Մանուելինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոմարի արքայական վանքի պատուհանը

Մանուելինո (պորտ.՝ Manuelino), ոճ 15-16-րդ դարերի Պորտուգալիայի ճարտարապետության մեջ, Վերածննդի ազգային տեսակը: Իր անվանումն ստացել է Մանուել I կառավարման տարիներին (1495-1521): Այս ժամանակաշրջանը Պորտուգալիայի ծաղկման շրջանն էր, երկրի` որպես ծովային գերտերության ժամանակը: Նա ձեռք է բերում բազմաթիվ գաղութներ: Պորտուգալացիները ծովում մրցակցություն են կազմում իսպանացիների հետ, որոնք ժամանակի ամենահամբավավոր ծովագնացներն էին: Սրա հետ կապված` տնտեսական ու մշակութային թռիչքը իր արտացոլումն է գտնում ինտենսիվ շինարարության մեջ:

Մանուելինո ոճում միախառնված են գոթիկայի, Վերածննդի, մավրիտանական ոճի տարրերն ու էկզոտիկ մոտիվները: Այստեղ կարելի է նույնիսկ տեսնել հնդկական արվեստի ազդեցությունը: Այս ոճը կարծես արտահայտում է առաջին անգամ նոր աշխարհ ու անծանոթ երկրներ տեսած եվրոպացու տպավորությունները: Մանուելինոն կարելի է համեմատել իսպանական պլատերեսկոյի և հատկապես նրա դրսևորման վաղ շրջանի հետ: Շինությունների ձևավորումը լուծվում էր հարթ պատերի հիմքով` առատորեն զարդարված դետալներով, սակայն պորտուգալական ճարտարապետությունն ավելի գունեղ ու դինամիկ էր: Այն ավելի հագեցած է կերպարներով և հատկապես հակված է դեկորացիայի ու շքեղության:

Պորտուգալական վերածննդի ճարտարապետությունը չի սահմանափակվել միայն մանուելինո ոճով: Ավելի ուշ նկատելի է դառնում իտալական ադեցությունը, իսկ 16-րդ դարի կեսին ազգային ոճը փոխարինվում է վերածննդի միջազգային ձևերով: Դա արտացոլված է, օրինակ, Դիոգու դի Տորալվայի (1500-1566) ստեղծագործություններում:

Ոճի դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերոնիմուշի վանք
  • Բատալյե մենաստանի ներքին բակ:
  • Տոմարի վանքի ռոմանական ռոտոնդային կից շինություն (հեղինակ` Դիոգու դի Արուդա):
  • Տորրի դի Բելենի աշտարակ (1515-1520, ճարտարապետ` Ֆրանսիշկու դի Արուդա` Դիոգոի դի Արուդայի եղբայրը):
  • Ժերոնիմուշի վանքը Բելեմում, թագավորների ու Պորտուգալիայի հերոսների դամբարանները (16-րդ դար, Բոյտակ և Ժուան դի Կաշտիլյու):
  • Սինտրա Ազգային Պալատ` պորտուգալական Ալ-Համբրա (15-րդ դարակես)
  • Սանտա Կրուշ եկեղեցի, Կոիմբրա:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի ընդհանուր պատմություն: Խմբագիրներ — Յու. Պ. Կոլպինսկի, Ե. Ի. Ռոտենբերգ, Մ.: «Искусство», 1962.