանիշն է, աշխարհագրական մեծ բացահայտումների ժամանակաշրջանում, այն համարվում է նաև Պորտուգալիայի զինանշանի խորհրդանիշներից մեկը, և Քրիստոսի շքանշանով հնգագծի մեջ։

Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմահարկ այգին, որ հատվում է բազմաթիվ արահետներով, պատշգամբներով, իջնում է վերևից ներքև։ Նրա դասավորությունը և տարրերը իրենց մեջ թաքցնում են սիմվոլներ կապված տարբեր կրոնների և կրոնական մշակույթների հետ՝ ալքիմիա, մասսոնություն, տաճարականների միաբանություն և մի շարք հայտնի գրական գործեր։ Պարտեզի վերևի մասում գտնվում է վայրի չմշակված անտառ, այն դեպքում երբ ներքևում բարեկարգված է մարդու ձեռքերով, մի շարք այնպիսի «բնական» տարրերով ինչպիսիք են լանդշաֆտային ճարտարապետություն, լճերը, աղբյուրները, այրերը և քարանձավները ստորգետնյա թունելներով, այգին զարդարում են բարձր աշտարակները, տաղավարները, տարբեր նստարաներն ու արձանները։

Նվիրման ջրհորը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նվիրման ջրհորը» գնում է դեպի գետնի խորքը, շրջապատված է պարուրակաձև սրահով, զարդարված բազմաթիվ կամարաձև անցումներով։ Սրահը բաղկացած է 9 հարկերից, յուրաքանչյուրը 15 աստիճանից։ Համաձայն լեգենդի այս ինը մակարդակները խորհրդանշում են դժոխքի ինը շրջանները, քավարանը և դրախտը Դանթեի նկարագրմամբ։ Ջրհորի հատակին պատկերված է Մոնտեյրիայի զինանշանը՝ ութանկյուն աստղ, որի մեջ պատկերված է տաճարականների միաբանության խաչը։ Պատին պատկերված է փայլող եռանկյունի՝ մասսոների խորհրդանիշերից մեկը։ Կա կարծիք, որ ջրհորը ծառայել է մասսոնական եղբայրության կրոնական արարողություններին, սակայն փաստացի ապացույցներ չկան։

Թունելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունելների համակարգը ունի բազմաթիվ մուտքեր և ելքեր, որոնք տանում են դեպի մատուռ, այրեր, ջրվեժներով լճեր և այլ տեսարժան վայրեր։ Սիմվոլիկ ձևով նրանք խորհրդանշում են ճանապարհորդությունը լույսի ու խավարի, մահի և համբարձման մեջ։

Ջրավազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուրը հանդիսանում է պարտեզի ամենակարևոր տարրերից մեկը, բացի աղբյուրներից և շատրվաններից տարածքում կան նաև երկու արհեստական լճեր։ «Ջրավազանը» ստեղծված է այնպես, ասես այն ժայռի բնական մասն է կազմում։ Ներկա պահին այս օբյեկտը ենթարկվում է կոնսերվացման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]